Օրվա լրահոսը
Սպորտլանդիա, միասնության շուրջպար՝ Գյումրիում․ նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը
Այսօր Գյումրու թիվ 15 դպրոցում նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը։ Այն շատ տարբերվող էր․ միախառնված էին մարզական ու սպորտային միջոցառումները․ մեկ ականատես էիր լինում որևէ սպորտաձևի մրցման, մեկ էլ՝ խրոխտ ազգային- հայրենասիրական պարերի ու երգերի կատարման։ Միջոցառումն առանց ելույթների էր․ ստեղծել էին հատուկ մթնոլորտ՝ ազգայինը մեկ անգամ ևս զգալու ու ոգեշնչվելու համար։ Հայաստանի Առաջին Հանրապետության
Բռնի տեղահանված անձինք ստիպված դիմում են դատական պաշտպանության, վճարում պետական տուրքեր, սպասում ամիսներ եւ իրավունքի իրացումն ապահովվում է միայն վերջնական դատական ակտով. ՀՔԱՎ
Բռնի տեղահանված անձանց իրավական խնդիրները Հայաստանում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2023թ․-ից զբաղվում է Ադրբեջանի սանձազերծած գործողությունների պատճառով բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությամբ։ Մինչ օրս անվճար իրավախորհրդատվություն է ստացել 2045 արցախցի։ Իրավախորհրդատվության դիմած բռնի տեղահանված անձանց մեծ մասը իրենց կամ ընտանիքի անդամների կարևոր նշանակության իրավահաստատող փաստաթղթեր, օրինակ՝ ծննդյան, ամուսնության կամ մահվան վկայականներ թողել են Լեռնային Ղարաբաղում և
Զրպարտությունից և սաբոտաժից պաշտպանվելը ընկերությունների օրենսդրորեն երաշխավորված իրավունքն է․ ԱՃԹՆ արդյունաբերական խմբակցության հայտարարությունը
ԱՃԹՆ-ն խմբակցության հայտարարությունը ԱՃԹՆ արդյունաբերական խմբակցությունը բարձր է գնահատում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում պետական լիազոր մարմինները և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող խմբակցությունների հետ տարիների համատեղ, արդյունավետ աշխատանքը։ Համոզված ենք, որ միասին անցած ճանապարհը, կառուցողական համագործակցությամբ ամրապնդված փոխըմբռնումը հիմք է տալիս խմբակցությունների միջև հնարավոր տարաձայնությունները քննարկել անկեղծ և հանրության համար թափանցիկ երկխոսության ձևով։ Սրանից ելնելով՝ անհրաժեշտ
ՀՔԱՎ-ը բողոքարկել է Գյումրու համայնքապետ Վ․ Ղուկասյանի դեմ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը
ՀԻՇԵՑՈՒՄ 2025 թվականի մարտի 31-ին ուղիղ եթերում այնժամ դեռևս Գյումրու համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հրապարակավ հայտարարեց եկեղեցում սպանել քահանայի, ով կպսակադրի ԼԳԲՏ+ անձանց։ Եթերը լի էր ատելության, անհանդուրժողականության, թշնամանք հրահրելու խոսքերով։ 2025թ․-ի ապրիլի 1-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով առերևույթ հանցագործության հիմքով նախաձեռնել քրեական վարույթ։ Ի պատասխան Կազմակերպության հաղորդման՝ ապրիլի 17-ին
2024-ին՝ 17, 2025-ին՝ 10 ոստիկան է ազատվել աշխատանքից՝ թմրանյութ օգտագործելու համար․ Արփինե Սարգսյան
Ինչո՞ւ պարեկներն ամրագոտի չեն կապում
Կոչ ենք անում ողջախոհ հանրությանը՝ չտրվել կողմերից որևէ մեկին «ոչնչացնելու» կեղծ գայթակղությանը։ Վեր կանգնել ամենից, առաջ մղել երկխոսության ու համերաշխության օրակարգը. «Բացում» նախաձեռնություն
Հայաստանի պետական ու եկեղեցական ինստիտուտների ղեկավարների առճակատման հանգուցալուծման մասին Այսօր Հայ ժողովուրդը կանգնած է անդառնալի կորստի շեմին։ Անկախությունից ի վեր ապրում ենք ամենավտանգավոր ու փխրուն ժամանակաշրջանը։ Երկիրը զրկված է Արցախից՝ իր պետականության կարևորագույն հենարանից, էթնիկ զտման է ենթարկված Հայ ժողովրդի մի մասը, Հայաստանի շուրջ 220 կմ² տարածքն օկուպացված է Ադրբեջանի կողմից, այլ տարածքներ շարունակում են
Հովիկ Աղազարյան. «Քանի որ արդեն հայտնի եմ որպես կուսակցության կոնֆիդենցիալ ինֆորմացիայի արտահոսք կազմակերպող, հիմա մի հատ էլ արտահոսք կազմակերպեմ»
Ես չեմ կարծում, որ այսպես կոչված, բալանսավորված արտաքին քաղաքականությունը տալիս է իր արդյունքները: Ճիշտ հակառակը, մենք գտնվում ենք շատ վտանգավոր գործընթացների փուլում: Եվ այդ վտանգավոր գործընթացներից իմ անհանգստությունը, որ նաեւ առիթ դարձավ վարչապետի կողմից իմ նկատմամբ վերաբերմունքին, այն էր, որ արդեն երեք-չորս տարի անընդհատ համապատասխան քննարկումների ժամանակ ես հարցնում էի. «Պարոն Միրզոյան, կամ պարոն վարչապետ, Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում քննարկման առարկա դառնո՞ւմ է արդյոք փախստականների վերադարձի հարցը: Եվ շատ հստակ պատասխան էի ստանում՝ «ոչ»:
«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել ՌԴ Տոմսկի պետական համալսարանին՝ ամսագրերում հակահայկական հրապարակումների համար
«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Տոմսկի պետական համալսարանի ռեկտորատին, ՏՊՀ գիտական ամսագրերի խմբագրական խորհուրդներին՝ ամսագրերում հակահայկական որոշ հրապարակումների համար։ Տոմսկի պետական համալսարանի գիտական ամսագրերում վերջին տարիներին ադրբեջանցի «գիտնականների» կողմից հրապարակվում են նյութեր, որոնցում առկա են ոչ միայն հայկական պատմական իրողությունների աղավաղումներ, այլև՝ կողմնակալ մեկնաբանությունների տարրեր, որոնք չեն համապատասխանում գիտական օբյեկտիվության սկզբունքներին։ Դիմում-բողոքի մեջ
«Չպետք է Ադրբեջանի դեմ միջազգային քրեական գործերը հետ կանչենք․ միջազգային իրավունքի 65 տոկոսը քաղաքականություն է, 35 տոկոսը՝ իրավունք»․ Ներսես Կոպալյան
Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իրատեսականության մասին հարցերին՝ Ներսես Կոպալյանն ասաց․ «Երբևէ չենք կարող վստահ լինել, որ Ադրբեջանը բանակցում է քաղաքական կամքով։ Ադրբեջանը պատրաստակամորեն և բարի կամքով ինչ-որ բան չի ստորագրի։ Եթե լինի, օրինակ՝ ԱՄՆ-ի կողմից ճնշում, և Ադրբեջանն իմանա, որ չստորագրելն իրեն ավելին կարժենա, քան ստորագրելը, դա կարող է փոփոխություն բերել»։
Ուրախ եմ, որ այլևս այդպիսի Հայաստանում չենք ապրում և ցանկացած ուսանող, ցանկացած բնույթի հարց կարող է տալ երկրի ղեկավարին. Արսեն Թորոսյան
Սա նաև այսօրվա և իմ ուսանող եղած ժամանակների տարբերությունն է, և մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ժամանակները այլևս երբեք չվերադառնան
«Կյանքս մազից էր կախված ու ես համոզված էի, որ հենց այդտեղ էլ կսպանեն ինձ». «Ապառաժ»
«Ապառաժ». Սրբուհի Վանյանն Արցախի Հարությունագոմեր գյուղից է։ Աշխատում էր Զարմիկ Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ։ 2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեցին հրետակոծությունները, 8-րդ դասարանում էր։ Դպրոցում խուճապ սկսվեց, տնօրենը մտավ դասարան ու հրահանգեց երեխաներին տուն ուղարկել․ նորից պատերազմ է․․․ -Աշակերտներին ուղարկեցի տուն՝ փորձելով հանգստացնել, որ շուտով կավարտվեն ձայները և վախենալու բան չկա։ Հետո վազեցի
Սրբազան հայրերին գաղտնալսե՞լ եք․ Արմեն Աբազյանը չպատասխանեց Նիկոլ Փաշինյանի կողմից Մայր Աթոռին թիրախավորելու մասին հարցերին
Ադրբեջանի հետ նախնական պայմանավորվածություն կա՝ համատեղ որոնողական աշխատանքների համար․ ԱԱԾ պետ
«Ծալք ու ծավալ». Հայաստանը Ֆրանսիայում մասնակցում է 13-րդ միջազգային դիզայն բիենալեին
Հայաստանը որպես պատվո հյուր մասնակցում է Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքում անցկացվող 13-րդ միջազգային դիզայն բիենալեին՝ «Ծալք ու ծավալ» ցուցադրությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կազմակերպված «Ծալք ու ծավալ» ցուցադրությունը ներկայացնում է ժամանակակից հայ ստեղծագործության աշխարհագրությունը, հետազոտում արվեստագետների և նրանց միջավայրերի միջև հարաբերությունները: Ներկայացվում է նաև Հայաստանի լեռնային քարտեզագրությունը, որը բացահայտվում է ավելի
Հայկ Մարությանը մինչ օրս չի տիրապետում իր իսկ ստորագրությամբ հայտարարված մրցույթով նախատեսված ավտոբուսների իրական թվին. Լևոն Հովհաննիսյան
Եվ պետք չէ զարմանալ, որ նախկին քաղաքապետը դեբատների ժամանակ՝ առանց հասկանալու, հայտարարում է 600 բակ բարեկարգելու մասին, որոնք նույնպես նրա ստեղծագործական տաղանդի մաս են կազմում։
ՀՀ նախագահն ու դեսպան Սվենսոնը քննարկել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
Շվեդիայի ազգային տոնին ընդառաջ, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Նախագահը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ Շվեդիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առաջընթաց և բարօրություն։ «Շնորհակալություն եմ հայտնում նաև սերտ համագործակցության, և այն անկեղծ վստահության համար, որ կա Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը
«Չի կարող խաղաղություն լինել, երբ Արցախի նկատմամբ ցեղասպանական ակտ է եղել, իսկ Բաքվում շինծու գործերով դատապարտվող հայեր կան»․ Յոնաթան Շպանգենբերգ
«Այս ամբողջ գործընթացի մեջ միշտ պետք է ներգրավել նաեւ ոճրագործության բնույթը՝ Իլհամ Ալիեւի ոճրագործությունները։ Եվ այս շարժումն էլ պետք է վերջիվերջո նպաստի այս մարդասպանին ու ցեղասպանին Միջազգային քրեական դատարանի առաջ բերելուն։ Աշխարհը պետք է տեսնի, թե ինչ եղավ»։
Օդում փոշու պարունակությունը Վանաձորում, Հրազդանում և Գյումրիում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 25-31-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 25-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 25-ին և 31-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 25-ին, 26-ին և 27-ին։ ◾️ Հրազդան քաղաքում՝ մայիսի 25-ին, 27-ին, 30-ին և 31-ին,
Օդում փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 28-ից հունիսի 3-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ մայիսի 29-ին, 30-ին, 31-ին և հունիսի 2-ին, ◾️ Շենգավիթում՝ մայիսի 28-ին և 30-ին, ◾️ Նոր Նորքում՝ մայիսի 29-ին և հունիսի 1-ին, ◾️ Արաբկիրում՝ մայիսի 29-ին և հունիսի 2-ին։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է
Քրիստինե Վարդանյանն ընդունում է ընդդիմության անգործության մեղադրանքը
Փաշազադեի եւ Փաշինյանի՝ Մայր աթոռի թիրախավորումները պատահական չեն
Բնությունը՝ սոցիալական շփման կարևոր միջավայր. Viva-ն և «Իմ ուղին» կարևոր ձեռքբերումներ են արձանագրում
Մարդն ամբողջ կյանքում սոցիալացման փուլերով է անցնում: Այդ ճանապարհը տարբեր է բոլորի համար: Հարցը չափազանց նուրբ է, երբ առնչվում է աուտիզմով երեխաներին ու դեռահասներին: Այդ դեպքում պահանջվում են մասնագիտական լուրջ ջանքեր՝ անհատական մոտեցում, աշխատանք ընտանիքների հետ, հատուկ մեթոդաբանություն և շփման միջավայրի ընտրություն: Այդ առումով բնությունն անփոխարինելի է. բաց միջավայրը միմյանց և հասարակության հետ վարքագծային ընդունելի
«Վարչապետը ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարն է, այն` ինչ նա հնչեցնում է․․․ուրեմն բավականին հիմքեր ունի դրա համար»․ Էդուարդ Ասրյանը՝ պատերազմի մասին
«Այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն»
Բնակարանից գողությունը կատարել էին վարձակալությամբ բնակված ամուսինները
Հունիսի 2-ին Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված 88-ամյա կինը հայտնել է, որ մայիսի 15-ին վերադառնալով արտերկրից՝ նկատել է, որ Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող իր տնից գողացել են կենցաղային տարբեր իրեր: Հայտնել է նաև, որ կից տունը 2024 թվականի հուլիս ամսին վարձակալության էր տվել ամուսինների, որոնք դեռևս դեկտեմբերին հեռացել էին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել
«Հայցերը հետ վերցնելը շատ ծանր հետեւանքներ կունենա, մեզ հարկավոր է, որպեսզի այդ դատավճիռը լինի, եւ արձանագրվի, որ Ադրբեջանը կատարել է միջազգային իրավունքի խախտում»․ Գուրգեն Պետրոսյան
Անդրադառնալով հարցին, թե ադրբեջանցի պաշտոնյաներին անհատական պատասխանատվության ենթարկելու ի՞նչ հնարավորություններ կան՝ մեր զրուցակիցն ասաց, որ Հայաստանի քննչական մարմինների եւ դատախազության գործառույթն է այս հարցում կարեւոր, որպեսզի հետամուտ լինեն այն անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են այլ երկրներում եւ կատարել են պատերազմական հանցագործություններ։
Քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույի» հետ ազգակցական կապը չի խանգարի Արամ Ղազարյանին՝ ոստիկանապետ աշխատելու համար․ Արփինե Սարգսյան
Արփինե Սարգսյանը պատասխանեց, որ համակարգ աշխատանքի ընդունելիս մանրամասն ստուգողական գործողություններ են իրականացվում, Արամ Ղազարյանի դեպքում էլ են իրականացվել։ Ըստ նրա, անկախ ազգակցական կապերից, պարոն Ղազարյանն ունի այն մարդկային եւ մասնագիտական որակները, որոնք պահանջվում են տվյալ պաշտոնում պաշտոնավարելու համար։
Ըստ զեկույցի՝ Հայաստանը, Մոլդովայի հետ միասին, տարածաշրջանում առաջատար դիրք է գրավում քաղհասարակության միջավայրի ընդհանուր գնահատման ցուցանիշով
Հրապարակվել է «ՔՀԿ չափիչ 2024» թվականի տարածաշրջանային զեկույցը։ Չնայած տարածաշրջանում առկա անվտանգային և քաղաքական մարտահրավերներին՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները շարունակում են կարևոր դերակատարում ունենալ ժողովրդավարական բարեփոխումների խթանման գործում։ Դրանք մնացել են կայունության և ժողովրդավարության հենասյուները, որոնց հզորացումը շարունակում է ունենալ կենսական նշանակություն։ 📌2024 թվականի տարածաշրջանային զեկույցը կազմվել է վեց երկրների տվյալների հիման վրա՝ ՔՀԿ Չափիչի փորձագիտական
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների լավագույն շահը իրենց հայրենիքում սեփական ինքնությամբ ազատ ապրելու իրավունքի երաշխավորումն է
Հունիսի 4-ը բռնության և ագրեսիայի ենթարկված երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է 1982 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 4-ը սահմանեց որպես բռնության և ագրեսիայի ենթարկված երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր՝ նպատակ ունենալով աշխարհին ներկայացնել պատերազմական հանցանքների, էթնիկ զտումների, բռնի տեղահանությունների պատճառով երեխաների կրած ֆիզիկական, հոգեբանական, հուզական տառապանքները և բարձրացնել միջազգային իրազեկվածությունը նրանց ոտնահարված իրավունքների պաշտպանության
Համախմբվել համազգային պատարագի՝ ի չիք դարձնելով Նիկոլ Փաշինյանի հակապետական, հակասահմանադրական ծրագրերը. «Միասին»
«Միասին» շարժման հայտարարությունը «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը խստորեն դատապարտում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի սանձազերծած սրբապիղծ արշավը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ որպես հայոց ինքնիշխան, անկախ, և ժողովրդավարական պետության դեմ ծավալվող դավադիր հակասահմանադրական պայքարի հերթական մշակված գործողություն։ Նիկոլ Փաշինյանի վարչապետության ողջ ընթացքը՝ հատկապես Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիայի ու բռնազավթման ծրագրի աստիճանական
Ոստիկանության համակարգում աշխատանքի անցնելու համար սահմանված վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի․ Արփինե Սարգսյան
Արցախից բռնի արտաքսված 78 անձ ՀՀ ՆԳ նախարարությունում աշխատանքի են անցել․ Արփինե Սարգսյանը խոսեց նաեւ արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին
ԲԸՏՄ-ն կասեցրել է մետաղաձուլարանի գազի վառարաններիապօրինի շահագործումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից «Մետէքսիմ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում Երևան և Մասիս քաղաքների արտադրամասերում արձանագրվել են մի շարք խախտումներ. · Գունավոր մետաղների ձուլման արտադրամասերում գազի 3 վառարան շահագործվել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության դրական եզրակացության։ · Վառարանները չեն ունեցել անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման համար անհրաժեշտ
Երբ 50-100 հոգով են լինում, ավելի են ոգեւորվում. Երուսաղեմից մեր հայրենակիցը՝ Հայոց եկեղեցու հանդեպ հրեաների անհարգալից վերաբերմունքի մասին
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ նման վերաբերմունքը բոլոր քրիստոնյաների հանդեպ է, բայց ատելության մեծ բաժինն ուղղված է Հայոց եկեղեցու ու հայերի դեմ. «Մնացած վանքերը հեռու են, բայց մենք ճիշտ իրենց ճանապարհի վրա ենք եւ իրենք Հայոց թաղով են անցուդարձ անում՝ եւ քայլելով, եւ մեքենայով: Ուրիշ ճանապարհ չունեն, միայն Հայոց թաղով պետք է անցնեն, այսինքն` իրենք մեզ ավելի շատ են հանդիպում: Իրենք էլ լավ գիտեն, որ մենք այստեղից որեւէ տեղ չենք գնալու, ինչքան էլ նեղեն, մենք դիմադրելու ենք, իրենք չեն կարող մեզ վախեցնել»:


















































