Օրվա լրահոսը

Արման Եղոյանը և ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի ներկայացուցիչները քննարկել են Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը վերաբերող հարցեր

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունիսի 4-ին հանդիպել է Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը վերաբերող հարցեր: Հյուրերն իրենց դիտարկումներն են ներկայացրել գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով ոլորտային փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը: Կարեւորվել է համաձայնագրի կիրարկման ընթացքում մոնիթորինգի իրականացումը: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցությանն առնչվող այլ

Սուրբ Արցախը կործանելուց հետո սկսել են վաճառել մեր մյուս սրբությունները. «Վերածնվող Արցախ» ՀԿ-ի նախագահ

«Արցախի կործանումից ու այդ սրբությունները վաճառելուց հետո՝ այս մարդիկ մնացել են անպատիժ, ու այսօրը հենց դրա արդյունքն է: Ցավոք, շարունակական է լինելու նման ցավալի իրավիճակը, ականատես կլինենք մեր ազգի հերթական նվաստացմանը, կործանարար գործողություններին»,-«Հայելի» ակումբում ասաց «Վերածնվող Արցախ» ՀԿ-ի նախագահ Անաստաս Իսրայելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի կողմից Հայոց եկեղեցին թիրախավորելու դրսեւրումներին:

Փաշինյանի ատելության քարոզը հաստատում է, որ իշխանությունը լծված է Ադրբեջանին ու Թուրքիային հաճոյանալու ամոթալի գործին. Սկանդինավիայի հայերի միություն

Սկանդինավիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հակազգային և հակաժողովրդական քաղաքականությունը Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը բացահայտ թշնամական քարոզարշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու, նրա մշակությային ժառանգության եւ հոգեւորականների նկատմամբ՝ օգտագործելով գարշելի ու փողոցային բառապաշար։ Բացի Եկեղեցուն վարկաբեկելուց, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, խախտելով ՀՀ Սահմանադրությունը, անօրինական կոչերով փորձել է միջամտել Եկեղեցու ներքին գործերին։

«Ագրեսիայի աղբյուրն Ադրբեջանն է։ Նա երբեք չի էլ դառնա ՄՔԴ կանոնադրության ստորագրող կողմ, երջանիկ կլինեի՝ եթե նման որոշում կայացներ»․ Եղիշե Կիրակոսյան

Ըստ Եղիշե Կիրակոսյանի՝ ՄՔԴ կանոնադրության վավերացումն անվտանգության լրացուցիչ շերտ է ՀՀ-ի համար, անհատական քրեական պատասխանատվություն կրելու վախն է ենթադրյալ հանցագործի՝ տվյալ դեպքում հարևան երկրի նախագահի համար։

Հաշվեքննիչ պալատը 2024 թ. պետբյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում, Կենտրոնական բանկը՝ կարեւորում անհրաժեշտ ոլորտային վերաբաշխման միջոցառումների ահրաժեշտությունը

2024 թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ ներկայացվել են Կենտրոնական բանկի եւ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ԿԲ եզրակացությունը եւ ԿԲ 2024 թ. վարչական ծախսերի ու կապիտալ ներդրումների կատարման վերաբերյալ տեղեկատվությունն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Եզրակացության կազմման շրջանակում ԿԲ-ն առաջնորդվել է կատարողականի

Ինչո՞ւ է պաշտոնանկ արվել ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը․ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մանրամասնում է

Արամ Հովհաննիսյանը «հարգելի պատճառով» չի մասնակցել Արամ Ղազարյանի ներկայացման արարողությանը

Բոլոր ոլորտներում ՔՊ-ն տապալել է իր նախընտրական խոստումները. Մեսրոպ Առաքելյան

ՔՊ-ն 2021թ․ նախընտրական ծրագրում խոստացել էր աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել, այսինքն 26,4%-ից դարձնել 13,2%: Չորս տարում աղքատությունը դարձել է 23,7%:

Վերջին 2 շաբաթվա ընթացքում Սամվել Շահրամանյանը 4 անգամ հարցաքննվել է, վարույթը կրում է պատմական բնույթ. Փաստաբան

ԶԼՄ-ներում տեղ էր գտել տեղեկություն, որ վարույթը նախաձեռնվել է Սամվել Բաբայանի կողմից հրապարակավ կատարված հայտարարության եւ հետագայում՝ ներկայացված հաղորդման հիման վրա: Ես չեմ կարող հայտնել, թե կոնկրետ վարույթն ինչի հիման վրա է նախաձեռնվել, կամ ինչի շուրջ է հարցաքննվում Սամվել Շահրամանյանը: Բայց պարտադիր ցանկանում եմ նշել, որ անգամ այսպիսի ինտենսիվությամբ հարցաքննությունից Սամվել Շահրամանյանը չի խուսափել: Լինելով գերզբաղ ու բազմազբաղ, իսկ այսօր 4-րդ կամ 5-րդ հարցաքննությունն է , ինքը ներկայանում է՝ չնայած բազմազբաղ լինելուն, եւ ամեն անգամ 4-5 ժ-ամ հարցաքննվելուց չի խուսափում: Վարույթով Արցախի նախագահն ունի վկայի դատավարական կարգավիճակ:

Ըստ հաշվետվության՝ պետական բյուջեի պակասուրդը կազմել է 376,1 մլրդ դրամ

2024 թ. գրանցվել է 5,9 տոկոս տնտեսական աճ: Հաշվետու տարում ապրանքների արտահանումը ՀՀ-ում աճել է 53,1 տոկոսով, իսկ հայկական ծագման ապրանքների արտահանումը՝ 18,6 տոկոսով: ՀՀ այցելել է 2 մլն 208 հազար զբոսաշրջիկ: Նախորդ տարվա համեմատ այս թիվը նվազել է շուրջ 4,7 տոկոսով կամ 108 հազար մարդով, որը հիմնականում պայմանավորված է ՀՀ այցելած ՌԴ զբոսաշրջիկների թվի նվազմամբ:

«Աբովյան» ՔԿՀ որպես հանձնուք բերված վերնազգեստի վրա հայտնաբերվել են թմրանյութի նմանվող հետքեր

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Աբովյան» բաժանմունքի ծառայողները, իրացնելով կենտրոնական մարմնի օպերատիվ վարչությունից ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացի Ա․Ղ․-ի կողմից «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձին բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա վերնազգեստի վրա ծառայողները նկատել են թմրամիջոցի նմանվող, կասկածելի զանգված՝ սպիտակ, փոշենման հետքերով։ Քաղաքացի Ա․ Ղ․-ն նույնպես ենթարկվել է խուզարկության, և նրա հագին եղած ներքնաշապիկի

«ՄՔԴ-ն չի անդրադառնում այն ագրեսիայի հանցագործությանը, որը կատարվել է ոչ անդամ պետությունների կողմից․ պետք է ընդլայնել դատարանի իրավազորությունը»․ դոկտոր Քերի Մաքդուգալ

Պրոֆեսոր, դոկտոր Քրիստոֆ Սաֆերլինգն ահազանգեց՝ այսօրվա աշխարհում համակողմանիությունը, միջազգային իրավունքը լուրջ փորձություն են անցնում։

Դեսպան Մակունցը և Գերմանական Մարշալ հիմնադրամի «Alliance for democracy» նախաձեռնության ղեկավար Դեյվիդ Սալվոն քննարկել են տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր

Հունիսի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Գերմանական Մարշալ հիմնադրամի «Alliance for democracy» նախաձեռնության ղեկավար Դեյվիդ Սալվոյի հետ։ Հիմնադրամը ոչ կուսակցական ուղեղային կենտրոն է, որը կատարում է հետազոտություններ և վերլուծություններ տրանսատլանտյան և գլոբալ հարցերի վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումների, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և ՀՀ-ԱՀ Խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ԱՄՆ-ում

ՊԵԿ նախկին պաշտոնյա Հայկազ Մկրտչյանից բռնագանձել 2 անշարժ գույք, դրամական միջոցներ. պահանջում է դատախազությունը 

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության պետի նախկին տեղակալ Հայկազ Յուրիկի Մկրտչյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքում գտնվող 2

Հարկի նկատմամբ, ինչքան էլ դա դժվար հնչի, պետք է ձևավորել հարազատություն. Փաշինյան

Կա հարկ՝ կա բարեկեցություն, չկա հարկ՝ չկա բարեկեցություն։ Կա հարկ՝ կա երջանկություն, չկա հարկ՝ չկա երջանկություն։ Կա հարկ՝ կա ազատություն, չկա հարկ՝ չկա ազատություն։ Կա հարկ՝ կա անվտանգություն, չկա հարկ՝ չկա անվտանգություն։ Կա հարկ՝ կա առողջություն, չկա հարկ՝ չկա առողջություն։ Կա հարկ՝ կա կրթություն, չկա հարկ՝ չկա կրթություն:

Եկեղեցի -Պետություն հարաբերություններ որպես այդպիսին այժմ գոյություն չունեն

Փոխարենը առկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անձնավորված հակակրանք Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ, որը, սակայն, արդարացիորեն ընկալվում է որպես հարձակում Հայ Առաքելական Եկեղեցու վրա։

1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից

Հայաստանի ներկայացուցիչները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 19-րդ առցանց օլիմպիադայում: Հայաստանի առցանց մասնակցությունն ապահովել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ 11 մասնակցից բաղկացած թիմով։ Արծաթե մեդալ է նվաճել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ծովակ Եգորյանը: Բրոնզե մեդալների են արժանացել «Քվանտ»

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունիսի 4-ի ցերեկը, 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-7-ին գիշերը և կեսօրից հետո, 9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է

Քանաքեռի գերեզմանատան մոտ վիճաբանության հետևանքով բուժօգնության է դիմել դանակահարված 2 քաղաքացի. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտի դիմաց գտնվող գերեզմանատան մոտ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով բուժօգնության է դիմել 2

Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2025թ. անվճար ծրագիրը

Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2025թ. անվճար ծրագիրը: Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները կկարողանան Ակբա բանկի և NABU հայաստանյան մասնաճյուղի համատեղ ֆինանսական և տեխնիկական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները:  «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի

Կաթողիկոսի ենթադրական զավա՞կն է պետությանը ավելի շատ վնաս հասցրել, թե՞ ՔՊ-ն իր իշխանությամբ. հարց նախարարին

Անձնական կյանք է, եթե խոսքը վերաբերի աշխարհիկ կյանքով ապրող մարդուն, իսկ եթե հարցը վերաբերում է վարդապետների, եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների մասով, կուսակրոնությունը անձնական կյանք չէ: Եկեղեցու գլխավոր պայմաններից է, դրանով են քահանաները տարանջատվում վարդապետներից, եկեղեցու պայմանն է այդպիսին: Հարցը հնչել է այդ կոնտեքստում, եթե ես լինեի եկեղեցու ներկայացուցիչների փոխարեն, կտայի հրապարակային պատասխան» ,- ասաց նախարարը:

Պետական ապարատի մեկ ամիս աշխատավարձ չստանալու դեպքում թոշակառուների թոշակը կբարձրանա 111 720 դրամով. Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի  ֆեյսբուքյան գրառումը Հարգելի՛ մեր թոշակառուներ և մեր հայրենակիցներ, Չկարողացա չանդրադառնալ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արտահայտած հերթական անհասկանալի մտքին՝ «Եթե ապրիլին ողջ պետական ապարատը աշխատավարձ չստանար, թոշակները կբարձրանային 1400 դրամ»… Նիկոլ Փաշինյան, Ձեզ ո՞ր պետական պաշտոնյան է նման հիմարություն ներկայացրել, որ եթե ապրիլ ամսին ամբողջ պետական ապարատը աշխատավարձ չստանա,

«Գեղարդ» հիմնադրամը ադրբեջանցի «իրավապաշտպանին» կոչ է անում թեյախմության ու նամազի իր ցանկություններն իրականացնել բացառապես Ադրբեջանի տարածքում

«Գեղարդ» հիմնադրամ. «Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել, իսկ ադրբեջանական բանակը կարող է թուրքական թեյ խմել Երևանում, աղոթել ու նամազ անել Երևանի Կապույտ մզկիթում»,- Հայաստանի հասցեին ակնհայտ սպառնալիք է հնչեցրել «Ադրբեջանի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահ Ահմադ Շահիդովը հունիսի 2-3-ը Վիեննայում կայացած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների գրասենյակի կողմից

Մոսկվայում առևանգել են հայ գործարար Արեգ Շչեպիխինին․ Չեչնիայի իշխանությունները պնդում են՝ ոչ թե առևանգել, այլ՝ ձերբակալել են.

«Փաստինֆո». Մոսկվայում՝ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտակայքում մի խումբ տղամարդիկ առևանգել են հայ գործարար Արեգ Շչեպիխինին։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները և տելեգրամյան ալիքները: Նա նախկինում ունեցել է Հովհաննիսյան ազգանունը, բացի այդ նա ինստագրամում միշտ ներկայանում է հայ՝ տարբեր կոչեր անելով Մոսկվայում ապրող հայերին։ «Արեգին մեքենայի բեռնախցիկ տեղափոխողները ոստիկանությանը հայտնել են, որ իրենք «Ռոսգվարդիայի» ակտիվ

ԵԱՀԿ խորհրդաժողովում Անդրանիկ Գրիգորյանը կարևոր է համարել նաև ԼՂ տարածքի իսլամացման քաղաքականության դատապարտումը

Անդրանիկ Գրիգորյանը միջազգային գործընկերների ուշադրությանն է նաև հրավիրել բռնի տեղահանվածների՝ հողի, սեփականության և դեպի ԼՂ հայկական եկեղեցիներ ուխտագնացության իրավունքի պաշտպանության խնդիրները

Արփինե Սարգսյանը և դեսպան Մարագոսը քննարկել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները

Հունիսի 2-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։ Նախարար Սարգսյանը ողջունել է դեսպան Մարագոսին՝ ընդգծելով երկկողմ սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչը շարունակաբար ընդլայնվում է տարբեր ոլորտներում։ Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են

Եթե ինչ-որ մարդիկ ստանձնել են հոգեւոր առաջնորդություն, պետք է որոշակի ստանդարտների հետեւեն. ֆինանսների նախարար

Նախարարը ցնդաբանություն է համարում Հայաստանում աննախադեպ գնաճի մասին պնդումները

Միակ մանկական կաթը Հայաստանում․ Երեմյան կաթնամթերքը ստացել է մանկական կաթի վկայական

Երեմյան կաթնամթերքը ստացել է մանկական կաթի վկայական՝ դառնալով շուկայում միակը և գրանցվելով Արտադրանքի պետական գրանցման Եվրասիական տնտեսական միության միասնական ռեեստրում: Այս վկայականը հավաստում է Երեմյան կաթի անարատությունը, 100 տոկոս բնականությունն ու առողջարարությունը նախադպրոցական 3 տարեկանից բարձր և դպրոցական տարիքի երեխաների համար։ «Վկայականը մեզ համար ավելին է, քան պարզապես կարևոր փաստաթուղթ։ Այն մեր եզակի «Սերմից՝ սեղան»

Ինչո՞վ ենք զբաղված մենք: Հայաստանի միակ շանսը սոլիդ իշխանություն ձևավորելն է. Վահե Հովհաննիսյան

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ սկսում է, իրենց ձևակերպմամբ, նոր տնտեսական մեգանախագիծ։ Total Energies-ի հետ Ապշերոն հանքավայրում գազավերամշակման նոր համակարգ են կառուցում։ Ադրբեջանը մտադիր է իրականացնել, իրենց ձևակերպմամբ, խոշորագույն գործարք՝ ձեռք բերելով մինչև 40 JF-17 Thunder նորագույն կործանիչներ՝ պակիստանաչինական արտադրության։

Սարյան փողոցը կդառնա միակողմ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոցի պողոտա խաչմերուկում կավելացվի ձախ երթեւեկելի մեկ հավելյալ գոտի. Վազգեն Հարությունյան

Տրանսպորտի վարչության պետը հավելեց, որ Սարյան փողոցի միակողմ դարձնելը պայմանավորված է նրանով, որ այդ փողոցում կա խնդիր՝ երթեւեկության անընդհատության հետ կապված, բացի դրանից Սարյան փողոցը շատ ակտիվ զբոսաշրջային հատված է, ու այնտեղ բավականին մեծ խցանումներ են լինում:

Մենք հասե՞լ ենք «մեր մեղքերի լրումին»

Օտարներին պարտվում են, ինչպես նաեւ՝ ապիկար իշխանություն են ունենում այն հասարակությունները, որտեղ ծաղկում է մեղքը Աստվածաշնչում մի քանի տեղ ասվում է մեղքերի, անօրենության «չափի» կամ «լրումի» մասին: Թարգմանությունները կարող են տարբեր լինել, բայց միտքը, կարծում եմ, պարզ է՝ Աստված պատժում է այն քաղաքները, այն ազգերին, որոնք այդ չափն անցել են: Օրինակ. «Չորրորդ սերունդը պիտի վերադառնա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031