Օրվա լրահոսը
Դեսպան Հակոբյանն ու ԻԻՀ փոխնախագահ Փուրմոհամմադին քննարկել են Հայաստան-Իրան բազմոլորտ համագործակցության մի շարք ուղղությունները
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման ու բյուջետային կազմակերպության ղեկավար և ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իրան բազմոլորտ համագործակցության մի շարք ուղղություններին, մասնավորապես՝ ենթակառուցվածքային, հաղորդակցային, էներգետիկ և այլ ոլորտային ծրագրերի: Դեսպան Հակոբյանն ու փոխնախագահ Փուրմոհամմադին քննարկել են նաև առաջիկա համատեղ միջոցառումների իրականացումը՝ ի շահ
Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը հայրաբար է կրում իր մոլորյալ զավակների ցավատանջ խոսքերն ու արարքները. Ասողիկ աբեղա Կարապետյան
Հայոց պատմությանը բնորոշ ծանր, տագնապալի օրեր ենք ապրում՝ որպես Երկիր, Ազգ և Եկեղեցի: Եվ, բնական է, որ ամեն ոք, ամեն համախմբում, ամեն ուժ իր տեսլականով է փորձում հաղթահարել կամ համակերպվել իրավիճակին: Եվ միայն Հայոց Եկեղեցին է, որ իր շուրջ երկհազարամյա կենսափորձով և իմաստությամբ՝ խաղաղ ու վճռական շարունակում է պահպանել ու պաշտպանել ազգային սուրբ ավանդը, ազգային
ՔՊ-ականները քննարկել են հանրային կարևորություն ունեցող և կուսակցական բնույթի հարցեր
Հունիսի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արարատ ՏԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվեց Հովհաննես Ավետիսյանի, Նորք Մարաշ ՏԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնում՝ Միքայել Օհանյանի, Սևանի ՏԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնում՝ Արթուր Լալազարյանի, Ծաղկաձոր ՏԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնում՝ Նարեկ Հարությունյանի թեկնածությունը։ Քննարկվեցին հանրային կարևորություն ունեցող և
Դատավորների նկատմամբ վարույթների հիմնական նախաձեռնողը Արդարադատության նախարարությունն է. զեկույց
Արարքի որակումը, մեղքի ձևի ու ընտրված պատասխանատվության միջոցի հիմնավորումը ԲԴԽ-ում շարունակում է խնդրահարույց մնալ
Նորդիկ-բալթյան երկրները լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի՝ Եվրոպական միության և Եվրոպայի մյուս գործընկերների հետ գործընկերությունը հետագա խորացնելու ձգտումներին
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը նորդիկ-բալթյան երկրների հետ և համատեղ հաղորդագրություն
Կարևորվել է Մադրիդի հաջող փորձը օդի որակի բարելավման ոլորտում, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Երևանի համար նույնպես ուսումնասիրել և կիրառել այդ արդյունավետ լուծումները
Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի ինքնավար համայնքի նախագահ Իսաբել Դիաս Այուսոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Մադրիդի ինքնավար համայնքի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նախանշելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները։ Հատկապես կարևորվել է Մադրիդի հաջող փորձը օդի որակի բարելավման ոլորտում, և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Երևանի համար նույնպես ուսումնասիրել և կիրառել
Լիլիթ Աղեկյանը շուտով ազատ կարձակվի․ դատարանը մերժեց նրա կալանքը երկարաձգելու միջնորդությունը
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր 17.30-ից սկսվել էր լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքը երկարաձգելու մասին դատական նիստը։ Քիչ առաջ նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը, Լիլիթ Աղեկյանը շուտով ազատ կարձակվի։ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. Դատարանը մերժեց հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման
Մանե Թանդիլյան. «Ալիևյան թատրոնը այն աստիճանի է հասել, որ «մոռանում են» պատերազմի ժամանակագրությունն ու իրադարձությունները»
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բաքվի դատարանում շարունակվում է մեր հայրենակիցների նկատմամբ «դատավարությունը»։ Վերջին դատական նիստում հերթական շինծու մեղադրանքներն են ներկայացվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, իբր 2020թ․պատերազմի ժամանակ քաղաքացիական անձինք են զոհվել և վիրավորվել մի շարք բնակավայրերում, այդ թվում Աղդամում։ Ալիևյան թատրոնը այն աստիճանի է հասել, որ «մոռանում են» պատերազմի
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի այգին սալիկապատել են անորակ բազալտով ու գրանիտով. Չախոյան
Կոռուպցիայի դասական օրինակ. Արթուր Չախոյան
«Բավական է լինենք աշխարհի երեսին ծաղրուծանակի առարկա, ամոթանքի ու արհամարհանքի թիրախ»
ՑՈՐԵՆ և որոմ «Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձը, և հնձի ժամանակ ԵՍ հնձողներին կասեմ՝ նախ այդ որոմը քաղեցե՛ք և դրանից խուրձեր կապեցե՛ք այրելու համար, իսկ ցորենը հավաքեցե՛ք ԻՄ շտեմարանների մէջ»։ ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹեՈՍԻ 13:30 Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, հասել է ժամանակը ցորենը որոմից զատելու։ Եթե այսուհետև էլ ազգովի թացն ու չորը
Արարատ Միրզոյանը 2023 թվականին 1,5 միլիոն դրամ է փոխանցել «Քաղաքացիական պայմանագրին», այդ եւ եւս 2 միլիոն 332 դրամ գումարի ծագումն անհայտ է. ԿԿՀ-ն շրջանցել է այս փաստը
Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Անիկ Գրիգորյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել
Արփինե Սարգսյանը ՆԳ նախարարության և ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Արամ Ղազարյանին
Հունիսի 3-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախարարության և ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության նորանշանակ պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանին։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին՝ երկարամյա ծառայության ու կատարած աշխատանքի համար։ Արփինե Սարգսյանը, շնորհավորելով նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին, նրան մաղթել է հաջողություններ։ ՆԳ նախարարը նշել է, որ Արամ Ղազարյանը նոր չէ ոստիկանության համակարգում
«Ադրբեջանական բանակը կարող է թուրքական թեյ խմել Երեւանում»․ ադրբեջանցի «իրավապաշտպան»
ԵԱՀԿ-ում մարդու իրավունքներին, խտրականության եւ անհանդուրժողականության բացառմանը, ինչպես նաեւ ներառականությանը նվիրված «Հավելյալ մարդկային հարթակի» երրորդ ժողովի ժամանակ, ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալը՝ ի տարբերություն հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, որեւէ կերպ չի մեղադրել կամ դատապարտել Ադրբեջանին 2023 թվականի ցեղասպանական ագրեսիայի համար։ Սա այն դեպքում, երբ ադրբեջանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կրկնում էին ադրբեջանական պետական քարոզչության թեզերը՝ պնդելով, թե հայերին
Ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված քարե շինություններ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ապամոնտաժվել է Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց հ.24 հասցեին կից՝ համայնքային հողամասում ինքնակամ կառուցված քարե շինությունը: Քաղաքապետի որոշումներով ապամոնտաժվել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հովնաթանի փողոցի հ.45 տան դիմաց, ինչպես նաև Իսակովի պողոտա հ.36 շենքի բակում՝ համայնքային հողամասում առանց հողօգտագործման իրավունքի և թույլտվության կառուցված քարե շինությունները: Ապամոնտաժման աշխատանքները շարունակական են:
Նորից չեն բացում, բացում են կրկին, կամ Փաշինյանի՝ ԵՊՀ այցելության տեղեկատվական առիթը
ԵՊՀ-ն պարզաբանում է՝ բացվողը լաբորատորիա՞ էր, թե կենտրոն
Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման ուղղությամբ ձեռնարկված քայլերը և երեկ Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները «Թուրքիան այսօր» լրատվական ալիք
Արհավիրքը կատարվել է ոչ թե, երբ Վահանյանը թողել է զորամասն ու փախել, այլ, երբ բարձրացրել է դիրք՝ առանց դիրքավորվելու, առանց ինժեներատեխնիկական աշխատանքներ անելու. տուժող կողմի ներկայացուցիչ
Լինելով փորձառու զինվորական, ինստիտուտ սովորած, 13 օր պատերազմ անցած սպան չէր կարող չհասկանալ, որ պատերազմ է. տուժող կողմի ներկայացուցիչ
Եթե Ադրբեջանը համաձայնություն չտա, դա կնշանակի սուվերեն իրավունքների ոտնահարում… Չեզոք երկրի մերժումը միջազգային հանրության տեսանկյունից անընդունելի կլինի. Սիրանուշ Սահակյան. «Փաստինֆո»
Ադրբեջանում պահվող հայ գերիներին տեսակցելու այլ մեխանիզմներ գոյություն ունեն, որոնց շուրջ Հայաստանը պետք է հստակ աշխատանք իրականացնի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը։ «Երբ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վատ են կամ բացակայում են, հումանիտար բնույթի նման հարցերում ներգրավվում է երրորդ երկիր, որը ստանձնում է գերիներին
Ռուսաստանում ադրբեջանցի պատգամավորը Սիբիրը հին թուրքական հող է անվանել
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի դումայի պատգամավոր Խալիդ Թագիզադեն Սիբիրն անվանել է «թյուրքական հնագույն երկիր»: Պատգամավորի հայտարարությունը բուռն սկանդալ է առաջացրել Ռուսաստանում։ Բողոքներ են ուղարկվել իրավապահ մարմիններին, իսկ պատգամավորը ճնշման տակ ստիպված է եղել ներողություն խնդրել։ «Ազգային ճակատ»
Քննարկվել են Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2025 – 2030 թթ․ ռազմավարական ծրագրի և դրա գործողությունների ծրագրի նախնական տարբերակները
ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հունիսի 3-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2025 – 2030 թթ․ ռազմավարական ծրագրի և դրա գործողությունների ծրագրի նախնական տարբերակները՝ հիմք ընդունելով Հայաստանի ձեռնարկությունների մրցունակության բարձրացման և ներառական տնտեսական աճի խթանման նպատակները։ Քննարկումն անցկացվել է Civitta խորհրդատվական կազմակերպության և
Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի առաջարկները մերժվել են
Արցախի նախկին պետնախարարի առաջին խնդրանքը վերաբերում էր իր ընտանիքին մեղադրական եզրակացության պատճենը տրամադրելուն, որը մերժվեց։ Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք ներկայացրեց այդ հարցի շուրջ, որը նույնպես մերժվեց դատավորների կազմի կողմից։ Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հունիսի 10-ին։ «Սպուտնիկ Արմենիա»
«Բռնապետները նույնանման կերպով են մտածում եւ գործում»․ Գայանե Աբրահամյան
«Սահմռկեցուցիչ եւ դաժան էթնիկ զտում իրականացնել, այնուհետեւ հրապարակայնորեն հայտարարել, թե հայերը պարզապես վերաբնակեցվել են Հայաստանում։ Ցինիզմի աստիճանը ապշեցուցիչ է», – ԵԱՀԿ-ում կայացած «Հավելյալ մարդկային հարթակի» երրորդ ժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում գործող «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը։ Նրա դիտարկմամբ՝ հայատյացությունն Ադրբեջանում հովանավորվում է բարձրագույն իշխանությունների՝ անձամբ բռնապետի (ինչպես Ալիեւին է կոչել
Մեր իրական սպառնալիքները, դրանց դիմակայման մասին քննարկումները թողած, առավոտից երեկո դատարկ ու վտանգավոր զրույցներով են լցնում մեր հանրային տիրույթը. Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Սա էլ հենց այսօր տեղի ունեցած Ադրբեջանի բանակի հրթիռահրետանային զորքերի մասնակցությամբ անցկացված տակտիկական զորավարժություններից դրվագ է։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդած տեղեկատվության համաձայն․ «2025թ. մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանական բանակի հրթիռահրետանային զորքերի մասնակցությամբ անցկացվել է տակտիկական զորավարժություն՝ իրական կրակով։ Զորավարժության ընթացքում ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության վիճակի, զբաղեցրել են
Բաքվի դատարանում հանդես են եկել «վկաներ», որոնք պահանջել են Ռուբենի համար առավելագույն պատժի ժամկետ՝ նույնիսկ նրա հետ ծանոթ չլինելով
«Նա [Հայրապետյանը] կպատմի ինչ որ ցանկանան, միայն թե նրան ինչ-որ բան տան: Նա բոլորին անընդհատ դավաճանել է, նրան անտարբեր է, միայն թե նրան ուտելիք տան: Նա ցանկացածին կդավաճանի: Նա շատ գարշելի մարդ է: Նրա բնավորության և վարքագծի պատճառով մենք նրա հետ հաղորդակցությունը դադարեցրինք», – ասում է Անատոլին:
Իրավապահ համակարգի՝ իմ ընտանիքի և կնոջս հարազատների ունեցվածքի դեմ տարվող յոթ տարիների պայքարը հիշեցնում է հայտնի Դոն Կիխոտի պայքարը հողմաղացների դեմ. Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը գրում է. Այսօր տարածվեց հաղորդագրություն` դեռևս 2021 թվականի մայիսին ինձ ներկայացված մեղադրանքի մասով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին։ Ամբողջությամբ քաղաքական իմաստ ունեցող այս գործի մասին արդեն խոսվել է։ Այնուամենայնիվ, որոնեցին երկար, մանրակրկիտ, բայց այդպես էլ չկարողացան փաստացիորեն կապել մեղադրանքները կոնկրետ հանցավոր իրադարձությունների հետ, որոնք պարզապես բացակայում են։
«Ժամանի՛ր Բաքվի օդանավակայան, եւ ականատես կլինես ռասիզմին իր ամբողջ հմայքով»․ Իոաննիսյան
«21-րդ դարի ամենառասիստական, պետականորեն հովանավորված հանցագործությունն իրականացրել է Ադրբեջանը 2023 թվականին։ Այդ օրերին, Ադրբեջանը գործադրեց իր բանակը՝ կազմակերպելու համար հայերի էթնիկ զտում իր տարածքից։ Ընդամենը մեկ շաբաթում 100.000 հայեր լքեցին Լեռնային Ղարաբաղը։ Այսօր այնտեղ հայեր չկան», – ԵԱՀԿ-ում կայացած «Հավելյալ մարդկային հարթակի» երրորդ ժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում գործող «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող
ՔՊ-ական պատգամավորը շփոթել է կաթոլիկ և ուղղափառ հոգևորականներին, լուսանկարվել սխալ մարդու հետ. «Ազատություն»
«Ազատություն». Հայաստանի վարչապետի կողմից Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու, դրա ղեկավար կազմի նկատմամբ հարձակումների ֆոնին «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) պատգամավոր Հայկ Ցիրունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել օտարերկրացի մի հոգևորականի հետ, վերջինիս ներկայացրել որպես Ռումինիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Նորին Երանելիություն Դանիել։ Հայ Առաքելական եկեղեցու ներքին գործերում վճռորոշ ձայն պահանջող ՔՊ-ի ներկայացուցիչը, սակայն, պարզվում է՝ ոչ միայն
Հայաստանի ալկոհոլային խմիչքներ արտադրողները կոչով դիմել են պետական և միջազգային կառույցներին
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստացվում ոգելից խմիչք արտադրող ընկերություններից, արտահանողներից, բեռնափոխադրողներից, որոնք իրենց դժգոհությունն ու մտահոգությունն են հայտնում հայ–վրացական սահմանում տիրող իրավիճակից։ Ըստ էության, վրացական կողմն անհիմն խոչընդոտում է հայկական արտադրության ալկոլհոլային խմիչքների տարանցիկ փոխադրումները երրորդ երկրներ՝ չտալով որևէ հիմնավոր բացատրություն։ Խնդիրը դարձել է դժգոհությունների և բուռն քննարկումների առարկա։
Մի շարք պաղպաղակներում ՍԱՏՄ–ն խախտումներ է արձանագրել
Նկատի ունենալով պաղպաղակի վաճառքի սեզոնային ակտիվացումը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում: Նմուշառվել և լաբորատոր փորձաքննության են հանձնվել «Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Երևան-Կաթ», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներին, ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Վանուհի Մովսիսյանին, Ազատ Ղազանչյանին, Էդուրադ Կարապետյանին պատկանող արտադրամասերից: Այս պահին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ակնկալվում է վարույթ հարուցել և եզրակացություն ընդունել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայության մասին
Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը զբաղեցնելով վարչապետի պաշտոնը պարտավոր է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներով ղեկավարվել, որոնք են՝ (1) հանրությանը ծառայելու գիտակցումը, (2) հավատարմությունը հանրային շահին, (3) բարեկրթությունը և հարգելիությունը, (4) բարեխղճությունը, (5) օբյեկտիվությունը: Ցանկացած իրավիճակում բարեկրթություն, քաղաքավարություն, նրբանկատություն և զսպվածություն ցուցաբերելու պարտականություն ունեցող Նիկոլ Փաշինյանն իր անզուսպ (լկտի) բառապաշարով խտրական


















































