Օրվա լրահոսը
«Մենք հույս ենք հայտնում, որ ի վերջո մեր տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն». Վահագն Խաչատուրյան
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների բարձր ներկայացուցիչների պատվիրակությանը
«Մեր թշնամիները միշտ էլ չեն ներել Հայոց եկեղեցուն նրա համար, որ եղել են ազգային -ազատագրական պայքար առաջնորդող հոգևորականներ». Հովիկ Ավանեսով
Հարգելի հայրենակիցներ` ի Հայաստան և Սփյուռս, Այս օրերին ականատես ենք լինում աննախադեպ և անհանդուրժելի հարձակումների՝ ուղղված մեր Հայոց Եկեղեցու և նրա առաքելության դեմ: Այն, ինչ տեղի է ունենում, պարզապես ներքաղաքական պայքար չէ. դա հոգևոր պատերազմ է՝ ընդդեմ մեր ինքնության, մեր հավատքի և մեր պատմական հիշողության։ Ոմանք այսօր փորձում են Եկեղեցին ներկայացնել որպես «արգելք և խոչընդոտ»:
«Հարցրեցին՝ ո՞ւմ ես ընտրել, ասի՝ Մարտուն Գրիգորյանին, ասին՝ դե գնա, թող նա էլ տա նպաստդ»․ Գյումրիի 72-ամյա բնակչուհի
Գյումրիի 72-ամյա բնակչուհի Արմենուհի Համբարյանը, օրերս այցելելով պոլիկլինիկա, պարզել է, որ իրեն այլևս չեն կարող անվճար հատկացնել դեղորայքը, քանի որ իր բառերով ասած՝ կտրել են իր աղքատության նպաստը։ Նա բողոք էր ներկայացրել Aravot.am-ին՝ վրդովվելով, որ միասնական սոցիալական ծառայությունում իրեն նորմալ չեն պատասխանել, թե ինչու են զրկել նպաստից, այստեղ կոպտել են ու հետաքրքրվել, թե ում է
Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը». Region Monitor
Օրերս Թուրքիա-Ադրբեջան մեդիաներկայացուցիչների հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը բացահայտ նեղսրտել է թուրքական որոշ ԶԼՄ-ներում պարբերաբար հրապարակվող այն նյութերից, որոնցում խոսվում է Ադրբեջան-Իսրայել համագործակցության, Գազայում տեղի ունեցող ցեղասպանության մեջ ադրբեջանական «ներդրման» մասին։ «Դա մեր սրտին է դիպչում»,-ասել է նա։ Հաջիևը խոսել է ԼՂ խնդրի հետ կապված Իսրայելի կողմից ստացված ռազմական, դիվանագիտական աջակցության մասին, այնուհետև
Նախագահականում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերության բազմաշերտ օրակարգի հստակեցմանն ու նոր ուղղություններով զարգացմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Իրականում, մեղավորը ոչ կոմպետետ, կարճամիտ ու կոռումպացված իշխանավորներն են։ Հենց նրանք չլինեն, ամեն ինչ կամաց-կամաց տեղը կընկնի. Հայկ Մարության
Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գրում է. «Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու ու «ավանդական ընդդիմությունը» միմյանց անկողին են մտել, երկրում բազում խնդիրներ կան, որոնք անմիջականորեն վերաբերում են մարդկանց կյանքի պայմաններին։ Դրանցից մեկի՝ Երեւանի հանրային տրանսպորտի խնդրի մասին այսօր քաղաքապետարանը մի քանի ուշագրավ հայտարարություն է արել (տեսանյութը՝ մեկնաբանություններում)։ Եթե երկու բառով ամփոփենք՝ քաղաքապետարանը տեղեկացրել է, որ
ՀՀ իշխանությունները Արաքս գետի վրա պատնեշի կառուցումն ավելի քան 1 տարի համաձայնեցնում է Թուրքիայի հետ. «Sputnik Արմենիա»
Հայաստանի իշխանությունները Արաքս գետի վրա պատնեշի կառուցումն ավելի քան մեկ տարի համաձայնեցնում են Թուրքիայի հետ։ Այդ մասին կարելի է դատել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանից։ «Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու նպատակով Բուրաստան և Արաքսավան համայնքների շրջանում ամբարտակի կառուցման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԳՆ–ի միջնորդությամբ շարունակվում է նախագծային փաստաթղթերը թուրքական կողմի հետ համաձայնեցնելու
Ո՞նց եք համակերպվում այդպիսի բառապաշար ունեցող մարդու հետ աշխատել. արդարադատության գեներալ-մայորը՝ կին պաշտոնյաների մասին
Սրանք նաեւ աստիճանաբար եկեղեցին են դուրս մղում բոլոր ոլորտներից:
Ադրբեջանը տեղեկատվական հիմք է նախապատրաստում Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի քանդման համար
Ադրբեջանը տեղեկատվական հիմք է նախապատրաստում Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի քանդման համար։ Տարածվող քարոզչական նյութերում առաջարկվում է ոչնչացնել նշված եկեղեցիները և դրանց փոխարեն մզկիթներ կառուցել։ Հիշեցնենք, որ մինչ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ոչնչացումը ևս շրջանառվում էին այդ եկեղեցու կա’մ քանդելու, կա’մ մզկիթի վերածելու առաջարկներ։ Սա կարող է վկայել նաև
Քննարկվել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը
Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել համակարգի ներդրման ձևաչափի, ժամանակացույցի, օրենսդրական փաթեթի մշակման, Միջնաժամկետ ծախսային ծրագրով առաջարկվող սահմանաչափերի վերաբերյալ:
«Խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումից հետո՝ վերջին եռամսյակում Ադրբեջանի մասնակցությամբ և տարածքում տեղի են ունեցել 20 զորավարժություններ. Տաթևիկ Հայրապետյան
Սա հրապարակային, բաց աղբյուրներով եղած պատկերն է, վստահ եմ՝ հետախուզական ու փակ աղբյուրների տիրապետող գերատեսչությունները կունենան վարժանքների մասին հավելյալ տեղեկատվություն։
Գորիսում կառուցվել է ժամանակակից մարզահրապարակ
Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ Գորիսի «Հաղթանակ» զբոսայգում կառուցվել է ժամանակակից ստանդարտներին համապատասխան մարզահրապարակ։ Մարզահրապարակը հագեցած է նորագույն մարզասարքերով՝ հարմարեցված նաև շարժասայլակով տեղաշարժվող անձանց համար, ինչը համապատասխանում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման 3-րդ (Ամուր առողջություն և բարեկեցություն) և 10-րդ (Անհավասարությունների կրճատում) նպատակներին։ Մարզահրապարակի նախագծման և կառուցման համար որպես գործընկեր ընտրվել է
ԱՄՆ-ում բարձրաձայնում էի այն մասին, որ կորցրել ենք ոչ միայն Արցախը, մեր հայրենիքը, այլ այնտեղ ենք թողել մեր հազարավոր մշակութային կոթողները. Սիրանուշ Սարգսյան. «Ապառաժ»
«Ապառաժ». Սիրանուշ Սարգսյանն անցյալ տարի երկու անգամ եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նա պատմում է տպավորությունների, բացահայտումների մասին. -Առաջին անգամ «Թավիթյան» հիմնադրամի կրթաթոշակով մեկնել եմ ԱՄՆ՝ սովորելու «Թաֆթս» համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում։ Այդ 4 ամիսների ընթացքում բազմաթիվ հանդիպումների, քննարկումների եմ մասնակցել, որոնք թե՛ միջազգային մակարդակով էին, և թե՛ հայկական համայնքի կողմից կազմակերպված։ Որպես
Արցախի նախագահի թեկնածու չի առաջադրվել, ՀՀ իշխանությունների կողմից ճնշումներ կան Արցախի պատգամավորների վրա
ՀՅԴ խմբակցության անդամ Վահրամ Բալայանի խոսքով՝ նախագահի թեկնածու կառաջադրվի ավելի ուշ, հիմա որոշ հարցեր են քննարկվում։
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Փաշինյանը նշել է, որ կողմերն այժմ համագործակցության նոր օրակարգի մշակման ուղղությամբ են աշխատում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներին: Վարչապետը ողջունել է այցը և նշել, որ վերջին տարիներին Հայաստանն ակտիվ քաղաքական երկխոսություն ունի Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների հետ, տեղի են ունենում բարձրաստիճան մի շարք փոխայցելություններ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ զարգանում է համագործակցությունը նաև մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շրջանակում, մասնավորապես, փորձի
Նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում. ԱՄՆ դեսպանն այցելել է հայկական ատոմակայան
«Ուրախ էի մասնակցել 3,4 միլիոն դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքի գործարկման միջոցառմանը, որը կօգնի ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու հարցում». ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Նսեմացնող պնդումներ և սպառնալիքներ, գործողության կոչեր. հայերի դեմ հռետորաբանությունը և դինամիկան ադրբեջանական սոցիալական ցանցերում․ զեկույց
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»-ի հետ համագործակցությամբ զեկույց է պատրաստել, որում արվել է որակական վերլուծություն, բացահայտելու՝ 2023թ․ օգոստոսի 1-ից հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ինչ պատմություններ են կառուցում Ադրբեջանի իշխանությունները հայերի վերաբերյալ և ինչպես են այդ պատմությունները ազդում հասարակական ընկալման վրա։ Վերլուծվել են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ելույթները և մամուլի
«Անհավասար դիրքերից դրանց հետ ընտրությունների ճանապարհով գնալը 15-20 անգամ պակաս իրատեսական է, քան հիմա ջանքեր գործադրելը անվստահության հասնելու համար». Էդգար Ղազարյանն ու Ռուբեն Հակոբյանը բանավիճում են
«Եթե չհաջողի, իշխանության դիրքերը կամրապնդվեն թեզի մասին: Ինչո՞վ պիտի ամրապնդվեն: Մեկ է՝ իշխանությունը ոնց կա, այդպես էլ մնում է չէ՞: Ենթադրենք, այսօրվա բանավեճից հետո հրաժարվում ենք այդ գաղափարից: Ի՞նչ է լինում: Նիկոլ Փաշինյանը էլի մնում է վարչապետ, չէ՞»,-արձանագրեց Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ հիմա ԿԸՀ-ն ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի վերահսկողության տակ է, ՍԴ-ն որտեղ պետք է բողոքարկվեն ընտրությունների արդյունքները, արդեն ունի մեզ համար տեսանելի կառուցվածք, ընտրական օրենսգիրքը փոխել են:
Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում բացվել է հրուշակագործության լաբորատորիա
Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Կատրին Ստառոնը երիտասարդներին կոչ է արել օգտվել տրված հնարավորությունից և ձեռք բերել մասնագիտական առավելագույն գիտելիք ու հմտություններ: Նա ընդգծել է՝ կրթության ոլորտի ներդրումը ապագայի կերտման եղանակ է:
Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը և Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչները անդրադարձել են ընթացիկ ծրագրերին, նախանշել առաջիկա անելիքները
Արդեն շուրջ 30 տարի է, ինչ «Գթության խոհանոց» ծրագրով Գերմանական կարմիր խաչը մարդասիրական գործունեություն է իրականացնում Հայաստանում
Արշակյանը Ճապոնիայում ներկայացրել է Հայաստանի մոտեցումը հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում
Հակոբ Արշակյանը գերիների եւ պահվող անձանց հարցը ներկայացրել է բացառապես մարդասիրական խնդիր՝ ընդգծելով, որ բոլոր գերիները եւ ապօրինի պահվող անձինք պետք է անհապաղ վերադարձվեն իրենց հայրենիք՝ համաձայն միջազգային իրավունքի եւ մարդասիրական նորմերի:
Երկրի ղեկավարը չունի որևէ գործառույթ խառնվելու եկեղուցու ներքին գործերին՝ ի տարբերություն եկեղեցու, որն իրավունք ունի խոսել ամեն ինչից. Մեսրոպ Առաքելյան
Միևնույն ժամանակ, եկեղեցին չունի քաղաքական այլ ուժերի «խորհուրդների» կարիքը, որոնք իրենց քաղաքական ապիկարությունը թողած՝ եկեղեցուց պահանջում են զբաղվել քաղաքականությամբ։
Արցախի դրոշը, որպես ԼՂ բնակչության ինքնության խորհրդանիշ, եղել և մնում է Ադրբեջանի կողմից շարունակական խոշտանգումների, ռասայական ատելության կենտրոնում
ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ պահպանելու հայ ժողովրդի իրավունքները, ինքնությունն ու նրա օրինական տեղն ու դերը պատմության մեջ և ապագայում։
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Ասյա Մկրտիչյանի գրանցումը
Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը փոփոխություն է կատարել 2024 թվականի հոկտեմբերի 28-ի «2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին» թիվ 9-Ա որոշման մեջ ավելացնելով նոյեմբերի 16-ը՝ որպես ՏԻՄ հերթական ընտրության օր։
Փաշինյանը կարևորել է Ֆրանսիայի կառավարության, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի ղեկավարության և բարեկամական խմբի՝ Հայաստանի հանդեպ դրսևորվող կայուն աջակցությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, ինչպես նաև Ֆրանսիայի տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մի շարք ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության օրակարգային հարցեր՝ մասնավորապես ուշադրության կենտրոնում պահելով ապակենտրոնացված գործընկերության խորացման անհրաժեշտությունը։ Վարչապետ Փաշինյանը կարևորել
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Քույր Եկեղեցիների հետ փոխհարաբերություններին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանից ժամանած Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներին Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած Մելկիտ Հունա-Կաթոլիկ Եկեղեցու Լիբանանի և Զահլե և Ֆուրզոլի թեմի առաջնորդ Իբրահիմ եպիսկոպոս Իբրահիմին, Անտիոքի և Համայն Արեւելքի Հույն Ուղղափառ Եկեղեցու Լիբանանի, Զահլեի
Վերամեկնարկել է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը
Ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ, որին կավելանա 10,000–ական դրամ՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։
Արմեն Գևորգյանը մեղադրվում է շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամի փողերի լվացման մեջ. նրա վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Բարձրաստիճան պաշտոնյայի հետ փոխկապակցված անձանց անվամբ Չեխիայի Հանրապետությունում գտնվող ևս 10 անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 391.920.000 ՀՀ դրամին համարժեք 920.000 ԱՄՆ դոլար։
Ադրբեջանի զեկույցները քննելիս, հաշվի առնել Բաքվի կողմից ապացույցների կեղծման համակարգված օրինաչափությունը՝ նշված է զեկույցում
Ադրբեջանում արդարադատության խոչընդոտման և ապացույցների կեղծման համակարգված պրակտիկան. զեկույց Ապացույցների կեղծումը, հետաքննությունների մանիպուլացումը և արդարադատության խոչընդոտումն կազմում են Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մասը։ Անկախ միջազգային քննչական մարմիններ, իրավական հաստատություններ, օտարերկրյա փորձագետներ և մարդու իրավունքների կազմակերպություններ բացահայտել են Ադրբեջանի կողմից մեղադրանքների կեղծման, դատաբժշկական եզրակացությունների մանիպուլյացիայի, ապացույցների թաքցման և մարդու իրավունքների խախտումների դիտավորյալ չհետաքննելու բազմաթիվ դեպքեր։ «Միջազգային
«Հայաստան» համահայկական հիմնադրամը դարձել է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի աջակից
«Հայաստան» համահայկական հիմնադրամը դարձել է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի աջակիցը։ Այս կարևոր համագործակցությունը ստեղծում է կայուն հիմք ծրագրի շարունակական գործունեության համար՝ շարունակելու ապահովել որակյալ կրթություն և մասնագիտական աճ Արցախի պատանի երաժիշտների համար: «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ միայն միասնական և համախմբված ջանքերի շնորհիվ է, որ կարող ենք ստեղծել կայուն


















































