Օրվա լրահոսը
Բելառուսը չի բացառել, որ Լապշինին կարտահանձնեն Բաքու
Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչը չի բացառել, որ Մինսկում Ադրբեջանի խնդրանքով ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինին կարող են արտահանձնել Բաքու այն դեպքում, եթե ադրբեջանական կողմի հարցումը համապատասխանի օրենքի բոլոր պահանջներին: «Եթե դիմումը լինի օրինական, եթե նա բացահայտ օրենքի խախտում է արել, և նրա մեղքն ապացուցվել է, ապա Բելառուսը դրական պատասխան կտա այդ դիմումին»,- ասել է դեսպանը,
Նոր տարուն 2 մայրեր կկարողանան իրենցից խլված երեխաների հետ դիմավորել
Վերջապես պետությունը հանձն է առել ընդունել ընտանեկան բռնության կանխարգելման եւ զոհերին աջակցության օրենսդրությունը
Ինչպես չթանկացնել ուղեվարձը
2013 թվականին Երեւանում քաղաքային տրանսպորտով երթեւեկելու դիմաց 150 դրամ վճար սահմանելու Երեւանի քաղաքապետարանի անհաջող փորձից 2,5 տարի անց արդեն կառավարությունում են խոսում, որ ուղեվարձի թանկացումն անխուսափելի է, գալու է, ժամանակի հարց է: Եթե նորմալ տրանսպորտ ես ուզում, թանկ վճարիր: Մարդիկ էլ արդարացիորեն ընդվզում են՝ նախ նորմալ տրանսպորտ ապահովիր՝ մեծ ավտոբուսներ, չծխող վարորդներ, բարեկիրթ սպասարկում եւ
Ինչո՞ւ է լռում Գագիկ Ծառուկյանը
Բայց որ Գագիկ Ծառուկյանը ձեւավորելու է ամենաուժեղ, ամենակենսունակ եւ ժողովրդի վստահությունը վայելող ամենամեծ դաշինքը, ես կարծում եմ, այստեղ երկու կարծիք լինել չի կարող:
ՀՔԱՎ. կալանավորի պնդմամբ, իր նկատմամբ ճնշումների պատճառը ՀՀ ԱԺ պատգամավորներին նամակներ ուղարկելն է
Փաստաբանի կողմից արդեն իսկ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (Խոշտանգումների արգելում) խախտման՝ կալանավորին պատշաճ բժշկական խնամք չտրամադրելու հիմքով:
«Դատավորի որդու գործով» ոստիկանության տեսուչն ասաց՝ ՀՔԾ-ում վախեցել է
Քննիչի հորդորը ոստիկանության տեսուչին՝ «Կոչ եմ անում տալ ճիշտ պատասխան», հետաքրքրեց դատավորին՝ «Ի՞նչ կոչ էր» Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Սեդրակյանի եւ 5-ի գործով երեկ այս տարվա թվով 31 դատական նիստն էր հրավիրվել: Անցյալ տարվա հուլիսի 3-ից էր սկսվել գործի դատական
Արտակ Դավթյան. «Այն, ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում»
Արտակ Դավթյանի կարծիքով՝ 2016 թվականը մարտահրավերներով լեցուն էր
ՄՅՈՒ-ին 26 մլն ֆունտ արժեցած Մխիթարյանը Հայաստանի լավագույն մարզիկների ցանկում չէ. բրիտանական մամուլը անդրադարձը
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի լավագույն 10 մարզիկների շարքում չհայտնվելը զարմանքի տեղիք է տվել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Մասնավորապես, այս իրադարձությանն է անդրադարձել բրիտանական մամուլը: The Guardian-ը գրում է, որ Հայաստանի 2016թ. լավագույն 10 մարզիկների վարկանիշային աղյուսակը քննարկումների տեղիք է տվել Հայաստանում, քանի որ այնտեղ չի հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող
Ազատ Արշակյան. Հանրապետականը կարծես ատամնաբուժարան է, ով մտնում է՝ առանց ատամ դուրս է գալիս
«Հույս ունեի՝ Կարեն Կարապետյանը չի մտնի ատամնաբուժարան, բայց մտավ»
«Գիլի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցապահանջն ունի նախապատմություն
«Գիլի» ՍՊ ընկերությունը հայցով դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ուր դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ կքննվի ութ ինքնակամ կառույցները քանդելու պահանջով դատարան դիմած էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամու որդու հայցը: Հետեւել է հակընդդեմ հայցը: Հակընդդեմ հայցվորներից մեկը Սուրեն Հակոբյանն է, որն ասում է, թե հայցն առնչվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող մայրաքաղաքի
Վահան Արծրունի. Մեզնից յուրաքանչյուրը պաշտպանված չէ Սովետական Միության կիրառած տեխնոլոգիաներից
Այսինքն՝ մենք ստեղծում ենք մի տիրույթ, որտեղ որ համախմբվում են իշխանություններին լոյալ մշակութային գործիչներ եւ նաեւ դիտարկում ենք այլ բեւեռներ, որտեղ որ կան մարդիկ, որոնք ընդհանրապես որեւէ առնչություն չունեն բյուջեի հետ, որեւէ ցանկություն, ակնկալիք առնչվելու այդ ոլորտին չունեն եւ իշխանության դրսեւորումը այդ զանգվածի նկատմամբ։
Սև ծովից դուրս է բերվել կործանված օդանավի երկրորդ սև արկղը
Սև ծովում հայտնաբերվել է կործանված Տու-154 օդանավի երկրորդ սև արկղը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարությունը: Նախարարությունից հայտնել են, որ երեկ հայտնաբերված մյուս սև արկղի տվյալների վերլուծությունը նեղացրել է աղետի հնարավոր պատճառների շրջանակը, բայց եզրակացություն կարվի միայն այն ժամանակ, երբ կլինի ամբողջական տեղեկատվությունը: Հիշեցնենք, երեկ ոչ պաշտոնական աղբյուրները հայտել էին, որ, ըստ
«Բոլոր այն ընկերությունները, որոնք պետության հետ կաշխատեն բաց ու թափանցիկ, մենք նրանց կողքին կլինենք». Սուրեն Կարայան
Այս տարվա արտահանման ռեկորդային ցուցանիշը Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին չի գոհացնում:
Հրանտ Վարդանյան. «Պարզ չէ, թե ինչ կբերի 2017 թվականը»
Հարցը այն չէ, որ պետք է մշակույթին ֆինանսավորի պետությունը, հարցն այն է, որ պետությունը պետք է կազմակերպի այնպես, որ մշակույթը զարգանա։
Ի՞նչ էր վարդապետի փոխարեն խոսում Վիգեն Չալդրանյանը
Տպավորություն՝ «Վարդապետի լռությունը» ֆիլմից Օրերս կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի 60-ամյակի հանդիսության շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց նրա «Վարդապետի լռությունը» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2015թ. դեկտեմբերի 25-ին: Կինոնկարը, որ նվիրված է Կոմիտասի հիշատակին, նկարահանվել է Հայաստանի մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի եւ «Շարմ Հոլդինգի» համատեղ ուժերով: Ֆիլմի բյուջեն 85
Ո՞վ է Վանաձորի քաղաքապետի գեղեցկուհի մամլո խոսնակը. lorinews.info
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը արդեն իսկ մամուլի խոսնակ ունի, որը ոչ միայն գեղեցկուհի է, այլ նաև արտիստուհի: Lorinews.info-ին հայտնի դարձավ, որ գեղեցկուհի Դինարա Մխոյանը ծնվել է 1992թ. փետրվարի 16-ին Բելառուսի Հանրապետության Մալորիտա քաղաքում: 2013-2015 թթ. աշխատել է Ֆորտունա մարզային հեռուստաընկերությունում, որպես հաղորդավարուհի: 2015-2016թթ. Համագործակցել է Panarmenian Media Group-ի Արմնյուզ հեռուստաընկերության հետ՝ մի շարք հեռուստանախագծերում հանդես
Հովհաննես Սոֆոյան. «Նվազագույն նպատակը Ռիոյի արդյունքները Տոկիոյում կրկնելն է»
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան անցնող օլիմպիական տարում ակնառու նվաճումներ արձանագրեց. Ռիո դե Ժանեյրոյում Արթուր Ալեքսանյանը բարձրացավ Օլիմպոսի գագաթ, իսկ Միհրան Հարությունյանը խայտառակ մրցավարության պատճառով զրկվեց օլիմպիական ոսկուց: Ընդ որում, նույն մրցավարները Միհրանից չեմպիոնական մեդալը խլել են նաւ Բաքվի եվրոպական խաղերում, Լաս-Վեգասի աշխարհի առաջնությունում եւ վերջինը՝ Ռիոյում: Ավանդույթի համաձայն, «Առավոտը» ՀԸՖ 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես
Առաջիկա 3 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 29-31-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Շիրակում, Կոտայքում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում սպասվում է ամպամածություն և մառախուղ, առանձին հատվածներում‵ թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Դեկտեմբերի 29-31-ին սպասվում է ամպամածություն, գիշերը և առավոտյան՝ մառախուղ, թույլ ձյուն: ԱԻՆ հաղորդագրություն
Ո՞վ է ատենախոսության որակի պատասխանատուն
Վերջերս «Առավոտն» անդրադարձավ ԲՈՀ-ի աշխատանքներին՝ վերլուծելով գերատեսչության կողմից անորակ ատենախոսությունների բացահայտման միտումները: Կրկնական պաշտպանության ուղարկվող ատենախոսությունները հիմնականում առանձնանում են գրագողությամբ եւ գիտականորեն ոչ ընդունելի ձեւակերպումներով, որոնց շտկումներից հետո հետազոտությունը հետ է վերադարձվում ԲՈՀ, եւ ի վերջո ատենախոսին շնորհվում է գիտական աստիճան: Անշուշտ, ՀՀ ԲՈՀ-ի կողմից ատենախոսության շարադրման բացասական արատների բացահայտումներով հետազոտության որակի ապահովման գործընթացներում բարձրացնում
«Սուրբ Ծննդյան հրաշքը պետք է բոլորին վերաբերի, եւ մենք դրա մեջ մեր մասնակցությունը պետք է ունենանք». «Ա1+»
Ամանորի գիշերը զանգերը հնչելուց հետո միասնական աղոթքի կարգ է կատարվելու բոլոր եկեղեցիներում: Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը նաեւ տեղեկացրել է, որ այս տարի եւս նռանօրհնեքի կարգ կկատարվի, որն արդեն 3-րդ տարին է իրականացվում Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եւ օրհնությամբ: «Եւ բերքառատության ընկալման, եւ համախմբման, եւ իբրեւ ազգային սիմվոլ: Մի
«Իրանի սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացի մեկնարկը ՀՀ-ն նախատեսել է մինչեւ 2017-ի ապրիլ»
Սուրեն Կարայանն ամփոփեց տարին
Դեկտեմբերի 29-ից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն աշխատելու է ուժեղացված ռեժիմով
Դեկտեմբերի 29-ից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն աշխատելու է ուժեղացված ռեժիմով, սակայն ձյան առատ տեղումներն արդեն հասցրել են բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ մարզերում: ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հանձնարարականով՝ ուշադրության կենտրոնում են հատկապես հանրապետական ճանապարհներին արգելափակված քաղաքացիները: Արագ և արդյունավետ օգնություն ցուցաբերելու նպատակով դեկտեմբերի 27-ից ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և
Հրդեհ Վեդի քաղաքում
Դեկտեմբերի 28-ին, ժամը 06.14-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վեդի քաղաքի Սարիբեկ Վարդանյան փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.33-ին, մարվել՝ 07.18-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 5 գմ): ՀՀ ԱԻՆ
Ծիծաղափունջ՝ Վայոց ձորից
Լույս է տեսել բանաստեղծ, երգիծաբան Արթուր Բունիաթյանի «Ծիծաղափունջ Վայոց Ձորից» գրքույկը, որտեղ զետեղված են հեղինակի երկարամյա լրագրողական գործունեության ընթացքում հավաքած, մշակված՝ վայոցձորյան զվարճալի պատմություններ, անեկդոտներ, օրհնանքներ եւ սրախոսություններ, դրանք էլ ավելի քաղցրացրել ծիծաղի նեկտարով, բարբառային բաղադրիչներով՝ զվարթ տրամադրություն, ինքնաբուխ հրճվանք պարգեւելով լսողներին: Ըստ բժիշկների եւ հոգեբանների՝ ծիծաղի մեկ րոպեն համարժեք է 45 րոպեանոց ֆիզիկական մարզումներին,
Անկարան և Մոսկվան Սիրիայում հաշտության համապարփակ ծրագիր են մշակել. «Անադոլու»
Ռուսաստանը և Թուրքիան համաձայնեցրել են Սիրիայում հաշտության համապարփակ ծրագիրը, որը կներկայացվի հակամարտող կողմերին: Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները: Հաշտության ծրագիրն ընդգրկում է այն բոլոր շրջանները, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում ընդդիմադիր խմբավորումների և կառավարական ուժերի միջև: Կողմերին կառաջարկվի դադարեցնել ռազմական գործողությունները՝ սկսած դեկտեմբերի 29-ից՝ տեղական ժամանակով ժամը 00:00-ից: Գործակալությունը նշում
Երբ եւ ինչպես ասել երեխային, որ Ձմեռ պապ գոյություն չունի
Երեխային սովորեցրեք ինքնուրույն պատրաստել նվերներ՝ ընկերների կամ ընտանիքի անդամների համար, որպեսզի զգա ինչպես ստանալու, այնպես էլ նվեր տալու հաճելի զգացումը Ձմեռ պապի կերպարը սիրված եւ սպասված է երեխաների կողմից, բայց այն կարող է նաեւ բացասական ազդեցություն ունենալ երեխայի վրա: Հոգեբան Մարիամ Մելքումյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ միակ վտանգը, որը թաքնված է Ձմեռ պապի հեքիաթի
Վազգեն Յագուբյանին հանձնվեցին ՀԲԸՄ-ի համար երկու պատմական արժեքավոր փաստաթղթեր
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 110 ամյակի եզրափակիչ հանդիսությունները, որոնք տեղի ունեցան դեկտեմբերին Երևանում, խորհրդանշական ավարտ ունեցան: Չորեքշաբթի, դեկտեմբերի 21-ին, ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղի այցելեցին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ու «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ, բարերար Գաբրիել Չեմբերջյանը, որոնք ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յագուբյանին հանձնեցին երկու պատմական արժեքավոր փաստաթղթեր: Առաջին փաստաթուղթը, 22 մայիս 1906 թվակիր, ՀԲԸՄ
ԼՂ խնդրի կարգավորման «փուլային» տարբերակ այլեւս գոյություն չունի
Ըստ Դավիթ Շահնազարյանի` ՌԴ կողմից Ղրիմի բռնակցումից եւ ապրիլյան պատերազմից հետո պարզ է, որ միջազգային երաշխիքները չեն գործում – Պարոն Շահնազարյան, նախ անդրադառնանք ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին: – ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ընթացող զարգացումներն առավել քան մտահոգիչ են: Ժամանակագրությամբ դիտարկենք մի քանի իրադարձություններ: Նոյեմբերի 28-ին Բաքվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Ադրբեջանի
39-ամյա վարորդը Mitsubishi Pajero IO-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում. կա վիրավոր. shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Հայկ Բադալյանը իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 38 ՕՕ 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում՝ «Աշտարակ Կաթ» գործարանի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր կողաշրջվելով՝ հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում
Պատերա՞զմ, թե՞ «խաղաղություն», կամ ինչպես «պատերազմել» խաղաղության հասնելու համար
Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթից հետո, ինչպես և սպասվում էր, նոր դիսկուրս պետք է սաղմնավորվեր, քանի որ քաղաքական ուժը որդեգրեց «խաղաղության դրոշակակրի» ծածանման քաղաքականությունը: Վերջինս ըստ էության այս տարիների համար նոր օրակարգ ձևավորելու հայտ է, քանի որ մինչ օրս ընդդիմադիր ուժերի քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը ապօրինի ռեժիմից ազատվելու, վարչակազմին հեռացնելու հարցն է եղել: Ասել թե


















































