Օրվա լրահոսը
Զորակոչի միջոցառումների կատարելագործումը պատշաճ իրականացնելու նպատակով հաստատվել են կարգեր
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրամանով զորակոչի միջոցառումների կատարելագործման, լուսաբանման, ինչպես նաև կենտրոնական հավաքակայանում զորակոչիկների հարազատների ընդունելության, քաղաքացիական հագուստի, անձնական իրերի ընդունման և հանձնման գործընթացները պատշաճ իրականացնելու նպատակով հաստատվել է «Զորակոչի գործընթացի լուսաբանման միջոցառումների ցանկը», «Կենտրոնական հավաքակայանում զորակոչիկների հարազատների ընդունելության կարգը», «Զորակոչիկների քաղաքացիական հագուստի, անձնական իրերի ընդունման և հանձնման կարգը»: Հաստատված կարգերի համաձայն` զորակոչի նկատմամբ
ՀՀԿ կանանց խորհրդի անդամները Ամանորին ընդառաջ այցելել են պաշտպանական դիրքեր
ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչները տարբեր առիթներով հաճախ են լինում հայոց բանակի զորամասերում և արդեն ավանդույթ են դարձել նաև տարեմուտի այցերը սահմանապահ դիրքեր: Այս տարին ևս բացառություն չէր: Դեկտեմբերի 28-ին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ այցելել են Վայոց Ձորի մարզի սահմանամերձ գյուղերի պաշտպանական դիրքեր՝ տեղում ծանոթանալու մարտական հենակետերի
Հափշտակվել է ԵՊՀ-ի վճարովի համակարգում սովորող ուսանողների կանխիկ վճարած ուսման վարձերից առանձնապես խոշոր չափերի գումար
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանի պետական համալսարանի վճարովի համակարգում սովորող ուսանողների կանխիկ վճարած ուսման վարձերից հափշտակություն կատարելու բազմաթիվ դեպքեր։ Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հափշտակությունները կատարվել են 2008-2012թթ., որոնց հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 99 մլն դրամի վնաս, պարզվել է հափշտակության
Հրանուշ Հակոբյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանին
Դեկտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչինային: Ողջունելով նորանշանակ դեսպանին ՝ նախարարը ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը և այդ քաղաքականության իրականացմանը նպաստող ծրագրերը, ինչպես նաև, նախարարության առաջնային խնդիրներն ու անելիքները: Քննարկվեցին Բուլղարիայի հայկական համայնքի խնդիրները, կարևորվեցին սփյուռքում ազգային ինքնության արթնացմանը, ներուժի հայտնաբերմանը, հայապահպանությանն ուղղված միջոցառումները, երիտասարդների
Վաճառքի կհանվի 2 տասնյակից ավելի պետական անշարժ գույք. (Ֆոտոշարք)
Որոշ պետական հիմնարկների վաճառքի համար մրցույթներ կլինեն
Ապագա սպաներն այցելում են մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ամանորի նախաշեմին ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներն այցելում են 2016 թվականին մարտական գործողությունների ընթացքում, մասնավորապես՝ ապրիլյան գործողությունների օրերին զոհված զինծառայողների, սպաների և ազատամարտիկների ընտանիքներին։ Այցելությունների նպատակը հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած մարտիկներին ուշադրության կենտրոնում պահելն ու մեծարելն է, երիտասարդությանը և հատկապես ապագա զինծառայողներին նրանց օրինակով դաստիարակելն է։ Հանդիպումների ընթացքում ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները
Սոցիալական փաթեթների շրջանակներում շահառուների հանգիստը կազմակերպելու խոստումով գումարներ են հափշտակվել
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում բացահայտվել են սոցիալական փաթեթների շրջանակներում կատարվող գործարքներում տարբեր անձանցից խաբեությամբ գումար հափշտակելու դեպքեր: Նախնական քննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը, Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի միջնակարգ դպրոցում ներկայանալով որպես «Ռուբենյանց տուն» ՍՊԸ-ի աշխատակից, սոցիալական փաթեթների մի շարք շահառուների խոստացել է նրանց հանգիստը կազմակերպել Հայաստանում և Վրաստանում։ Կնքվել
ԼՂ կարգավորումը կլինի ԵԱՀԿ նոր նախագահող երկրի առաջնահերթությունների շարքում
Եղած հակամարտություններում լարվածության թուլացումը կլինի Ավստրիայի նախագահության տարիներին ԵԱՀԿ առաջնահերթություններից մեկը: Այս մասին ԱՊԱ-ի հետ զրույցում հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը: 2017թ. հունվարի 1-ից ԵԱՀԿ նախագահությունն անցնում է Ավստրիային: «Կարծում եմ, որ ԵԱՀԿ տարածության մեջ զոհերի տեղիք տված բախումները, տեղափոխությունները և հազարավոր մարդկանց բնաջնջումը այն հիմնական մարտահրավերներից են, որոնց առաջ այսօր բախվում է Եվրոպան
Ամանորյա օրերին ինչպե՞ս սնվել՝ խուսափելով գիրացումից եւ թունավորումից
Ճարպոտ, թթու, կծու ուտելիքները, գումարած մեծ քանակի ալկոհոլ, կարող է ավարտվել ընդհուպ մինչեւ մահով
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսում է ավտովարկավորում՝ բարելավված պայմաններով
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է ավտովարկեր ՀՀ դրամով միաժամանակ 2 ուղղություններով՝ առաջնային և երկրորդային շուկայում: ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել ավտովարկեր՝ ավտոսրահներից անձնական/ընտանեկան օգտագործման համար նոր մեքենաների, ինչպես նաև ավտոշուկայից/ֆիզիկական անձանցից առավելագույնը 10 տարի օգտագործված մարդատար ավտոմեքենաների գնման համար, այդ թվում այն ավտոմեքենաների, որոնք ներմուծվել են մինչև հայտ ներկայացնելը 30 օրվա ընթացքում: ՎՏԲ-Հայաստան Բանկում
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Կոտայքի, Շիրակի մարզերում, Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Վանդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տարածքում
«Ինգո-Արմենիան» 3.4 միլիարդ դրամի ապահովագրավճարների հատուցում է կատարել. (Տեսանյութ)
Արեւշատ Մելիքսեթյանը ամփոփում է տարին. Եկող տարի առողջության ապահովագրության նոր փաթեթ է ներդրվում
Ռուս-թուրքական ծրագիրը տապալելու մեր միակ հույսը Զինված ուժերն են
«Հայաստանի իշխանությունները քաղաքական իմաստով ի վիճակի չեն դիմակայելու ռուսական ծրագրին: Բայց միեւնույն ժամանակ, վստահ եմ, Հայաստանը համաձայնություն չի տա որեւէ շրջանի վերադարձին: Այս իրավիճակում չեմ բացառում, որ կրկնվի ապրիլյան ռազմական գործողությունների սցենարը, որը տապալվեց ԼՂՀ Պաշտպանության բանակի շնորհիվ: Այդ սցենարի կրկնությունը առավել քան իրական է, ընդ որում՝ հաջորդ անգամ Ադրբեջանին ռազմական գործողություններում սպառազինությունների կիրառման ավելի
Դավիթ Լոքյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են փոխգործակցության ներուժի բացահայտման ու զարգացման անհրաժեշտությունը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային: Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` Դավիթ Լոքյանը հաջողություն է մաղթել նրան դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Տարածքային կառավարման և զարգացման նախարարը կարևորել է հայ-բուլղարական հարաբերությունների զարգացումը, համապատասխան ոլորտներում համագործակցության ամրապնդումն ու խորացումը: Նախարարը միաժամանակ
Կառավարությունը «Սյունիք ֆուդին» հարկային արտոնություն կտա
Նախատեսվում է 3 տարով հետաձգել ԱԱՀ-ի վճարումը
Դրականը, լավը, բավարարը՝ մեծամասնություն
2016-ի կարեւորագույն իրադարձություններից մեկն, անշուշտ, սեպտեմբերին վարչապետի ու կառավարության փոփոխությունն էր: Եվ ստացվել է այնպես, որ տարվա ամփոփումը, որ ակտուալ թեմա է այս օրերին, համընկել է նոր վարչապետի գործունեության 100 օրերի հետ, որն իր հերթին խորհրդանշական սահմանագիծ է արվածն ու անելիքները գնահատելու համար: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան գրասենյակը դեկտեմբերի 23-ին «ՀՀ վարչապետի 100 oրը.
Ըստ հաղորդման` ոստիկանները չարաշահել են պաշտոնեական դիրքը
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձին կաշառք տալու գործով մեղադրվող, ամբաստանյալ Ռուզաննա Բ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցներն իրեն պարտադրել են սուտ հաղորդում տալ այն մասին, թե, իբր, 200.000 դրամ կաշառք է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներին: Նյութերի նախապատրաստման ընթացքում
Սաստիկ բքի պատճառով Բերդ – Ճամբարակ ճանապարհը փակ է
Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ – տեղ մերկասառույց է:
Վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը
Միլսը նշել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է հակակոռուպցիոն քաղաքականության ուղղությամբ շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը, երկարաձգել Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված երկկողմ համաձայնագրի ժամկետը և անհրաժեշտ համարել նախանշել այն կոնկրետ քայլերն ու ծրագրերը, որոնց իրականացման նպատակով ամերիկյան կողմը պատրաստ է միջոցներ հատկացնել:
«Գյումրեցիներն ուզվորներ չեն, արժանապատիվ մարդիկ են»
Շիրակի մարզպետը՝ մարզի հիմնախնդիրների ու Գագիկ Ծառուկյանի՝ Գյումրի կատարած այցի մասին «Առավոտ»-ը ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե չի՞ փոշմանել ամենաաղքատ, գործազուրկ Շիրակի մարզի մարզպետի պաշտոնը ստանձնելու համար, ինչո՞ւ ՀՅԴ-ն Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելուց հետո ոգեւորված հենց Շիրակի մարզի կառավարումը նախընտրեց, չէ՞ր պատկերացնում, որ այդքան հոգսաշատ տեղանք է: Ի պատասխան մեր հարցի՝ Շիրակի մարզպետն ասաց,
Շարմազանովը հավաստիացրել է՝ ամեն ինչ անելու է, որպեսզի Արցախի Հանրապետությունը դառնա միջազգայնորեն ճանաչված սուբյեկտ
«Բոլորիս հայացքները պետք է ուղղված լինեն արցախյան հիմնախնդրի արդարացի լուծմանը». Է. Շարմազանով
Բելառուսը չի բացառել, որ Լապշինին կարտահանձնեն Բաքու
Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչը չի բացառել, որ Մինսկում Ադրբեջանի խնդրանքով ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինին կարող են արտահանձնել Բաքու այն դեպքում, եթե ադրբեջանական կողմի հարցումը համապատասխանի օրենքի բոլոր պահանջներին: «Եթե դիմումը լինի օրինական, եթե նա բացահայտ օրենքի խախտում է արել, և նրա մեղքն ապացուցվել է, ապա Բելառուսը դրական պատասխան կտա այդ դիմումին»,- ասել է դեսպանը,
Նոր տարուն 2 մայրեր կկարողանան իրենցից խլված երեխաների հետ դիմավորել
Վերջապես պետությունը հանձն է առել ընդունել ընտանեկան բռնության կանխարգելման եւ զոհերին աջակցության օրենսդրությունը
Ինչպես չթանկացնել ուղեվարձը
2013 թվականին Երեւանում քաղաքային տրանսպորտով երթեւեկելու դիմաց 150 դրամ վճար սահմանելու Երեւանի քաղաքապետարանի անհաջող փորձից 2,5 տարի անց արդեն կառավարությունում են խոսում, որ ուղեվարձի թանկացումն անխուսափելի է, գալու է, ժամանակի հարց է: Եթե նորմալ տրանսպորտ ես ուզում, թանկ վճարիր: Մարդիկ էլ արդարացիորեն ընդվզում են՝ նախ նորմալ տրանսպորտ ապահովիր՝ մեծ ավտոբուսներ, չծխող վարորդներ, բարեկիրթ սպասարկում եւ
Ինչո՞ւ է լռում Գագիկ Ծառուկյանը
Բայց որ Գագիկ Ծառուկյանը ձեւավորելու է ամենաուժեղ, ամենակենսունակ եւ ժողովրդի վստահությունը վայելող ամենամեծ դաշինքը, ես կարծում եմ, այստեղ երկու կարծիք լինել չի կարող:
ՀՔԱՎ. կալանավորի պնդմամբ, իր նկատմամբ ճնշումների պատճառը ՀՀ ԱԺ պատգամավորներին նամակներ ուղարկելն է
Փաստաբանի կողմից արդեն իսկ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (Խոշտանգումների արգելում) խախտման՝ կալանավորին պատշաճ բժշկական խնամք չտրամադրելու հիմքով:
«Դատավորի որդու գործով» ոստիկանության տեսուչն ասաց՝ ՀՔԾ-ում վախեցել է
Քննիչի հորդորը ոստիկանության տեսուչին՝ «Կոչ եմ անում տալ ճիշտ պատասխան», հետաքրքրեց դատավորին՝ «Ի՞նչ կոչ էր» Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Սեդրակյանի եւ 5-ի գործով երեկ այս տարվա թվով 31 դատական նիստն էր հրավիրվել: Անցյալ տարվա հուլիսի 3-ից էր սկսվել գործի դատական
Արտակ Դավթյան. «Այն, ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում»
Արտակ Դավթյանի կարծիքով՝ 2016 թվականը մարտահրավերներով լեցուն էր
ՄՅՈՒ-ին 26 մլն ֆունտ արժեցած Մխիթարյանը Հայաստանի լավագույն մարզիկների ցանկում չէ. բրիտանական մամուլը անդրադարձը
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի լավագույն 10 մարզիկների շարքում չհայտնվելը զարմանքի տեղիք է տվել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Մասնավորապես, այս իրադարձությանն է անդրադարձել բրիտանական մամուլը: The Guardian-ը գրում է, որ Հայաստանի 2016թ. լավագույն 10 մարզիկների վարկանիշային աղյուսակը քննարկումների տեղիք է տվել Հայաստանում, քանի որ այնտեղ չի հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող
Ազատ Արշակյան. Հանրապետականը կարծես ատամնաբուժարան է, ով մտնում է՝ առանց ատամ դուրս է գալիս
«Հույս ունեի՝ Կարեն Կարապետյանը չի մտնի ատամնաբուժարան, բայց մտավ»


















































