Օրվա լրահոսը
Դատապարտյալն իրավունք կունենա մասնակցելու իրեն վերաբերող որոշումների կայացմանը. բարեփոխումներ
ՀՀ Նախագահի կարգադրությանը համահունչ բարեփոխվում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ընթացակարգը: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին այսօր հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով, մասնավորապես, առաջարկվում է գործարկել անկախ հանձնաժողով-դատարան ինստիտուցիոնալ մոդելը՝ օժտված համապատասխան գործիքակազմով: «Այս մոդելը կբացառի պատիժը կատարող հիմնարկի և անկախ հանձնաժողովի կողմից նույնաբնույթ գործառույթների
Սահմանային իրավիճակի հարցով միջազգային կառույցների հետ աշխատանք է տարվում. Տիգրան Բալայան. Ա1+
Արտգործնախարարությունը համապատասխան գործողություններ է իրականացնում Տավուշի սահմանում առաջացած իրավիճակի հետ կապված. այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Տիգրան Բալայանը։ Մասնավորապես՝ խոսքը միջազգային կառույցների հետ աշխատանքին է վերաբերում։ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի մեքենան
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. Այսօր առավոտյան ժամը 7։30 ի սահմաններում Երևան Արտաշատ մայրուղու վրա վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ երի ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի մեքենան։ ԳՇ պետի տեղայալը և վարորդը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան պատրաստվում են Սիրիան բաժանել ազդեցության գոտիների. Reuters
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան կարող են գործարք կնքել՝ Սիրիան ոչ պաշտոնական ազդեցությունների գոտիների բաժանելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները: Ընդ որում, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարող է մնալ իշխանության գլուխ առնվազն մի քանի տարի: Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ Ասադի հետագա ճակատագիրը, ամենայն հավանականությամբ, կորոշվի հետագա բանակցությունների արդյունքում:
Աչաջրի գյուղապետ. «Իսկական հանցագործներին թողել եք, ընկել տղաների հետեւից»
Դատավորը մերժեց պաշտպանների միջնորդությունը
Բերդ-Ճամբարակ և Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները փակ են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Բերդ-Ճամբարակ և Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները: Կոտայքի, Շիրակի մարզերում, Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Վանդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների
Հենրիխ Մխիթարյանի շնորհակալությունը՝ երկրպագուներին
«Ինստագրամում» Հենրիխ Մխիթարյանն իր շնորհակալությունն է հայտնել երկրպագուներին՝ տեղադրելով շնորհակալական խոսք պարունակող մի ինտերակտիվ լուսանկար:
Գաբրիել Ղազարյանը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար
Որոշում 28 Դեկտեմբեր 2016, 1250 – Ա ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գաբրիել Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։ Կարեն Կարապետյան
Հակառակորդը ինտենսիվ կերպով հրադադարի ռեժիմը խախտել է Ակնայի ուղղությամբ
Դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է ավելի քան 750 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու արևելյան (Ակնա) ուղղությամբ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակը լրիվությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն
«Քաղաքական հայտ ներկայացնելու որոշումը կայացրել եմ ինքնուրույն». Սեյրան Օհանյանը՝ «իշխանական նախագիծ» լինելու մասին
ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում է կատարել. Սիրելի՛ հայրենակիցներ Ցանկանում եմ հրապարակայնորեն պատասխանել իմ էլեկտրոնային փոստին ուղարկված և որոշ լրատվամիջոցների կողմից առավել հաճախ շրջանառվող հարցերին: 1. Քաղաքական գործունեություն Բոլոր հարցադրումներում կարմիր գծով անցնում է այս միտքը. – Արդյոք ես համարվո՞ւմ եմ իշխանական նախագիծ: Սպային վայել բարձր պատասխանատվությամբ վստահեցնում և
Ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ Չինարի գյուղի սահմանային հատվածում. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել. «Սույն թվականի դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում
Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի և Վայքի ճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մ: Բաղրամյանի, Դիլիջանի, Վայքի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Լեւոն Արոնյանը 9-րդ տեղն զբաղեցրեց արագ շախմատի աշխարհի առաջնությունում
Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց արագ շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնությունը: Լեւոն Արոնյանը 15 պարտիայից հետո 9,5 միավորով պայքարն ավարտեց իններորդ տեղում: Հրանտ Մելքումյանը 9,0 միավորով 18-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 39-րդը (8,0 միավոր): Վաղը կմեկնարկի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ առաջնության պաշտոնական կայքի
Սերժ Սարգսյանը մաղթել է, որ ընտրությունները որևէ ձևով չխաթարեն բանկային համակարգի գործունեությունը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին գալիք տոների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին 2016 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար՝
«ԼՂՀ ժողովրդի և իշխանությունների համար անընդունելի է որևէ առաջարկ, որը կարող է անգամ նվազագույն չափով սպառնալ ԼՂՀ անկախությանն ու անվտանգությանը». Կարեն Միրզոյան
Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Ներկայացնելով տարվա ընթացքում ԱԳՆ կողմից կատարված աշխատանքները՝ Կարեն Միրզոյանը ասել է, որ Արցախի միջազգային ճանաչումը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը մնացել են ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթ ուղղությունները։ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ինչպես ողջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,
«Անահիտ» մրցանակները գտան տերերին (Ֆոտոշարք)
Հայկական ազգային կինոակադեմիայի նախաձեռնած ազգային արտադրության ֆիլմերի մրցանակաբաշխությունը ավանդական կդառնա: Դեկտեմբերի 28-ին Հանրային հեռուստաընկերության տաղավարներից մեկում կայացավ Հայկական ազգային կինոակադեմիայի նախաձեռնած ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ» առաջին մրցանակաբաշխությունը, որը քվեարկվել է բաց սկզբունքով եւ, թե ով որ ֆիլմի համար ինչպես է քվեարկել, կհրապարակվի: Կինոակադեմիայի գլխավոր քարտուղար Րաֆֆի Մովսիսյանը տեղեկացրեց, որ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայկական ազգային կինոակադեմիան ստացել
Հայաստան-Իրան. երրորդն ավելորդ է
2016-ն ավարտվեց տարվա կարեւորագույն այցով. Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին պաշտոնական այցով ժամանեց Երեւան: Սա նրա առաջին այցն էր Հայաստան ավելի քան երեք տարի պաշտոնավարելու ընթացքում: Հայաստանի եւ Իրանի նախագահների կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ բացակայում է անդրադարձը տարածաշրջանային անվտանգությանը, մինչդեռ կարելի է բացառել, որ այդ հարցը շրջանցվել է դեմ առ դեմ հանդիպման ժամանակ:
Ամանորը դիմավորել հետեւելով նորաձեւությա՞նը, թե՞ պահել ինքնատիպությունը
«Քանի որ գալիք տարին հրե կարմիր աքաղաղի տարի է, ամանորի գիշերը պետք է շատ գեղեցիկ ու շքեղ տեսք ունենալ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես ասեց նկարիչ, դիզայներ, ոճաբան Անուշիկ Հովհաննիսյանը: 2017 թվականի տարերքը հանդիսանում է կրակը, ըստ որի՝ Անուշիկ Հովհաննիսյանը թրենդային է համարում կարմիրի բոլոր երանգները. «Կրակի գունային գամմայի լայն սպեկտրում են դեղնա-նարնջագույնից մինչև սև բոլոր տոները։
Նազիկ Ավդալյանը, հնարավոր է, ավարտի ծանրորդի կարիերան
Երեկ 2016 մարզական տարվա հանդիսավոր ամփոփման արարողության ավարտին Aravot.am-ը ծանրամարտի Հայաստանի բազմակի, Եվրոպայի կրկնակի եւ աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանից հետաքրքրվեց, թե 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրություն ունի՞: «Այսօրվա դրությամբ՝ ոչ: Ուսիս հատվածում ցավեր ունեմ, որի պատճառով ներկայումս էլ չեմ մարզվում: Տեսնենք ինչ կլինի: Ամենայն հավանականությամբ ժամանակն է՝ ավարտելու ծանրորդի մարզական կարիերաս», – պատասխանեց
ԵՄ-ի տարբերակված մոտեցումը ԱլԳ անդամ երկրների նկատմամբ. Հայաստան-ԵՄ
Անի Եղիազարյան ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի (ԱՀ) շուրջ 3.5 տարի բանակցելուց և գերազանց արդյունքներով այդ բանակցություններն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ)2013թ. չնախաստորագրեց ԱՀ-ն Արևելյան գործընկերության (ԱլԳ) վիլնյուսյան գագաթաժողովին։ Սա սպասելի էր 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային Միությանը (ՄՄ) Հայաստանի անդամակցության մտադրության մասին։ Դրանից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները
«ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ բնակչության կողմից սկզբունքից մենք չենք հրաժարվելու». Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նախարարության աշխատակիցներին, ՀՀ բոլոր դիվանագետներին և Հայաստանում հավատարմագրված դեսպաններին՝ գալիք տոների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը շնորհավորական խոսքում անդրադարձել է անցնող տարում Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ձեռքբերումներին, դեռևս առկա խնդիրներին ու մարտահրավերներին,
Լողորդների տարվա վերջին մեկնարկում սպորտի վարպետի նորմա լրացվեց (Ֆոտոշարք)
Լողի հայկական դաշնության գավաթի առաջնությունը նպատակ ուներ ի հայտ բերել տարվա լավագույն լողորդներին տարբեր լողաոճերում, որոնք հաջորդ մրցաշրջանում Հայաստանը կարող են ներկայացնել միջազգային լողուղյակներում: Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի, ինչպես նաեւ դաշնության թույլտվությունն ստացած տարբեր ակումբների 70 մասնակիցները մրցեցին տղամարդկանց եւ կանանց 50 եւ 100 մետր ազատ, բրաս, բատերֆլայ եւ թիկնալող ոճերում: Հայաստանի լողի հավաքականի գլխավոր
Մոսկվայում դատապարտված Հրաչյա Հարությունյանի հարցով ՀՀ օմբուդսմենի խնդրանքը՝ ՌԴ գործընկերոջը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացմամբ, վերջերս Հայաստան այցելած ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ կնքել են փոխադարձ համաձայնագիր: «Ասեմ, որ հարաբերությունները մինչ այդ էլ լավ են եղել, բայց հիմա շատ բարձր մակարդակի վրա են: Մենք ունենք հատուկ նշանակված ներկայացուցիչներ, որոնք կոնկրետ բողոքների դեպքում ունեն լիազորություն անմիջապես իրար հետ կապվելու՝ անկախ մարդու իրավունքների հանձնակատարի զբաղվածության
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Կորած քաղաքացին գտնվել է (լրացված)
Դեկտեմբերի 28-ին, ժամը 15.19-ին ՌԴ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը մոլորվել է Ծաղկունյանց լեռնաշղթայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: «Թեղենիս» լեռան լանջին ճոպանուղու աշխատակիցները գտել են 1988 թ. ծնված Սաշա Տառայանկոյին: ՀՀ ԱԻՆ
Աշխատաժողով՝ նվիրված «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակմանը
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համագործակցությամբ իրականացվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն աղետների ռիսկի նվազեցման գործընթացում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել Երևանի համար «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակման նպատակով հրավիրված աշխատաժողով: Քննարկմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական հաստատությունների,
Նշվել է ԼՂՀ խորհրդարանի առաջին ընտրությունների 25 ամյակը
Դեկտեմբերի 28-ին` ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունների 25-րդ տարեդարձի օրը, Ազգային ժողովի բոլոր գումարումների մի խումբ պատգամավորներ ծաղկեպսակ են դրել խորհրդարանի ճեմասրահում զոհված պատգամավորների հիշատակը հավերժացնող հուշատախտակին և այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր ու ծաղիկներ խոնարհել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարին: Ազգային ժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել բոլոր գումարումների պատգամավորների հանդիսավոր ընդունելություն՝
Սննդաբանը նշում է ալկոհոլից չհարբելու միֆերը եւ վնասները
«Մեծ քանակի ճարպը ալկոհոլի հետ միասին կրկնակի վնաս է ստեղծում»


















































