Օրվա լրահոսը

Սա քաղաքական պայքար չէ, սա հոգևոր դիվերսիա է. Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Երբ սրբության հանդեպ սանձարձակվող իշխանությունը փորձում է բարոյականության մասին խոսել, դա ոչ թե կեղծիքի գագաթնակետն է, այլ ազգային ինքնության դեմ բացահայտ ոտնձգություն։ Երբ հայասպան քաղաքականությունը քողարկվում է «հեղափոխական» բարոյականությամբ, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դրվում է հարվածի տակ, սա պարզապես իշխանության այլասերվածության ցուցիչն է։ Նիկոլ Փաշինյանն

Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիան հետաքրքրված է հայաստանյան կրթական ծրագրերով, և ոչ միայն

Ակադեմիական քաղաք նախագծի Արվեստի կլաստերի շրջանակներում Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի (RCS) հրավերով, Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Ակադեմիական քաղաք հիմնադրամի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ներկայացուցիչները, ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Սահակյանը, ճանաչողական այցով մեկնել էին Գլազգո: Aravot.am-ի հետ զրույցում երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու Լուսինե Սահակյանը հայտնեց,

Ֆասթ Բանկն ու Ֆասթ Շիֆթը հովանավորել են Yerevan Dialogue 2025 միջազգային համաժողովը

Ֆասթ բանկի և Fast shift վճարահաշվարկային ընկերության հովանավորությամբ օրերս տեղի է ունեցել Yerevan Dialogue 2025 միջազգային համաժողովը։ Ֆորումը համախմբել էր դիվանագիտության, ռազմավարության և զարգացման ոլորտների առաջատար մասնագետների։ Միջոցառման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությունը, տնտեսական զարգացումները, արհեստական բանականության ազդեցությունը և կլիմայական փոփոխություններն աշխարհաքաղաքական միտումների վրա։ Բանախոսների թվում էին պետական պաշտոնյաներ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ ավելի

Պատրաստ են ամենաայլանդակին գնալու միայն թե իրենց հռչակած նպատակն իրագործվի` մնան օրակարգ թելադրող. Տիգրան Աբրահամյան

Գործող կառավարիչը հանձնեց Արցախը, իր հանցավոր անգործությամբ զիջեց ՀՀ ինքնիշխան տարածքները, երկրի անվտանգության աստիճանն իջեցրեց պատմական մինիմումին, պետական կառավարման համակարգը փլուզեց ու ի՞նչ է անում ստեղծված իրավիճակում:

«Այն երեխաների ձայնն է, որոնց մանկությունը կանգ առավ թնդանոթի ձայնի տակ, ովքեր ստիպված եղան թողնել իրենց տները, խաղալիքները, ընկերներին․․․ բայց չթողեցին երազել․․․»

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանն ասաց․ «Այսօր հավաքվել ենք նշելու ոչ միայն երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, այլև՝ միասին ուժեղացնելու մի շատ կարևոր ձայն՝ Արցախի երեխաների ձայնը, որը ծնվել է ցավի միջով, բայց խոսում է հույսի լեզվով»:

Աննա Հակոբյան. «Ստիպված էի իջնել, իջնել, իջնել, այնքան իջնել, մինչեւ հասնեի նրանց, զուտ միայն նրա համար, որ ձայնս լսեին»

«Վերջին օրերին հետևում էինք սոցիալական մեդիայում ձեր գրառումներին։ Չե՞ք կարծում, որ ատելության խոսքը, առանց այդ էլ, շատ տարածված է, և այդ ամենին նման հայհոյախառը վիրավորանքներով պատասխանելով` շատ պայթյունավտանգ վիճակ եք ստեղծում (…) որքանո՞վ են դրանք համադրվում «Կրթվելը նորաձև է» շարժմանը»: Վանաձորում «Կրթվելը նորաձեւ է» բանախոսության ժամանակ այսպիսի հարց ուղղեց լրագրող Կարինե Սիմոնյանը։ Լավ հարց է,

Մարդը նաև իր ցանկությունների մասին է գրում։ Ասում է՝ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Էլ ուրիշ բան չկա՞ անելու. Թևան Պողոսյան. «Փաստ»

Իշխանության թիրախում Հայ առաքելական եկեղեցին է և նրա սպասավորները։ 2018 թվականին սկսված արշավը ժամանակ առ ժամանակ ուժգնանում է, երբեմն թուլացնում դիրքերը, բայց խորքում մշտապես թիրախավորում Եկեղեցուն՝ որպես մեր ինքնության պահապաններից մեկին։ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը կարծում է՝ ընդհանուր քաղաքականությունը միտված է հետևյալին՝ ի՞նչ պետք է անենք, որ պահենք մեր իշխանությունը։ «Դրա համար

«Ես անձամբ տեղյակ չեմ այդ գրառումների մասին». Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ղեկավարը՝ եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի գրառումների մասին. «Հրապարակ»

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայությունն իր ձեռքին դարձրել է գործիք` անձնական հաշիվներ մաքրելու, հակառակորդների դեմ կոմպրոմատներ հավաքելու եւ մարդկանց անձնական կյանքի մանրամասները հրապարակայնացնելու համար: Օրեր առաջ նա սրբազաններից մեկի մասին գրառում արեց Ֆեյսբուքում, թե սրբազանը կենակցում է, իր իսկ տերմինով` «դոմփում» է իր քեռակնոջը: Հաջորդիվ նույնաբովանդակ գրառմամբ հանդես եկավ Փաշինյանի կինը` Աննա

Փոխարենը իշխանությունները մի շարք ուղղություններով յուղ են լցնում գնաճի կրակի վրա՝ կտրուկ բարձրացնելով հարկերը. «Փաստ»

Եթե դիտարկենք ապրանքային հատվածները, ապա պարզ կդառնա, որ թանկացումները հիմնականում վերաբերում են կենսական անհրաժեշտության ապրանքներին՝ կարտոֆիլ, ձուկ, ձեթ, սուրճ, կարագ, շոկոլադ և միրգ։ Այս ապրանքները կազմում են միջին ընտանիքի ամենօրյա սպառման մեծ մասը, ուստի դրանց թանկացումն անմիջականորեն ազդում է բնակչության սպառողական վարքագծի և կենսամակարդակի վրա։ Ամենաուշագրավ և, միևնույն ժամանակ, ամենահարվածող տվյալներից է կարտոֆիլի գնի աճը

«Հայ առաքելական եկեղեցին տիեզերական կառույց է, ոչ ոք իրավունք չունի նման ձեւով խոսել եկեղեցու հետ». Պարգեւ Օհանյան. «Հրապարակ»

Ենթադրենք, թե ճիշտ ես ասում` քեզ ի՞նչ, դու դատավո՞ր ես, ինչպե՞ս ես քեզ թույլ տալիս այդքան ցածրանալ:

Աղմուկի հեղինակներին չեմ կարծում, որ հետաքրքրում է հարցի բարոյական կողմը, նման փաստերի կարող եք հանդիպել իշխանության նաև ամենաբարձր օղակներում. Միքայել Համբարձումյան. «Ժողովուրդ»

պետք է հիշել, որ տագնապահարույց այս ժամանակներում Հայ Եկեղեցին իսկապես դրսևորել է խորապես ազգային վարքագիծ, չի համակերպվել, չի հանդուրժել, չի փորձել հաճոյանալ իշխանություններին, բոլոր հարթակներում պաշտպանել է համայն հայության շահերը՝ տուրք չտալով նույնիսկ հնարավոր շանտաժին։ Այսինքն՝ Եկեղեցին այս ամենն աներկյուղ արել է այն պայմաններում, երբ ենթադրաբար առկա են եղել անձնավորված բնույթի իրական կամ սարքված կոմպրոմատներ։

Համալսարանը «проходной двор» չէ: Այն չի կարող դառնալ իշխանական քարոզչության անցումային դահլիճ. ԵՊՀ ուսանող

Շարունակեց պնդել, որ նույնիսկ եթե ունենայինք 300․000 կմ² Հայոց պատմական տարածքը, ուրիշները մեզնից կվերցնեին այն:

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է այլոց բարեվարքության հարցերը բարձրացնում, այլ ոչ թե մենք` իր բարեվարքության. «Հրապարակ»

Եթե եկեղեցու սպասավորները բյուջեից չեն վարձատրվում, Քրեական օրենսգիրքը չեն խախտել` հանցանք չեն կատարել, պետության ներկայացուցիչն իրավունք չունի հետաքրքրվելու նրանց կյանքով, նյութեր հավաքելու, հրապարակելու, վարկաբեկելու: Դա հանցավոր արարք է, նորմալ մարդկանց շրջանում չընդունված վարքագիծ: Այդ մենք կարող ենք հետաքրքրվել` օրինական ամուսնացա՞ծ է պետական պաշտոնյան, թե՞ պատահական ու անկանոն կապեր ունի, բարոյակա՞ն է արդյոք նրա կենսակերպը, ի՞նչ

Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 476 – Ա ԱՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արամ Ղազարյանին նշանակել ոստիկանության պետ-ներքին

Ենթադրվում է, որ իշխող զույգը ծանրակշիռ փաստեր ունի հոգեւորականների դեմ: Արդյո՞ք առկա են եկեղեցականների մասով քրեական վարույթներ. «Ժողովուրդ»

«Կուսակրոնության խոստում դրժելը» հանցանք չի համարվում, եւ Քրեական օրենսգրքով նախատեսված չէ

Թիրախը հենց եկեղեցին է

«Վարչապետը թիրախավորում է ոչ թե եկեղեցին, այլ առանձին հոգեւորականների», – վերջին օրերին դա՛ եմ լսում իշխանության ներկայացուցիչներից, քարոզիչներից եւ կողմնակիցներից: Եթե պարզապես կողմնակիցները գուցե եւ մոլորության մեջ են, ապա քարոզիչներն ու իշխանավորները, հստակ գիտեն, որ դրանք պարզապես հիմնավորումներ են՝ իրական հակաեկեղեցական արշավի համար: Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարը չի կարող որոշել, թե ով պետք է լինի

Հայ առաքելական եկեղեցին այն հաստատությունն է, որն ունի հայության ճնշող մեծամասնությանը համախմբելու, միավորելու և ազգային-կառուցողական, բնականոն հուն վերադարձնելու ներուժ. «Փաստ»

Նա, տեսեք, արդեն ծուռվիզ կեցվածքով պայմանավորվել է Էրդողանի հետ, մի գավաթ սուրճի շուրջ շարունակում է խաղաղության թուղթ մուրալ Ալիևից: Բայց մեկ էլ այդ ամենի խորապատկերում Հայ առաքելական եկեղեցու կողմից, Վեհափառի գլխավորությամբ, միջազգային հարթակներում հնչեցվում են Արցախի հայության անկապտելի իրավունքների, Արցախի հոգևոր-մշակութային հայկական ահռելի ժառանգության պահպանման հարցերը: Դա էլ է հունից հանում Փաշինյանին:

Էդգար Ղազարյան. «Նիկոլ Փաշինյանը անարգում է բոլորիս սրբավայրերը, ուր գնում ենք հարազատի հոգեհանգստի, երեխաներին տանում ենք մկրտության, որը ամուսնության, մատաղի վայր է, ուր մեր զորակոչիկները գնում, օրհնություն են ստանում»

Նախ, սկսենք նրանից, որ ինքը եկեղեցիներ չի այցելում, ինքը մեր եկեղեցու զավակ չի, ինքը նույնիսկ Տաղավար տոներին, ասենք, Սուրբ Ծննդյան տոնին, եկեղեցի չի այցելում: Անցած տարի էլ, այս տարի էլ այցելել է խոնարհված եկեղեցի, որը ոչ գմբեթ ունի, ոչ խորան, ոչ քահանա: Ինքը տաղավար տոներին Հայրապետական պատարագներին չի մասնակցում, ինքը սովորական կիրակի օրերին եկեղեցիներ չի այցելում, հաղորդություն չի ստանում: Այսինքն, եկեղեցի չի այցելում:

ՀՀ Կառավարության ղեկավարի կողմից վարվող այս գործընթացն աղետաբեր է Հայաստանի համար. Արման Թաթոյան

ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իր իշխանության տարիների ոտնձգություններին ավելացրել է ատելության ու թշնամանքի հրապարակային հրահրումը։ Գործընթացը կրում է համակարգված բնույթ, որին միացել են նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, ՔՊ կուսակցությունը։ ՔՊ ղեկավարի իրական նպատակը Հայ Առաքելական Եկեղեցին իրեն ենթարկեցնելն է քաղաքական հաշվարկների համար, որպեսզի կարողանա վերջնականապես կատարել ադրբեջանական

Երբ պետությունը պատերազմ է հայտարարում սեփական հավատքին՝ դա արդեն քաղաքականություն չէ, դա ողբերգություն է. Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ենթակայության տակ չգտնվողներին ներկայացնել որպես «պետական անվտանգության սպառնալիք»։ Արցախի պետական ինստիտուտներից հետո թիրախում է Հայ Առաքելական Եկեղեցին։ Այո, եկեղեցին՝ մեր ժողովրդի հոգևոր սյունը, մեր ինքնության վերջին ամրոցը։ Երբ իշխանությունը սկսում է պայքարել եկեղեցու դեմ, ներկայացնելով այն հոգևոր կամ պետական սպառնալիք՝ դա արդեն

«Իրապես չեմ ուզում ապրել ստախոսի ղեկավարության ներքո: Բավ է արդեն». գրում էր «Չեմ վստահում» ակցիայի մասնակիցը

Եկեղեցու եւ կաթողիկոսի դեմ արած արտահայտությունները ավելացրել են Նիկոլ Փաշինյանին չվստահողների քանակը

«Կորիզ-ֆիզմաթ» մաթեմատիկական համադպրոցական մրցույթը՝ աշակերտներին մոտիվացնելու լավագույն միջոց

Աշակերտների շրջանում մաթեմատիկական մտածողությունը զարգացնելու, սովորելու մոտիվացիան բարձրացնելու նպատակով այս տարի տեխնոլոգիական ոլորտի առաջատար «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության աջակցությամբ «Կորիզ կրթական ծրագիր»-ը և Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը Հայաստանում իրականացրեցին մինչ օրս ամենալայնամասշտաբ «Կորիզ-ֆիզմաթ» մաթեմատիկական  համադպրոցական մրցույթը։ Մրցույթի առաջին փուլը, որն անցկացվել է առցանց, տեղի է ունեցել ապրիլին, երկրորդ փուլն առկա տարբերակով

«Ողջունելի է Յունաստանի հայ գաղութին վերակազմակերպման դրական ընթացքը». Արամ Ա. Վեհափառ

Կիրակի առաւօտ՝ 1 Յունիս 2025-ին, Քոքինիոյ շրջանի Սուրբ Յակոբ եկեղեցւոյ մէջ, Սուրբ եւ Անմահ Պատարագին նախագահեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը: Սուրբ Պատարագը մատուցեց Կաթողիկոսարանի դիւանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան: Սուրբ Պատարագի ընթացքին կատարուեցաւ Հայրապետական Մաղթանք՝ Վեհափառ Հայրապետին հայրապետական գահակալութեան 30 ամեակին առիթով: Արարողութեան նախագահեց Կաթողիկոսարանի «Կիլիկիա» մատենադարանի եւ ձեռագրատան ու հնատիպերու բաժանմունքի տեսուչ

Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսական գրասենյակը ռազմավարական նշանակություն ունի

Դեսպանը պարզաբանեց թե ինչու գրասենյակ, ոչ թե հյուպատոսություն

Հայաստանի և Իտալիայի միջև երկխոսությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, շահերի ու փոխըմբռնման վրա, կշարունակի ընդլայնվել. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության օրվա կապակցությամբ

Վասակ Դարբինյանն ընտրվել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ

Այսօր անցկացված ընտրության արդյունքներով Հանրային հեռարձակողի խորհրդի N 41-Ա որոշմամբ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ ընտրվեց Վասակ Դարբինյանը։ Այս մասին հայտնում է ՀՀԽ մամուլի ծառայութունը։

Կրակոցներ են հնչել Շենգավիթ համայնքում՝ Մանանդյան 29 շենքի բակում. կա 2 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մանանդյան 29 շենքի բակում կրակոցներ են հնչել։ Քրեական և համայնքային ոստիկանները նշված շենքի փողոցային հատվածում հայտնաբերել են 2

Բաքվի դատարանում «քննվել են 2020թ. 44-օրյա պատերազմի դեպքերը»

Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը» Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, քննվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի դեպքերը, հարցաքննվել են պատերազմից «տուժած խաղաղ բնակիչները»։ Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 5-ին։ «Սպուտնիկ»

Բրյուսելում անցկացվել է առաջին հայկական տոնավաճառը

Հունիսի 1-ին Բելգիայում ՀՀ դեսպանության և Բրյուսելի Իքսել շրջանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով առաջին անգամ անցկացվեց հայկական տոնավաճառ։ Բրյուգմանի հրապարակը լցված էր հայկական խոհանոցի բույրով, պարերով և երաժշտությամբ։ Բացված 15 տաղավարները ներկայացնում էին Հայաստանի և Սփյուռքի մշակույթն ու արվեստը, հայկական խոհանոցը և հայաստանյան արտադրանքի լայն տեսականին։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ դեսպան Բալայանը, ով շնորհակալություն հայտնեց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031