Օրվա լրահոսը
Օրակարգում` դպրոցներում ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության հարցերը
Հաշվի առնելով ֆինանսական և տնտեսագիտական որակյալ կրթությամբ ապահովելու կարևորությունն ու արդիականացումը՝ ՀՀ կառավարության վերջին նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարել էր երեքշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված քայլերի ժամանակացույց՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու պարտադիր պայմանով: Այդ կապակցությամբ այսօր նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում, որին
IDeA հիմնադրամը եւ ԵՄ-ն կգործակցեն Դիլիջանի զարգացման նպատակով
«Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը ու Եվրոպական միության Պատվիրակությունը ստորագրել են «Դիլիջանի եւ հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» դրամաշնորհային ծրագրի պայմանագիրը: Դեկտեմբերի 13-ին պայմանագիրը ստորագրեցին IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Էդգար Մանուկյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: IDeA հիմնադրամի համար սա
Ձյուն է տեղում. ոստիկանության հորդորը վարորդներին
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում: Տեղացած առատ ձյան, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Երևան – Գյումրի – Վրաստանի սահման ավտոճանապարհի Մաստարա – Լանջիկ – Մարալիկ, Գյումրի – Աշոցք – Բավրա և Մարգարա
Այս պահին փակ է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացող առատ ձյան և տեսանելիության բացակայության պատճառով այս պահին փակ է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը: Վարորդներին խնդրում ենք ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածով երթևեկելուց: ՀՀ ոստիկանություն
Մայրաքաղաքի կոմունալ ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով
Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների, համատիրությունների մարդկային և տեխնիկական ռեսուրսների ներգրավմամբ աշխատանքներ են տարվում ինչպես գլխավոր և երկրորդական փողոցներում, այնպես էլ մայթերի, կանգառասրահների հարակից տարածքների, բակերի և միջբակային աստիճանահարթակների մաքրման ուղղությամբ: Հաշվի առնելով այն, որ տեղումները կարող են շարունակվել գիշերային ժամերին, և հնարավոր է նաև ջերմաստիճանի անկում, համապատասխան
Մեղադրանք է առաջադրվել՝ երեք անչափահաս երեխաների մորից շորթմամբ կաշառք ստանալու համար
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Վաղարշապատի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տնօրեն Հ.Ավետիսյանին՝ շորթմամբ կաշառք ստանալու համար։ Նախնական քննության տվյալներով՝ Վաղարշապատի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչուհուց, ով երեք անչափահաս երեխաների մայր է, «Փարոս» ծրագրում ընդգրկելու համար կաշառք
«Չէ, լավ էլ ուշադրություն դարձնելու ենք». Արփինե Հովհաննիսյան (Տեսանյութ)
«Այնպես չի, որ եթե ինչ-որ մեկն, օրինակ, 4 միլիոն 700 հազար դրամ չհիմնավորված հայտարարագրեց, ոչ մեկ դրա վրա ուշադրություն չի դարձնի»,-ասում է նախարարը
«Շատ նման է ինքնասպանության». Գուրգեն Եղիազարյանը՝ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալի եղբոր մասին
«Ցանկացած մահ, որպես կանոն, առեղծվածային է լինում». Գուրգեն Եղիազարյան
Արմեն Երիցյան. մարդ նախարար
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ բազմաթիվ ձեռքբերումներ, լուրջ հաջողություններ, որոնք ներկայումս հպարտությամբ ներկայացնում է նախարար Արմեն Երիցյանի ղեկավարած կառույցը… 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժը բացահայտեց Հայաստանում բնակչության պաշտպանության համակարգի խնդիրներն ու թերությունները, երկրում արտակարգ իրավիճակների կառավարման մարմինների ստեղծման կենսական անհրաժեշտությունը: Արտակարգ իրավիճակների վարչությունից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 2010 թ. մարտին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվում Արմեն
«Ազատվենք քաղաքական իմպոտենտներից». 2 ընտրությունների չմասնակցող կուսակցությունը կդադարի գործել
Եթե կուսակցությունը 2 անգամ անընդմեջ չի մասնակցում ԱԺ ընտրություններին, Երեւանի քաղաքապետի ընտրություններին կամ Գյումրիի, Վանաձորի ընտրություններին, դա կուսակցության գործունեության կասեցման հիմք է: Կասեցումը լինում է 1 տարի ժամկետով:
Կյանքից հեռացել է անվանի պետական գործիչը
2016 թվականի դեկտեմբերի 13-ին 56 տարեկան հասակում կյանքից հեռացավ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ Արմեն Երիցյանը մեծ ավանդ ունի նորանկախ Հայաստանի պետականաշինության գործում: Արգասաբեր ճանապարհ է անցել պետական ծառայության համակարգում՝ ՀՀ ոստիկանության Նաիրիի շրջանի շարքային լեյտենանտից մինչև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ Կրթությունը ստացել է ԽՍՀՄ ՆԳՆ Կալինինգրադի
Կարեն Չիլինգարյան. Ուղեւորները գոհ կմնան, եթե վրացական հանրային տրանսպորտի մոդելը ներմուծվի Հայաստան
«Քարտային համակարգի դեպքում այդ գումարը կվերահսկվի եւ հնարավոր կլինի տրանսպորտի որակը բարձրացնել»
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթանում են ձնամաքրման լայնածավալ աշխատանքներ
Դեկտեմբերի 14-ի առավոտյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ Երևանի վարչական շրջաններում մեկնարկել և շարունակվում են գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները: Մինչ այդ, աշխատանքային պատրաստ վիճակի էին բերվել «Սանիթեք» ընկերության և համապատասխան այլ ծառայությունների մեքենասարքավորումները: Ներկայում գործընթացը շարունակվում է չդադարող տեղումների պայմաններում: Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են: Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն
Հրաչյա Ռոստոմյան. «Երբ Արթուր Ալեքսանյանը չեմպիոն է դառնում, ոչ ՀՀԿ-ի դրոշն է բարձրանում, ոչ մեկ այլ կուսակցության»
Այսօրվա տարեվերջյան մամուլի ասուլիսում սպորտի եւ երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինքը չի՞ պատրաստվում հետեւել մյուս նախարարների օրինակին եւ անդամագրվել Հանրապետական կուսակցությանը: «Այդ առումով ես այս պահին որեւէ որոշում չունեմ եւ, բնականաբար, դեռ անկուսակցական եմ: Ինձ թվում էր, թե սպորտից պետք է խոսենք, բայց սպորտից դեռ հարց չկա: Իմ կարծիքով կուսակցականության հարցը հարաբերական
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին (Տեսանյութ)
Դեկտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։ Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ բանակցային գործընթացի առաջ մղման համար հրամայական է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների անշեղ իրականացումը: Այս առումով կարևորվեց Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ
ԱՄՆ ՄԶԳ-ն $ 32 միլիոնից ավել դրամաշնորհ կտա` պայմանով, որ 10 միլիոնից ավել ՀՀ կառավարությունը ներդնի
ԱՄՆ ՄԶԳ-ն մեկ միլիոնով կավելացնի ՀՀ-ին տրամադրող դրամաշնորհը
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների հինգերորդ փուլը
Հայաստանի բանակցային պատվիրակությունը գլխավորում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Քննարկում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ
Դեկտեմբերի 14-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է աշխատանքային քննարկում-խորհրդակցություն բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների, միջազգային դոնոր կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:Արդյունավետ քննարկման ընթացքում ներկայացվել են խնդրի կարգավորման տարբերակները, անդրադարձ է եղել միջազգային փորձին: Կովկասի բնության հիմնադրամը/ CNF/ վերլուծություն է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն՝
Գյումրիում տնից դուրս եկողը գրեթե շնչահեղձ է լինում. վիճակն ահավոր է նաեւ Ամասիայում ու Աշոցքում (Ֆոտոշարք)
Շիրակի մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի փաստմամբ, թեեւ այս պահին Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, սակայն վիճակն ահավոր է հատկապես Ամասիայում ու Աշոցքում: «Տեսնում եք Գյումրիում հիմա ինչ վիճակ է, կրկնակի անգամ վատ է ճանապարհների վիճակը: Իհարկե, որեւէ խնդիր դեռ չի ծագել, որ ասենք՝ մեքենաներ ու մարդիկ մնան ճանապարհներին: Փրկարարները հենց ահազանգում են՝ անմիջապես
Կարեն Չիլինգարյան. 2016-ի ընթացքում գների ուժեղ տատանումներ չեն եղել
Կարեն Չիլինգարյանի կարծիքով՝ խնդիր է Երեւանում ջրի սակագնի բարձրացումը
Վերահսկիչ պալատ. Բագրատ Ենգիբարյանի հայտարարությունը, որ իրենց հետ առարկությունները չեն քննարկվել, ակնհայտ կեղծիք է և ապատեղեկատվություն
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՙՁեռնարկությունների ինկուբատոր՚ հիմնադրամում (այսուհետ՝ Հիմնադրամ) իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև Հիմնադրամի տնօրենի ս.թ. դեկտեմբերի 12-ին մամլո ասուլիսի ժամանակ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելու փորձերը, ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումները: ՙՁեռնարկությունների ինկուբատոր՚ հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2001 թվականին, իսկ Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ հանդիսացել
Ինչո՞ւ Հրաչյա Ռոստոմյանի եւ Ռուբեն Հայրապետյանի «ջրերը մի առվով չեն հոսում»
Այսօր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի տարեվերջյան ասուլիսում հարց հնչեց, թե ինքը կատարելո՞ւ է իր խոստումը՝ կապված Հայաստան ֆուտբոլի մասնագետներ (ըստ հարցը տվող լրագրողի՝ ֆուտբոլիստներ: Ա. Հ.) հրավիրելու հետ եւ ինչո՞ւ իր եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ջրերը մի առվով չեն գնում: «Ջրեր… առու: Ինքն է ջրի բիզնեսով զբաղվում, ես ջրի բիզնես չունեմ,
Տեղի է ունեցել ՀՀ պետական գործիչ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահվան կառավարական հանձնաժողովի նիստը
Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, Հայաստանի Հանրապետության պետական գործիչ Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս. թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված), վերջին հրաժեշտի արարողությունը՝ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-12:45-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում,
Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումները
Դեկտեմբերի 12-ին ՀԲԸՄ-ի «Խոսնակ» պաշտոնաթերթի նախաձեռնությամբ, ՀԲԸՄ-ի Լիբանանի շրջանակային հանձնաժողովի հովանավորությամբ՝ ՀԲԸՄ«Դեմիրճյան» կենտրոնում տեղի ունեցավ «Բազմազան զրույց. Հայաստանի անկախության 25 տարիները (իրագործումներ, բացթողումներ, հեռանկարներ)» խորագրով քննարկում, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր Սամվել Մկրտչյանը, Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի Փոլ Հայտոսթյանը և «Ազդակ» օրաթերթի տնօրեն և գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
Հայաստանում կստեղծվի ՏՏ առցանց ակադեմիա
Ըստ ԿՏԱԿԻ տնօրեն Արտակ Պողոսյանի, Հայաստանում առաջին անգամ է նման ծրագիր իրականացվում
«1000 դրամը չի նպաստի արտագաղթին». Սուքիաս Ավետիսյան (Տեսանյութ)
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ հասարակության մեծ մասը սիրով կտա այդ գումարը բանակին
Նախարար Հրաչյա Ռոստոմյանն ամփոփեց մարզական տարին
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը սկսելուց առաջ ցավակցեց կյանքից անժամանակ հեռացած ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հարազատներին՝ նշելով, որ նա ոչ միայն կյանքում եղել է փորձառու ղեկավար եւ ավագ ընկեր, այլեւ երկար տարիներ գլխավորել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան եւ անգնահատելի ծառայություն ունի հանրապետությունում ձմեռային մարզաձեւերի կայացման եւ
«Դաշինքները ԲՀԿ-ի համար սպառնալիք չեն». Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)
«Մի քանի ակնառու դաշինքների գոյությունը նորմալ է»,-կարծում է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարը
Գառնիկ Իսագուլյանը շարունակում է պնդել, որ վտանգի ժամանակ Գագիկ Ծառուկյանին մենակ թողեցին
ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը շարունակում է պնդել, որ ժամանակին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին բոլորը թողեցին մենակ: Այժմ էլ պարոն Իսագուլյանը հայտարարում է, թե չի վախենում ևս մեկ անգամ շեշտել, որ ինքը ժամանակին պաշտպանել է ԲՀԿ ղեկավարին: «Հայելի» ակումբում նա մտահոգություն հայտնեց. «Երբ կա կարկանդակի բաժանում, բոլորն ուզում են ամենամեծ բաժինը ստանալ, բայց երբ
Սամվել Մարտիրոսյան. «Պետք է դադարել հարցազրույցներ տալ ադրբեջանական լրատվամիջոցներին»
Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ նրանք, ովքեր հանձնվում են Ադրբեջանին, հայտարարում են, որ լրագրողներ են


















































