Օրվա լրահոսը

Ակնկալում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւորականության ծանրակշիռ միջամտությունը եւ իշխանության մեջ գտնվող պարկեշտ անձանց ընդվզումը․ Հայկ Մարության

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը Իշխանության ու «ավանդական» ընդդիմության միջեւ փոխհրաձգությունները հատել են բոլոր թույլատրելի սահմանները։ Մի կողմից, տիտղոսային ընդդիմության գործիչները սովորական են դարձրել հակառակորդ ճամբարի դեմ անեծքներն ու անձնական թիրախավորման դեպքերը։ Մյուս կողմից, ՔՊ-ական իշխանությունը՝ Ն․ Փաշինյանի գլխավորությամբ, իբր «ստիպված» պատասխանելով քննադատությանը, ահավոր անպարկեշտ ու հայհոյախառն արշավ է սկսել ընդդիմադիրների դեմ։ Վերջին

Կոչ ենք անում ՀՀ վարչապետին հրապարակայնորեն զղջալ իր խոսքերի համար և ներողություն խնդրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց ու մեր հավատացյալ ժողովրդից․ Ավստրիայի հայ թեմ

Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի Վարչությունը խոր մտահոգությամբ է անդրադառնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր տիկնոջ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա Եպիսկոպոսաց դասի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտություններին։ Նման դատապարտելի կեցվածքն անընդունելի է ոչ միայն յուրաքանչյուր քրիստոնյայի, առավել ևս՝ Հայ Առաքելական Եկեղեցու զավակի համար, այլև խորապես հակասում է պետական առաջնորդի դիրքին և նրան վայել

Դժվար և ծանր իրավիճակում հասարակ հայի արժանապատիվ պահվածքը․ Արցախից Հայաստան գալու ճանապարհին ադրբեջանական կողմից մեզ առաջարկված ջուրն ու հրուշակեղենը մեր ավտոբուսի ուղևորները դեն նետեցին․ Արամայիս Աղաբեկյան

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյան ֆեյսբուքյան գրառում Բլոկադայի օրերին ռուս խաղաղապահները տասնյակ անգամ, թանկ ծխախոտից զատ, ավելի էժան գնով ադրբեջանական ծագմամբ Kent, Bond, Winston և այլ ծխախոտներ էին առաջարկում հայերին։ Մեծամասամբ մերժում ստանալուց հետո վերջիններս գնում են լուծման՝ դատարկելով տուփերը և ծխախոտները վաճառելով կոշիկի համար նախատեսված տուփերի մեջ։ Նրանք նաև հայ մայրերին և հայրերին ադրբեջանական

Քննարկվել են Մարտական եղբայրության կողմից ստեղծվելիք «Ազգային հեղափոխություն» կուսակցության ձևավորման ընթացքը, այլ հարցեր

Մարտական եղբայրություն միաբանության անդամ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Տեղի ունեցավ Մարտական եղբայրություն միաբանության Քաղաքական խմբի հավաք, որի ընթացքում քննարկվեցին` 1. Ընթացիկ քաղաքական իրավիճակը, մասնավորապես, Հայ առաքելական եկեղեցու դեմ մի կողմից` Ադրբեջանի, մյուս կողմից` Հայաստանի իշխանության սկսած համատեղ գրոհը: Այս թեմայի շուրջ Մարտական եղբայրությունը հանդես կգա առանձին հայտարարությամբ: 2. Մարտական եղբայրության կողմից ստեղծվելիք «Ազգային հեղափոխություն»

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում կայացավ «Հայոց ցեղասպանագիտության մեկ դարը. ժառանգություն, մարտահրավերներ և ապագա» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը

Գիտաժողովի վերջում աշխատանքներն ամփոփելիս մասնակիցները հույս հայտնեցին, որ այս միջազգային գիտաժողովը կարևոր հարթակը կդառնա ցեղասպանագիտության համաշխարհային դաշտում հայկական դպրոցի գիտական ներդրումները ամփոփելու և նոր համագործակցություններ հիմնելու համար։

Հայաստան այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների համար Վանի, Կարսի նման նահանգների հայկական պատմական ավերակներին հասանելիությունը մեծացնելու է շարժը

Սահմանի հիմնական բացումը լուրջ տնտեսական հնարավորություններ է ի հայտ բերելու և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի սահմանամերձ շրջանների տեղական շահագրգիռ կողմերի համար։

Վարդան Օսկանյան. Քանի դեռ Եկեղեցին պաշտպանում է հայկական ինքնությունը միջազգային հարթակներում, Փաշինյանը հարձակվում է դրա վրա երկրի ներսում

Փաշինյանի ամոթալի հարձակումները Եկեղեցու դեմ պարզապես խոսքեր չեն։ Դրանք փորձ են՝ նվաստացնելու և ապօրինացնելու միակ հաստատությունը, որը շարունակում է մնալ անկախ իր վերահսկողությունից։ Սակայն որքան ուժգին են հարձակումները, այնքան ավելի տեսանելի է դառնում նրա անապահովությունը՝ և այնքան ավելի ժողովուրդը գիտակցում է, թե ով է իրապես կանգնած իրենց կողքին։

ՔՊ-ական և ադրբեջանական հակաեկեղեցական քարոզչության տարբերությունն այն է, որ ադրբեջանական կողմը դա անում է բացահայտորեն, իսկ ՀՀ վարչապետն ու նրա համախոհները՝ քարոզչական թաքնված հնարքներ գործադրելով. Գենադի Մնացականյան

ՀՀ վարչապետի կողմից հերթական անգամ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսված արշավի թեման շարունակվում է զարգանալ։ Ի պաշտպանություն վարչապետի արդեն առիթավորվեցին նաև նրա հետ սերտ  կապեր ունեցող անձինք՝ ամեն մեկն իր ճաշակով պղտորելով հայ ժողովրդի միտքը։ Իրականում վարչապետի կողմից Եկեղեցուն քննադատելը ոչ թե մայիսի 29-ի կառավարության նիստի օրակարգում էր, այլ, ըստ իս, իր անձնական օրակարգային հարցն

«Երեւանում արվեստը չի ապրում վակուումում». բարձր պոեզիա` գումարած սաքսոֆոն

«Կյանքի մասը» նախագծի ընթացքում Մանդելշտամի, Պաստեռնակի, Բրոդսկու բանաստեղծությունները կներկայացվեն ջազային երաժշտության հետ: Կինոյի եւ թատրոնի դերասան Անատոլի Բելին Երեւանում հունիսի 6-ին հանդես կգա յուրօրինակ երաժշտական-բանաստեղծական «Կյանքի մասը» նախագծի շրջանակում: Հանդիսատեսն ի թիվս այլնի կվայելի Օսիպ Մանդելշտամի, Բորիս Պաստեռնակի, Իոսիֆ Բրոդսկու եւ այլոց բանաստեղծությունները, որոնք կներկայացվեն ջազային երաժշտության հետ ներդաշնակությամբ: Կարճ ասած՝ «Կյանքի մասը» առանձնահատուկ ջազային

Ժամանակն է բռունցքվելու, վճռականության և գործողությունների, որպեսզի ձևավորվի այնպիսի կառավարություն, որը առաջնահերթություն կտա մեր երկրի և ժողովրդի բարեկեցությանն ու ազգային արժեքների պաշտպանությանը․ ՀՀԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք հերթական անգամ ականատեսն ենք իշխող վարչախմբի կողմից մեր ազգային ինքնության հիմնական ինստիտուտների դեմ այլանդակ և անընդունելի նոր գործողությունների, որոնք վերջին օրերին արտահայտվում են հատկապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ այլևս անթաքույց, առավել թունոտ ու զազրելի հարձակումներով: Այս գործողությունները ոչ միայն ոտնահարում են մեր արժանապատվությունը, այլև

Մենք կանգնած ենք Հայոց Եկեղեցու կողքին և հայտնում ենք նրան մեր լիակատար աջակցությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը  Դիվանագետների համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին Հայաստանում իշխող վարչախմբի ու նրա պարագլխի՝ հատկապես վերջին օրերին տարրական բարեկրթության և բարոյականության բոլոր սահմանները հատած արտահայտությունները: Հանրային տիրույթում անթույլատրելի և բարձրագույն պաշտոնների հետ բացարձակապես անհամատեղելի այդ արտահայտությունները համարում ենք ոչ միայն կրթության, գիտելիքների, բարոյականության ու դաստիարակության ակնհայտ բացակայության հիվանդագին դրսևորումներ,

Պետական իշխանությունը պետք է անհապաղ դադարեցնի Հայ Եկեղեցուն թիրախավորելու քայլերը․ Հայոց տուն

Կոչ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ ոտնձգություններն անհապաղ դադարեցնելու առնչությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, երկրի առջև ծառացած խիստ մտահոգիչ մարտահրավերների հաղթահարման միակ խելամիտ ճանապարհը ողջախոհության և օրինապաշտության հենքով եղած սակավ ուժերի համախմբումն ու անձնազոհության գնով տոկալն ու դիմակայելն է՝ մեր ժողովրդին հույս, հավատ ու սեր ներշնչելով։ Մեր ժողովուրդը բազմիցս է աներկբա ապացուցել, որ պարտվող տեսակ չէ, ունակ

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ցրված սկլերոզ ախտորոշում ունեցող պացիենտների հետ

Նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է ցրված սկլերոզ ախտորոշումն ունեցող պացիենտների հետ: Մեկ տարի է արդեն, ինչ պետության կողմից տամադրվում է այս հիվանդության համար չորս անվանում դեղ` հիվանդության չորս փուլերի համար: Դեղը բավականին թանկարժեք էր, պացիենտների համար մեծ խնդիր էր ներկայացնում` մեծ մասի մոտ տարեկան 5.5 մլն դրամ: 430 պացիենտ այսօր ստանում է նոր և

Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լոս Անջելեսի օպերային թատրոնի երաժշտական տնօրեն․ «Ազատություն»

Հայազգի դիրիժոր Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լոս Անջելեսի օպերային թատրոնի երաժշտական տնօրեն, այս մասին հայտում է Washington Post-ը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ 45-ամյա վենեսուելահայի նշանակման մասին հայտարարվել է երեկ երեկոյան․ Հինդոյանը այդ պաշտոնում կփոխարինի երկարամյա տնօրեն Ջեյմս Քոնլոնին։ «Լոս Անջելեսը հայտնի է երաժշտական տեսանկյունից իր նորարություններով, ռիսկային բեմադրություններով։ Գաղափարը նոր ստեղագործություններ, պատվերներ, ժամանակակից ստեղծագործություններ կատարելն է, մի

Ցանկացանք ընթերցողին վերադարձնել նկարչի շքեղ գույները. Վլադիմիր Աբրահամյանի ընտանիքի անդամ

«Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» գիրքը վերահրատարակվել է՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդումներով

ԱՄՆ դաշնային դատարանը կարգադրել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» մեդիա կորպորացիային անհապաղ տրամադրել մայիս ամսվա համար նախատեսված ֆինանսավորումը․ «Ազատություն»

ԱՄՆ դաշնային դատարանը կրկին բավարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայցն ընդդեմ ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալության ՝ կարգադրելով անհապաղ մեդիա կորպորացիային տրամադրել մայիս ամսվա համար նախատեսված ֆինանսավորումը: Միացյալ Նահանգների շրջանային դատարանի դատավոր Ռոյս Լամբերթը մերժել է USAGM-ի այն փաստարկները, որ գործակալությունը պարտավոր չէր տրամադրել միջոցները, քանի որ այլ դոնորներ, ենթադրաբար, ծրագրում էին աջակցել «Ազատություն» ռադիոկայանին: «Ազատ

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի առաջատար, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակչում՝ կարիերայում երրորդ անգամ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ ԵԱ-ի չեմպիոնությունը նվաճել էր նաև Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը դարձել էր արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը՝

«Հայ Եկեղեցին» գիրքը յստակօրէն ցոյց կու տայ հայ ու յոյն եկեղեցիներուն ու ժողովուրդներուն պատմական յարաբերութիւնը

Ուրբաթ, 30 Մայիս 2025-ին, Աթէնքի խորհրդարանի սրահին մէջ տեղի ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի անգլերէն լեզուով հեղինակած «Հայ Եկեղեցին» գիրքի յունարէն թարգմանութեան շնորհահանդէսը, ներկայութեամբ Աթէնքի եւ ամբողջ Յունաստանի ուղղափառ եկեղեցւոյ հոգեւոր պետ Երոնիմոս Բ. Արքեպիսկոպոսին եւ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին: Նշենք, որ Նորին Սրբութեան գիրքը թարգմանուած է շուրջ տասը լեզուներու եւ լայն շրջանառութիւն ու ընդունելութիւն

Եթե ուզում ենք դպրոցում ունենալ ուսուցիչներ, ապա պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ուսուցիչն իրեն լավ զգա դպրոցում․ Ժաննա Անդրեասյան

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը՝ «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով: Բացմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը։ Համաժողովի նպատակն է արձանագրել հանրակրթության ոլորտում իրականացվող մեծածավալ բարեփոխումների ընթացքը, միավորել

Աշխարհը փոթորկած և մահ սփռած քամիները հասել են նաև Հայաստան. Տեր Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Դիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում: Աշխարհը փոթորկած և մահ սփռած քամիները հասել են նաև Հայաստան՝ մեր կյանքի ամեն ոլորտից ի հայտ բերելով անզգամ ու անխոհեմ կամակատարների, որոնք իրենց խոսքերով ու գործողություններով գայթակղության քար են դառնում՝ հարվածելով Պետությանն ու Սուրբ Եկեղեցուն:

Սենատոր Սթիվ Դեյնզը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության հարցերին

Սենատոր և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սթիվ Դեյնզն հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա անդրադարձավ տարածաշրջանային անվտանգության հարցերին և տնտեսական ներդրումների հնարավորություններին։ Սենատորն իր աջակցությունը հայտնեց նախագահ Թրամփի վարչակազմի այն դիրքորոշմանը, ըստ որի տարածաշրջանում կայունության ու բարեկեցության հաստատման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն խաղաղության համաձայնագիր։ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ: Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին՝ ընդգծելով Ժիլբեր-Լյուկ Դըվինազի կարևոր ավանդը Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի

Կարևոր ազդակ ներդրողներին․ Ամերիաբանկը՝ FEAS Champions League-ի մրցանակակիր

Ամերիաբանկն արժանացել է Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության «Չեմպիոնների լիգայի» հեղինակավոր մրցանակին՝ դառնալով առաջին կազմակերպությունը Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտից, որ երբևէ ստացել է այս մրցանակը։  Մասնավորապես, Ամերիան ստացել է պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող բրոնզե մրցանակը՝ Bronze Award in Fixed Income Market։ «Մեր համար հպարտության մեծ առիթ և հիմք է, որ առաջին անգամ հայկական շուկայից Ամերիաբանկն արժանացավ

Երիտասարդները, որոնք կանոնավոր վեյփ են օգտագործում, նույն վնասն են հասցնում թոքերին, ինչ ավանդական ծխախոտ ծխողները

Այսօր աշխարհում նշվում է Առանց ծխախոտի համաշխարhային օրը: Տարվա կարգախոսն է` «Բացահայտենք քողարկված գրավչությունը»: Վեյփինգի թաքնված վտանգները` հատկապես դեռահասների համար Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը (վեյփինգը) մեծ տարածում է գտել դեռահասների շրջանում, հատկապես քաղցր, մրգային համերի շնորհիվ, որոնք առաջին հայացքից անվնաս են թվում։ Այդ համերի հետևում, սակայն, լուրջ առողջական վտանգ է թաքնված։ Էլեկտրոնային հեղուկներում օգտագործվում են

Շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ պարզաբանումները ողբերգական ավարտ են ունեցել․ 42-ամյա կին է մահացել

Մայիսի 30-ին՝ ժամը 22:34-ին, ՆԳՆ ոստիկանություն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ պատռված վերքով բուժօգնության է դիմել Երևանի Հաղթանակ թաղամասում բնակվող 32-ամյա տղամարդ: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց դիմած տղամարդը, Երևանի Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել

Առաջիկա 5 օրվա եղանակ կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո, 5-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ի, 2-ի և 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 1-ին, 2-ին և

Ալմա Աթայի գագաթաժողովում Բորիս Ելցինը խոսել է ԼՂՀ-ի՝ առանձին միավոր լինելու մասին

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հուշերը գագաթաժողովից «Ելցինն այդ փաստաթուղթը ստորագրելուց հետաքրքիր հայտարարություն արեց. ասաց՝ մեզ ԱՊՀ անդամ դառնալու համար, որպես ինքնուրույն սուբյեկտներ, պետական կազմավորումներ դիմել են նաեւ ԼՂ-ն եւ Պրեդնիստորվիան, բայց հիմա մենք նրանց դիմումներին չենք անդրադառնա, որպեսզի այս փաստաթուղթը ստորագրվի, մենք դրան հետո կանդրադառնանք»,-ավելի քան երեսնամյա վաղեմության այս պատմությունն «Առավոտի» հետ զրույցում հիշեց ՀՀ

Ոչ մեկ գործ չունի նրա հետ, թե ով ում հետ է քնում․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Ինձ մեկ է, թե ով ում հետ է քնում։ Ոմանք հայտարարում են, որ կուսակրոն են, բայց կին ու երեխա ունեն, ոմանք էլ ամուսնացած են, բայց այլոց հետ են քնում, երբեմն՝ նաև այլոց հետ երեխաներ ունենում: Մեր ի՞նչ գործ: Ոչ մեկ գործ չունի նրա հետ, թե

Ինչ պետք է անեմ ես, մենք՝ եկեղեցու և հետևաբար՝ պետության համար․ Վահե Հովհաննիսյան

Նիկոլի և իր մի քանի հոգու արշավը Հայ առաքելական եկեղեցու դեմ շատերը կապում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Բեռնում ունեցած ելույթի հետ։ Երկու անգամ ամենայն ուշադրությամբ լսել եմ Վեհափառի ելույթը, որի հիմնական կետերն են. 1.     Սանձազերված պատերազմի հետևանքով հայաթափվել է Արցախը, և այսօր մարդիկ զրկված են իրենց բազմադարյա հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքից։ 2.     Արցախի տարածքում կա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031