Օրվա լրահոսը

«Կենաց ծառ». ուխտագնացություն՝ Տաթևի վանք

«Տա Աստված, որ նրանք իրենց հասուն, գիտակից կյանքում ունենան իրենց երազած հայրենիքը»,-ասաց Շանթ Հովհաննիսյանը:

«Եթե Փաշինյանն ու ՔՊ-ն մնան, Հայաստանը թուրքերի բնօրրան կդառնա, իրենց ախպերներով հավաքվելու են այստեղ՝ խաղաղ ապրելու ու առեւտուր անելու»

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ – Տիկին Հովսեփյան, օրերս Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Փաշազադեն ատելությամբ ու թշնամանքով թիրախավորել է Հայ ժողովրդին եւ Հայ եկեղեցին՝ խեղաթյուրելով պատմական փաստերը։ Դրան հաջորդեց այն, որ Նիկոլ Փաշինյանը սկսեց վարկաբեկել Հայ եկեղեցին ու հոգեւորականներին։ Ինչպե՞ս եք գնահատում սա։ – Սա հերթական անգամ փաստում է, որ այդ մարդը

Գորիսում մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ երկօրյա համաժողով

Հունիսի 2-ին Գորիսում մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ երկօրյա համաժողովը, որի բացմանը, ի թիվս այլոց, ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Համաժողովին մասնակցել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, տարածքային մարմինների ղեկավարներ, ռեգիոնալ, դեպարտամենտային ու քաղաքային իշխանությունների

Գոգավանի անցակետում կասեցվել է ՌԴ-ից 205 գլուխ անհայտ ծագման ցլիկների մուտքը Հայաստան

Անհայտ ծագման կենդանիները ենթակա են վերադարձի կամ ոչնչացման:

ԵՊՀ-ի աստվածաբան ռեկտորը խուսափեց պատասխանել Փաշինյանի կողմից եկեղեցին թիրախավորելու մասին հարցին. «Ես այստեղ եմ որպես ռեկտոր, եւ ոչ թե որպես աստվածաբան»

Նման մասնագիտական հարցերի հետ կապված չեմ պատասխանելու, որովհետեւ այսօր այստեղ այլ առիթով ենք հավաքված, ես իրավունք ունեմ չպատասխանելու այդ հարցին եւ չեմ պատասխանում:

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են 2025 թվականի Fellowship ծրագրի մասնակիցներին

Ucom-ը և «Իմփաքթ Հաբ Երևանը» հպարտությամբ ներկայացնում են 2025 թվականի «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի ընտրված մասնակիցներին՝ տասը նորարարական թիմեր, որոնք մշակում են շրջանաձև տնտեսության սկզբունքներին համահունչ լուծումներ։ Ծրագիրը մեկամյա ինկուբացիոն նախաձեռնություն է՝ ուղղված Հայաստանում շրջանաձև տնտեսության զարգացմանը։ 2025 թվականին ուշադրության կենտրոնում են շրջանաձև տնտեսության սկզբունքներն՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև նորաձևություն, հիմնված «7R» փակ ցիկլի մոդելի վրա՝

Սնանկության գործերով քաոս է, ՍԴ-ն վերանայման որոշում է կայացրել

Սնանկության գործերը քիչ են լուսաբանվում, սնանկության կառավարիչները դատարաններ չեն ներկայանում, կան բազմաթիվ քրեական գործեր, որոնցով այդ կառավարիչները մեղադրվում են արձանագրությունները, ապացույցները կեղծելու, ինքնիրավչության համար: Դրանցից մեկը ՍԴ դիմած քաղաքացու համար դիտվել էր որպես նոր երեւան եկած հանգամանք, եւ նա դիմել էր վերաքննիչ, վճռաբեկ բողոքներով դատարաններ, Վճռաբեկ դատարանը չէր դիտել այն, որպես նոր երեւան եկած հանգամանք:

Թուրքիան շարունակում է իր «ռազմավարական ինքնուրույնության» քաղաքականությունը

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2025 թվականին. նոր միտումներ և ռազմավարական հնարավորություններ Ermenihaber. 2025 թվականի մարտից սկսած Թուրքիան ուներ առանցքային երեք հիմնական միտումներ իր արտաքին քաղաքականության մեջ. նախ, Սիրիայում Ասադի ռեժիմի անկումից հետո Անկարան դարձել է հիմնական ազդող գործոնը Սիրիայի նոր կառավարության ձևավորման գործում. երկրորդ, Թուրքիան քայլեր է ձեռնարկում Եվրոպայի հետ հարաբերությունների թարմացման ուղղությամբ, անցնելով ռազմավարական գործընկերության

«Հանրապետություն» խմբակցությունը դեմ է ավագանու անդամին մանդատից զրկելու առաջարկին

Մենք չենք կարող հավասարեցնել կամավոր բացակայությունները հարկադրական բացակայությունների հետ

Որեւէ ուժի կողմից «խաղաղության համաձայնագրի» հետ կապված գործնական քայլ չարվեց

Ինչ սկիզբ են առել այսպես կոչված՝ վայ «խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ խոսակցությունները, մինչ այսօր երկրի գործող իշխանությունները էտապ-էտապ գնում են զիջումների՝ ամեն ինչում համաձայնվում են Ադրբեջանի առաջարկությունների հետ եւ այս պահի դրությամբ հասած տեղեկությունների համաձայն, Հայաստանի իշխանությունները լիովին պատրաստ են ստորագրել այդ փաստաթուղթը, սակայն զարմանալիորեն, Ադրբեջանը դեռեւս չի ցանկանում ստորագրել այն, որը հավանաբար բացատրվում է զուտ

Հայաստանի ներքին կյանքը, արտաքին վտանգի շեմին, միտումնավոր վերածվում է քաոսի. Վահե Հովհաննիսյան

Ներքին ապակայունացում՝ արտաքին վտանգների ֆոնին Այնուամենայնիվ, ի՞նչ է մեր ուզածը. իրար ոչնչացնել, իրար ստորացնել, իրար վիրավորել, կատարվածի մեղքն իրար վրա գցել,  ամեն ինչ ջարդել-փշրել ու վերջում բոլորով (շեշտում եմ՝ բոլորով) կանգնել ողբերգության առա՞ջ։ Թե՞ այնուհանդերձ մեր նպատակը ելք գտնելն է։ Ելք այն վիճակից, որը տանում է պետության դեմոնտաժի և ազգովի թափառական դառնալու հեռանկարին։ Բոլոր ադեկվատ

Վարդանանց փողոցում գործող գարեջրատան դիմաց կրակոցներ են հնչել. Shamshyan.com

Shamshyan.com. Երեկ՝ հունիսի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում միաժամանակ օպերատիվ տգեղություններ են ստացվել, որ Վարդանանց փողոցում կրակոցներ են հնչել: Ոստիկաններն ու պարեկները Վարդանանց 5 հասցեում գտնվող գարեջրատան դիմաց հայտնաբերել են ինքնաձիգից

Կոլորադոյում 8 մարդ է վիրավորվել ցուցարարների վրա «Ազատություն Պաղեստինին» գոչող տղամարդու կողմից այրվող սարքեր նետելու հետևանքով

ԱՄՆ Կոլորադո նախագահի Բոուլդեր քաղաքում 45-ամյա մի տղամարդ «Ազատություն Պաղեստինին» գոչելով ինքնաշեն հրանետ է նետել մարդկանց բազմության վրա, հայտնում է AP-ն: Հավաքվածները ցույց էին անում՝ ի հիշատակ Իսրայելում պատանդ մնացածների, որոնք դեռ գտնվում են Գազայում: Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնում է, որ վիրավորվել է 8 մարդ: Կասկածյալի անունը Մուհամեդ Սաբրի Սոլիման է, որը ևս հոսպիտալացվել է:

Հանցավոր կազմակերպության անդամները փորձել են 1,9 կգ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց իրացնել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության հետ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները փորձել են ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով՝ 1,9 կգ «Մեթամֆետամին» տեսակի

Freedom Broker Armenia-ի շնորհիվ Խաչատրյանի անվան մրցույթը կարող է ավելի մեծ նպատակներ դնել իր առջև

Հունիսի 6-ից 12-ը Երևանը կդառնա դասական երաժշտության կենտրոն։ Այս օրերին Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի շրջանակում մայրաքաղաքում կհամախմբվեն աշխարհի 12 երկրի 18 դիրիժորներ, որոնք, ներկայանալով հեղինակավոր ժյուրիի առջև, կպայքարեն հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող մրցույթի հաղթողը դառնալու համար։ Ուշագրավ է, որ անցած տարիներին Խաչատրյանի մրցույթի հաղթողներն այսօր դասական երաժշտության հնչեղ անուններ են, որոնք

Առաջին Թումո կենտրոնն Ասիայում. Ճապոնիայում բացվել է Թումո Գունման

Հունիսի 1-ին Ճապոնիայի Գունմա պրեֆեկտուրայի Տակասակի քաղաքում պաշտոնապես բացվել է Թումոյի առաջին միջազգային կենտրոնն Ասիայում` Թումո Գունման։ Կենտրոնը կգործի տարածաշրջանի խոշորագույն համաժողովների կենտրոնում` G Messe Gunma-ում` Գունմա պրեֆեկտուրայի հետ համագործակցությամբ: Ճապոնիայի առաջին Թումո կենտրոնի բացմանը ներկա էին Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանները, Գունմա պրեֆեկտուրայի նահանգապետ Իչիտա Յամամոտոն, Թվային փոխակերպման նախկին նախարար Տարո Կոնոն, ՀՀ

Վերին Դվին գյուղում մեքենան կողաշրջվել և ընկել է ձորը․ կա զոհ

Հունիսի 1-ին, ժամը 19:43-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղից Երանոս սարի մոտակա տարածքում «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը (մոտ 300 մ)․ կա զոհ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վերին Դվին գյուղի «Կազմայի սար»

Որքան էլ Երևանից ասեն, թե ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ քառակուսի կիլոմետրերով, դա չի վերացնում Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու՝ բնությամբ տրված իրավունքը. Հայաքվե

Հայաքվե. Անգամ Փաշինյանն էր ժամանակին ընդունում, որ կխոսի միայն Հայաստանի անունից, իսկ Արցախի հարցը կթողնվի հետագային՝ ապագայում լուծելու։ Այն բաց կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում ապրում են բռնագաղթած արցախցիներ, որոնք պետք է ունենան պետության հովանավորությունն ու աջակցությունը։ Սա մի գործոն է, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ։ Որքան էլ Երևանից ասեն, թե մենք ճանաչում

Ադրբեջանական կայքը հաջողություն է մաղթել Փաշինյանին՝ եկեղեցու դեմ պայքարում

Փաշինյանի հակաեկեղեցական արշավը արվում է գերազանցապես Ադրբեջանի թելադրանքով, սա այնքան անթաքույց է արվում, որ չնկատել հնարավոր չէ։

Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությունը դառնում է ոչ միայն հավատացյալի անձնական կարիք, այլև հայ քրիստոնյայի սոցիալական պարտականություն. Դավիթ Անանյան

ՀԱԵ-ն ոչ միայն կրոնական հաստատություն է, այլև` մոռացության, ինքնության ու պատմական հիշողության կորստի դիմադրության անսասան խորհրդանիշ։ Պաշտպանել եկեղեցին նշանակում է պաշտպանել սեփական հոգին, սեփական պատմությունը, սեփական ազգը։

«Եկեղեցիները պարտավոր են կամ հստակ մեր կողքին կանգնել, կամ էլ նրանք պատրաստ են կործանման»

«Եկեղեցիների հետ լավագույն ձեւով կարելի է հաշվեհարդար տեսնել, եթե ինքդ քեզ ներկայացնես որպես դրական քրիստոնյա»։

Երկրաշարժ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Արևաշող և Լեռնապատ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Virtual solutions-ի նոր գործիքը տեքստից ու նկարներից տեսահոլովակ է գեներացնում

Virtual solutions ընկերությունը թողարկել է նորարական եւս մի նոր գործիք , որը տեքստն ու նկարները վերածում է տեսահոլովակի: «Ամեն  սքրինի (պատկերի) համար կունենաք մինչեւ 5 նկարի ընտրություն, վերջում ձեր ընտրած նկարներով տեսահոլովակ է  սարքում: Այն հիմնականում ավելի հարմար է արագ տեղեկատվական նյութ պատրաստելու համար, հետաքրքիր կարող է լինել ապրանքների վաճառքով զբաղվողների համար՝ ապրանքը գովազդելու առումով»,-

ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է Հայաստանից ներգրավված ուսանողների կրթության եւ կացության ֆինանսավորումը Վրաստանում՝ միաժամանակ պահպանելով Ադրբեջանից ներգրավված ուսանողներինը

Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA)՝ հայաստանցի ուսանողները հայտնվել են անհավասար պայմաններում նույն կուրսում սովորող ադրբեջանցի ուսանողների համեմատությամբ։ ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է Հայաստանից ներգրավված ուսանողների կրթության եւ կացության ֆինանսավորումը Վրաստանում՝ միաժամանակ պահպանելով Ադրբեջանից ներգրավված ուսանողներինը։ Արդեն 20 տարի շարունակվող ծրագրի համար Հայաստանից ու Ադրբեջանից ուսանողներ է ընտրում ու Վրաստան ուղարկում հենց տվյալ երկրի ԱՄՆ դեսպանատունը։ 2024-26

Կատարվեց Մարտունու տարածաշրջանի Մադինա համայնքի Սբ. Ամենափրկիչ նորակառույց եկեղեցու օծման կարգը

Հունիսի 1-ին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպս. Բարսեղյանի և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Կիրակոս եպս. Դավթյանի ձեռամբ և աղոթակցությամբ թեմի քահանայից դասի կատարվեց Մարտունու տարածաշրջանի Մադինա համայնքի Սբ. Ամենափրկիչ նորակառույց եկեղեցու օծման կարգը: Սրբազան արարողության ավարտին ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի` բարերար Տիար Մհեր Բաղդասարյանին հղված «Օրհնության գիր»-ը: Օծման կարգին

«Կեղծ խաղաղության գինը» ֆիլմի ռեժիսորը հաղթել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում

Բրազիլիայում կաացած T.I.F.A. – Tietê International Film Awards միջազգային կինոփառատոնում «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմի ռեժիսոր Մարիամ Եգորյանը հաղթել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:  

Քաղաքացիներ․ Եթե մնացին, Զանգեզուրն էլ են տալու: Ընտրություն էլ լինի, էլի իրենք են շահելու, մենք չենք շահելու․ 168․am

Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս անգամ իրենց մտորումները Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ ներկայացնում են Երևանի բնակիչները: Նրանք պատասխանում են «Եթե պատգամավոր լինեիք, կմիանայի՞ք Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը» հարցին: • Իհարկե, եթե պատգամավոր լինեի, կմիանայի անվստահության գործընթացին: Իմպիչմենտը միակ տարբերակն է այս պահին, որ մեր երկիրը գոյատևի: • Ես էդ

Հունիսի 1-ին լիքը փուչիկներ, տոնական տորթ եւ հայտնի հյուրեր՝ «Օրրանում»

Մեծ շուքով  նշվեց հունիսի 1-ը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031