Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում ՌԴ Վլադիմիր քաղաքում

Ապրիլ 24,2013 19:32

vladimir1vladimir2vladimir3Բազմաթիվ հյուրերով լեցուն էր Վլադիմիր քաղաքի կիսակառույց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակը, ուր Հայ ազգային միությունը մշակութային համայնքի հետ համատեղ ապրիլի 24-ին կազմակերպել էր Հայերի ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Այն Վլադիմիրի պատմության մեջ առաջին անգամն էր:

Միջոցառման սկզբում տեղի ունեցավ Հայոց մեծ եղեռնին նվիրված խաչքարի բացման արարողությունը: Խաչքարի հովանավորությունը իրագործել է Հայ Ազգային համայնքի ղեկավարի օգնական Ստեփան Սարգսյանը, խաչքարը փորագրել է հայասեր և հայատենչ վարպետ`Հակոբ Մուրադյանը:

Վլադիմիր քաղաքի Հայ Ազգային Միության նախագահ` Սերգեյ Յաժանը իր ելույթում նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության  համար պատմական արդարության վերականգնման խնդիր է: Նա ընդգծեց նաեւ համայն հայության այդ օրվա միասնականության և հատկապես երիտասարդության կարեւորության մասին:

Ելույթ ունեցան Վլադիմիրսկի մարզի եկեղեցական խորհրդի նախագահ՝ Ռազմիկ Բլիկյանը, Կավրով քաղաքի մասնաճյուղի նախագահ՝ Պավլիկ Իվանյանը, Վլադիմիր քաղաքի Հուշարձանների կոմիտեի անդամ՝ Մոլկոնովա Օլգա Իվանովնան և այլոք:

Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կայացավ մոմավառություն եւ ծաղկեդրման արարողություն, որին հաջորդեց լռության րոպե` լուռ աղոթք, որի ընթացքում մասնակիցների ձեռքերում վառվում էին 98 մոմեր:

Ներկաներին ցուցադրվեց Վլադիմիրի Հայկական Երիտասարդական Միության կողմից պատրաստված պաստառներ և վավերագրական ստենդ` նվիրված Հայոց ցեղասպանությանը, Հայաստանի անցյալին, ապագային և ներկային:

Միջոցառմանը Հայերի ցեղասպանության, նրա միջազգային ճանաչման եւ խնդրի այժմեականության մասին ելույթով հանդես եկան ՎՀԵՄ անդամներ Գոռ Մանուկյանը և Մարինա Օսիպյանը:

Փակման խոսքով հանդես եկավ «Հայ-Լուս-Տան» ղեկավար Գայանե Գևորգյանը, ով իր ելույթում հանգամանալից անդրադարձավ Ցեղասպանության դրդապատճառներին, ականատեսների հուշագրերին ու հիշողություններին, ինչպես նաեւ` արդի շրջանում այդ ոճիրի դատապարտմանն ուղղված համազգային քայլերին:

Հայ Ազգային Միության հովանու ներքո գործող «Հայ-Լուս-Տան» սաները ուսուցիչների և ծնողների հետ համատեղ կարդացին տողեր «Անլռելի զանգակատուն» պոեմից: Այնուհետև ելույթ ունեցավ «Հայ-Լուս-Տան» Էրզրում երգչախումը, եղեռնին նվիրված «Գարուն ա, ձուն ա արել» (բառերի և երաժշտության հեղ. Գ. Գևորգյան) երգով:

Միջոցառման ավարտին իր հնչեղ և ապագայի հավատքով լեցուն իր ձայնով «Հայ ենք մենք» երգը կատարեց փոքրիկ Լինան:

«Հայ-Լուս-Տան»Մշակութային սրահում, ուր հնչում էր Լուսինե Զաքարյանի հոգեթով ձայնը` տեղի ունեցավ երկխոսություն, որին ներկա էին հայ և ռուս մշակութային գործիչներ, մտավորականներ և երիտասարդներ:

Օրվա կարգախոսն էր «Բոլոր այն մոմերը, որոնք այսօր վառվեցին` 2015թ. թող վառվեն Արևմտյան Հայաստանում, որպես լույսի, հույսի և ազատագրման խորհրդանշան»:

Հայ Ազգային Միության

Լրատվական բաժին

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930