Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հայրապետյանը ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր է ստացել բնակիչներից

Սեպտեմբեր 29,2013 16:49

Պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ բազմաթիվ ահազանգեր է ստացել բնակիչներից, որ քաղաքի տարբեր թաղամասերում մյուս թեկնածուի ներկայացուցիչները բնակիչներին ընտրատեղամասերի մոտակայքում ընտրակաշառք են բաժանում եւ ուղղորդում ընտրատեղամասեր:  «Ահազանգեր ենք ստացել, նույնիսկ բնակիչներն են եկել մեր շտաբ ու ասել, որ կաշառք են բաժանում փուռի թաղամասում, գիշերօթիկի մոտ, տրանսպորտի մոտ: Ընտրատեղամասից մի 100 մ հեռու կանգնում են, ակուրատնի բարեւում, ձեռները տանում գրպանները 5000-ական դրամ փող տալիս մարդկանց` հետո մտցնում ընտրատեղամաս: Գնացել եմ ոստիկանություն, ասում են փաստեր ունե ՞ս, որ գործ հարուցենք: Ոստիկանապետի հետ եմ հանդիպել, ասեց, եթե փաստեր ունես բեր: Էնօրն էլ ահագին ոչխարներ են մորթել, քեֆեր են արել, քաղաքի տարբեր տեղերում», – ասաց «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրված, պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը, ով դեռ չի հասցրել գնալ ընտրության, ահազանգերի հետքերով շրջում է ընտրատեղամասերում: Նրա խոսքով` ճնշումներ չեն եղել, իսկ Մեղրիի ու Ագարակի իրենց ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ դեռ ոչ մի ահազանգ չեն ստացել:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Էդ «ոստիկաններն» էլ ՀՀԿ-ի կցորդները չե՞ն:

    ԳՈՆԵ ընտրության օրը ու ԳՈՆԵ ընտրատեղամասերի մոտ ԱՄԲՈՂՋ ոստիկանական կազմը ՊԻՏԻ ԱԿՏԻՎ կերպով գնա ՀՍԿԻ: Վեր են ընգել իրենց աթոռներին ու սպասում են, որ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ «փաստեր բերեն»: Եթե քաղաքացին պիտի փաստեր գտնի-բերի, բա ԴՈՒՔ էլ ԻՆՉԻ՞ համար եք պետական բյուջեից աշխատավարձ ստանում:

    Կամ կամերաներ տեղադրել չե՞ք կարող:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30