Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը հայ են, ովքեր իրենց հայ են համարում

Հոկտեմբեր 15,2013 13:50

Աշխարհում ապրում է ոչ պակաս, քան 10 միլիոն հայ:  Նրանց մեջ կան Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, կան կաթոլիկներ, բողոքականներ, նույնիսկ մահմեդականներ: Կան նաեւ աթեիստներ: Ինչու են մարդիկ իրենց նույնականացնում ազգի հետ:  Տարբեր պատճառներով՝ լեզվի, կրոնի, միջավայրի, ավանդույթների, ծնողների հանդեպ հարգանքի եւ հազարումի այլ պատճառով: Ի՞նչն է մեզ ձեռնտու՝ պահպանե՞լ  նրանց այդ զգացմունքները, թե՞ վանել նրանց՝ ասելով՝ քանի որ դուք չեք պատկանում մեր հավատքին, ուրեմն հայ չեք: Ինձ թվում է՝ այդ հարցի պատասխանը պարզ է:

Ընդհանրապես,  ձեւակերպումը՝ եթե դու այս կամ այն բանը չես անում, ուրեմն դու հայ չես, ինձ անհեթեթ է թվում: Մարդը պնդում է, որ նա հայ է, իսկ դու ասում ես՝ չէ, քանի որ չես կիսում տվյալ կրոնական կամ քաղաքական ուսմունքը, կամ չես ցանկանում վերանորոգել իմ բնակարանը, կամ չես ուզում սափրվել «Ժիլետ» ածելիով, ուրեմն դու հայ չես: Այդ խնդիրների կարեւորությունն, իհարկե, տարբեր է, բայց առաջադրել դրանք որպես «նախապայման»՝ հայ լինելու համար, հավասարապես անհեթեթ է: Ոչ մեկս մյուսին այդպիսի «նախապայմաններ» իրավունք չունի առաջադրելու:

Կրոնը չի կարող այդպիսի նախապայման լինել` ի հեճուկս մեր հոգեւորականներից մեկի վերջերս հնչեցրած կարծիքի, թե ով Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ չի, նա հայ չի: 50 տարի առաջ Հայաստանի բնակիչների զգալի մասը աթեիստներ էին: Պապս աթեիստ էր (ինչի պատճառով, ի դեպ, Տեր-Աբրահամյան ազգանունից հանել էր «կրոնական» մասնիկը), հայրս ոչ մի կրոնական համայնքի չի պատկանում՝ մենք մերժո՞ւմ ենք նրանց հայ լինելու իրավունքը: Արցախում աթեիստներն ավելի շատ էին: Ի՞նչ է, այն մարդիկ, որոնք աթեիստներ էին, բայց կռվում եւ մեռնում էին Արցախն ազատագրելու համար, հայեր չէի՞ն:

«Ուրեմն դուք ժխտո՞ւմ եք Հայ առաքելական եկեղեցու դերը հայապահպանման գործում»՝ սովորաբար այդպիսի հակափաստարկ են բերում մեր «ֆունդամենտալիստները»: Ոչ, չեմ ժխտում՝ փառք ու պատիվ մեր Մայր եկեղեցուն: Պարզապես պետք է ելնել այն իրական վիճակից, որը կա Հայաստան պետությունում եւ Սփյուռքում ու գտնել այնպիսի գաղափարներ, որոնք մեզ միավորում են, ոչ թե բաժանում: Միակ բանը, որը ես կխնդրեի (ոչ թե կպահանջեի, ոչ թե նախապայման կդնեի) բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում, չմոռանալ մեր հրաշալի լեզուն ու մեսրոպյան տառերը:

…90-ականների առաջին կեսին, երբ իմ դաշնակցական բարեկամներն ավելի հակված էին ծայրահեղությունների, նրանք ասում էին՝ «ով դաշնակցական չի, նա հայ չի»: Հետագայում, բարեբախտաբար, նրանք վերանայեցին այդ թեզը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (23)

Պատասխանել

  1. Մուշեղ says:

    Այսօր Վենետիկի ու Վիեննայի Մխիթարյանները լինելով կաթոլիկ հայեր ավելի մեծ հայրենասիրությամբ ու ոգով են պահպանում հայկական մշակութային ժառանգությունը, իսկ ընդհանրապես կեցցեն հեթանոս հայերը, թող մեկը փորձի հակաճառել… իսկ ցանկացած հայ ով մահմեդական է, հիսունական կամ աթեիստ միևնույնն է իմ եղբայրն է… իմ եղբայրը չի Կճոյանը ու նրա նամնները անկախ կրոնական հայածքներից

  2. ՀԲՀԿ Խոսնակ says:

    Շարունակելով ասողիկների, արծիվների ու իմ մնացած զինակիցների միտքը պիտի ասեմ հետևյալը. որպես ՀԲՀԿ պատասխանատու խոսնակ լիազորված եմ հայտարարել, որ հայ են միայն Հայաստանի Բարգավաճ Հանրապետական Կոնգրեսի անդամները: Այն անպատասխանատու սադրիչները, որոնք ՀԲՀԿ անդամ դառնալու ցանկություն չունեն, իրենց վրա են վերցնում հետևանքների ողջ պատասխանատվությունը:

  3. ՀԲՀԿ Խոսնակ says:

    Птица Говорун отличается умом и сообразительностью, умом и сообразительностью

  4. h0par says:

    պրն Աբրահամյան երեւում է վաղուց չեք եղել Ստեփանակերտում, որտեղ 2007թ. գործում է սբ Հակոբ եկաղեցին: Համեցեք Արցախ

  5. Հայր Սերովբէ says:

    Կարծում եմ, իզուր տեղը փոթորիկ ենք բարձրացնում մի բաժակ ջրում եւ անիմաստ բանավեճ ենք սկսել: Շատերիս համար հստակ էլ չէ, թե ի՞նչ է իրականում ասել Տեր Ասողիկը: Համացանցում առկա տեսագրությունը կիսատ է, համատեքստից կտրված: Տեր Հայրը կարճ մի գրությամբ փորձել է հստակեցնել իր միտքը եւ չեմ կարծում, նա արտահայտել է այն, ինչ մեզանից շատերն են ուզում հասկանալ կամ նրան վերագրել: Բայց ի վերջո, նա էլ ազատ է իր կարծիքն արտահայտելու:

    Ես էլ եմ հոգեւորական եւ հայտարարում եմ` Հայկից սկսած մինչեւ Քրիստոս եւ նաեւ մինչեւ մեր օրերը հայեր էին բոլորը, ովքեր իրենց հայ են համարել` անկախ սեռից ու դավանանքից: Հայ են բնականաբար Հայ Եկեղեցու հետեւորդները, հայեր են երեկվա եւ այսօրվա աթեիստն ու աղանդավորը, բռնի իսլամացած հայերն ու համշենահայերը: Խնդիրն այն է սակայն, թե մենք ինչպես կարող ենք ոչ միայն պահպանել, այլ առավել եւս փոխանցել մեր ինքնությունը հաջորդող սերունդներին:

    Անուրանալի է, որ հայը վերջին ավելի քան 1700 տարում քրիստոնեությունն է նկատել որպես ճշմարիտ հավատք եւ իր ինքնությունն էլ արտահայտված է տեսել առաջին հերթին Հայ Առաքելական Եկեղեցու մէջ եւ նրանով էլ պահպանել է այն ու եկել հասել է մինչեւ մեր օրերը: Եւ ինչպես երեկ, այնպես էլ այսօր մենք գտնում ենք, որ քրիստոնեությունն է ճշմարիտ հավատքը եւ Հայ Եկեղեցին է այն հենարանը, որով մենք գնում ենք դեպի Աստված եւ փնտրում հոգեւոր փրկության ճանապարհը եւ պահպանում ու սերունդներին փոխանցում մեր ինքնությունը:

    Կարեւոր մի նկատառում եւս: Մենք հարցը պետք է տեսնենք ոչ միայն Հայաստանի ներսում, այլ եւ մանավանդ նրա սահմաններից դուրս: Յուրաքանչյուր ազգ, մանավանդ իր սեփական երկրի սահմաններից դուրս, պետք ունի մի հենարանի, մի խարսխի, որի վրա կամ շուրջ կարողանա պահել եւ մանավանդ փոխանցել իր ինքնությունը: Ո՞րն է Սփյուռքում այդ հենարանը կամ խարիսխը: Կա՞ ավելի լավը, զորավորը, արդյունավետը, քան Հայ Եկեղեցին: Ես որպես հայ մարդ ու հոգեւորական վտանգված եմ տեսնում մեր հաջորդ սերնդի հայեցիությունը, հայկական պատկանելիությունը, երբ նա հեռանում է դարերով թրծված, ժամանակների ու տիրապետողների հարվածներին դիմացած, իր հոտի ու ժողովրդի հետ մաքառած Հայ Եկեղեցուց: Եւ իմ եւ կարծում եմ շատերի մտահոգությունը անհիմն չէ: Պատմությունը բազմաթիվ վկայություններ ունի այս առնչությամբ: Եւ ինչպես ասում են` պատմությունը միայն անցյալ չէ, որը կարելի է մոռանալ առանց դասեր քաղելու:

    Կարծում եմ յուրաքանչյուր հայ հոգեւորականի պարտքն է` Քրիստոս եւ Նրա Ավետարանը քարոզելուն զուգընթաց հիշեցնել եւ բարձրաձայնել, որ կարեւոր է ու էական ոչ միայն մեր այսօրվա հայ լինելը, այլ նաեւ մեր զավակների ու թոռների ու ինչու չէ նաեւ նրանց հետնորդների հայ լինելը:

    Բնականաբար ամեն մարդ անհատ է եւ ազատորեն կարող է դավանել իր ուզածը եւ կամ չդավանել: Բայց հանրությունն ու ազգը կազմում են նույն այդ անհատները: Մի ժողովուրդ, որ օրավուր արտագաղթում է եւ հայտնվում “օտար, ամայի ճամփեքի վրա”, մի ժողովուրդ, որ ցիրուցանված Սփյուռք ունի, որտեղ լեզուն դժբախտաբար նվաղում է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը լավագույն դեպքում նկատվում է ինչ-որ վերացական հայրենիք, բայց դժբախտաբար ոչ իրական երկիր ու հող, որքանով իրավունք ունի բզիկ-բզիկ լինել նաեւ հոգեպես:

    Ես Սփյուռքում եմ ծառայում շուրջ 19 տարի: Սփյուռքը հիմնականում զերծ էր մնացել “աղանդավորական հիվանդությունից”: Մի որոշ հատված հարում էր կաթոլիկներին եւ կամ “ավանդական” բողոքականներին: Վերջին շրջանում հիմնականում հայաստանցիների միջոցով Սփյուռք եկավ նաեւ “աղանդավորությունը”: Եւ օրինակի համար Գերմանիայում քիչ չեն այնպիսի հայերը, ովքեր ձեւավորված հայկական համայնքներ չեն այցելում, Հայ Եկեղեցի եւ նրա ներքոյ գործող համայնքներ ոտք չեն դնում, որովհետեւ դրանք խորթ են համարում իրենց: Գալիս ու գտնում են իրենց “հոգեհարազատ” եկեղեցական ուրիշ հարանվանություններ ու գնում այնտեղ: Հիմա` ուզում եմ հասկանալ, թե նրանց զավակների ո՞ր տոկոսը այլեւս իրեն հայ կհամարի եւ արդյոք ինչի՞ հիման վրա իրեն հայ պիտի համարի:

    Մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ: Եւ եթե չգտնենք լուծումներ ու պատասխաններ, չմշակենք կոնցեպտներ ու ասենք միայն` մարդ ազատ է եւ թող հարի ում ուզում է ու թողնենք բախտի քմահաճույքին, կարծում եմ սխալված կլինենք եւ պատմությունը մեզ չի ների:

    Կներեք, որ այսքան երկար ստացվեց:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգարժան Տեր Հայր: Ձեզ ասածների մի մասի հետ համաձյան եմ: Պարզապես մի՛ մեղադրեք ինձ, թե ես աղավաղաել եմ Տեր Ասողիկի ասածները: Ահա տեսագրությունը: https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=VV4vqErTBcU

      • Ara says:

        Տեր Ասողիկին ճանաչում եմ անձամբ, և նա ինձ համար այն եզակի հոգևորականներից է, որի անձի հանդեպ խորին հարգանք եմ տածում: Միևնույն ժամանակ կատեգորիկ համաձայն չեմ ըստ տեսահոլովակի նյութի նրա հայտարարություններին` հայ լինել-չլինելու վերաբերյալ: Համամիտ եմ պրն. Աբրահամյանի հետ, որ հայ լինելու համար պետք է ընդամենը չմոռանալ մեր հրաշալի լեզուն ու մեսրոպյան տառերը, և դրանով իսկ լինել լավ կամ վատ հայ: Մնացած բոլոր հանգամանքներում շատ ավելի կարևոր են մարդկային արժեքները , քան հայ լինելը:

    • Արսեն says:

      Ւսկ ինչ ունեք փոխանցելու?
      Ձեր ՛՛հոգևոր հոր՛՛ բենթլին? մարտի 1ի զոհերի առաջ տված քառասունքը?
      Խելացի տեքստեր կարող են գրել շատ մարդիկ, իսկ իրականությունը?
      Ւնչու եք հատկապես դուք «ծառայում» Գերմանիայում?
      Ես նույնպես չեմ մտնում հայկական եկեղեցիներ, (ապրում եմ Փարիզում և իմ հասանելիության սահմաններում դրանցից կա մի 10՟- 12 հատ)։ Գիտեք որն է պատճառը?
      Հենց միայն այն միտքը, որ այդ եկեղեցիներում ծառայող հոգևորականնեից որևէ մեկը կարող է ինչ-որ ժամանակ Հայաստանում եղած լինել, տեսած լինել Հայկական «ծառայությունը» և այդ մասին չգոռալ, ինձ ետ է պահում եկեղեցի մտնելուց։
      Մենք աստծուն կհավատանք առանց ձեզ։ Շնորհակալություն։

  6. Հրանուշ Խառատյան says:

    Երկու տարի առաջ Թուրքիայում այժմ Թունջելի /նախկին Դերսիմ, պատմական Մեծ Հայքի Բարձր Հայքի հարավը և Ծոփքի հյուսիսը/ կոչվող նահանգում հանդիպեցի 1938թ. Դերսիմի կոտորածների ժամանակ ալեվիություն ընդունած ծնողների մի երիտասարդ զավակի, ով ներկայումս սովորում է Գերմանիայում: Հիանալի մի երիտասարդ, ով հավատասյալ ալեվի է և ջերմորեն նվիրված իր դաստիարակության սոցիալական միջավայրի լավագույն մարդասիրական արժեքներին: Դերսիմում առհասարակ մեծ դիսկուրս կա ալեվիացած հայերի ինքնության խնդիրների շուրջ, և այս երիտասարդը, բնականաբար, նույնպես դիսկուրսի եթե ոչ մաս, բայց գոնե իրազեկ է: Զրույցի ընթացքում նա պատմեց, որ Գերմայիայում քանիցս փարձել է գնալ հայկական եկեղեցի, փորձելով շփվել հայերի հետ, բայց… համարձակությունը չի բավարարել…Չգիտի, ինչպես շփվել նրանց հետ, ինչպե՞ս կվերաբերեն նրանք իրեն…Ոչ հայոց պատմություն գիտի, ոչ հայկական կենցաղ գիտի… Փոխարենը գիտի, որ Դերսիմի սոցիալ-մշակութային միջավայրը հայ քրիստոնեությմաբ շատ ներծծված է: Այդ մասին գիտեն տարածքում ապրող բոլորը: Գերմանիայում Դերսիմից փախստական շատ ալիվիացած հայեր կան: Հիմա ի՞նչ եք կարծում, հայ մտավորականները, հայ հոգևորականները, հայ հավատացյալները… պե՞տք է քայլ անեն այդ մարդկանց ընդառաջ, թե՞ թողնեն նրանց ՛՛իրենց յուղով տապակվելու՛՛: Եվ ի՞նչ նրբությամբ պետք է անեն այդ քայլերը, որպեսզի ոչ նրանց վիրավորեն, խրտնեցնեն, ոչ էլ նրանց մեջ մարեն հայության հանդեպ հետաքրքրությունը… Սա բազմաբնույթ հարց է: Ինքնության ճգնաժամի մեջ հայտված շատ մարդիկ գերադասում են իրենց ինքնությունն անվանել իրեց գաղափարական կողմնորոշումներով՝ ՛՛ես սոցիալիստ եմ՛՛, ՛՛ես կոմունիստ եմ՛՛, ՛՛կրոնն ու ազգությունը ինձ չի հետաքրքրում՛՛… Ցավալի, շատ ցավալի է, որ կրոնական ինքնության՝ ՛՛հայ-հոռոմ՛՛, ՛՛ծաթ հայեր՛՛ որակումներից սկսված օտարումների շղթային չի զուգահեռվել ճգնաժամի մեջ հայտնված այդ մարդկանց հետ զգույշ աշխատելու որևէ ծրագիր…

  7. sergik says:

    «կտոր մը երկինք» ֆիլմի մեջ բոլորտ հիշում էք էն հատվածը, երբ Թորիկը վիճում է Տեր Հոր հետ, թե ,,մոտավոր,,երբ ես դժբախտ էի մարդիք երես էին թեքել, իսկ հիմա երջանիկ եմ ու անբարո կյանքիցել մեկին ճիշտ ուղղու վրա եմ կանգնացնել էտ նույն մարդիք իրեն քննադատում են…..չնայած ֆիլմը սովետական է, բայց եկեղեցու այսօրվա ճիշտ կերպարը հենց նմանեցնում եմ էտ ֆիլմի եկեղեցականի բռնած դիրքին….կներեք….

  8. Ռուզան Սահակյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան, այս էլ որերորդ անգամ ձեր խմբագրականն ինձ հիշեցնում է USAID որևէ ծրագրի կատարման զեկույց: Եվ վստահաբար, ձեզ հիմա ծափահարում է ձեր մեկուութ միլիոնանոց ազգաբնակչության մի ստվար զանգված՝ մոտ 350 հազար աղանդավոր հայրենակից (տվյալները հեռուստատեսությամբ եմ լսել): Անձամբ ինձ այս թվերը տագնապի մեջ են գցում. չէ՞ որ աղանգավորները հիմնականում չեն ծառայում: Նման պայմաններում՛՛մեր սև սիրտ, ու ձեր անհարկի դեմոկրատիա՛՛: Ձեր մտքերը հավանաբար բխում են մոդա դարձած այն դիսկրիմինացիայից, որին վերջերս ավելի ու ավելի հաճախ են երթարկվում Հայ Առաքելական եկեղեցին ու մեր հավատը: Հիմա մի տեսակ սոցիալական բողոքի ձև է դարձել եկեղեցուց խռովելը: Մինչդեռ չպետք է նույնացնել անբարեխիղճ քահանային եկեղեցու ու հավատի հետ: Ինքս էլ տեսել եմ Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցու քահանայի անպարկեշտ պահվածքը եկեղեցու տարածքում: Այնքան անպարկեշտ, որ տասնամյա դուստրս պանիկայի մեջ գոռաց. ՛՛Մամա, տեր հորն ասա, որ ինքն իրեն ճիշտ չի պահում եկեղեցում՛՛:
    Բայց միևնույն ժամանակ գիտեմ մի շատ հարգարժան քահանա, իսկական հոգևոր մի առաջնորդ, որի հետ կարճատև զրույցն անգամ կյանքդ լցնում է լույսով ու մեծ իմաստով:
    Եկեք, ուրեմն, չմոլորեցնենք առանց այդ էլ բավականին մոլորված մեր հայրենակիցներին կեղծ դեմոկրատիայի ու հանդուրժողականության կոչերով: Չպետք է եղբայրասպան կռվի ելնենք, բայց պետք չի նաև կույր լինել ու ջայլամի պես թաքնվել վտանգներին ընդառաջ: Պետք է բացեիբաց ասել. ՛՛ԱՂԱՆԴՆԵՐԸ ՄԵՐ ՏՈՒՆԸ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ, ԴԱՐՁԻ ԵԿԵՔ՛՛: Հավատացեք, ամոթ չէ այդպես ասելը:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Այո-այո, ես մինչեւ USAID-ին չհարցնեմ, ոչ մի տող չեմ գրի: Հենց ոչ նրանք ինձ իմ հոդվածիս բովանդակությունը թելադրում են, զբաղվում եմ կեղծ դեմագոգիայով:

      • Ռուզան Սահակյան says:

        Գիտեք, մենք ուզենք-չուզենք, ունենք աղանդավորների ստվար մի զանգված, որ լավ էլ աճում ու բարգավաճում են, անկախ մեր հանդուրժելուց: Դուք պարզապես լղոզում եք խնդիրը, չնշելով ՝ արդյո՞ք ձեր ասածը վերաբերում է միայն այլ կրոններին, թե նաև աղանդներին: Այսինքն՝ երբ եհովայի վկաներն ամեն աստծո օր դուռս են թակում՝ ներս խցկվելու, դա նորմալ է: Իսկ երբ ես նրանց ուղարկում եմ՝ ուր պետք է, դա անհանդուրժողականություն է:
        Եթե դուք ձեր պապի ու ձեր հարգարժան հոր աթեիստ ժառանգն եք, ապա հավատի թեման ընդհանրապես ձերը չի. տեսական մտքերով դուք ընդամենը յուղ եք լցնում առանց այդ էլ բորբոքված կրակին:

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Ա. Ես մեր Մայր եկեղեցու զավակ եմ ինձ համարում, բ. այո, բոլոր կրոնական կազմակերպություններում ընդգրկած հայերը հայ են

          • Ռուզան Սահակյան says:

            Այո, հայ են, ու դեմ չեն օտար տաշտերից սնվելու և որպես կերի վարձ՝ գիտակցաբար կամ առանց գիտակցելու իրականացնելու օտար ծրագրեր: Այ իրենց դիմեք՝ հանդուրժելու մեզ:

    • Սա սկզբւնքային եվ ճիշտ հարցադրում է;Եվրոպացի խաղալը եվ ամենաթողության մթնոլորտում տոլեռանտ երեվալը/ որպեսզի քեզ եվրոպացի համարեն ու նրանց ,,բարձր,, արժեքների համակիր/ փոքրաթիվ էթնոսների համար խիստ վտանգավոր է,քանի որ ուծացման բացիլ է պարունակում;Եթե այդպես շարունակենք ու գնանք անվերջ տրոհման ճանապարհով,ապա մոտ ապագայում մեր մասին էլ կգրեն որպես մեռած ազգ,ինչպես խազարները;Երեք անգամ հավատ փոխեցին,ի վերջո անհետացան պատմության բեմից;Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակն ու առաքելությունը սակարկելի չեն,նա մեր ազգային արժեհամակարգի անփոփոխ ,որոշիչ հենասյունն է,թու..լացրեք այն եվ կկանգնենք անդառնալի,անուղղելի կորուստների առաջ;Դա շատ լավ գիտեին Հազկերտը,Հուստիննիանոսը,Նիկոլայ 2-ը եվ այլք,դա շատ լավ հասկանում եվ այդ ուղղությամբ գերծում են դավանանքի ազատության քողի տակ մեզ տարափեղկող ու միմյանց դեմ լարող անդրծովյան ու եվրոպական քայքայիչ կենտրոնները..չերկարացնեմ;այո,բոլորս էլ հայ ենք,բայց մեր մի մասը տարբեր պատճառների,հանգամանքների բերումով,երբ հեռու է Հայ Առաքելական եկեղեցուց,երբ հատկապես սնունդ է ստանում/հոգեվոր եվ նյութական/ այլ արճեքներ դավանող կենտրոններից,ապա նա կանգնած է ,կրկնեմ,մոտ ապագայում իր էթնիկ ինքնությունը կորցնելու վտանգի առաջ;Նրանց վերադարձը մայր եկեղեցու գիրկը փրկության ճանապարհ է;Հայ Առաքելականների սերունդը 100-1000 տարի հետո էլ հայ է լինելու;Ինչ վերաբերում է ,,աթեիստական,, ԽՍՀՄ-ի պայմաններում ապրած եվ իրենց հայությունը պահպանած սերունդներին,որոնց մեծ մասը եկեղեցի չէր հաճախում,ապա կղնդրեի,պարոն Աբրահամյան,հաշվվել նաեվ ,թե նրանցից որքանը,որ հեռու էին իրենց եկեղեցու,չկարողացա պահպանել էթնիկ ինքնությունը…մերժվում էր եկեղեցին,մերը,նաեվ այն դիտավորությամբ,որ տարալուծման ենթարկեն;Համոզված եմ,որ,, Նահանջ առանց երգի,,-ն չեք մոռացել;Շնորհակալ եմ համբերատար ընթերցելու համար..

  9. Galust Yenokyan says:

    Իմ մեծ հայրը եվ մեծ մայրը մոտ հարյուր տարի առաջ մերժել են ընդունել մահմեդականությունը ու իրեց երկու տղաների աչքի առաջ յաթաղանի զոհ են դարձել…եւ սա տեղի է ունեցել հազար հազար անգամ մեր հազարամեա պատմության ընթացքում…երբ 36 տարեկանում առաջին անգամ արտերկրում հադիպեցի հորեղբորս որը հիշում էր իր ծնողների եղերական սպանությունը (հայրս ավելի փոքր էր) պարզվեց որ հավատացյալ չեր: Ինքը իրեն հայ էր համարում, բայց կարծում էր որ ծնողները իրավունք չունեին իրենց երեխաներին վտանգի ենթարկելու ու պիտի ընդունեին մահմեդականությունը: Նա նայեվ բարկացած էր հայ համայնքի վրա որ իրենց ժամանակին Լիբանանում, ուր իրենք ապրում էին ամերիկյան միսսիոներներների որբանոցում, թույլ չտվեցին իրենց տեղափոխել Ամերիկա, պատճառաբանելով որ որպես հայ կկորչեն…Նա բարկացած ասում էր որ այդ համայնքը իրենց համար իրականում ոչինչ չարեց որ գոյատեվեին Լիբանանում…
    Պիտի ասեմ որ հայրս էլ առանձնապես հավատացյալ չէր եվ հատկապես դեմ էր հայ եկեղեցու անկուշտ ծառայողներին…Ինձ այսօր թվում է որ իրենք լուրջ խնդիր ունեին «Հայ աստծո» հետ որ իրենց նման միլիոնավոր հայ երեխաների երեսին չնայեց…Իհարկե նրանք երկուսն էլ բարձր կրթություն չունեին բայց, երկուսն էլ խոսում էին մոտ 7 լեզուներով եվ երիտասարդ տարիներին եվ հայ,եվ արտասահմանյան գրականություն էին կարդացել, հայրս կլասիկ եվ ջազ երաժշտություն էր նվագել Եգիպտոսում…Իհարկե երկուսն էլ հպարտ էին որ հայ են, Սուրբ Մաշտոցի ու Սահակ Պարթեվի ժառանգներն են, բայց …
    Ես ինքս հավատացյալ չեմ, չնայած սոգիոլոգիական հարցաթերթիկներում նշում եմ հայ առաքելական եկեղեցու հետեվորդ եմ…երեխա ժամանակ մորս մայրը, որ եվս տէսել էր եղեռնի սարսուռները ինձ տանում էր Զորավար եկեղեցին, չնայած որ ինքը Շավշեթի կողմերից էր,ուր հայերը կաթոլիկ էին: Նա ինձ ասում էր որ աստվածը մեկ է , կապ չունի կաթոլիկ, առաքելական…
    Ես իհարկե մեծ հարգանք ունեմ մեր Հայ եկեղեցու ունեցած դերին մեր պատմության մեջ հատկապես այն սուրբ հայրերի, որոնք լուռ ու մունջ սրբագրում էին մեր հին մատյանները, մեր Սուրբ Կոմիտասին … բայց 21 րդ դարում կարծում էմ մի փոքր պիտի իրատեսական մոտեցում ունենանք, հատկապես ԿՃոյանների եվ ներկայիս մեր եկեղեցու ծառայողների նկատմամբ:
    Միանգամայն համաձայն եմ Մուշեղի մտքերի հետ:

  10. Maxim says:

    Այսօրվա Հայ Առաքելական եկեղեցու հայրերը, իրենց վարքով ու պահվածքով են հեղինակազրկում
    եկեղեցուն, որի տասնյակ օրինակները բոլորին հայտնի է: Մինչև որ այդ անձիք իրենք իրենց վարքով
    օրինակ չհանդիսանան իրենց ազգին ու ժողովրդին, դատարկ քարոզներով ոչինչ չի ստացվի, այն
    նման է այն բանին, երբ հառփած և ծխախոտը բերանին անձը,՝ խրատում է երեխաներին, թե՛ որքան
    վատ բան է՝ ծխելն ու խմելը:
    Իմ ավելի քան երեք տասնյակ տարիներ հայրենիքից դուրս ապրելը, ինձ հնարավորություն է տվել ականատես լինել իմ ազգի հետ կապված ամենատարբեր երևույթներին, այդ թվում և եկեղեցու հանդեպ, որը իհարկե ձևավորվում է եկեղեցականների վարքով: Այն երկրներում, որտեղ կա հնարավորություն ժողովրդի ընտրության՝ Սուրբ Էջմիածինից գործուղված և ասենք՝ Լիբանանից՝, իմ
    խուրը համոզմունքով, որը ստեղծվել է նաև երկարաբնակ հայության մեջ, հատկապես վերջին տաս
    տարում, ժողովուրդը գերադասում է այցելել վերջինիս կրոնական արարողություններին: Որպեսզի
    չընդգծել կոնկրետ անձերի վարքագիծը, պետք է ասել, որ այն ավելին են քան՝ պատահականությունները:
    Մոռանալ մեր հրաշալի լեզուն և մեսրոպյան տառերը, նույնիսկ ազգությամբ ոչ հայի համար պետք է ցավալի լինի և մեծ կորուստ, բայց երբեք իրավունք չունենք որևէ մեկին կշտամբել, որ ինչ Հայ է, որ հայերեն չգիտի, առանց հաշվի առնելու նրա կյանքի դրվագները: Իսկ մեր հասարակության մեջ ընդունված է ամենաբռի ձևով վիրավորել մարդուն, առանց հաշվի առնելու՝ իր և տվյալ անձի տված թե՛ բարոյական և թե՛ նյութական տված օգուտը ազգին, եթե իհարկե այդ հատկապես՝ նյութական օգուտից նա չի ստացել:

  11. Հրանուշ Խառատյան says:

    Ես համաձայն եմ հայր Սերովբէի հետ, որ ՛՛Մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ…և… պետք է գտնենք լուծումներ ու պատասխաններ՛՛ շատ հարցերի: Բայց քանի հայր Սերովբէն ավելի մոտ է կանգնած Ասողիկին և Կոմիտասին, լավ կլիներ, որ նրանց առաջարկեր մտորել լուծումների շուրջ և առայժմ այսպիսի կտրուկ ու ՛՛բաժանարար՛՛ հայտարարություններ չանել: Եթե, իհարկե, ՀԱԵ-ն արդեն լուծումը չի գտել հիշյալ հայտարարությունների ոգով:

  12. Պողոս Առաքյալ says:

    Իսկ արդ, դու, որ ուսուցանում ես ընկերոջդ, ինքդ քեզ չես ուսուցանում. քարոզում ես՝ չգողանալ, գողանում ես. ասում ես՝ չշնանալ, շնանում ես. գարշում ես մեհեաններից, տաճարներն ես կողոպտում. օրէնքով պարծենում ես՝ օրէնքը խախտելով Աստծուն ես անարգում. որովհետեւ Աստծու անունը ձեր պատճառով հեթանոսների մէջ հայհոյւում է, ինչպէս որ գրուած էլ է։ Թլփատութիւնն օգուտ կ՚ունենայ, եթէ օրէնքը պահես, իսկ եթէ օրէնքը խախտող ես, քո թլփատութիւնը անթլփատութիւն կը լինի. ուրեմն եթէ անթլփատ մարդը օրէնքի իրաւունքները պահի, նրա անթլփատութիւնը արդեօք թլփատութիւն չի՞ համարուի։ Եւ ի բնէ անթլփատ մարդը, օրէնքը կատարելով, պիտի դատի քե՛զ, որ, գրաւոր օրէնքն ունենալով եւ թլփատուած լինելով հանդերձ, մեղանչել ես օրէնքի դէմ. որովհետեւ բուն հրեան նա չէ, որ արտաքուստ է երեւում, եւ ոչ էլ բուն թլփատութիւնը՝ արտաքուստ եղածը՝ մարմնականը։ Այլ հրեան նա է, որ ներքուստ է, եւ թլփատութիւնը սրտի թլփատութիւնն է՝ ըստ հոգու եւ ոչ թէ ըստ գրի, եւ որի գովքը մարդկանցից չէ, այլ՝ Աստծուց։

  13. harut says:

    Distinguo պիտի ըսէր Արիստոտել ։
    Ծիներով հայ ես եթէ ծնողներդ հայ են։
    Հոգիով հայ ես եթէ հաւատարիմ ես մայրենի լեզուիդ, մշակոյթիդ որ խորապէս քրիստոնեայ արմատներ ունի։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031