Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր է Ազգային ժողովի բահը

Դեկտեմբեր 10,2015 15:30

Գերմանիայի Ռայխսթագում սրբության պես պահում ու պահպանում են այն բահը, որով փորել են իրենց գլխավոր օրենսդիր մարմնի հիմքը եւ կառուցել են պառլամենտը: Այցելուներին թույլ չեն տալիս որեւէ բանի ձեռք տալ՝ հիշեցնելով, որ այնտեղ ցանկացած առարկա արվեստի գործ է: Պառլամենտականների հետ կապված պատմական բազմաթիվ լուսանկարներ, հուշանվերներ, առարկաներ, ամեն ինչ պահպանվում ու հպարտությամբ ցուցադրվում է այցելուներին: Ցանկացած քարի կտոր անգամ այնպես են փայփայում ու կարեւորում, որ ակամայից ձեւավորվում է հարգանք այդ ինստիտուտի նկատմամբ:
Հիմա հարց է առաջանում, թե որտե՞ղ է այն բահը, քլունգը, կացինը, մուրճը, լինգը կամ գոնե այն պտուտակահանը, որի միջոցով կառուցվել է մեր Ազգային ժողովի շենքը: Հայտնի է, որ այն Գերագույն խոհրդին է հանձնվել 1991-ին եւ նախկինում եղել է ՀԿԿ Կենտկոմինը:
Բունդեսթագի եւ ՀՀ ԱԺ-ի այլ տարբերությունների մասին

«Առավոտ» օրաթերթ
09.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031