Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերտ Բազեյանը

Դեկտեմբեր 12,1998 00:00
Aram Abrahamyan

Մեկնաբանելով Վահրամ Խոռխոռունու սպանությունը, ԱԺ փոխխոսնակ Ալբերտ Բազեյանը եկավ հետեւյալ եզրակացության. քանի որ պաշտպանության փոխնախարարը սպանվել է իր տան շքամուտքում, հետեւաբար այդ հանցագործությունը կապված չէ գնդապետի աշխատանքի բնույթի հետ: Շատ տրամաբանական է. եթե նրան սպանեին աշխատանքի վայրում, միայն այդ դեպքում հնարավոր կլիներ սպանությունը կապել պրն Խոռխոռունու ծառայության հետ: Նման փայլուն անալիտիկ ընդունակություններով՝ պրն Բազեյանը հեշտությամբ կարող է ստանձնել, ասենք, դատախազության քննչական մասի պետի պաշտոնը:

ԱԻՄ-ականները

«Ամեն ինչ մարդու համար, ամեն ինչ հանուն մարդու բարօրության, մենք նույնիսկ գիտենք այդ մարդու անունը»՝ բրեժնեւյան այս կարգախոսով են առաջնորդվում ԱԻՄ-ականները՝ «մարդու իրավունքներ» միջազգային տերմինի մասին խոսելուց եւ մտածելուց: Սույն բառակապակցության մեջ «մարդը» ԻՄ կուսակցության համար միանշանակորեն մեկնաբանվում է որպես «Պարույր Հայրիկյան»: Այդ սկզբունքին համապատասխան, Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ նրանք ամենավատ լրագրողի մրցանակը պիտի տային մեր այն գործընկերոջը, ով իր հրապարակումներում համարձակվել է երբեմն չհիանալ «մարդու» /Պարույր Հայրիկյանի/ ազգանվեր գործունեությամբ: Այդ պատվավոր մրցանակի ամենառեալ հավակնորդը տողերիս հեղինակն էր կամ, ծայրահեղ դեպքում, Ավետիս Բաբաջանյանը: Սակայն մեզ անսպասելիորեն շրջանցեց Վահրամ Մարտիրոսյանը, ինչի համար ես Վահրամին անկեղծորեն նախանձում եմ:

Ժողովուրդը

Քաղաքական շահարկումների այդ սուբյեկտը, որը, ինչպես հայտնի է, միշտ ճիշտ է, հերթական սպանության առիթով տալիս է իր մեկնաբանությունը. «Վանոյի մատը ստեղ էլ խառը կլինի»: Հիմա վերջնականապես հասկանալի դարձավ, թե ինչու Վանոյին չեն ձերբակալում. այդ դեպքում իրավապահ մարմինները ստիպված կլինեն լրջորեն զբաղվել հաջորդ սպանությունների հետաքննությամբ՝ հնարավորություն չունենալով մեղքը բարդել քավության հավերժ նոխազի վրա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031