Լրահոս
Օրվա լրահոսը

Happy end-ի ակնկալիքով

Մայիս 05,1999 00:00
dat

Ինչպես արդեն գրել ենք, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում լսվում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության Շիրակի մարզի անդամ Ավետիք Հարությունյանի հարցը։ Պրն Հարությունյանը մեղադրվում է 98-ի նոյեմբերի 13-ին, ժ. 17-ի սահմաններում Գյումրիի թիվ 27 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 55 ընտրատարածքի հանձնաժողովի աշխատանքները խանգարելու, վիճաբանելու, հայհոյելու եւ հանձնաժողովի «փափկասուն տիկնանց» մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։ Մեր նախորդ հրապարակումից մոտ երկու շաբաթ է անցել։ Այս ընթացքում դատարանում լսվել են 16 վկաների ցուցմունքները, որոնք, բացառությամբ 2-ի, պնդում են, որ իրենք նման իրավիճակի ականատեսը նշված օրը, նշված ժամին ամենեւին չեն եղել։ Ընդ որում, դա պնդում են այնպիսի մակդիրներով ու համեմատություններով («խուժդուժ ամբոխ», «ալեկոծված եւ փշրված հոգեվիճակ»), որպիսին կարելի է գտնել Սիլվա Կապուտիկյանի եւ Մետաքսեի բանաստեղծություններում միայն։

Երեկ դատարանում հանդես եկան եւս 2 վկա՝ դպրոցի հավաքարար Սվետլանա Ավետիսյանը եւ ընտրական հանձնաժողովի անդամ Արմեն Հովհաննիսյանը։ Երկուսն էլ միաբերան պնդում էին, որ Ավետիքը իրեն «դեպքի» օրը պատշաճ է դրսեւորել։ Սվետլանա Ավետիսյանը պնդում էր նաեւ, որ նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքներն աղավաղվել են: Եվ, որ օգտվելով իր քաղաքական ոչ շատ հասունությունից, իրեն թելադրել են այն, ինչ կամեցել են։ Իսկ ինքը՝ առանց հասկանալու, գրել է։ Վերջում էլ՝ ստորագրել։ Մի խոսքով։ Գործի հետագա զարգացումներին որոշ ընդմիջումից հետո դարձյալ կանդրադառնանք։ Առայժմ պարզ է դառնում, որ Ավետիք Հարությունյանի պնդումները՝ թե իր դեմ հարուցված գործը քաղաքական շանտաժ է, իրականությունից այնքան էլ հեռու չէ։

Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31