Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական կայսրության փորձված փրկությունը

Սեպտեմբեր 09,2015 10:33

Մասնատվող ռուսական կայսրությունը փրկելու համար հարկավոր է զոհաբերել Արցախը: Ռուս- թուրք միասնությունը «քաղաքակրթական» է: Նրանք միմյանց սատարելով գոյատևել են, միասին էլ մասնատվում են:

Թղթով Արցախը թուրքին հանձնելու համար հարկավոր է հայաթափել ՀՀ-ը, զինել Ադրբեջանը, (ինչն արդեն արել է ՌԴ-ը) և զինաթափել ՀՀ բանակը: Սերժ Սարգսյանը իր Հանրապետական կուսակցությունով իրականացնում է մոսկովյան այդ պատվերը, քանզի դա նրա իշխանության և մասնատվող Ռուսաստանի վերջին հույսն է:

Այս պարագայում տեսնում ենք, թե որքան կարևոր է դառնում ՀՀ սահմանադրության փոփոխությունը: Հարկավոր է նորը, որը Սերժ Սարգսյանին օրենքով կթույլատրի քաղաքացիական անհնազանդություն դրսևորողներին բանտերը նետել, ՀՀ բանակի ռուսալեզու սպաներին Մոսկվայից հրահանգել զինաթափել ՀՀ բանակը ու բացել «Կարսի» դռները:

Բայց այսօր, անգամ տարեց հայի համար «Չեմ լինի ռուսի համար սիրելի, կլինեմ անփոխարինելի» համոզմունքը իրեն սպառել է: Եվ մեր զինվորն էլ լի է վճռականությամբ զենքը ուղղելու համար թե՛ ՀՀ նախագահի, թե՛ ռուսի, թե՛ ռուսահպատակ բարձրաստիճան սպաների ճակատին, ովքեր կփորձեն զինաթափել ՀՀ բանակը:

Հային թուրքով վախեցնել այլևս չի լինում: Մնում է Ադրբեջանը հրթիռներով հեղեղել, ՀՀ-ում սարսափ տարածել ու ստիպել թղթով տարածքներ հանձնել:

Նման պարագայում, եթե այլոց համար ընտրությունը խաղաղությունը կամ պատերազմն է, ապա մեր դեպքում կա երկու այլ ճանապարհ. կամ նոր ցեղասպանություն, կամ՝ պատմական հողերը աստիճանաբար ետ վերցնելու հնարավորություն:

Երևանը հրթիռակոծելու ռազմաճակատի գիծ դարձած դատարկ Նախիջևանը մեզ է սպասում:

Սահմանադրական փոփոխության դեմ պայքարը կատաղի է, քանզի մեծ թե փոքր գիտակցում են, որ սա Արցախը հանձնելու և ՀՀ պետականությունը կործանելու գործընթացի անդարձելի պահն է:

Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը դա նույն 20-ականների կարմրած ռուսի անվանափոխված բոլշևիկյան կուսակցությունն է, որը ծախեց Հայաստանը:

Իսկ ինչո՞վ են զբաղված մնացած կուսակցությունները: Համարյա բոլորը դեմ են սահմանադրական փոփոխություններին՝ չեն ցանկանում անգամ գնալ նախագահի մոտ քննարկումների:

Հավատում ենք նրանց անկեղծությանը:

Սա այն դեպքն է, երբ գնալ չեն ցանկանում, բայց ոտքերը տանում են: Եվս մեկ վերջին անգամ կերակրատաշտի շուրջը պտտվելը ավելորդ չէ: Ո՞վ գիտե. իշխանությունները գալիս-գնում են, իսկ ծառայի համար տեր փոխելը ընդունված կարգ է: Կերակրատաշտի մարկետինգ է գնում:

«Ոչ թալանին» շարժումը Պուտին-Սարգսյան դուետին ցույց տվեց, որ ներկայիս հեռահաղորդակցության պայմաններում կեղծիքը վնասաբեր է, շանտաժը հնացած, լայնամասշտաբ քաղաքական սպանություններ իրագործելու համար էլ ռուսները ոչ ժամանակ և ոչ էլ նախկին քոչարյանական ռեսուրսը ունեն:

Երկրում, որտեղ իշխանությունը բռնազավթված է, ժողովրդավարության հասնելու համար կա մեկ օրինական ճանապարհ՝ քաղաքացիական անհնազանդություն :

Գիտակցում ենք, որ շատ թե քիչ ՀՀ ապահովված բնակչությունը գտնվում է աշխատանքը կորցնելու շանտաժի տակ, որ գործազուրկները մեկնում են արտագնա աշխատանքի ոչ լավ կյանքից, ու թե ինչու են մոլորյալները հինգ հազար դրամով ծախում իրենց ընտրելու իրավունքը … Բայց ինչ-որ շատ հասկացանք ու մտանք նրանց դրության մեջ:

Իսկ ո՞վ պիտի հասկանա սահմանը պահող մեր զինվորներին, տրանսպորտի, էլ. էներգիայի սակագնի, ՀՀ ընդերքը հոշոտողների դեմ պայքարող …երիտասարդներին:

Միշտ օդում կախված է հարցին հարցով պատրաստի պատասխանը՝ ի՞նչ անենք:

Իսկ ի՞նչ ենք պատրաստ անել ընդհանրապես, եթե վաղը կոչ լինի խփել օլիգարխների գրպաններին. օրինակ՝ հինգ օր հաց չգնել, սնվել այլ մթերքով: Կգնանք դրան, թե՞ դրանից էլ ենք վախենում:

Փորձենք, եթե կարողանանք մեր ստամոքսի վրա…, ուրեմն ելել ենք ժողովրդավարություն տանող ամենակարճ ուղի՝ «Քաղաքացիական անհնազանդություն»:

Վահագն ԿՈԶՄՈՅԱՆ

Լուսանկարը՝ hcav.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930