Ցանկացած երկրում ընդիմությունն իր առօրեական գործառույթներին զուգահեռ, ամեն մակարդակի ընտրական գործընթացում մաքսիմալ կերպով կենտրոնացնում է իր բոլոր ռեսուրսները` լավագույն արդյունք արձանագրելու և հակառակորդ ուժերի կողմից կեղծիքներ թույլ չտալու համար: Քաղաքական գործընթացներում սա համարվում է նորմալ գործելակերպ: Ցավոք, ասվածն այնքան էլ ադեկվատ չէ Հայաստանում իրականացվող նմանատիպ քաղաքական գործընթացներին: Ասվածի առհավատչյան դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն էր, որի ժամանակ հերթական անգամ արձանագրվեց ընդիմության համարյա չգոյությունը: Սովորաբար, ընտրություններն ունեն իրենց տրամաբանությունը և բոլոր քաղաքական ուժերը պետք է փորձեն առավելագույն չափով իրականացնել իրենց գործառույթները նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներում: Հայաստանյան վերջին տարիների ընտրությունների փորձը վկայում է, որ ընդդիմություն կոչվող ուժը նախընտրական և հետընտրական ժամանակահատվածներում որոշակի գործընթացներ այնուամենայնիվ իրականացնում է, իսկ զուտ ընտրական գործընթացի` ընտրության օրը, բավականին ոչ համակարգված է գործում: Այլ խոսքով, մեղմ ասած` բավականին փնթի է աշխատում: Ինչ է սա նշանակում: Վերջին տարիներին իրականացված բոլոր ընտրական գործընթացների ընթացքում ընդդիմությունը կիրառում է նույն քարացած մոտեցումը: Այն է. մոտ 2000-ի հասնող ընտրատեղամասերի շատ փոքրիկ մասում է ունենում օրենսդրությամբ սահմանված ներկայացուցիչներ` հանձնաժողովների անդամներ, վստահված անձինք և դիտորդներ, որն էլ ընտրությունների ընթացքում պետք է դառնար ընտրակեղծիքների իրականացման միակ զսպող մեխանիզմը: Էլ չեմ ասում, որ եղածների` ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասն էլ վաճառվում են, հանձնաժողովների համար ստեղծելով կեղծիքների իրականացման հնարավորության չափազանց պարարտ դաշտ:
Այդ դեպքում, ինչպես ասում են, ազատ գոտի անարգել թափացող ջրի նման, հանձնաժողովներն էլ անարգել թափանցում են կեղծիքների իրականացման դաշտ և անում են այն, ինչ պետք է անեին: Դրանից հետո, ինչպես համարյա միշտ, լսվում է ընդդիմություն կոչվող ուժի լալկան հիստերիան. իշխանություններն ընտրություններն անցկացրել են զանգվածային խախտումներով, պետք է անվավեր համարել դրանք, և նմանատիպ այլ, այլ երգեր, հստակ տեղյակ լինելով, որ նման գործելակերպը` նախորդ մի շարք ընտրություններում` գոնե մեկ անգամ չի պսակվել հաջողությամբ:
Արդյունքում, ընդդիմության բոլոր փորձերը մնում են ձայն բարբառո հանապատի: Զարմանալի է, որ այս փորձառության պարագայում, ընդդիմությունը դեկտեմբերի 6-ին խաղարկեց նույն սցենարը և արդյունքում հայտնվեց նույն վիճակում: Ցույցեր, նստացույց, հանրահավաքներ, երթեր, …, որը շարունակվում է առ այսօր, որն էլ հավանաբար կունենա նախորդ ընտրությունների վախճանը: Ընդիմությունը միշտ նույն` իրեն արդարացել փորձող միտքն է հնչեցում. ախր, չունենք այնքան մարդ, որ կարողանանք բոլոր ընտրատեղամասերը ծածկել: Եղբայր, բա որ այդքան մարդիկ չունես (էլ չեմ ասում` չծախվող), էլ ու՞ր ես հայտ ներկայացնում` քո քաշից բարձր ծանրաձող բարձրացնելու համար: Պարզ չէ՞, որ նման դեպքում մնալու ես ծանրաձողի տակ: Եթե ողջ ընդիմությունով` 5 տարին մեկ անգամ էլ չեք կարողանում 4 հազար պինդ` չծախվող մարդ գտնել, այդ դեպքում ու՞մ եք մեղադրում կամ ումի՞ց եք նեղանում: Եթե մեղադրելու կամ նեղանալու բան կա, ապա միայն ձեզ պետք է մեղադրեք կամ միայն ձեզանից պետք է նեղանաք: Արդարությունը դա է պահանջում: Վերջացրեք այդ լալկան նվնվոցը և հենց այս վայրկյանից մարդավարի պատրաստվեք առաջիկա` 2017թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Իհարկե, մի հարցում ես այնուամենայնիվ հասկանում եմ ձեր մտածելակերպի էությունը. Հայաստանը Եվրախորհրդի անդամ է, ընտրել է ժողովրդավարության ուղին, ունի ստանձնած պարտավորություններ, հետևաբար, ինչու՞ դուք պետք է չարչարվեք և փորձեք ընտրությունների ընթացքում իրականացնել նորմալ վերահսկողություն:
Ընդհակառակը, իշխանություններն իրենք են պարտավոր անցկացնել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, այնպես որ, դուք ինչու՞պետք է մարդավարի` նորմալ խառնվեք ընտրությունների ընթացքին: Դե, ուրեմն շարունակեք այդպես էլ մտածել ու այդպես էլ գործել: Էլ ի՞նչ եք ուրիշ զրույցներ տանում: Ուղղակի, ընդամենն իմացած եղեք, որ նման մոտեցման դեպքում լինում է այն, ինչ լինում է:
Կարդացեք նաև
Սիրելի ընդիմություն, եթե այս պահին դու առաջնորդվում ես ժողովրդական ասացվածքների տրամաբանությամբ. լավ է ուշ, քան երբեք, լավ է ուշ, բայց լավ, ուշ լինի, նուշ լինի, …, և այսպես շարունակ, ապա պետք չէ մոռանալ նաև ժողովրդական հետևյալ ասացվածքները. ճաշից հետո մանանեխ հարկավոր չէ, գնացքը արդեն գնացել է, սպասեք հաջորդին…
Այս ամենի ցավալի հետևանքը հետևյալն է. այն երկիրը, որը չունի նորմալ ընդդիմություն, չունի նաև նորմալ ապագա…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ միջազգային կենտրոն ՀԿ նախագահ



















































Սիրելի Անանիա,
Բանաստեղծը նաեւ կարող է (թերեւս նոյնիսկ՝պարտաւոր), գոնէ երբեմն կամ պարբերաբար, յոյս, ուժ, խանդ եւ խրախուսանք ներշնչելու ժողովուրդին: Փոխանակ – բացառապէս, անվերջ ու միայն – արտայայտելու վիշտ, մորմոք, յուսահատութիւն, մութ ու մռայլ հոգեվիճակ, անհուն խաւարների արձագագնը:
Աւելի դժուար է, անշուշտ: Սակայն ոչ անկարելի:
Ես քո ցաւը տանեմ: