Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մարգարյանի զույգ որդիներն անցյալ տարվա ապրիլին մասնակցում էին մարտական գործողություններին. Ռաֆիկ Ղազինյան. «Հրապարակ»

Մարտ 03,2017 10:21

Գերագույն խորհրդի 1990– 95թթ. պատգամավոր Ռաֆիկ Ղազինյանը երդվյալ դաշնակցական է։ Նա ԱԺ ընտրություններին առաջադրվել է ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով՝ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում։

«Ինչո՞ւ 1995թ. հետո չմասնակցեցիք ԱԺ ընտրություններին, չցանկացաք կրկին ընտրվել ԱԺ պատգամավոր»,- հետաքրքրվեցինք զրուցակցից։ «1995 թվականից հետո ԱԺ պատգամավոր ընտրվելը դարձավ ոչ թե գաղափարի խնդիր, այլ՝ հանուն սեփական բիզնեսը պաշտպանելու խնդիր։ Իսկ ես բիզնես չունեի։ Երբ 1990-95թթ. մենք հայրենիք էինք ստեղծում, ուրիշները՝ փող եւ ունեցվածք»,- արձագանքեց Ռաֆիկ Ղազինյանը։

Գերագույն խորհրդի պատգամավորին հիշեցրինք, որ ՀՅԴ-ն էլ հավատարիմ չմնաց իր սկզբունքներին, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի օրոք, հանուն իշխանության մեջ տեղ ունենալու, դիմեց գործարքների, նրա տարբեր ներկայացուցիչներ պաշտոններ ստացան, այսօր էլ կոալիցիա են կազմել ՀՀԿ-ի հետ։

«Իմ կարծիքով՝ ՀՅԴ-ն հավատարիմ է մնացել իր սկզբունքներին։ Իմ ընկերները հավատարիմ են մնացել։ Երբ Արցախին վտանգ է սպառնում, ես չեմ հիշում, որ որեւէ այլ կուսակցություն իմ մարտական ընկերների կողքին լինի։ Միայն ՀՅԴ-ն է լինում նրանց կողքին։ Օրինակ՝ Հրանտ Մարգարյանի զույգ որդիներն անցյալ տարվա ապրիլին մասնակցում էին մարտական գործողություններին։ Իսկ նրանց նորածին երեխաներն ընդամենը մի քանի օրական էին։ Ես չեմ հիշում, որ Արցախին վերաբերող որեւէ հարց լինի, եւ արտերկրում ապրող մարդիկ՝ իրենց ունեցած կապերով, չհետապնդեն Արցախի ժողովրդի իրավունքները։ Ես նկատի ունեմ նաեւ անցյալ տարվա ապրիլյան պատերազմի ժամանակ ունեցած դիրքորոշումը»,- ասաց զրուցակիցը։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031