Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր պաշտպանությունը լիարժեք անխոցելի դարձնելու համար ամեն ինչ կա, բացի երկու «մանրուքից». «Չորրորդ իշխանություն»

Մարտ 03,2017 12:12

Ստացվում է, որ Հայաստանը բավականին լավ պաշտպանված է գլոբալ պատերազմի սպառնալիքից (կարող է շատ ծանր հարվածներ հասցնել Ադրբեջանին), պաշտպանված է ռազմական ավիացիայից, լոկալ բախումների դեպքում հետ չի մնա (ունի БМ-30 «Սմերչ» եւ TOC-1A» «Սոլնցեպյոկ» համակարգեր), բայց…

Բայց մեկ էլ տեսար՝ տեխնիկան չաշխատեց, որովհետեւ դիզվառելիքին անորակ նյութեր են խառնել։ Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ «մի շարք դեպքերում» հենց այդպես էլ եղել է։

Կամ՝ մեկ էլ տեսար մարդիկ չհերիքեցին։ Երկրում դեմոգրաֆիական լուրջ խնդիրներ կան, տարեկան մոտ 45-50 հազար մարդ է արտագաղթում։ Իսկ շփման գծում կենդանի մարդիկ են կանգնում։ Տեխնիկան, ի դեպ, նույնպես սպասարկել է պետք։ Նույն «Իսկանդեր» համակարգի միայն մի բրիգադն… ունի 51 միավոր տրանսպորտային միջոց, իսկ սպասարկող անձնակազմը մի քանի հարյուր հոգի է։

Մի խոսքով՝ մեր պաշտպանությունը լիարժեք անխոցելի դարձնելու համար ամեն ինչ կա, բացի երկու «մանրուքից». պետք է այնպես անել, որ բանակում չգողանան, եւ այնպես ղեկավարել երկիրը, որ արտագաղթ չլինի։ Թե ովքեր են մեղավոր այդ «մանրուքների» համար՝ կռահեք երեք փորձից։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031