Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք ինքնարժեքաստեղծ ակցիզային ապրանքներ թանկանալու են առնվազն 40 տոկոսով եւ մինչեւ 2020 թվականը, ամեն տարի թանկանալու են եւս 10 տոկոսով. «Հրապարակ»

Հոկտեմբեր 10,2017 10:11

Պարզվում է՝ թանկացումների այս նախերգանքն արդյունքն է հունիսին Հարկային օրենսգրքում արված վերջին փոփոխությունների, ըստ որոնց՝ Հայաստանը հարմոնիզացրել է իր տարածքում գործող դրույքաչափերը եվրասիական շուկային։ Մի շարք ինքնարժեքաստեղծ ակցիզային ապրանքներ թանկանալու են առնվազն 40 տոկոսով եւ մինչեւ 2020 թվականը, ամեն տարի թանկանալու են եւս 10 տոկոսով։

Դրանք են՝ 13 անուն ակցիզային ապրանքները. էթիլային սպիրտը, բացառությամբ կոնյակի սպիրտի, սպիրտային խմիչքները, գարեջուրը, գինին, ծխախոտի արտադրանքը, քսայուղը, սեղմված բնական գազը, նավթը, նավթամթերքը, դիզելային վառելիքը։

Սրանք ոչ միայն ապրանքներ են, նաեւ ապրանքաստեղծ եւ ինքնարժեքաստեղծ ապրանքներ, որոնց թանկացումը շղթայական ռեակցիայով բերելու է բոլոր ապրանքների թանկացման՝ դրանց ինքնարժեքի թանկացման։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հացի, հացամթերքի, երշիկեղենի, յուրաքանչյուր արտադրության համար էական դեր ունի տեղափոխման բաղադրիչը, ապրանքները տեղափոխվում են ոչ թե մտքով, այլ բենզինով ու բնական սեղմված գազով։ Սա արդեն իսկ շղթայական ռեակցիայով բերել է այլ ապրանքների թանկացման։

Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031