Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իրավապահ մարմինները պետք զերծ մնան լուսաձայնային նռնակների օգտագործումից. Human Rights Watch

Ապրիլ 18,2018 07:44

Ամերիկայի Ձայն-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիան անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:

«Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին և բողոքի ցույցերին: Ցավոք սրտի, Հայաստանը ունի ազատ հավաքների և խաղաղ ցուցարարների բողոքի ցույցերը խոչընդոտելու և ցուցարարների հանդեպ անհամաչափ ուժ կիրառելու պատմություն, ինչը կրկնվեց նաև այս անգամ:

Այդ պատճառով մենք չափազանց մեծ ուշադրությամբ հետևում ենք Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին չխոչընդոտել խաղաղ ցուցարարների ազատ հավաքներն ու ցույցերը:

Human Rights Watch»-ը հանդես եկավ հայտարարությամբ՝ հիշեցնելով ՀՀ իշխանություններին ցույցերի ընթացքում իրավապահ մարմինների՝ անհամաչափ ուժի կիրառման անցյալը:

Մենք տիրապետում ենք Հաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների բոլոր մանրամասներին և կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հարգել ստանձնած միջազգային պարտավորությունները:

Մենք արդեն արձանագրել ենք, որ երեկ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է նետել ցուցարարների ուղղությամբ: Իրավապահ մարմինները պետք զերծ մնան նման նռնակների օգտագործումից: Թեև դրանք որպես այդպիսին ոչ մահաբեր ազդեցության նռնակներ են, դրանք է կարող են լուրջ վնաս հասցնել և լուրջ հետևանքներ ունենալ մարդու առողջության համար», – Skype-ի միջոցով Ամերիկայի Ձայն-ի հայկական ծառայությանը տված իր հարցազրույցի ընթացքում նշել է Գիորգի Գոգիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ձեր ինքնահաւան խօսքերն ալ, իրենց բովանդակութեամբ եւ շեշտով, լուրջ վնաս են հասցնում ազգային արժանապատվութեան տէր հայերի ջղային եւ մտային առողջութեան…

    որո՞ւ վրայ էք ծիծաղում… նոյնանման վայրագ, բիրտ ու վայրենի ցոյցեր եթէ տեղի ունենան ձեր արեւմտեան երկիրներում, մինչեւ հիմա հարիւրաւոր վիրաւորներ կը լինէին, եթէ ոչ աւելի վատը…

    իրավապահ մարմինները արտակարգ համբերութիւն են ցուցաբերում… յուսանք կը շարունակեն դիման ալ… մինչեւ որ այս խենթութիւնն ալ անցնի…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30