1972 թվականին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների գլխավոր թեման էր, այսպես կոչված, «արեւելյան նոր քաղաքականությունը»: Սոցիալ-դեմոկրատները գտնում էին, որ պետք է վերանայել Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության հետ հարաբերությունները եւ, ըստ էության, ընդունել այդ պետության գոյությունը, իսկ «աջերը» դեմ էին արտահայտվում քաղաքականության այդ մեղմացմանը: (Հետագա իրադարձություններն, ի դեպ, ցույց տվեցին, որ սոցիալ-դեմոկրատները՝ Վիլլի Բրանդտի ղեկավարությամբ, ճիշտ էին): Նախընտրական իրավիճակում, ըստ հարցումների, հասարակությունն այդ խնդրում բաժանվել էր մոտավորապես երկու հավասար մասերի: Նրանք, ովքեր սատարում էին «արեւմտյան նոր քաղաքականությանը», խոսում էին բարձրաձայն եւ վստահ: Նրանք, ովքեր դեմ էին, վախենում էին մեկուսացման մեջ հայտնվելուց, լռում էին, ինքնամփոփվում էին: Առաջիններն իրենց ավելի ուժեղ էին զգում, քան կային, իսկ երկրորդներն՝ ավելի թույլ:
Իրավիճակը նկարագրելով՝ գերմանացի ընկերաբան Էլիզաբեթ Նոյել-Նորմանը գրում է. «Այդ դիտարկումները մարդկանց դրդում էին սեփական շրջապատում եւ ուրիշների ներկայությամբ, մի դեպքում, բարձրաձայն հայտարարել սեփական հայացքների մասին. մյուս դեպքում՝ լռել: Առաջինները ուժ էին հավաքում, իսկ երկրորդները՝ վերանում ասպարեզից, դառնում էին համր: Այդ գործընթացը կարելի է անվանել «լռության պարույր»: Մեկի պարագայում պարույրը գնում է դեպի «վերեւ»՝ բացվում, շատանում, ընդլայնվում է, երկրորդինը՝ ներքեւ, եւ անհետանում է, հավասարվում գրեթե զրոյի»:
Մարդիկ վախենում են մեկուսացումից: Երբ 2016 թվականին, այսպես կոչված, «Սասնա ծռերը» հարձակվեցին ոստիկանական գնդի վրա եւ մարդ սպանեցին, «լռության պարույրը» ծավալվեց իր ողջ հզորությամբ: Մարդասպանների հասցեին ցանկացած, թեկուզ «կիսադատապարտող» խոսք հանդիպում էր հասարակության ագրեսիվ, ճղճղան հատվածի հիստերիկ հարձակումներին՝ «ուրեմն դու ծառայում ես Սերժին»: Շատ քչերը դրան դիմացան, եւ նրանք, ում դուր չէր գալիս «Ծռերի» արածը, լռեցին: Նույն «ճղճղացողներն» այսօր չեն ցանկանում սատարելու որեւէ բառ ասել Վարուժան Ավետիսյանի որդու հասցեին, որն իբր վիրավորել է վարչապետին: Այն ժամանակ կոնֆորմիզմը պահանջում է «ճղճղալ», իսկ հիմա՝ լռել:
Նույնը՝ հիմա Արցախի հարցում: Մարդիկ, որոնք կարծում են, որ Արցախը չպիտի լինի Ադրբեջանի կազմում, մեծ մասամբ լռում են, որովհետեւ վախենում են հայտնվել մեկուսացման մեջ: Նրանց «սպառնում է», որ նույն այդ ագրեսիվ զանգվածը հիմա էլ նրանց կհռչակի «ռսի ստրուկ» կամ «սերժառոբական»: Մեկուսացման մեջ հայտնվելն, իհարկե, հարմարավետ վիճակ չէ: Բայց հիմա, կարծում եմ, ազատության համար պայքարը պետք է արտահայտվի մեկուսացումից չվախենալու մեջ: Ամենադժվարը հիմա մեծամասնության տիրանիայից ազատ լինելու համար պայքարելն է:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































«Ամենադժվարը հիմա մեծամասնության տիրանիայից ազատ լինելու համար պայքարելն է:»
Սակայն դրանից առաջ մեկ ուրիշ՝ նույնքան դժվար բան կա անելու, մանավանդ մեր մտավորականների համար. պետք է հրապարակավ խոստովանեն, որ 2018-ին իրենք էլ են լռել, նույնիսկ այս կամ այն կերպ օժանդակել, որ կայանա աղետը: Կարծում եմ, որ ճիշտ կլիներ ստեղծել մի հարթակ, որտեղ բոլոր վերը նշված մտավորականները, ու ոչ միայն իրնք, կխոստովանեին և ներողություն կխնդրեին գործած մեղքի համար: Թեկուզ միայն իրենք՝ իրենցից ու իրենց մտերիմներից: Մոտավրապես այնպես, ինչպես դա արեցին թուրք մտավորականները ցեղասպանության համար:
Հարգելի պարոն Աբրահամյան
Գրեթե ամբողջությամբ տեսականորեն համաձայն եմ Ձեզ հետ։
Մի նկատառում միայն։Ոչ թե մեծամասնության տիրանիա այլ ագռեսիվ, մարտնչող, ամեն ինչի ընդունակ զանգվածի տիրանիա։ Հավատացնում եմ Ձեզ 680,000 մեծամասնություն չի, իսկ Դուք լավ գիտեք այս իշխանության ընտրազանգվածը եթե մահացած չի, գնում է ընտրության։ Իսկ Ձեր իսկ ասած լռողներն հաստատ բացահայտ դեմ արտահայտվողների հետ մեծամասնություն են կազմում։
Երկրորդ
Հարգարժան Սարգիս Զեյթունյան։Այո իրականում մինչև 2018 թվականի հրճվանքից խենթացածներն չապաշխարհեն, ոչինչ առաջ չի գնալու, և այդ ապաշխարհումը պետք է վերաբերվի ոչ միայն մտավորականներին։
Պետք է դա սկսեն քաղաքական գործիչները Դաշնակցության և ԲՀԿ ի գլխավորությամբ, Հայկ Մարությանը, Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը, ՀԱԿ ի ներկայացուցիչները և այլ ընդդիմադիր դիրքերից հանդես եկողները
Կարծում եմ՝ բոլորը քաջ գիտակցում են Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հետեւանքները։
«Չի կարող» ձեւակերպումն ինձ տարօրինակ է թվում։ Եթե Հայաստանի ինքնիշխանությունը տարածվեր Արցախի վրա, ապա Հայաստանի քաղաքացիները օրինական իրավունք կունենային իրենց կառավարությունից պահանջելու թույլ չտալ իրադարձությունների նման զարգացում։ Բայց պահանջել մի բան, որն ակնհայտորեն դուրս է մեր իշխանությունների լիազորություններից, պարզապես ծիծաղելի է և ավելի շուտ հուսահատության ժեստ է հիշեցնում։ Իմ կարծիքով, նման գործողությունների արտաքին քաղաքական էֆեկտը կլինի ճիշտ հակառակը։ Ինչպես միշտ, կօգտվեն անխոհեմ միամտությունից՝ զգալով, որ կա եւս մեկ «կեռիկ», որի վրա ձուկը լավ է գնում։
. Արցախի կապակցութեամբ, լռութեան պատճառ մըն է նաեւ՝ անզօրութիւնը: Իրաւացի է նախընտրելը՝ բան չանելը, քան թէ անիմաստ – կամ նոյնիսկ վնասակար – բաներ կատարելը: Լռելը, քան թէ մակերեսային, անօգուտ բաներ ըսելը:
. Իսկ Վարուժան Ավետիսյանի որդու խնդրով, իրաւացի է լուռ ու անշարժ դիտորդ մնալը, հետեւեալ տրամաբանութեամբ՝ «Սասնա Ծռեր»ը, նախկին վարչակարգի օրօք, անդադար փողոցներն էին, իրենց մինչեւ ակռաները զինուած՝ կը յարձակէին ոստիկանատան վրայ, հայկական հողի վրայ՝ հայի մահուան պատճառ կը հանդիսանային: Իսկ հիմա, միայնակ տղայ մըն են ուղարկում, որպէսզի իր բանտարկուած պապային համար բողոքէ: Ուրեմն հիմա, ըսթեֆըլ թող ըլլան… Հա, մէկ ալ, յիշեցնեմ նաեւ – ի միջի այլ փաշինյանամետ ելոյթների – իրենց պետերից մէկին խօսքերը, թէ՝ «մենք այս իշխանության թիկունքին ենք» :
. Մնացեալը ճիշդ է, այո: Այսօր, ինչպէս որ անցեալին, նա որ՝ վարչակարգին համակիրն է, իրեն համար բնաւ կարեւոր չէ, վարչակարգի կողմից որեւէ շեղում, խախտում, կեղծաւորութիւն, անբարոյութիւն, անճոռնիութիւն, ապօրինութիւն…
Մ. Հայդուկ Շամլեան
Գեղ կանգնի՝ գերան կկոտրի: Կարելի է մի հոգով կամ մի ամբողջ կուսակցությամբ կանգնել գերանի վրա, ճառ ասել, քացի տալ, հայհոյել գերանը, բայց միակ բանը, որը գերանին հուզում է՝ դա հանկարծ գյուղացիների մտքով չանցնի միավորվեն ամբողջ գյուղով ու միաժամանակ կանգնեն իր՝ գերանի վրա: Գերանը կոտրելու համար կարեւոր էլ չի մեծ ու փոքր ես, ակադեմիկոս ես թե սովորական մարդ, կարեւորը բոլորն ունենան մի նպատակ՝ գերանը կոտրելու նպատակ եւ այդ նպատակին ծառայեն բոլոր գյուղացիներն անխտիր՝ոչ միայն ջահելությունը, այլեւ նորածինն ու ծերունին, ՝ բոլորի քաշն էլ ոսկու գին է եւ բախտորոշ միաժամանակ բոլոր գյուղացիների համար: Ճիպոտը մի հոգով էլ կկոտրես, բայց գերանը՝ մենակ երբ ողջ ազգով կանգնես: Գերան կոտրող գյուղացինե՛ր, Քաջ Նազարի չափ էլ չկա՞նք, չգնա՞նք մի հատ գերան կոտրենք: