Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ականները քննարկել են ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

Օգոստոս 21,2025 23:03

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, հայտնում են կուսակցությունից:

ՔՊ նիստում որոշել են չգնալ արտահերթ ընտրությունների։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Արտահերթի մասին մտքեր միշտ են հնչում, որոնք լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն, սակայն, դրանք հիմնավոր չեն։ Այսինքն, արտահերթ ընտրություններ չեն լինելու։ Մենք եկանք եզրահանգման, որ ժողովուրդը մեզ 5 տարով է մանդատ տվել, հետևաբար արտահերթի գնալու անհրաժեշտություն չկա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031