Օրվա լրահոսը

Բանկերի հետ բանակցել են վարկերը հետաձգելու համար

Կառավարությունը 21 միլիոն 875 հազար դրամ կհատկացնի կարկտահարության հետեւանքները վերացնելու համար

Հայ տանկիստները մեկնել են Մոսկվա մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառմանը

Հուլիսի 21-ին ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները՝ ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական խորհրդի անդամ, «Տանկային բիատլոնի ֆեդերացիայի» հայկական մասնաճյուղի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի ղեկավարությամբ մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնությունում եւ Ղազախստանի հանրապետությունում «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվելիք «Տանկային բիատլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Դիպուկահարների սահմանագիծ» մրցումներին: Մրցումների մեկնարկը կտրվի հուլիսի 30-ին:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

Ինչո՞ւ անցած տարվա կենդանի պատի ներկայացուցիչներն այս տարի նույն նախաձեռնությունը չեն կրկնում. «Հայկական ժամանակ»

Էրեբունիում «Սասնա ծռեր» խմբի հսկողության տակ անցած ՊՊԾ գնդի տարածքում այս օրերին հատուկենտ պատգամավորներ են երեւում, այն էլ կարճ ժամանակով։ Եվ որեւէ մեկը ոստիկանների ու ցուցարարների կամ ոստիկանների ու ապստամբ խմբի միջեւ կենդանի պատ ձեւավորելու նախաձեռնություն չի անում։ Հատկապես որ նախօրեին արդեն ոստիկանների ու Սարի թաղի բնակիչների միջեւ բավականին լարված իրավիճակ էր ստեղծվել, անգամ բախումներ

Մենք դա չէինք կարող չանել, մեզ չէինք ների. 1in.am

Մենք արդեն հինգ օր շարունակ Հայաստանի մայրաքաղաքում ականատես ենք լինում հենց այդ հետևանքների ծավալմանը, որ սկսվեց հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված գրոհից հետո՝ բերելով նաև ոստիկանության փոխգնդապետի ողբերգական մահվան: Եվ այսօր մենք բոլորս, ըստ էության, կանգնած ենք կյանքի ու մահվան դիլեմայի առաջ, մինչև անգամ պետությունը՝ բառի և՛ իրական, և՛ փոխաբերական իմաստներով: Սրա շունչը

ՊՊԾ գնդի գրավման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածներով. «Հայկական ժամանակ»

Արդեն 4 օր է անցել «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց, սակայն ԱԱԾ-ն մինչ օրս չի հայտնում, թե դեպքի առթիվ ի՞նչ հոդվածներով է քրեական գործ հարուցվել։ Մեր տեղեկություններով, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածներով, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, որը կատարվել

Կարո Արմենյան. Ողբերգութիւնը այն է, որ այս անօրինակ հակամարտութեան կողմերէն իւրաքանչիւրը որեւէ բանական ելք չունի այսօր. «Ասպարեզ»

«…Չարաշահութեան ախտը պէտք է դուրս շպրտուի մեր երկրի հասարակութեան կեանքէն։ Ան պէտք է արմատախիլ ըլլայ իր տեղը զիջելով ուղղամիտ եւ հպարտ մարդոց հասարակակարգին։ Եւ դատելով իրերու ընթացքէն մենք ամէն պատճառ ունինք հաւատալու, որ ան անպայման դուրս պիտի գայ մեր երկրի կեանքէն յատկապէս վերջին պատերազմի յառաջ բերած նոր ինքնագիտակցութեան շնորհիւ։ Ան դուրս պիտի շպրտուի կա՛մ պետական

Թորոս Սեֆիլյան. Ժիրայրը միշտ դեմ էր այս ձեւի պայքարին. «Հրապարակ»

«Հրապարակը» զրուցել է Հիմնադիր խորհրդարանի ղեկավար, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի եղբոր՝ Լիբանանում գտնվող Թորոս Սեֆիլյանի հետ, որը սփյուռքում գործող «Հայկական վերածնունդ» շարժման անդամներից է: – Ի՞նչ եք կարծում, եթե Ժիրայր Սեֆիլյանն ազատության մեջ գտնվեր, կողմ կլինե՞ր նման գործողություններին: – Առաջին հերթին գոնէ վերջին 16 տարիներուն եթէ այս ձեւի գործողութիւններուն համաձայն ըլլար Ժիրայրը, որ կարող եմ ըսել առիթները

Անահիտ Բախշյան. Իշխանություններ, ուշքի եկեք, վաղն ուշ կլինի, չէ՛, այսօր արդեն ուշ է

Այսօր հասարակությունն, առանց բացառության, իշխանությունից պահանջում է խնդիրը լուծել առանց արյունահեղության, միանում ու պահանջում եմ, որովհետև այս պահանջին, հասարակության ու իմ տեսակետից, այլընտրանք չկա: Ես չէ, որ երկու կողմերին պիտի հիշեցնեմ մեր երկրի սահմանների անվտանգության առաջնահերթության մասին: Ուշքի արի՛, իշխանություն, վաղը կարող է շատ օրհասական լինել Հայաստանի ու Արցախի համար: Չեմ կարող զուգահեռներ չտանել ու

Հայտարարություն. Պահանջում են իշխանություններից, որ կոնֆլիկտը լուծվի միայն ու բացառապես խաղաղ բանակցություններով

«Սասնա ծռեր» խումբը քաղաքական ապստամբություն է բարձրացրել, որի պահանջը հնչում է արդեն տարիներ: Իշխանությունների կողմից կատարվող անօրինականությունները, թալանը, հանցավոր ու ապաշնորհ կառավարման հետևանքով ժողովրդի աղքատացումը, արդարադատության բացակայությունն ու անարդարության մթնոլորտը՝ գումարած ընդդիմադիր ներկայացող կուսակցությունների ու մտավորականների կողմից մշտապես Հայաստանը ապոկալիպտիկ գույներով նկարագրելը՝ Հայաստանը կործանվում է և այլն (կարծես խոսքերը միայն իշխանության հետ առևտրի համար են),

Քաղաքացիական հագուստով ոստիկանները հետապնդում են քաղաքացիներին

Այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են ահազանգել քաղաքական ակտիվիստներ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ռազմիկ Էվոյանը և Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Քոթանջյանը՝ հայտնելով, որ հուլիսի 19-ին Վանաձորի Հայքի հրապարակում տեղի ունեցած հանրային քննարկման մասնակիցների նկատմամբ հետապնդումներ են սկսվել քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից: Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցչի պնդմամբ՝ հետապնդումներ են իրականացվում, մասնավորապես, այն անձանց նկատմամբ, ովքեր կիրակի՝ հուլիսի

Գառնիկ Իսագուլյան. Պետք է ընդդիմադիր գործիչներս գնանք ու փոխարինենք ոստիկանության աշխատակիցներին. «Հրապարակ»

Մեր կուսակցությունն առաջարկում է՝ կուսակցությունների առաջին դեմքերով կամավոր գնանք այդ տարածք, մտնենք ներս, ոստիկաններին ազատ արձակեն:

Լրագրողների հանդեպ կիրառված բռնության դեպքերն անթույլատրելի են. ՄԻՊ

Գիշերը Խորենացի փողոցում եւ հարակից տարածքում տեղի ունեցած բախումների ընթացքում լրագրողների շրջանում կան տուժածներ: Սա խիստ դատապարտելի է ոչ միայն որպես բռնության դրսեւորում առհասարակ, այլ որպես խիստ բացասական երեւույթ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու տեսանկյունից: Հիշեցնում եմ, որ լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից հանցավոր բնույթի գործողություն կատարողը

«Մենք չենք լսում այդ լուծումը որեւէ տեղից, ուրեմն լուծումը պետք է գտնենք ինքներս». Հրանտ Թոխատյան (Տեսանյութ)

«Ինչ-որ մի բան սխալ է, ինչ-որ մի բան չի աշխատել, որ այսօր բարիկադների տարբեր կողմերում են»

ԱՍԵԿՈՍԵ

Եթե Թուրքիան ու Ռուսաստանը միավորեն իրենց առեւտրային, տնտեսական եւ ռազմական շահերը, ապա եւ քրդական, եւ հայկական հարցերն իրենք իրենց կվերանան: ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻ

Ուրիշի փոսը

2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ես ձայնս տվել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչի մասին գրել եմ թե՛ ընտրություններից առաջ եւ թե ընտրություններից հետո: Բայց, լինելով նրա համակիրը եւ ավելին` ջերմ հարաբերություններ ունենալով նրա զինակիցներից ոմանց հետ, ես չխուսափեցի «ՀԱԿ-ական ակտիվիստների» պարբերական վիրտուալ հարձակումներից եւ հայհոյանքներից: Պատճառն այն էր, որ «Առավոտը» հրապարակում էր ոչ միայն «Սերժիկ, հեռացիր»,

Բերման են ենթարկել Քաղաքացիական պայմանագրի 9 անդամներին. Արայիկ Հարությունյանը արդեն ազատության մեջ է

Բերման ենթարկվածների կարգավիճակի մասին դեռ որեւէ տեղեկություն չկա

1in.am-ը վերսկսեց աշխատանքը

Այսօրվանից 1in.am-ը վերսկսեց իր աշխատանքը: Այսօր առավոտվանից կայքն ապահովում է ուղիղ միացում Երևանի Խորենացի փողոցից: Դա 11-օրյա դադարից հետո լրատվամիջոցի առաջին հրապարակումն էր: Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին լրատվամիջոցը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր աշխատանքները դադարեցնելու մասին:

Գուսան Հայկազուն. «Որեւէ մեկն իրավունք չունի հող հանձնել՝ ազգը չի ների» 

«Կարգին տղերք են, թող մտածեն՝  ոնց գնանք հասնեն մինչեւ Քուռ, թշնամու ճակատը ջարդեն» 

Իրադրությունն առաջնագծում. կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից

Հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 16 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 190 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

«Հեչ խնդիր չէր, որ կարելի էր լուծել սննդի հարցը եւ չունենալ այդ բախումը». Վարդան Հարությունյան

«Խնդրին լուծմանն ուղղված առաջին քայլեր անողը պետք է լիներ իշխանությունները իրենց ոստիկանությամբ, իրենց հատուկ ծառայություններով»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` մեկ տասնյակ անդամների բերման են ենթարկել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը ներկայացնում է իրենց կուսակցության` բերման ենթարկված անդամների անունները: Իր ֆեյսբուքյան էջում Ալեն Սիմոնյանը գրում է. «Այս պահին հայտնի է, որ ՊՊԾ գնդի մոտից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ մոտ մեկ տասնյակ բերման ենթարկվածների մասին»: Ըստ այդմ`բերման են ենթարկվել կուսակցության վարչության նախագահ Արայիկ Արայիկ Հարությունյանը, որը քիչ առաջ ազատ է արձակվել:

Վրաստանում` Սև ծովում, ՀՀ քաղաքացի է խեղդվել

Հուլիսի 20-ին, ժամը 20.11-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.49-ին Վրաստանի Գուրիայի մարզի Օզուրգեթի շրջանի Շեկվեթիլ գյուղի մոտ՝ Սև ծովում, խեղդվել է ՀՀ քաղաքացի՝ 1976 թ. ծնված Մ. Ա.-ը: Ժամը 13.00-ին փրկարարները քաղաքացու դին հանել են ծովից: ՀՀ ԱԻՆ

Էդուարդ Մանուկյան. «Սասնա ծռեր»-ի կատարած քայլը ճարահատյալ էր, և իր էությամբ շատ մոտիկ էր ԱՍԱԼԱ-ի քայլերին

Ես պոլիտեխնիկի պրոֆեսոր եմ, ունեմ մոտ 50 տարվա դասախոսական ստաժ: Իմ կարծիքով, կարող եմ դասվել այսպես կոչված մտավորականների դասին և այդ դասի կողմից իմ բերանով նշել կարծիք վերջին դեպքերի կապակցությամբ, որոնք հետևյալն են ՝ 1. զինվորի արյունով գծված սահմանը իրավունք չունի իշխանավորը փոխել գրչի մի հարվածով, նման սահմանը կարող է փոխվել միայն համաժողովրդական քվեարկությամբ: Մտնելով

ՍԴՀԿ. Ոստիկանական գունդի տարածքի զինեալ գրաւման դատապարտելի արարքը պատրուակ չի կրնար ծառայել ոստիկանութեան նման վարմունքի համար

ՍԴՀԿ Կեդրոնական Վարչութեան անունով կու գանք մեր խորին մտահոգութիւնը յայտնելու վերջին օրերուն տեղի ունեցող իրադարձութիւններուն կապակցութեամբ, մասնաւորաբար ոստիկանութեան կողմէ՝ իրենց խօսքի ու գումարման ազատութեան իրաւունքէն օգտուող ու նույնիսկ պատահական քաղաքացիներու նկատմամբ սանձազերծած ահաբեկման, բռնութեան արարքներուն և մարդու տարրական իրաւունքներու ոտնահարման աղաղակող փաստերուն ի տէս: Ոստիկանական գունդի տարածքի զինեալ գրաւման դատապարտելի արարքը պատրուակ չի կրնար ծառայել

Երեւանի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան

Առողջապահության նախարարությունը գիշերը լրացուցիչ տվյալներ է հրապարակել. «Հուլիսի 21-ի, ժամը 02: 30–ի դրությամբ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան: Բոլոր տուժածներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն: Այս պահի դրությամբ տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»: Նոր տվյալներ դեռեւս հրապարակված չեն:

Լրագրող Գևորգ Թոսունյանը բռնության է ենթարկվել եւ խոչընդոտվել է նրա մասնագիտական գործունեությունը. հայտարարություն

Հուլիսի 21-ին Խորենացու փողոցում մի քանի հարյուր քաղաքացիներ են հավաքվել՝ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավված զինված խմբի և ոստիկանության ներկայացուցիչների մինչև հավանական բախումները կանխելու նպատակով: Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման և դրան վերաբերելի դեպքերը լուսաբանելու նպատակով Խորենացու փողոցում և դրա հարակից հատվածներում իր մասնագիտական գործունեությունն է կատարել Իրավաբան.net լրատվական կայքի լրագրող Գևորգ Թոսունյանը: Տիգրան Մեծ պողոտայում նա տեսանկարահանել է

Հարյուրից ավելի ցուցարարներ բերման են ենթարկվել: Ոստիկանները բացել են Տիգրան Մեծի փողոցը (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Այսօր ժամը երեքից սկսած ոստիկանները երկու անգամ զգուշացրեցին Խորենացի փողոցում հավաքվածներին, որ իրենց հավաքն անօրինական է. «Ձեր գործողություններով դուք խախտում եք հասարակական կարգը եւ բնակիչների անդորրը»: Կոչ էր արվում ազատել տարածքը, ու հավաքը դադարեցնելու համար տրվեց ժամանակ: Հիշեցնենք, որ մինչ այդ անընդհատ բախումներ էին եղել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Իրար վրա քարեր էին նետել, ոստիկանությունը

Գիշերը 2:30 մեքենայի ազդանշանները միացրած քշում էին ցուցարարների արանքով (Տեսանյութ)

Ուշ գիշերին Խորենացի փողոցի տարածքում մի մեքենա՝ 13UL097 համարանիշներով Opel,  ազդանշանը միացրածը պտտվում էր ցուցարարների արանքով: Մեքենայի միջից մի քանի երիտասարդ գոռում էին՝ ձեր հետ ենք, ախպեր, ձեր հետ ենք, ու մի քանի անգամ պտտվեցին ցուցարարների արանքով: Նրանց այս գործողությունը ոչ մի ոգեւորություն չառաջացրեց ցուցարարների շրջանում: Քիչ անց արդեն երեք մեքենա ազդանշանները միացրած եկան ցուցարարների

«Դու մենակ ասա ոստիկանին միանա, կարա՞ս էդքան բանն անես». Ցուցարարը՝ Փաշինյանին (Տեսանյութ)

«Հելեք արա, մե՛րն եք, միացե՛ք, ձեր երեխեքի համար ա արվում, միացե՛ք, մի՛ լսեք, սաղ ճորտատիրական վիճակ են սարքել: Ոստիկա՛ն, միացի՛ր»,- Խորենացի փողոցում ակտիվիստները, բարձրանալով աղբամանների վրա, այսպիսի կոչով դիմեցին վահաններով պաշտպանված ոստիկաններին: Մեկ-երկու «ապերներ» սկսեցին վիճել, թե «սրանց մի-երկու հատ խփեն՝ կմեռնեն, սրանք խի՞ միանան, որ: Իրանք հայ չեն, հայ լինեին՝ քո կողքը կլինեին»: Ոստիկաններին

Լրահոս
Տանը նստել չլինի

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930