Օրվա լրահոսը

ԱՍԵԿՈՍԵ

2016 թվականը փորձությունների տարի է: ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ

Կարճաժամկետ մարտավարության խոտանը

Հայաստանում կուսակցությունները լինում են երեք տեսակի՝ 1/ իշխող (ՀՀՇ, հիմա ՀՀԿ)՝ դա մի խումբ է, որի նպատակը, պարզ ասած, «ուտելն» է, 2/ իշխողի արբանյակ (տարբեր ժամանակներում տարբեր էին), որոնք նպատակ ունեն «կողքից օգտվել», եւ 3/ ընդդիմադիր (էլի փոփոխական են): Վերջիններս 25 տարի է՝ նույն բանն են ասում՝ «հեսա մի քանի ժամից, մի քանի օրից կամ

Անդրիասյանն ու Փաշիկյանը գլխավորում են Կարեն Ասրյանի հուշամրցաշարը

Ջերմուկ առողջարանային քաղաքում շարունակվում է գրոսմայստեր Կարեն Ասրյանի 9-րդ միջազգային հուշամրցաշարը: Մասնակիցները խաղացել են հինգ տուր: Վեց շախմատիստներ վաստակել են 4,0 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով առաջին եւ երկրորդ տեղերում են գրոսմայստերներ, Հայաստանի չեմպիոն Զավեն Անդրիասյանն ու Արման Փաշիկյանը: Հետաքրքիր է, որ հաջորդ՝ 7-ից 20-րդ տեղերը նույնպես զբաղեցնում են միայն Հայաստանի ներկայացուցիչները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ հուշամրցաշարի

Իրադրությունն առաջնագծում. հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է

Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում hրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է: Որոշ ուղղություններում հակառակորդը կիրառել է հրաձգային զինատեսակներ: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Կայացավ Նիդերլանդների հայկական դպրոցների հարթակի տարեվերջյան հանդեսը

Հունիսի 19-ին՝ այս անգամ Նայմեխենի ՄՀՀ միության սրահում տեղի ունեցավ Նիդերլանդների հայկական կիրակնօրյա դպրոցների հարթակի հերթական տարեկան հանդեսը: Նիդերլանդներում հայկական դպրոցներն ավելի շատ են, սակայն հարթակում ընդգրկված դպրոցները չորսն են՝ Նայմեխենի (դպրոցի տնօրեն՝ Սվետա Աբրահամյան), Ալմելոյի (դպրոցի տնօրեն՝ Մանուկ Մկրտչյանը), Մաստրիխտի (դպրոցի տնօրեն՝ Արտակ Մանուկյան) և Վեստերֆորտի (դպրոցի տնօրեն՝ Ալիս Թովմասյան) : Ցանկալի է իհարկե

Հակակարկտային կայանքներից արձակվել է 9559 կրակոց՝ 8 ամպի վրա

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է. Հունիսի 20-ին ընդամենը թվով 53 հակակարկտային կայանքներից ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 8 ամպ, կաատրվել է 9559 կրակոց: Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարություն չի գրանցվել: *** ժամը 19.35-ից մինչև 20.14-ն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային 18 կայանքներից Արմավիրի մարզի Քարակերտ, Բագարան, Արգինա, Շենիկ և Լեռնագոգ համայնքների տարածքներում ներգործության է

«Կան բաներ, որ քննարկվում են եւ միայն մի հարմար պահի կարող են բոլորն իմանալ». Հովհաննես Սահակյան

Նախագահն առաջ քաշեց իր մոտեցումները, որ պետք է մեխանիզմներ ներդրվեն, որից հետո կարող ենք վերադառնալ բանակցային գործընթաց: Հիմա արդեն մեխանիզմները, կարծես, ներդրվում են եւ վերադառնում ենք բանակցային գործընթացին:

«Փոխանակ Արցախը բերեինք բանակցությունների սեղան, ռուսական կողմին բերեցինք». Թեւան Պողոսյան

Ասում են՝ նույն գետի մեջ պետք չի մտնել, անհասկանալի է, թե նույն գետի մեջ ինչի՞ ենք նորից մտնում: Շատ լավ է, ՌԴ նախագահի հետ հանդիպեք ինչքան կուզեք, բայց եթե խոսում եք Արցախի մասին, Արցախի ներկայությունը որտե՞ղ է, մենք պետք է պահանջենք, որ Արցախը լինի սեղանի շուրջ: Թե չէ մենք նորից մտնում ենք նոր փուլ՝ «միջկազանյան» իրավիճակի:

Է. Նալբանդյան. «Չեմ կարծում, որ հանդիպումներից առաջ զորավարժություններ անցկացնելը կառուցողական մոտեցում է». panorama.am

Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում ամփոփելով Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուասաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն՝ ասաց, որ նախագահների մակարդակով համաձայնություն է ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի թիմի  ընդլայնման վերաբերյալ: «Ցավոք, կարող ենք ասել, որ Ադրբեջանը մինչ օրս կառուցողական մոտեցում չէր ցուցաբերում այս հարցի վերաբերյալ, որովհետև, փաստորեն,  իրենք ԵԱՀԿ բյուջետային հանձնաժողովում  խոչընդոտել 

Դիմորդների նախասիրությունները փոխվել են

«էլիտար» մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը նվազել է

Քաղաքացիներն ընկել են դիտահորը

Հունիսի 20-ին, ժամը 21.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի դիտահորերից մեկում աշխատանքներ իրականացնելիս քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է,

Գերմանիան պետք է զբաղվի Հայաստանի անվտանգության ապահովմամբ. Հայկ Գաբրիելյան

Թուրքագետը զուգահեռ անցկացնելով Իսրայելի հետ`բացատրում է, թե ինչպես Հայաստանը կարող է Գերմանիայի առջեւ հարց բարձրացնել` հիշեցնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից ոչ միայն ԼՂՀ-ին, այլեւ` ՀՀ-ին ուղղված սպառնալիքները:

Ժիրայր Սեֆիլյան. «Հերթական քաղաքական հալածանքն է» (Տեսանյութ). «Ա1+»

«Հերթական քաղաքական հալածանքն է: Այս օրերին մեր երկիրը շատ վտանգավոր փուլում է գտնվում եւ ժողովուրդը պետք է գիտակցի, մինչեւ Սերժ Սարգսյանից չազատվի, երկիրը գնում է կործանման»,-  այս մասին «Ա1+»-ին հայտնեց Քննչական կոմիտեում իր փաստաբանի հետ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրանքի հետ կապված որեւէ բան չհայտնեց՝  նշելով, որ նոր են ծանոթանում մեղադրանքին: Մանրամասներին կարող եք

Դրական քայլեր են կատարվել․ Ջեյմս Ուորլիք

«Դրական քայլեր են կատարվել ղարաբաղյան խաղաղության ուղղությամբ այսօր Սանկտ Պետերբուրգյան գագաթնաժողովում, դա ներառում է նախագահների համատեղ հայտարարությունը», – «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Մենք պետք է միասին աշխատենք բանակցային կարգավորման հասնելու համար», նշել է նա:

«ԲՀԿ»-ի էլեկտորատի մի մասը չգիտի, որ Ծառուկյանը դուրս է եկել քաղաքականությունից». Ահարոն Ադիբեկյան

«Բայց շարունակում է պնդել, որ նա է կուսակցության ղեկավարը»,-նկատում է Ադիբեկյանը

Հռոմի պապի ժամանման առիթով կկատարվի ջազմենի «Ավե Մարիան»

Գարի Քյոսայանը ստեղծագործությունը գրել է երեք տարի առաջ:

«Իսկ հնարավո՞ր է մոտ տեղ գցեն թոռանս». ՊՆ հանձնաժողովում պապի վրդովմունքը, զորակոչիկի խալն ու բժշկի սխալը

Պապը հանձնաժողովի անդամներին հարցրեց՝ իսկ հնարավո՞ր է մոտ տեղ գցեն թոռանս: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը բացատրեց, որ իրենք չեն որոշում ծառայության վայրը. «Ծառայության վայրը որոշվում է վիճակահանության սկզբունքով, այլ խնդիր է, եթե ընտանեկան հանգամանքներ լինեն»:

Էժան տաքսին՝ լուրջ այլընտրանք անգամ հասարակական տրանսպորտին. Վիլեն Խաչատրյան

«Մարդը իր բարեկեցության հաշվին ազգային գործոնը հաշվի չի առնելու»

Սևանը և Իտալիայի Ավիլիանա քաղաքը դարձան քույր քաղաքներ

Հունիսի 18-ին Իտալիայի Ավիլիանայի քաղաքապետարանում տեղի ունեցավ Սևանի և Ավիլիանա քաղաքների միջև համագործակցության արձանագրության ստորագրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ավիլիանայի քաղաքապետ Անջելո Պատրիցիոն, Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, Ավիլիանայի քաղաքապետարանի անդամներ և Ավիլիանայի բնակիչ Կարեն Քէօքճեանը, ով դեռ 2008թ.-ին հանդես էր եկել նման նախաձեռնությամբ: Իր խոսքում Ավիլիանայի քաղաքապետ Անջելո

Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ (Տեսանյութ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանրապետության Նախագահը ներկայացրել է իր տպավորությունները Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի միակ դոկտորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, ինստիտուտի Միակ դոկտոր Հ. Դեմոյանն իր մեկնաբանության մեջ հայտարարում է, որ ինքը հպարտ է իր ինստիտուտի սիրուն աղջիկներով, և որ իր հիմնարկում աշխատում են թեկնածուական պաշտպանած 5 գիտաշխատող, իսկ 2 աղջիկներ էլ սովորում են արտասահմանում: Շատ կուզենայի, որ ինստիտուտի Միակ դոկտորը նշեր իր կողմից արտասահման ուղարկված երկու աղջիկների անունները, որովհետև ես

Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ (Տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և ԱդրբեջանականՀանրապետության նախագահները 2016թ. հունիսի 20-ին հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում` ՌԴ Նախագահի հրավերով և քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Հայաստանի

Նաիրա Զոհրաբյան. «ԴԱԻՇ-ի հրեշները շատ բան ունեն սովորելու ադրբեջանցի բարբարոսներից»

Ասված է ԵԽԽՎ քարտուղարությանը հանձնված  Նաիրա Զոհրաբյանի ելույթում  Հարգելի գործընկերներ, Ես այսօր կրկին պիտի խոսեմ ապրիլի առաջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին, որը աննախադեպ էր ծանր ռազմատեխնիկայի օգտագործման իր ծավալով եւ ադրբեջանական զինուժի կատարած վայրագություններով։ Մի քանի օրում Ադրբեջանը հերթական անգամ թքեց իր իսկ վավերացրած  բոլոր միջազգային պայմանագրերի վրա՝ Մարդու իրավունքների հռչակագրի,

Սամվել Ֆարմանյան. «Մթությունը հնարավոր չէ ցրել մթությամբ, և ատելությունը հնարավոր չէ ցրել ատելությամբ»

Սամվել Ֆարմանյանի ելույթը ԵԽԽՎ–ում: Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չորս օրից այցելելու է Հայաստան: Նա բոլոր հավատացյալներին խնդրել է աղոթել Հայաստան կատարելիք իր առաջիկա այցի համար: Թույլ տվեք հղում կատարել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին. «Ես խնդրում եմ Ձեզ աղոթել ինձ համար, ով մի քանի օրից ուխտագնացության է մեկնելու արևելքի երկիր՝ Հայաստան, պետություններից առաջինը

ՊՆ հանձնաժողովից նորակոչիկին առաջարկեցին՝ դիմեք դատախազություն ՊՆ-ի անբարեխիղճ աշխատողների դեմ

Հանձնաժողովից ասացին՝ «Մենք էլ ձեզ հետ շահագրգռված ենք, որ եթե կան անբարեխիղճ մարդիկ, որոնք կարող են առանց հետազոտելու արձանագրություններ անել, տվյալներ լրացնել՝ նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Քննիչը որոշումներ է կայացրել Սարո Ծատուրյանի և Արսեն Սեդրակյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում քննիչն այսօր որոշումներ է կայացրել մեղադրյալներ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանի և գործակալության Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո

«Նոպայից հետո կարող ա 3-4 ժամ անգիտակից պառկած լինի». Ցնցումներ ունեցող տղային որոշել են տանել բանակ. (Ֆոտոշարք)

Նորակոչիկի հայրը հանձնաժողովին պատմեց՝ «Առաջին անգամ որ ընկավ՝ դեմքը լրիվ այլանդակվել էր: Մենք մտածեցինք՝ կարող ա գլխապտույտ ա եղել՝ ընկել ա: Երկրորդ անգամ անմիջապես իմ աչքի առաջ ա ընկել: Դրանից հետո սկսել ա ուշագնացությունները»:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հերթական դրամական օժանդակությունը ցուցաբերեց 100 սիրիահայ ընտանիքների

Հունիսի 20-ին` փախստականների միջազգային օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակը դրամական օժանդակություն ցուցաբերեց 100 կարիքավոր սիրիահայ ընտանիքների: «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպված միջոցառումը սկսվեց միասնական աղոթքով: Ապա` օրվա առիթով ներկաներին խոսքով դիմեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս

Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի հետ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանում գտնվող Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի հետ: Ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ Երևանի քաղաքապետը կարևորել է Երևանի ու Մարսելի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը, որոնք հիմնված են երկու երկրների և ժողովուրդների բարեկամության վրա: Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ Երևանի և Մարսելի միջև հաստատված ավելի քան 20-ամյա

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930