Օրվա լրահոսը

«Սքայթայփըրզ» ներողութիւն կը խնդրէ Ցեղասպանութիւնը ուրացողներուն աջակցելուն համար. Asbarez

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Ապրիլ 25 թուակիր բաց նամակով մը, «Կայքօ» ընկերութեան մէկ մասնաճիւղը հանդիսացող «Սքայթայփըրզ»ը, որ օդանաւերու օգտագործումով ծանուցումներ եւ պատգամներ «կը գրէ» օդին մէջ, ներողութիւն խնդրած է բոլոր անոնցմէ, որոնք վիրաւորուած են Հայոց Ցեղասպանութիւնը ուրացող պատգամներէն՝ ընդունելով, որ բաւարար տեղեկութիւններ չէ ունեցած այդ պատգամներուն մասին եւ շեշտելով, որ պէտք էր յաւելեալ ուսումնասիրութիւն կատարուէր՝ նախքան թուրք

Եվս երկու բանկ միավորվեցին

Ս.թ. ապրիլի 26-ին ՀՀ Կենտրոնական Բանկը հաստատեց «Ինեկոբանկ» ՓԲԸ և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ ընկերությունների միջև կնքված միացման պայմանագիրը: Երկու բանկերի միացման գործընթացը սկսվել էր 2015թ. դեկտեմբերից՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ կողմից «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի՝ «ՊրոԿրեդիտ» միջազգային հոլդինգին պատկանող բաժնետոմսերի 100%-ը ձեռք բերելու մասին երկկողմ համաձայնագրի ստորագրմամբ: Հիշեցնենք, որ նմանատիպ միավորում է եղել նաեւ երկու այլ բանկերի՝ ՀայԷկոնոմբանկի

«Ազգասեր քավորի մոմենտով»

Ճիշտն ասած, հրատապ խնդիրների մասին այնքան շատ է խոսվում եւ գրվում, որ վերջերս իմ մեջ մեծ ցանկություն է առաջացել գոնե երբեմն իմ սյունակներում անդրադառնալ, այսպես ասած, «արմատներին»: Ինչպես է ստացվում, որ այն, ինչ մենք անվանում ենք «4-օրյա պատերազմ», ազդել է հասարակական տրամադրությունների եւ քաղաքացիների գիտակցության վրա, բայց գրեթե չի ազդել քաղաքական վերնախավի եւ հատկապես իշխանության

Կարկտաբեր ամպերի դեմ պայքար՝ հակակարկտային կայանքներից

Ապրիլի 28-ին, ժամը 04.55-ից մինչև 06.32-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 13 կայանքներից Արագածոտնի մարզի Կարբի, Ուջան, Աղձք, Օհանավան և Նոր Եդեսիա համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 1537 կրակոց: *** Ժամը 04.56-ից մինչև 05.12-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության

ՀՀ ՊՆ. հրադադարը խախտվել է նաեւ հայ-ադրբեջանական սահմանագոտում

Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 23 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: ԼՂՀ ՊԲ-ից

Ընդհանուր հարկային մուտքերը գրեթե 1,4 միլիարդով նվազել են. «Հայոց աշխարհ»

Կրճատվել են խոշորների առաջին տասնյակում գտնվող գործարար Ս.Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության հարկային պարտավորությունները։

ԼՂՀ ՊՆ. հրետակոծության է ենթարկվել Մատաղիս խաղաղ բնակավայրը

Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Յիշեցման կարգով, ուրեմն՝ տակաւին մեր բանակը հզօրացնելու հրամայականը այժմէակա՛ն է. «Ասպարեզ»

Հակառակ այս ամէնօրեայ յիշեցումներուն, մեր իրականութեան հետեւողը կրնայ այնպիսի տպաւորութիւն ստանալ, թէ վտանգը անցած է, եւ թշնամիի դաւադիր գործողութիւններու սպառնալիք չկայ այլեւս:

«Ինձ շփոթել էր իր կյանքը փրկած ֆրանսուհու հետ». Նազիկ Արմենակյան

45 վերապրածի պատմություն՝ մեկ գիրք-ալբոմում

Սամվել Ֆարմանյան. «Մեր ներքին կյանքում հասունացել է փոփոխությունների անհրաժեշտությունը». «Հայոց աշխարհ»

Համոզված եմ, որ մենք որպես քաղաքական համակարգ` ե՛ւ որպես իշխանություն, ե՛ւ որպես ընդդիմություն, անհամարժեք ենք մեր ժողովրդի հավաքական այն հատկանիշներին, որոնք մեկ անգամ եւս դրսեւորվեցին այս օրերին։

Ռոբերտ Մենենդեզ. «Հայոց ցեղասպանությունը կարող է կոչվել միայն «ցեղասպանություն», եւ ոչ մի այլ բառ չի արտացոլում տեղի ունեցածը». VOA

Ինչ վերաբերում է Հիտլերի խոսքերին, թե ո՞վ է հիշում այսօր հայերին, մեր պատասխանը մեկն է. մե՛նք ենք հիշում հայերին, Հայոց պետությո՛ւնն է հիշում հայերին, մե՛նք` Միացյալ Նահանգների Կոնգրեսում ենք հիշում հայերին»:

«Որդուս նկարի հետ ամեն օր կռիվ եմ տալիս»,-ասում է նահատակված բռնցքամարտիկի մայրը. (Տեսանյութ)

Թալիշում նահատակված 19-ամյա շարքային Վիկտոր Յուզիխովիչի ընտանիքն ապրում է ծանր պայմաններում. տունը թեեւ սեփական է, սակայն բաղկացած է ընդամենը մեկ սենյակից, նեղ մի տարածք, որտեղ երկու հոգի ներս մտնեն, այլեւ մարդ չի տեղավորվում: Մայրը՝ Աննա Յուզիխովիչը, նշում է, որ սա ընդհանուր բակի 3 տներից մեկն է, որտեղ մի կերպ են ապրում: Մայրը չի աշխատում, հայրը՝

Հովհաննես Սահակյան. «Մեր ներսի քննարկումն էր, որը հրապարակման ենթակա չէ» (Տեսանյութ)

Սերժ Սարգսյանը ՀՀԿ խմբակցությունում արտահերթ նիստ էր հրավիրել կազմակերպչական հարցեր քննարկելու համար

Էլինա Դանիելյանը պարտության մատնեց Մարիա Մուզիչուկին

Կանանց գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Բաթումում շարունակվող շախմատի կանանց «Գրան Պրիի» փուլի յոթերորդ տուրում սպիտակներով առավելության է հասել Ուկրաինան ներկայացնող գրոսմայստեր Մարիա Մուզիչուկի նկատմամբ եւ զգալիորեն բարելավել դիրքը մրցաշարային աղյուսակում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջի

Նահատակված գյումրեցի փոխգնդապետի ընտանիքը հրաժարվել է Արման Սահակյանի նվիրած բնակարանից. (Տեսանյութ)

Ջեբրայիլում հերոսաբար նահատակված 33-ամյա գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքը հրաժարվել է ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի՝ «SOS Գյումրի» խմբին նվիրած բնակարանից, որը որոշել էին հատկացնել Ալեքսան Առաքելյանի ընտանիքին՝ կնոջը ու մանկահասակ երեխաներին: Հերոսի հայրը՝ Գեւորգ Առաքելյանն, ասաց, որ բնակարանը նախ հարմարավետ թաղամասում չէ. Մուշ 2-ում է, ունի բազում թերություններ, վերանորոգված չէ, ու սա միջոց չպիտի դառնա

«Արմմոնոն» կբացվի Վարդան Պետրոսյանի որդու մոնոներկայացմամբ

5 օրվա ընթացքում կկայանա 26 ներկայացում, հյուրերն էլ կներկայացնեն 10 երկիր:

Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ Ստավանգերում

Մեկօրյա հանգստից հետո նորվեգական Ստավանգերում վերսկսված շախմատի «Norway Chess» գերմրցաշարի յոթերորդ տուրում Հայաստանի շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը քիր առաջ պարտության մատնեց ուկրաինացի Պավել Էլյանովին եւ մրցաշարային աղյուսակում միանգամից բարձրացավ 3-րդ հորիզոնական: Սա Արոնյանի առաջին հաղթանակն է Ստավանգերում: Նախորդ վեց տուրերում Լեւոնը միայն ոչ-ոքիներ էր արել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ en.chessbase.com-ի

«Իշխանությունները վերանայել են իրենց դիրքորոշումը». Ստյոպա Սաֆարյան

Մոսկվան փորձում է հասկանալ՝ ինչով էին պայմանավորված ՊՆ ոլորտում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունները. Ստյոպա Սաֆարյան

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին

Ապրիլի 27-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված՝ Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին: Նախարար Նալբանդյանը դեսպաններին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց 1994-1995թթ. զինադադարի հաստատման և դրա

«Կադրային փոփոխություններ կլինեն նաեւ ավելի ցածր օղակներում». քաղաքագետ

Քաղաքագետի անդրադարձը բարձրաստիճան հայ պաշտոնյաների պաշտոնանկության վերաբերյալ «Կոմերսանտի» բացահայտումներին

ՀՀԿ-ական պատգամավորները չգիտեն, թե Սերժ Սարգսյանն ինչ է իրենց հետ քննարկելու

ՀՀԿ գրասենյակում այս պահին նախագահը նիստ է անցկացնում

Նահատակված լեյտենանտ Արգիշտի Գաբոյանի ընտանիքը բնակվում է գյուղի ճաշարանի շենքում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Քառօրյա պատերազմը ծանր հետեւանքներ ունեցավ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշ գյուղի համար. գյուղ մտնելուն պես տեսնում ես սեւ ժապավեններով փակցված Մոնթեի, Արմանի ու Արգիշտի անունները: Գյուղապետ Ստյոպա Չոբանյանն էլ մղկտում է՝ ասելով. «Ախր մի փոքր գյուղից երեք զոհ, բա սա լինելո՞ւ բան է»: Վերջինս մեզ ուղեկցեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի

Նյութական աջակցությունը Արցախի օպերատիվ շտաբի միջոցով փոխանցվում է հասցեատերերին

Սույն թվականի ապրիլի 4-ից ի վեր կառավարությունում ձևավորված օպերատիվ շտաբի միջոցով նյութական աջակցություն է հավաքագրվում հիմնականում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և Պաշտպանության բանակին աջակցելու համար: Ապրիլի 26-ի տվյալներով՝ աջակցության նպատակով մեծ ծավալի տարբեր ապրանքատեսակներ են ներկրվել Արցախ, որոնց միայն մի մասն է օպերատիվ շտաբի միջոցով փոխանցվել հասցեատերերին: Շտաբի կողմից պահեստավորված ապրանքները դասակարգվել են ըստ խմբերի

Աղվան Հովսեփյանն ընդունել է ԱՄՆ հետաքննության դաշնային բյուրոյի՝ տարածաշրջանի ներկայացուցչին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է տարածաշրջանում ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի կցորդ, տիկին Քեթլին Քենինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը, ԱՄՆ ՀԴԲ-ի կցորդի օգնական, Բյուրոյի ներկայացուցիչ տիկին Մառլեն Բենսոնը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ ՀՀ ՔԿ նախագահի՝ ԱՄՆ

Էդվարդ Նալբանդյանը հասել է նրան, որ Ռոգոզինը հանել է իր ֆեյսբուքյան գրառումը

Դիվանագիտության բնույթից եւ աշխատաոճից ելնելով՝ ոչ ամեն ինչի մասին է հրապարակվում կամ հայտարարվում: Պարզվում է՝ Ռոգոզինի հայտարարության հետ կապված նախարարությունը զրույցներ է ունեցել ՌԴ ղեկավարության հետ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հիշեցրեց, որ Անվտանգության խորհրդում նախագահ Սարգսյանը հանձնարարական էր տվել արտգործնախարարությանը ԼՂՀ-ի հետ համատեղ պատրաստել ռազմական փոխօգնության

«Գող՝ սիրտը դող, ասում են՝ իբր տեղյակ չենք». Ինչ է հիշեցնում Էդվարդ Նալբանդյանը անտեղյակ Ադրբեջանին

Սին է եւ Ադրբեջանի ցանկությունն է ներկայացնել, որ ՀՀ-ն դուրս է գալիս բանակցային գործընթացներից, որ դեմ է բանակցություններին: Դա լրիվ սուտ է, Հայաստանը միշտ կողմ է եղել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը: Հայաստանը չէ, որ հրաժարվել է հանդիպումներից:

Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ նկատվել է հակառակորդի տեխնիկայի շարժ

Օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական անդորրը ժամը 17:40-ի սահմաններում խախտվել է հակառակորդի կողմից: Ադրբեջանական զինուժը 82 միլիմետրանոց ականանետերից սկսել է արկակոծել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը (14 արկ): Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ նկատվել է նաև հակառակորդի տեխնիկայի շարժ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևում են առաջնագծում տեղի ունեցող զարգացումներին և

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում

Ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովի գլխավորած պատվիրակությանը: Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության բարեփոխումների ներկա փուլը՝ նշելով, որ նախորդ տարիներին այդ ոլորտում դրական արդյունքներ են արձանագրվել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ սերտ գործընկերության շնորհիվ: Արդյունավետ է եղել համատեղ աշխատանքը հատկապես համայնքային

Շանթ Ոսկերչյանի օրինակով վերականգնվեց Հայրենիքի կյանքին մասնակցելու արտերկրահայության իրավունքը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի հաղորդագրություն Այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ Վարչական դատարանում քննվող՝ Շանթ Ոսկերչյանն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի գործով դատական նիստի ժամանակ ԱԱԾ ներկայացուցիչը գրավոր փաստաթուղթ է ներկայացրել, որի համապատասխան Շանթ Ոսկերչյանի տվյալները ապրիլի 25-ից հանվել են ՀՀ տարածքում անցանկալի օտարերկրացիների տվյալների բանկից: Ֆրանսահայ ազգային-քաղաքական գործիչ, «Հայկական վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Հիմնադիր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031