Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Լավրովը հիշեցրեց, որ «Հայաստանը չի մերժել Կազանի փաստաթուղթը»

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը վստահեցնում է, որ տարածքների հանձնման խնդիր երբեք չի եղել, այն չի ծագել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից հետո: Aravot.am-ի հարցին, այն, որ պարոն Լավրովը ԱԳՆ-ում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին հիշեցրել էր, որ «ՀՀ-ն չի մերժել Կազանի» փաստաթուղթը», դա չի՞ նշանակում,

Կրեմլյան մի խայտառակ ասուլիս` պատերազմական իրավիճակում

Լավրովը ոչ մի դատապարտող խոսք չասաց` ապրիլի 2-ին ահաբեկչական մեթոդներով Ղարաբաղի վրա հարձակված Ալիեւի ռեժիմի հասցեին

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նպատակով տրվել է համապատասխան հանձնարարական

Երևանի քաղաքապետի 2016 թվականի ապրիլի 19-ի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2016թ. ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով. • Թ.1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի-Իտալիայի-Խորենացու-Ագաթանգեղոսի փողոցներ-մետրոպոլիտենի

Թմրամիջոց գործածողները հեռացվում են մեթադոնային բուժումից` թմրամիջոց օգտագործելու համար

Երկու տարի մեթադոնային փոխարինող բուժում ստացող ու ՄԻԱՎ-ով ապրող Կարենին (անունը փոխված է նրա ցանկությամբ) հեռացրին ծրագրից, երբ դեղաչափը հասցվել էր միջին դոզայից բարձրի` 70մգ-ի: Մեթադոնային փոխարինող բուժումը (ՄՓԲ) իրականացվում է ափիոնատիպ թմրամիջոցներից կախվածություն ունեցող մարդկանց շրջանում: Մեթադոնը գործարանային արտադրության, օրինական թմրամիջոց է, որը բուժական դեղաչափով չի առաջացնում կողմնակի ազդեցություններ ու ոչ ադեկվատ երևույթներ, այն

ԼՂՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը

Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող աննախադեպ բարդ իրավիճակը և, ըստ այդմ` ելնելով Արցախի պաշտպանությանը վերաբերող տեղեկատվական ցանկացած արտահոսքի բացառման անհրաժեշտությունից, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ինչպես քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ զինվորական ծառայություն իրականացնող ողջ անձնակազմին խնդրում է ձեռնպահ մնալ բջջային հեռախոսով և համացանցով ռազմապաշտպանական բնույթի և ընդհանրապես զինվորական ծառայությանը վերաբերող հարցերի քննարկումից: Գիտակցենք, որ

Արդեն որոշված է. ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործումը կերկարաձգվի 10 տարով

Էներգաբլոկի տեխնիկական վիճակը թույլ է տալիս մի քանի անգամ ժամկետը երկարաձգել

Ապրիլի 21-ին Արցախում զոհվել է կամավորական. Ռազմինֆո

Երեկ՝ ապրիլի 21-ին, Ջեբրաիլում (Արցախում) զոհվել է կամավորական Օնիկ Ալբերտի Սահակյանը: Այս մասին հայտնել են Ռազմինֆոյին: Զոհված կամավորականը Երևանից է, ծնվել է 1976թ.: Կամավորականի մահվան հանգամանքներն առայժմ հայտնի չեն:

Պերմյակովը քննիչին ասել է.«Թքած ունեմ քո կարծիքի վրա» (Տեսանյութ)

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում այսօր շարունակվեց Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Դատարանը շարունակեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները: Վալերի Պերմյակովին հարցաքննող քննիչը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ էր Պերմյակովը այդպես ուզում լքել Գյումրին, զինվորական ծառայությունը ու վերադառնալ Չիտա, կա՞ արդյոք լուրջ պատճառ, ի՞նչ հարաբերությունների մեջ է եղել ծառայակից ընկերների հետ ու

Ռուսաստանը ներում է բոլորին՝ բացի Հայաստանից (անիմացիոն տեսանյութ)

Ինչպես հայտնի է, գերտերությունները հաճախ ներում են զարգացող երկրների ունեցած պետական պարտքերը: Այդպես է վարվում նաև Ռուսաստանը, որը տասնյակ միլիարդավոր դոլարների պարտքեր է ներում բազում երկրների: Ու թեև Ռուսաստանը տասնյակ երկրների ներում է միլիարդավոր դոլարների պարտքեր, սակայն ոչ երբեք Հայաստանին: «Իրազեկ քաղաքացիների միավորում»

«Քառօրյա պատերազմի» իրադարձությունները լավ առիթ են՝ վերաիմաստավորելու մեր երկու երկրների հարաբերությունները»

«Կուզեի նշել հայ-ուկրաինական հարաբերությունների բարելավման կարեւորության մասին, որոնք վատացել էին այն բանից հետո, երբ Երեւանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում աջակցեց Մոսկվային՝ Ղրիմի հանրաքվեն անօրինական ճանաչելու որոշման քվեարկության ժամանակ: «Քառօրյա պատերազմի» իրադարձությունները լավ առիթ են՝ վերաիմաստավորելու մեր երկու երկրների հարաբերությունները եւ հասկանալու, որ Հայաստանին եւ Ուկրաինային միավորում է ավելին, քան առաջին հայացքից թվում է»,- «Առավոտի» հետ բացառիկ

«Բիոպարոքս» դեղի շրջանառությունը դադարեցվել է

Հիմք ընդունելով «Լես Լաբորատոիրես Սերվիե» դեղագործական ընկերության գրությունը, Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2016 թվականի ապրիլի 21-ի թիվ 0101069616 եզրակացությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի ապրիլի 22-ի թիվ 1213-Ա հրամանով դադարեցվել և անվավեր է ճանաչվել «Բիոպարոքս, (ֆուզաֆունգին)» դեղի բոլոր խմբաքանակների շրջանառությունը: Նախարարի հանձնարարականով` տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունները պետք

Պատմաբան. «Թուրքական պառլամենտի հայազգի պատգամավորի ելույթը կարծես բեմադրված է»

Էդիկ Գեւորգյանի կարծիքով, Թուրքական պառլամենտում Ցեղասպանության մասին ապրիլի 24-ի նախօրեին բարձրաձայնելը պատահական չէ

Կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել, ընդհանուր առմամբ, 3.384 մլրդ դրամ, իսկ ապրիլի 21-ին՝ 54 մլն դրամ

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-21 ժամանակահատվածում 4,493 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3,384,195,471 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն ապրիլի 21-ին՝ 54,441,478 դրամ՝ փոխանցված 118 անձանց կողմից: Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է

Քրիստոֆ Բերգները սահմանադրական փոփոխությունները որակել է որպես ժողովրդավարության հաստատմանն ուղղված եւս մի քայլ

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը: Արտակ Դավթյանը ողջունել է հյուրի այցը Հայաստան եւ խորհրդարան ապրիլքսանչորսյան միջոցառումների շրջանակում: Նա իր երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի դիրքորոշման, Բունդեսթագում տեղի

Մեղադրանք է առաջադրվել՝ դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 38-ամյա տղամարդուն: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի ապրիլի 18-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան 52 հասցեում գործող դեղատան վրա ավազակային հարձակում

Սերգեյ Լավրով. «Ես հասկանում եմ, ինչ էիք Դուք ասում, Սե՛րժ Ազատի, իհարկե, այն մասին, որ հիմա դժվար է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին և ս.թ. ապրիլի 2-5-ը ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Ողջունելով ՌԴ արտաքին գործերի նախարարին Երևանում՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը

«Մենք պետք է փոխենք պաշտոնական հռետորաբանությունը». Հայկ Դեմոյան. «Ա1+» (տեսանյութ)

Ապրիլի սկզբներին Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունից հետո Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայեցակարգային փաստաթուղթ է մշակել: Թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքերով՝ փաստաթուղթը վերաբերում է Ադրբեջանի կողմից հայության դեմ ցեղասպանական գործողություններ իրականացնելու նպատակադրությանը եւ հայկական բանակի նոր գործառույթին. «Մենք պետք է ասենք հայկական բանակի նոր գործառույթը նոր ցեղասպանության բացառումն է, դրա համար բանակը ունի պատասխանատվություն: Պատասխանատվություն՝ կանխարգելելու նոր

«Հերթական անգամ Ռուսաստանը կրակը հանգցնում է բենզինով»

Ուկրաինայի Բանակի, կոնվերսիայի, զինաթափման ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Վոլոդիմիր Սոլովյանի հետ «Առավոտը» զրուցել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերսկսված քառօրա պատերազմի, դրան նախապայման դարձած իրադարձությունների եւ սպասվող հնարավոր հետեւանքների մասին: Ներկայացնում ենք թեմայի շուրջ նրա դիտարկումները: «Ռուսական իշխանությունների ցինիզմը եւ Արեւմուտքի պասիվությունը արձակեցին ուժի ձեռքերը» – Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը երկար տարիներ եղել է «սառեցված» հակամարտության օրինակ: Բայց ապրիլի

Արսեն Ջուլֆալակյանը նույնպես կմեկնի Ռիո դե Ժանեյրո

Հայաստանցի 75 կգ քաշային ըմբիշ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Մոնղոլիայի մայրաքաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային երկրորդ մրցաշարում մաքուր 3-րդ տեղի համար գոտեմարտում 6-2 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Գերմանիայի ներկայացուցիչ Պասկալ Էիսելեի նկատմամբ եւ մեր հունահռոմեական ըմբշամարտի համար Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի չորրորդ ուղեգիրը նվաճեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո նոր փուլ է սկսվում». պատմաբան

Հայաստանը պետք է զարգացնի իր տնտեսությունն ու ռազմական արդյունաբերությունը

Գագիկ Ջհանգիրյան. ՀՀ-ին համաձայնեցված ԸՕ է պետք

Լեւոն Մարտիրոսյանը նախատեց ընդդիմադիրներին

Կարեն Միրզոյան. «Խորհուրդ եմ տալիս առաջնորդվել հենց այդ հայտարարություններով, այլ ոչ թե այլևայլ թերթային հրապարակումներով»

ԼՂՀ ԱԺ 2016 թ. ապրիլի 21-ի նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հնչեցված հարցերին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի պատասխանները Հարց. Արտաքին գործերի նախարարին ուղղված հարցի բովանդակությունը հետևյալն է՝ ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացում սեղանի վրա դրված են այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները: Ինչպիսի՞ պաշտոնական տեսակետ ունի ԼՂՀ-ն: Պատասխան. Հարգարժան գործընկերներ, շնորհակալություն հարցի համար։ Կարծում

Ավարտվել է Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 5 անձի։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Սյունիքի մարզի բնակիչ Հ.Մաթևոսյանը, Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհու հետ ամուսնանալու նպատակով վերջինիս առևանգումը կազմակերպելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել

Դավիթ Հարությունյանը բորբոքվեց. «Մնում է՝ մատները կտրենք»

Իշխանությունը ՀԱԿ-ին մեղադրում է ծայրահեղականության մեջ. ԸՕ-ի նախագիծն ընդունվեց

Կապիտան Հովսեփ Կիրակոսյանի սխրանքներին արձագանքում են Ջավախքի Ղադո գյուղից

Շարունակվում են Ջավախքից ստացվող օժանդակություններն ապրիլյան քառօրյա հերոսամարտում Արցախում ընկած քաջորդիների ընտանիքներին: Ապրիլի 21-ին Էջմիածնի շրջանի Ապագա գյուղ, Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի դիրքերի պաշտպանության ժամանակ հերոսաբար զոհված Հովսեփ Կիրակոսյանի հայրական տուն այցելեցին Ջավախքի ծայր հյուսիսում գտնվող Ախալքալաքի շրջանի Ղադո գյուղի ներկայացուցիչները, որոնք Կիրակոսյանների ընտանիքին փոխանցեցին գյուղի հասարակության կողմից հավաքագրված 200.000 դրամը: Ղադոցիները խոնարհվեցին հերոս

Հայաստանում հանգրվանած թալիշցիները

ՀՀ կառավարության կողմից անտեսված են. նրանք կացարանի կարիք ունեն Առցանց «Առավոտի» «Դեմ առ Դեմ» հաղորդաշարի շրջանակներում «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ու «Թալիշցի վետերանների միության» հիմնադիր քարտուղար Սլավա Բայունցը քննարկում են ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական հրետակոծության հետեւանքով ԼՂՀ Թալիշ գյուղից տեղահանված բնակիչների խնդիրները: Թալիշցիները լքել են իրենց բնակավայրն առանց առաջին անհրաժեշտության

ԱՄՆ դեսպան. «Միայն որակյալ կրթություն ստանալու միջոցով է, որ հաջորդ սերունդը կարող է կերտել ու ամրապնդել Հայաստանի ապագան»

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ կրթության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունները շոշափելի արդյունք են արձանագրել: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանը` Հայաստանի կրթության նկատմամբ ցուցաբերվող հոգատարության և աջակցության համար: Ես համոզված եմ, որ մեր բարդ տարածաշրջանում հենց

«Գտնում եք, որ ընտրակեղծարարին պետք է գնդակահարել՝ գնդակահարենք, հարց չկա». Դավիթ Հարությունյան

Եթե մեկը քվեատուփը հափշտակի, նրան միշտ չէ, որ դրա համար քրեական պատասխանատվության կենթարկեն: Պետք է պարզել՝ ուզե՞լ է այդ քայլով կեղծիք անել: Եթե չի ուզել՝ պետք է տուգանվի: Հովհաննես Մարգարյանը դժգոհեց՝ կարող է հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկները կարտոֆիլի պարկի մեջ լցնի, ասի՝ կներեք, կնքված չէ, 300 հազար կտա՝ կպրծնի:

«Ֆիլմը ցույց է տալիս, որ չկա սփյուռքահայ հասկացություն. մենք բոլորս հայ ենք». Վահե Յան

Ապրիլի 21-ին կայացավ «Արմատներ» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Բոստոնաբնակ լրագրող, բլոգեր Արամը ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին որոշում է գալ Հայաստան և իր բլոգում լուսաբանել կատարվելիք իրադարձությունները: Հայաստանում նա շատ պատահական հանդիպում է ֆրանսիաբնակ Անետին, որ Արամի բլոգի մշտական ընթերցողներից է՝Վանե մականունով: Ծնվում է սիրո պատմություն, որն ավելի է նրանց կապում հայրենի հողի հետ:

«Հասկանո՞ւմ եք ինչ եք ասում՝ 150 անգամ թվաբանության մեջ սխալվում եք». դաս՝ ՕԵԿ-ին (Տեսանյութ)

Հովհաննես Մարգարյանը սկսեց հաշվարկ անել՝ եթե 150 թեկնածու լինի, 150-ը բազմապատկեք 2000 տեղամասի, կստացվի 300 հազար հոգի, ԿԸՀ-ն 300 հազար թեկնածուի արդյունքները ո՞նց է ամփոփելու: Դավիթ Հարությունյանը ապշել էր պատգամավորի տրամաբանությունից:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031