Օրվա լրահոսը
«Հողերը հետ կտանք, երբ մեր զոհված տղերքին ողջ հետ վերադարձնեք». «Ա1+»
«Ալիև՛, որ եկել հող ես ուզում մեզնից, Լաչինն ես ուզում ու Աղդամը, բա դու կարա՞ս դրա տեղը մեր զոհված տղեքին մեզ վերադարձնես», -ասում է 77-ամյա Բորիկ պապն ու աչքերը թրջվում են: Ստեփանակերտցի Բորիկ Փիրումյանից պատերազմը խլել է արդեն չորս հարազատի կյանք, հիմա մեծ տղան է Աղդամում՝ առաջնագծում. «Տղաս 72 թիվ ա, երկու անգամ արդեն մասնակցել
Շատ կանայք հրաժարվում էին իրենց հասանելիքից՝ խնդրելով դրանք հասցնել սահմանի զինվորին (Ֆոտոշարք)
Քրիստինեն զինվորական հագուստով էր բարուրել նորածին որդուն՝ հավատով, որ նա նույնպես հոր նման հայրենասեր ու համարձակ է լինելու:
«Euro Ombudsman» պարբերականի միջազգային անդրադարձը ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցին
Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական “Euro Ombudsman” պարբերականն իր հերթական համարում հրապարակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ ԼՂՀ խաղաղ բնակչության եւ պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կատարած դաժանությունների մասին միջանկյալ զեկույցը: «Զեկույցում վերլուծված են Ադրբեջանի հայատյաց՝ միջազգային իրավապաշտպան բոլոր պահանջները խախտող քաղաքականությունը, ինչպես նաև դրա սարսափեցնող հետևանքները՝
Պարզվում են պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Աղաբեկյանի մահվան հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է
Առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ զորամասի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Աղաբեկյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ 21.04.2016թ.՝ ժամը 14:30-ի սահմաններում, N զորամասի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պ.Եգորյանը, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, ինքնաձիգից կրակոց է արձակել, որի հետևանքով նշված ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային
Գոյություն ունի կոնկրետ ոլորտ, որին տրամադրվող միջոցները կարելի է ուղղել բանակի հզորացմանը. «Ազգ»
Հայտնի չէ, թե ում գրպաններում առանց արդյունքի հայտնվող տարեկան մոտ 1 մլրդ դրամը գուցե այդքան էլ շատ չէ, բայց քիչ էլ չէ:
«Նախկին հանցավոր իշխանությունների» երկրորդ դեմքն էր շրջանառության մեջ դրել «ոչ մի թիզ հող» թեզը. «Չորրորդ իշխանություն»
Երեկ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձել է ղարաբաղյան խնդրի կարգավորման սկզբունքներին եւ ինչ-որ տարածքներ զիջել-չզիջելու վերաբերյալ շրջանառվող խոսակցություններին ու հայտարարել, թե «ոչ մի թիզ հող» եզրույթի մասին ժամանակին ասել է Բաբկեն Արարքցյանը, բայց դա «վերջնական կատեգորիա չէ», եւ «մի թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ՝ կարող է դերակատար չլինել»։ Հասկացաք։ Տասնութ տարի
Կիևի քաղաքապետ Կլիչկոն վայր է ընկել հեծանիվից. Lenta.ru
Չնայած այն հանգամանքին, որ Կլիչկոն աշխատանքի է գնում հեծանիվով, այնուամենայնիվ, նրան ուղեկցում են թիկնապահները:
Մեկ անգամ արդեն խփված տանկը կարելի՞ է անընդհատ նորից խփել. «Չորրորդ իշխանություն»
Մեկ էլ տեսար՝ գեներալ Մանվելի զորքը մի օր որոշեց եւս մեկ անգամ ազատագրել, ասենք, Լաչինը կամ Քելբաջարը։
Արման Նավասարդյան. «ՀԱՊԿ-ի փաստաթղթի վերաբերյալ շատ լուրջ բանավեճեր են ընթանում». «Իրատես»
Ռուսաստանը երբեք չի խառնվել ու չի խառնվելու Ղարաբաղի ազատագրման, ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման գործին։
Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Սպարտակ Քալաշյանի մահվան դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է
Առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանի մահվան հանգամանքները: Քրեական գործի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել է։ Նախնական քննության տվյալներով՝ 21.04.2016թ.՝ ժամը 07:00-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Բարեյանը խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, իրեն ամրակցված
Պյոտր Սվիտալսկի. «Այս հակամարտության առնչությամբ ԵՄ-ի նկատմամբ ցանկացած քննադատություն անարդար է» «Ժողովուրդ»
Ես հասկանում եմ, որ հակամարտությունների ժամանակ գլուխ է բարձրացնում հուզականության, հիասթափության զգացումը:
Մաքրման աշխատանքներ` Հյուսիսային պողոտայում
Սահմանված ժամանակացույցի համաձայն որոշակի հաճախականությամբ «Սանիթեք» ընկերությունը սանմաքրման լայնածավալ աշխատանքներ է կազմակերպում մայրաքաղաքի հրապարակներում, պողոտաներում: Որոշակի պարբերականությամբ հատուկ նյութերով մաքրման աշխատանքներ են կատարվում նաև Հյուսիսային պողոտայում: Գործընթացում ներգրավվում են ինչպես լրացուցիչ մարդկային, այնպես էլ տեխնիկական ռեսուրսներ` փոշեկուլներ, ջրցան մեքենաներ և մասնագիտացված այլ մեքենասարքավորումներ: Երևանի քաղաքապետարան
Մեղավոր են բոլորը՝ բացի Հայաստանի անկարող իշխանություններից. «Հայկական ժամանակ»
Քառօրյա այս պատերազմի ընթացքում էլ պաշտոնական որեւէ ելույթ հայկական դիվանագիտության բացթողումների, հայկական ԶՈԻ գլխավոր հրամանատարության թերությունների մասին, ոչ մի ինքնաքննադատություն չհնչեց։ Միակ լուրը, որը չթաքցվեց ու ամենայն մանրամասնությամբ ներկայացվեց լրահոսում, զոհված զինվորների երկար ցուցակն էր ու նրանց հերոսության նկարագրությունը՝ փամփուշտ չունեին, բահով են կռվել, տանկը փչացավ, տանկիստը հերոսաբար զոհվեց… Բոլորն էլ հասկանում են, որ մեր
Փախստականների ճգնաժամ. ընկալումն ու իրականությունը` ըստ հետազոտության
Այսօր «Ավրորա» մրցանակը հրապարակեց The Humanitarian Index (Մարդասիրության ցուցանիշ) ամենամյա համաշխարհային առաջին հարցման արդյունքները։ Հետազոտությունն աշխարհով մեկ ուսումնասիրում է հումանիտար ճգնաժամերը, դրանց պատճառները եւ այն, թե ովքեր են ի վիճակի լուծելու դրանք։ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից եւ Իրանից հետազոտությանը մասնակցած բոլոր 4,600 հարցվողները ներկայիս եւ առաջիկա հինգ տարիներին հումանիտար ամենահրատապ մարտահրավերների շարքի առաջին
Սամվել Նիկոյան. «Այն, որ ՌԴ-ն Ադրբեջանին ցանկանում է տեսնել ԵՏՄ կազմում, նորություն չէ». «Հայկական ժամանակ»
Մենք ասում ենք, եթե Ադրբեջանի զենքի մատակարարումը ձեր ձեռքում պահելու խնդիր ունեք, ապա բարի եղեք ձեր խոստման համաձայն՝ պահպանել նաեւ ռազմական հավասարակշռությունը։
Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել ԼՂՀ հակամարտության վերաբերյալ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որտեղ նշվում է, որ 1994 և 1995թ. կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածություններն անժամկետ են և հանդիսանում են հակամարտության կարգավորման հիմքը։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքը։ ՌԴ արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ սկզբունքային այդ դիրքորոշումը ամբողջովին
Թուրքիայի ԱԳ նախարար. Հայաստանը խախտեց հրադադարը. «Հաբերլեր»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «Երիտասարդ դիվանագետներ միջազգային կրթական ծրագրի» շրջանակներում հանդիպել է ավելի քան 200 երիտասարդ դիվանագետների հետ, որոնց առջև ելույթ ունենալով, խոսել է տարբեր թեմաների մասին։ Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Վերոնշյալ ծրագիրը կազմակերպվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի նախաձեռնությամբ, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած
Հարց կառավարությանը. ինչո՞ւ կրթություն ստանալու իրավունք չունեն աղքատ ընտանիքների երեխաները. «Հրապարակ»
05.12.2013թ., Տիգրան Սարգսյան, ՀՀ վարչապետ (նշված ժամանակ)։ «Մենք պետք է ձեզ հետ կարողանանք սոցիալապես խոցելի ընտանիքներում լուծել աղքատություն ծնող հիմնարար խնդիրները։ Կրթության բացակայությունը, կրթական մակարդակի ցածր լինելը ՀՀ-ում աղքատություն ծնող կարեւորագույն պատճառներից մեկն է։ Ներդրված նոր հայեցակարգով՝ ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է պատճառ դառնա, որպեսզի աղքատ ընտանիքների երեխաները զրկվեն կրթություն ստանալու հնարավորությունից։ Այսուհետ բացառվելու է,
Արդարադատության նախարարը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Բուլղարիայում անցկացվող «Դատական համակարգի անկախության և անկողմնակալության ամրապնդումը» թեմայով բարձրաստիճան համաժողովի շրջանակում, ապրիլի 21-ին կարճատև հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ: Արփինե Հովհաննիսյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումներից հետո իրավական ակտերում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն ու դրա շուրջ շահագրգիռ
Մայիսից թանկացում է սպասվում. «Ա1+» (տեսանյութ)
Հայաստանում առաջիկայում ապրանքները կթանկանան միջինը 3%-ով։ Ըստ Կենտրոնական բանկի՝ գների բարձրացումն անհրաժեշտ է, որպեսզի գնաճի ակնկալիքները կայունանան, ինչը հատկապես կարևոր է ներդրողների համար։ «Կենտրոնական բանկի հիմնավորումները հավասարակշռված են և արտացոլում են այն պատկերը, որ առկա է թե ներքին գնաճային իրավիճակը պայմանավորող հանգամանքներով, և նաև արտաքին այն ազդակներով, որոնք հատկապես պայմանավորում են Հայաստանում գնաճային իրավիճակը»,- ասում
Հրապարակվել է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակը. Time
Հանրահայտ Time հանդեսը հրապարակել է իր վարկածով՝ աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակը, որոնց թվում են ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ քաղաքական գործիչներից մինչև արվեստի ներկայացուցիչներ։ Ամենաազդեցիկ 100 անձանց շարքում են հայտնվել օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոն, հայտնի թեթև ատլետ Հուսեյն Բոլտը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգերը, Նիկի Մինաժը և այլ հայտնի մարդիկ։ Քաղաքական գործիչների շարքում
Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը անչափահասին վրաերթի է ենթարկել և դեպքի վայրից դիմել փախուստի
2015 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ Միհրան Հ.-ն իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անչափահաս Նարեկ Գ.-ին և նրա առողջությանն անզգուշությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Այնուհետև նույն պաշտոնատար անձը ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել է փախուստի: Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ ճանապարհային
Հասմիկ Պողոսյանը բացատրում է, թե ինչու չի հանրայնացվում Ռոբեր Գեդիկյանի «Մի խենթ պատմություն»-ը
ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի պատասխանը` ս. թ. ապրիլի 21-ին, aravot.am կայքի «Մշակույթ» բաժնում հրապարակված, ՀՀ քաղաքացի Արշալույս Սարոյանի «Ինչո՞ւ չեք հանրայնացնում Ռոբեր Գեդիկյանի «Խենթ պատմությունը» վերնագրով բաց նամակին: Հարգելի Արշալույս Սարոյան, Ռոբեր Գեդիկյանի «Մի խենթ պատմություն» խաղարկային կինոնկարը` 2015 թվականին դիտել եմ «Մոսկվա» կինոթատրոնում և ֆիլմի գեղարվեստական բարձր արժեքի վերաբերյալ Ձեր կարծիքը լիովին կիսում
Ղազախստանի ԱԳ նախարար. Ղազախստանը մեծ կարևորություն է տալիս Եվրամիության հետ հարաբերությունները. Interfax.kz
Ղազախստանի արտաքին գործերի նախարար Եռլան Իդրիսովը ելույթ է ունեցել Աստանայում ընթացող Եվրասիական 13-րդ մեդիաֆորումի ընթացքում։ Այս մասին հաղորդում է Interfax.kz կայքը։ Ղազախստանի արտաքին գործերի նախարարի խոսքերով՝ Եվրամիության ինտեգրացիոն գործընթացներն օրինակ են ծառայել ԵԱՏՄ-ի ձևավորման գործում։ Արտաքին գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ աշխարհում դեռևս չի ստեղծվել պետությունների միավորման ավելի լավ ձևաչափ, քան Եվրամիությունը։ Իդրիսովի խոսքերով՝ «Եվրամիությանը հաջողվել է
1915 ֆիլմի օրիգինալ երգերից Արի իմ Սոխակ օրորոցային երգի տեսահոլովակի պրեմիերա՝ Սերժ Թանկյանի հեղինակությամբ և կատարմամբ
Alternative Press ամերիկյան գլխավոր երաժշտական թողարկությունն այսօր ներկայացրեց Սերժ Թանկյանի վերջին երաժշտական տեսահոլովակը՝ «Արի՛, ի՛մ Սոխակ» հայկական օրորոցայինը, որը մշակել և գործիքավորել է Թանկյանը: Երգը կատարում են Սերժ Թանկյանը և վոկալիստ Լարիսա Ռայանը: Այս օրորոցայինը այն 23 երգերից մեկն է, որը հրապարակվելու է այսօր՝ ապրիլի 22-ին, որպես «1915» ֆիլմի օրիգինալ երաժշտության մաս՝ մշակված Սերժ Թանկյանի կողմից: Նախնական
Ասել է՝ թիրախը ես եմ, ու 25 զինվորներին դուրս է հանել. «Հրապարակ»
Ծանր վիրավորված կապիտանը, սակայն, չի ընկրկել։ Այդ վիճակում 30 մետր վազելով առաջ է գնացել եւ նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։
Ի՞նչը պետք է մեզ զբաղեցնի, և ո՞վ պետք է զբաղեցնի Լավրովին. «Ժամանակ»
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ցանկացած ակտիվ կամ թեժ փուլում տարածքային զիջումների կամ փոխզիջումների խնդիրը դարձել է ամենաակտիվ շոշափվող թեմաներից մեկը, և ոչ միայն զարմանալի ոչ մի բան չկա այն հարցում, որ այսօր այդ խնդիրը ևս դարձել է ակտիվ քննարկումների առարկա, այլ միանգամայն սպասելի էր, որ հենց այդպես էլ կլինի: Եվ այս իմաստով արդեն երևի թե
Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշապաստառի բացում Մարսելում
Ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Բյուշ-Դե-Ռոնի շրջանային խորհրդի շենքի պաշտոնական սրահում տեղի ունեցավ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշապաստառի բացում` խորհրդի նախագահ Մարտին Վասալի նախաձեռնությամբ և մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին Մարսելի 11-12 սեկտորի պատգամավոր-քաղաքապետ Վալերի Բուայեն, 9-10 սեկտորի քաղաքապետ Լիոնել Ռուայե-Պեռոն, Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փառաքյանը, հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հարավային խորհրդի /CCAF-SUD/ նախագահ Սիմոն
Կարիք կա անկեղծ խոսակցության
Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի որեւէ պաշտոնյայի, որը կանգնում է զոհված 100 տղաների ծնողների առաջ եւ ասում. «Չնայած ձեր որդիները զոհվել են` պաշտպանելով թշնամուց հայրենի հողի մի քանի մետրը, ես համաձայն եմ կամավոր, առանց կռվի հանձնել մի քանի շրջան եւ թույլ տալ, որ նույն թշնամու բանակն ու ծանր հրետանին առաջանան ոչ թե մի քանի մետրով, այլ


















































