Օրվա լրահոսը

Հայաստանում էր ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը

Այցի նպատակը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարաշտաբային դասընթացի ունկնդիրների համար օպերատիվ պլանավորման գործընթացի վերաբերյալ դասընթացի անցկացումն էր:

Դավիթ Հարությունյան. «Ոչինչ չի կարող 100 տոկոսով բացառել ընտրակեղծիքները». «Չորրորդ իշխանություն»

Մեր առաջարկած նախագծում ներդրված մեխանիզմը հնարավորություն է ընձեռում բացահայտել ցանկացած ընտրախախտում:

Վրաստանի վարչապետ. Վրաստանը դինամիկ, ժամանակակից և ժողովրդավարական երկիր է. Грузия Online (Տեսանյութ)

Ստրասբուրգ այցելած Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ԵԽԽՎ շենքում ընդունելություն է կազմակերպել Վրաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ, որին մասնակցել են բազմաթիվ հյուրեր։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։ Վրաստանի նախագահը ելույթ է ունեցել հավաքվածների առջև, որի ընթացքում ասել է. «Վրաստանի համար մեծ նշանակություն ունի, որ անկախության 25-ամյակը մենք նշում ենք եվրոպացի ընկերների շրջապատում, և Եվրոպայի

Շուշիում շարունակվում է բացօթյա օպերաների ավանդույթը

Արդեն սկսվել են Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի փորձերը Օպերային հրապարակային բեմադրությունները, որոնք վաղուց ի վեր ընդունված էին աշխարհում, մեզ մոտ իրականություն դարձան միայն 1990-ականներին: Ազգային օպերային թատրոնը Զվարթնոցի ավերակների վրա ներկայացրեց Տիգրանյանի «Անուշն» ու Դոնիցետիի «Պողիկտոսը»: Տարիների ընդմիջումից հետո միայն Արցախի հինավուրց բերդաքաղաք Շուշիի ռեալական ուսումնարանի տարածքում 2013թ. բեմադրվեց Ա. Բաբաեւի «Արծվաբերդը», 2014-ին՝ Տերտերյանի

Կոնստանտին Զատուլին. լիովին տրամաբանական ու իրավաչափ կլինի անկախությունը՝ տարածքների վերադարձի փոխարեն. «168 ժամ»

«168 ժամի» հետ զրույցում ռուսական ԱՊՀ ինստիտուտի ղեկավար, քաղաքական գործիչ Կոնստանտին Զատուլինը, ով ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բազմիցս հանդիպումներ է ունենում ՌԴ իշխանությունների հետ, անիրատեսական համարեց քննարկվող սցենարները։ Ապա նա նշեց կարգավորման իր պատկերացումը։ Զատուլինն ասաց, որ կողմերը հստակ հասկանում են, որ լիովին տրամաբանական ու իրավաչափ կլինի անկախությունը՝ տարածքների վերադարձի փոխարեն, բայց և՛ Հայաստանում, և՛

Քոչարյանի տան վրա ուսումնական նռնակ նետողին երեւի կուղարկեն պարտադիր բուժման. «Հայկական ժամանակ»

Ապրիլի 15-ին Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետած 32-ամյա Հովհաննես Մուրադյանին երեկ մեղադրանք է առաջադրվել: Մինչ ՔԿ-ի հաղորդագրությունը զրուցել էինք Հովհաննես Մուրադյանի հոր՝ Սերգեյ Մուրադյանի հետ։ – Իսկ ինչո՞ւ հենց Ռոբերտ Քոչարյանը, ի՞նչ կապ ունի նրա հետ։ – Ինքը բողոքում էր իշխանություններից։ Ռոբերտ Քոչարյանից բռնած՝ Սերժ Սարգսյանից, Լեւոն Տեր-Պետրոսյանից մինչեւ Ալիեւ ու Օբամա բողոքում էր։

Մի խումբ գյուղացիներ Հովիկ Աբրահամյանի մոտ են

Նրանք պահանջում են մթերած խաղողի գումարները

Լոս Անժելեսում ցուցադրվել է «Սամվել Բաբայան. տվե՛ք ինձ հերոսին» ֆիլմը (Տեսանյութ)

Նախօրեին Լոս Անժելեսում ցուցադրվել է «Սամվել Բաբայան. տվե՛ք ինձ հերոսին» վավերագրական ֆիլմը՝ Արցախյան պատերազմի հերոսական էջերի պատմության, ինչպես նաև Պաշտպանության բանակի առաջին հրամանատար Սամվել Բաբայանի մարտական ուղու, դերի և նշանակության մասին: Հիշեցնենք, որ օրեր առաջ կայացել էր ցուցադրությունը Մոսկվայում: Առաջիկայում ֆիլմը ցուցադրվելու է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, ՈՒրուգվայի և մի շարք այլ երկրների հայկական համայնքներում, ինչպես

Էրդողանի գլխավոր խորհրդական. Առանց նախապայմանների Հայաստանը պետք է անհապաղ լքի Լեռնային Ղարաբաղի տարածքը. Sabah

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մեթին Գյունդողդուն, Թուրքիայում սովորող ադրբեջանցի ուսանողների և այլ անձանց հետ միասին այցելել են Թուրքիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիկ Նուսրաթ Բաղիրովին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah լրատվական կայքը։ Ադրբեջանցի դեսպանի հետ կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահի գլխավոր

Արցախի վարչապետը հանձնարարականներ է տվել առաջնագծի ինժեներական աշխատանքների կազմակերպման շուրջ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 20-ին խորհրդակցություն է հրավիրել՝ պաշտպանության, քաղաքաշինության ու քաղաքացիական պաշտպանության ոլորտների պատասխանատուների, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել շինարարական ընկերությունների ներկայացուցիչներին՝ վերջին շրջանի ռազմական գործողություններից հետո առաջնագծի ամրացման ինժեներական աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար: «Բոլորիս քաղաքացիական պարտքն է հայրենիքի պաշտպանության համար զոհաբերելու ոչ միայն ունեցվածքը, այլ նաև՝

Կարեն Աղամալյան. «Մեր բռնցքամարտիկները Ռիոյում կարող են հաճելի անակնկալներ մատուցել»

Անկախ Հայաստանի պատմության մեջ Հայաստանը օլիմպիական խաղերում չորս բռնցքամարտիկ ունեցել է Պեկինում՝ 2008 թվականին: Այն ժամանակ մեր բռնցքամարտիկները ուղեգրեր նվաճել էին երեք մրցաշարերում. մեկը՝ աշխարհի առաջնությունում, երկուսը՝ վարկանիշային մրցաշարերում: Հիմա էլ մենք չորս ուղեգիր ունենք, բայց բոլորը ձեռք բերվեցին օրերս Թուրքիայում անցկացված վարկանիշայինում: Հայաստանի բռնցքամարտի հավաքականն արդեն Երեւանում է: «Առավոտը» զրուցել է գլխավոր մարզիչ Կարեն

«Մեզ աղետ է սպասվում». Պարույր Հայրիկյան

«Օրվա հրամայականն է Հայաստանի հրաժարումը մեզ պարտադրված ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ եւ այլ կեղծ միություններից, կազմակերպություններից»

Քաղաքացին հայտնել է իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալներ. հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Հովհաննես Դ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Հովհաննես Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի մարտի 11-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող սուպերմարկետի աշխատակցուհու հետ կենցաղային

Լոս Անջելեսում կկայանա հայ ռեժիսորի ֆիլմի պրեմիերան (Տեսանյութ)

Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» փաստագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին:

Մի բան, համենայն դեպս, որեւէ մակարդակում չի հերքվում, տարածքների վերադարձը. «Ժողովուրդ»

Լավրովը գալիս է Երեւան՝ լսելու ՀՀ իշխանությունների պատասխանը։ Դա արվում է ադրբեջանա-ռուսական ինֆորմացիոն բավականին հզոր գրոհի պայմաններում, երբ ռուսական ազդեցիկ լրատվամիջոցները, երկրորդելով Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությունը, մեկը մյուսի հետեւից ծավալուն հոդվածներ են գրում այն մասին, որ առաջիկա օրերին Պուտինի նախաձեռնությամբ սկսվելու է բանակցային նոր, ինտենսիվ փուլ, որի արդյունքում Պուտինը կողմերին «համոզելու է գնալ ցավոտ փոխզիջումների»,

Տղերքը կռվում են չխնայելով ամենաթանկը` կյանքը

Բանակն է մեր խաղաղության ու անկախության հիմնական երաշխավորը: Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակն ու հայրենիքի խախտված անդորրն անհանգստացնում է յուրաքանչյուրիս: Արցախյան քառօրյա գոյամարտն, ու նրան հաջորդած կորուստների թիվը մտահոգիչ է: Զինվոր ունի ողջ հայ ժողովուրդը: Հազվադեպ ենք հանդիպում ընտանիքներ,որտեղ ծառայող, կամ զինվորական ծառայությունը` հայրենիքի առաջ կատարած զավակներ չլինեն: Հայրենիքն ու ընտանիքը հավասար հարթակների վրա են: Իսկ լարված

Ամերիկյան հանդեսը անդրադարձել է Հայաստանին և մեր հարևաններին

Ամերիկյան The Weekly Standard հանդեսում ծավալուն հոդված է հրապարակվել Հայաստանի Հանրապետության, մեր հարևանների և ընդհանրապես մեր տարածաշրջանի մասին։ Հոդվածի սկզբում նշվում է, որ հարևանների պարագայում Հայաստանի Հանրապետությանը բաժին են հասել բավականին կոշտ հարևաններ, որոնցից 3-ը իսլամադավան երկրներ են։ Հոդվածի սկզբում նշվում է նաև, որ Հայաստանի վրա մեծ ազդեցություն ունի Ռուսաստանի Դաշնությունը, իսկ հայ-ռուսական համագործակցությունը Թուրքիայում

Ղարաբաղը հանձնելու ծրագի՞ր է բերում Երեւան Լավրովը

Ի՞նչ է առաջարկում Պուտինը Սերժ Սարգսյանին` ռուս-ադրբեջանական պլանների ձախողման ֆոնին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանում է Հայաստան: ՀՀ իշխանությունների հետ բանակցություններից հետո նախատեսված է նրա եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի համատեղ մամլո ասուլիսը: Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ հավանաբար նպատակ ունենալով փոքր-ինչ մեղմել Երեւանից Բաքու մեկնած

Արամ Սարգսյան. «Կարծում եմ, առաջիկա 1-2 ամիսներին լուրջ ռազմական բախումներ չեն լինի». «Հայկական ժամանակ»

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը պատասխանել է նաեւ դարաբաղյան հարցում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ հարցերին։ – Որքանո՞վ է բանակցային գործընթացի վերսկսումը կամ պատերազմական գործողություններին վերադարձը կախված համաշխարհային բեւեռներից։ – Եվրոպան եւ Արեւմուտքը մշտապես կողմնակից են, որ այստեղ խաղաղություն լինի։ Դա բխում է իրենց նյութական շահերից, որովհետև իրենք ուզում են, որ իրանական եւ թուրքմենական գազը

Պուտինը եւ Ալիեւը կհասկանան, որ իրենք չեն այն գործիչները, որոնց վերապահված է Ղարաբաղի հարցի լուծումը. «Հրապարակ»

Զորքը խաղաղարար է, եթե ունի միջազգային հանրության հավանությունը որեւէ հարցի կարգավորման ժամանակ։ Մնացած բոլոր դեպքերում, եթե նույնիսկ կողմերից մեկն էլ խնդրի խաղաղապահներ մտցնել, դա չի կարող դիտվել իբրեւ խաղաղապահ առաքելություն։ Մոսկվան եւ Բաքուն, ամենայն հավանականությամբ, սպասում էին, որ ապրիլի 2-3-ին հենց Հայաստանը կխնդրի խաղաղապահներ ուղարկել, բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Հայկական զորքերը

ԱՄՆ-ի թուրքական համայնքը ակտիվորեն նախապատրաստվում է ապրիլի 24-ին. «Անադոլու»

ԱՄՆ թուրքական համայնքը ակտիվորեն պատրաստվում է Հայոց ցեղասպանության 101-ամյակին և այս օրերին հակահայ միջոցառումների շարք է իրականացնում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Մասնավորապես Նյու Յորքի աշխարհահռչակ Բրուքլին կամրջի հարևանությամբ շուրջ 150 երիտասարդ է հավաքվել, որոնք մոտավորապես տասը րոպե տևողությամբ հակահայկական բնույթի միջոցառում են իրականացրել։ Երիտասարդների մեծ մասը ամերիկացի է եղել, նրանք կրել

«Հարսնաքար» ռեստորանի մոտ հայտնաբերվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ուղեմասի տնօրենի դին. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Երևանի շտապօգնության թիվ 5 ենթակայանի հերթապահ խումբը կանչով մեկնել է Աճառյան փողոց՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, որտեղ Վազ 2107 մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է տղամարդու դի: Պարզվել է՝ մահացածը հանդիսանում էր Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 54-ամյա Խաչատուր Քիթափսզյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն աշխատում

Մայրական աղոթքի զորությունը

Աստծո զորությունն ու ուժը վկայող բազմաթիվ օրինակներ կան, հատկապես, եթե Ամենակալին դիմում է սեփական մայրդ: Մայրական աղոթքի զորությունը նաեւ մեր հերոսներին է ուղեկցել Արցախյան հերոսամարտի ընթացքում, իսկ այդ մասին պատմություններն իր «Արցախյան վկայություններ» գրքում հավաքել է Մաքսիմ Ոսկանյանը: Դրանցից մեկը Եղնիկ Վաչոյի մասին է, ով ծնվել է 1965թ. փետրվարի 25-ին՝ Զորավար Անդրանիկի ծննդյան օրը՝ ուղիղ

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Էլիբեկյանին` ծննդյան 75-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: «Դուք արվեստագետների այն սերնդի ներկայացուցիչներից եք, ովքեր դեմ գնալով ժամանակի կարծրատիպերին, նոր էջ բացեցին հայ կերպարվեստի պատմության մեջ: Լինելով հայ գեղարվեստի վարպետների արժանավոր հետևորդը և Ձեր ընտանեկան նկարչական ավանդույթների շարունակողը՝ Դուք կարողացել եք կերտել գույների ու ձևերի

Նազարբաևը կոչ է արել արմատախիլ անել պատերազմները. vlast.kz

Ղազախստանի փոխվարչապետ Դարիգա Նազարբաևան Եվրասիական մեդիա ֆորումի ընթացքում ընթերցել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ուղերձը՝ ուղղված ֆորումի պատվիրակներին։ Այս մասին տեղեկացնում է vlast.kz կայքը։ Նախագահ Նազարբաևի ուղերձի մեջ մասնավորապես հիշեցվել է, որ Ղազախստանի նախագահը առաջարկել է «Խաղաղություն. 21-րդ դար» մանիֆեստը, որի նպատակը աշխարհում առկա պատերազմներն արմատախիլ անելն է։ Ուղերձում մասնավորապես հնչել է. «Այս դարը, շնորհիվ

Առաջին եռամսյակի ընթացքում ծնվել է 9100 երեխա

ՀՀ առողջապահության նախարարության հավաքագրած տվյալներով` այս տարի հանրապետությունում առաջին եռամսյակի ընթացքում ծնվել է 9100 երեխա: 5008 փոքրիկ լույս է աշխարհ է եկել մայրաքաղաքում, իսկ 4092-ը` Հայաստանի մարզերում: Նշված ժամանակահատվածում ամենաշատ ծնունդները գրանցվել են Շիրակի մարզում` 737 երեխա: Մաղթում ենք նորածիններին առողջ և խաղաղ մանկություն:   ՀՀ առողջապահության նախարարություն

Մեծ Բրիտանիայի թագուհին կնշի ծննդյան 90-ամյակը. USA Today

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը այսօր կնշի իր ծննդյան 90-ամյակը: Օրվա ընթացքում նախատեսվում է անցկացնել մի շարք միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում է USA Today-ը։ Նշվում է, որ Եղիսաբեթը ծննդյան տոնակատարությունները կնշի իր 94-ամյա ամուսին Ֆիլիպի հետ, որը հունիսին կդառնա 95 տարեկան։ Մեծ Բրիտանիայի թագուհու ծննդյան կապակցությամբ մի շարք միջոցառումներ են նախատեսվում։ Այգիներից մեկում Եղիսաբեթն ու

Երեւանցի Տաթեւ Աբրահամյանը ԱՄՆ-ի առաջնությունում գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Շախմատի ԱՄՆ-ի կանանց առաջնության մասնակիցները մեկօրյա հանգստից հետո վերսկսել են պայքարը չեմպիոնի կոչման համար: Կանանց առաջնությունում Տաթեւ Աբրահամյանը վեցերորդ տուրում հաղթելով Սաբինա Ֆրանչեսկա Ֆուազորին՝ Իրինա Կրուշի եւ Նազի Պաիկիձեի հետ միասին 4,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր նա խաղալու է ետնապահ Ալիսա Մելեխինայի հետ: Տաթեւ Աբրահամյանը ծնվել է Երեւանում: Նա Հայաստանի աղջիկների հնգակի չեմպիոն

Թանկյանի երաժշտությունը՝ «Ավրորային»


«Ավրորայի երազանքը»՝ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի ստեղծագործությունը՝ նվիրված «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակին:  «Ավրորա» մրցանակը կշնորհվի Երեւանում, 2016 թվականի ապրիլի 24-ին: Մրցանակն սկիզբ է առել 100 LIVES նախաձեռնությունից, որի հիմքում Հայոց ցեղասպանության ընթացքում մարդկային կյանքերի փրկության եւ հերոսության ոգեշնչող պատմություններ են: Այս թեման հոգեհարազատ է Թանկյանին, քանի որ նրա ընտանիքը չէր փրկվի առանց ամերիկացի միսիոներների, որոնց

Տնտեսական ակտիվությունը բարելավվել է. «Հայոց աշխարհ»

Մինչ միջազգային ֆինանսական կազմակերպությունները՝ մասնավորապես Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը, իրենց վերջին զեկույցներում նվազեցրին Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումները, տնտեսական ակտիվության ցուցանիշը դարձյալ բարելավվել է։ Վիճակագրական ծառայության տվյալներով, առաջին եռամսյակում գրանցվել է 5,5 տոկոս տնտեսական ակտիվություն։ Հիշեցնենք, որ 2015թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը 2,5 տոկոս էր։ Փետրվարին արձանագրված նահանջից հետո տնտեսական ակտիվությունը կրկին վերադարձել է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031