Օրվա լրահոսը
Ո՞րն էր ԱԱԾ-ի ուղերձը՝ երեկվա ասուլիսում. Սաքունցը՝ ԱԱԾ-ի «ծիծաղելի եւ ոչ պրոֆեսիոնալ» հետաքննության մասին
Ինքնին նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկությունների միակողմանի հրապարակումը մինչ նախաքննության ավարտը արդեն իսկ կասկածելի է: Պետք է հասկանալ, թե ո՞րն է նման հրապարակման դրդապատճառը: «Լուրջ չի կարելի ընդունել, որ հնարավոր է այդքան մեծ թվով մարդկանց խմբով կազմակերպել ահաբեկչական գործողություններ»,- Aravot.am-ի հետ զրույցում իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսպիսի տպավորություն էր ստացել ԱԱԾ քննչական
Վարչական դատարանը հոսանքի թանկացման դեմ պայքարող ակտիվիստին տուգանեց
Տիգրան Մազմանյանի փաստաբանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել «Վարչական դատարանը որոշեց ոստիկանության հայցն ընդդեմ Տիգրան Մազմանյանի բավարարել, իսկ մեր հակընդդեմ հայցը՝ մերժել։ Տիգրան Մազմանյանին վարչական պատասխանատվության ենթարկեցին 50 000 դրամի չափով»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Մազմանյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը։ Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 11-ին Բաղրամյանի պողոտայում էլեկրաէներգիայի սակագնի
Արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման շուրջ խորհրդատվություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև
Մարտի 31-ին Պրահայում Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարությունների միջև տեղի ունեցան խորհրդատվություններ` արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ: Խորհրդատվությունների շրջանակներում ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը և ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հանդիպումներ ունեցան Չեխիայի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավարության և աշխատակիցների հետ, ծանոթացան իրենց չեխ գործընկերների կողմից տարվող աշխատանքներին, քննարկեցին համագործակցության հնարավորությունները:
«Հնագիտական պեղումները միայն գիտական նպատակների համար չեն». Պավել Ավետիսյան
«Հայաստանում վերջին տարիներին հնագիտական դաշտային հետազոտություններն աննախադեպ ծավալների են հասել թե՜ քանակական, թե՜ որակական առումով: Այսօր ինչ պեղվում, ուսումնասիրվում է, իր ծավալով շատ ավելին է, քան խորհրդային տարիներին արված աշխատանքը: 2015թ.-ին կատարած աշխատանքները լավ արդյունքներ են տվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը: Պարոն
Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ Ղազախստանում
Մարտի 30-ին Ղազախստանի Ակտոբե (Ակտյուբինսկ) մարզկենտրոնի ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպվել էր Ղազախստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ: «Վերադարձ» խորագիրը կրող համերգին Ակտոբեի ֆիլհարմոնիայի մենակատարների և երաժշտական քոլեջի ուսանողների կատարմամբ հնչեցին մեծ կոմպոզիտորի հանրահայտ երգերը, դաշնամուրի, ջութակի, շեփորի համար գրված ստեղծագործություններ: Տեղի կամերային նվագախմբի և կամերային երգչախմբի կատարմամբ հնչեցին Բաբաջանյանի «Նոկտյուրնը»,
Հափշտակվել են պատմամշակութային առանձնակի արժեք ունեցող՝ բրոնզեդարյան շրջանի հնաոճ առարկաներ. հարուցվել է քրեական գործ (Լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պատմամշակութային առանձնակի արժեք ունեցող՝ բրոնզեդարյան շրջանի հնաոճ առարկաներ հափշտակելու դեպքի առթիվ: Նախնական քննության տվյալներով՝ Կապան քաղաքի բնակիչներից մեկը 2016 թվականի փետրվար-մարտ ամիսներին մետաղորոնիչ սարքի միջոցով հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող «Շինատեղ» գյուղատեղիի տարածքից հայտնաբերել ու հափշտակել է բրոնզե հնագույն զարդեր և այլ հնաոճ առարկաներ։ Քննության
ՄԻՊ-ի տարեկան հաղորդումը 2015 թվականի ընթացքում Պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին
Այսօր հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը 2015 թվականի ընթացքում Պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջների: Հաղորդմանը կից հրապարակվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի 2015 թվականի գործունեությունն արտացոլող զեկույցը: Շնորհակալություն ենք հայտնում Մարդու իրավունքների
Հարկային նոր օրենսգիրքը բիզնեսի համար պետք է ապահովի կայունություն և կանխատեսելիություն
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծին: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է. «ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվում ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը: Դեռևս 2015թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հարկային
Վարչապետը նշանակել է Արմավիրի եւ Տավուշի փոխմարզպետներ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Դավիթ Սամսոնյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Գագիկ Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Աշոտ Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ
Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ «Զվարթնոցի» դեպքից խուսափելու համար ԶԼՄ-ները պետք է նամակները ստուգեն
Ըստ նրա՝ նույնիսկ 10 տարեկան երեխան կարող է այսօր նամակների միջոցով ահաբեկել ԶԼՄ-ներին
«Որտե՞ղ եք տեսել, որ արաբական շեյխը 11 հազար դրամանոց հարսանիք անի». Ախուրյանի գյուղապետ
Օրերս Aravot.am-ին նամակ էր հասցեագրվել, որտեղ ներկայացնելով Ախուրյանի դաշնակցական գյուղապետ Արծրուն Իգիթյանին, նշվել էր, որ գյուղում ամենաշքեղ շինությունները պատկանում են հենց նրան: Նամակում մասնավորապես գրված է. «Անհամար հարստություն է դիզել, իսկ շատ վերջերս այնպիսի մի հարսանիք է արել իր տղայի համար, որ պատմում են ու պատմում… Կարելի է ասել` միայն արաբական շեյխը կարող էր իրեն
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին խիտ մառախուղ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, խիտ մառախուղ է Գորիս – Սիսիան ավտոճանապարհին, տեսանելիությունը` 15-20մ: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
«Սա մրցույթ է այն սերնդի համար, որն աչքը բացել է անկախ Հայաստանում». Դավիթ Մուրադյան
Մեկնարկում է «Հայրերի հող» խորագրով կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը
Հեծանվային երթի ընթացքում՝ երթևեկության որոշ անհարմարություններ կլինեն
Ս.թ. ապրիլի 2-ին` ժամը 13:00-1500 ընկած ժամանա¬կահատվածում Աուտիզմի իրազեկման համաշ¬խարհային օրվան նվիրված միջոցառ¬ման շրջանակներում մայրաքաղաքի Շ.Ազնավուրի հրապարակից Աբովյան փող.-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փող.-Մաշտոցի պող.-Կորյունի փող.-Աբովյան փող.-Հանրապետության հրապա-րակ-Վ.Սարգսյան փող.-Բեյրութի փող.-Արգիշտիի փող. (Երևանի քաղաքապետարան) երթուղով, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցությամբ կանցկաց¬վի հեծանվային երթ: Երթի ընթացքում նշված ճանապարհահատվածներին երթևեկության հնարավոր որոշ անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։ Երևանի քաղաքապետարան
Բնակիչները փակել են Երեւան-Արարատ մայրուղին. «Ա1+»
Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի 350- 400 բնակիչները փակել են Երեւան-Արարատ մայրուղին: Նրանք պահանջում են մթերված խաղողի գումարները: «Մեզ ասում են այսօր կտանք, վաղը կտանք, բայց ոչ մի առաջընթաց չկա»,- ասում են բնակիչները: Նրանց խոսքերով՝ լարված իրավիճակ է այս պահին, բազմաթիվ ոստիկաններ են ժամանել։ Սակայն բնակիչների պահանջը մեկն է՝ վճարել մթերված խաղողի գումարները: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Բորիս Մուրազի. Դա չպետք է դառնա ճնշման գործիք`քաղաքական ուժերի դեմ
Եզդիական համայնքի ներկայացուցիչը`ԸՕ-ի նախագծի մասին
Երևանում սպանության փորձ կատարողին ոստիկանները հայտնաբերեցին Լեռնային Ղարաբաղում
Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 28-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Գեղամ Ս.-ն և հայտնել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 25 շենքի բնակարաններից մեկի վրա հարձակում է եղել, վնասել են տանտիրուհուն և դիմել փախուստի, սակայն գողություն չեն կատարել: Նույն օրը, ժամը 22.50-ին, հիվանդանոցից
Արմեն Մուրադյանը պոլիկլինիկաներում կաթնախառնուրդներ առաջարկելու հարցին չցանկացավ բանավոր պատասխանել (Տեսանյութ)
Դեղերը ձեռք կբերեն արտադրողից եւ երկարաժամկետ
Կրակոցներ Չարենցի փողոցում. ի՞նչ տեղի կունենար եթե չմիջամտեր ոստիկանը
Մարտի 31-ի վաղ առավոտյան, երբ մարդիկ շտապում են աշխատանքի, երեխաները՝ դպրոց, ավելի փոքրերը՝ մանկապարտեզ, մայրաքաղաքի Չարենցի փողոցում կրակոցներ հնչեցին: Իրավիճակն արտակարգ էր. գետնին ընկած վիրավոր, դեպքի վայրից հեռացող ավտոմեքենա, շփոթահար անցորդներ… Եվ դժվար է ասել՝ ինչ ընթացք կունենար այս ամենը, եթե չմիջամտեր նույնպես աշխատանքի շտապող ոստիկանը… Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժին
Հանցախմբի գործով կալանավորված կինը գրավով ազատ կարձակվի. «Ա1+»
Րոպեներ առաջ Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց Արթուր Վարդանյանի՝ զինված հանցախմբի գործով կալանավորված Մարինե Կաթանյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրան գրավով ազատ արձակելու վերաբերյալ։ Մարինե Կաթանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ դատավորը որոշել է որպես գրավ կիրառել 500 հազար դրամը։ Մարինե Կաթանյանն ազատ կարձակվի այն ժամանակ, երբ հարազատները
Նման քննարկումները երկուստեք օգտակար են. Հ. Նաղդալյան
Երեկ Ազգային ժողովում մեկնարկեց իշխանության, խորհրդարանական ընդդիմության և քաղհասարակության ներկայացուցիչների քննարկումը Ընտրական Օրենսգրքի նախագծի շուրջ, որը կարծես այդքան էլ հարթ չընթացավ: 4+4+4 ձևաչափով կայացած առաջին հանդիպման տպավորություններով մեզ հետ կիսվեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, ով նշեց հետևյալը. -Արդեն առիթ ունեցել եմ նշելու, որ այն բառապաշարը, որը կիրառում է ընդդիմությունը՝ ,,զիջում,,, ,, բանակցություն,,, ,,ճնշում,, և այլն,
Փայլակ Հայրապետյանը՝ Տիգրան Սարգսյանին ու Կճոյանին. «Թող գան ապացուցեն, բա էս ամբողջ ունեցվածքը վերցրել են»
Աշոտ Սուքիասյանն իր ցուցմունքում պնդել է, որ կեղծել է վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները: Փայլակ Հայրապետյանն արձագանքում է՝ սուտ է խոսում, վկան ապացուցեց, որ Կճոյանը եղել է Կիպրոսում:
90-ամյա Մարիա Ղամբարյանի անունը գրանցվել է «Դյուցազնագրքում»
Հայտնի դաշնակահարին եւս մեկ անակնկալ էր սպասվում. Գյումրիից նրան գաթա էին ուղարկել
Արամ Հարությունյան. «Սահմանադրությունը կարված է Սերժ Սարգսյանի վրայով»
Բանավեճ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ
«Ալյանս» կուսակցությունը բանակցություններ է սկսել «Ընտրական օրենսգրքի» նախագծի շուրջ
«Ալյանս» կուսակցությունը բանակցություններ է սկսել տասնյակից ավելի առաջատար արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ՝ առաջիկա օրերին «Ընտրական օրենսգրքի» նախագծի շուրջ լայնամաշտաբ քննարկումների ու գործողությունների ծրագրի քննարկման շուրջ: Այս շաբաթ կկայանա առաջին միջոցառումը, որի անցկացման տեղի ու վայրի վերաբերյալ նախապես կհայտնվի: Հաշվի առնելով, որ կան արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր, որոնց հանրային ընկալումը, ազդեցությունը ընդդիմադիր տիրույթում, մեղմ ասած խորհրդարանական ընդդիմադիրներից
«Կատաստրոֆիկ անհեթեթությունն» ըստ Լեւոն Մարտիրոսյանի
ՀՀԿ-ական պատգամավորը՝ «4+4+4» ձեւաչափով հանդիպման մասին
«Զվարթնոց» օդանավակայանը պայթեցնելու վերաբերյալ սուտ հաղորդում ներկայացրել էր ադրբեջանական օպերատորի IP հասցեից օգտված անձը
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու Երևան-Մոսկվա մեկնող թիվ 558 չվերթի ինքնաթիռը, «Զվարթնոց» օդանավակայանը պայթեցնելու վերաբերյալ սուտ հաղորդում ներկայացրած անձի ինքնությունը, դրդապատճառները։ Հնարավոր ահաբեկչության մասին հաղորդումն ստացվել էր էլեկտրոնային փոստի միջոցով՝ մարտի 24-ին, «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային հասցեով։ ՀՀ իրավասու մարմինների կողմից պատշաճ
Սիրահարվելով ջութակին. երբ լսողության բացակայությունը խոչընդոտ չէ
Փոքրամարմին աղջնակի ձեռքերում ջութակը հմտորեն իր դիրքն է գրավում, փոքրիկ մատներն ամուր գրկում են աղեղն ու շոյելով ազնվական գործիքի լարերը զգուշորեն հնչեցնում մեղեդի՝ վերահաստատելով, որ հաշմանդամությունը երբեմն կարող է ոչ թե սահմանափակել, ինչպես ընդունված է մտածել, այլև հնարավորություն տալ մարդուն լինել առանձնահատուկ: 10-ամյա Լիանա Հարությունյանի մոտ լսողությունն ի ծնե բացակայում է, ունի նաև խոսքի խանգարումներ:
Թրքական մամուլը կը շարունակէ արձագանգել Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի դատին
yerakouyn.com. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմէ Թուրքիոյ Սահմանադրական Դատարանին մօտ Սիսի պատմական Կաթողիկոսարանի կալուածը պահանջող դատին բացուելէն ի վեր միջազգային, թրքական ու հայկական մամուլը, ինչպէս նաեւ թուրք մտաւորականութիւնը զանազան առիթներով անդրադարձան այս հարցին։ Անցնող շաբթուան ընթացքին, դատին թղթածրարը ներկայացնող Կաթողիկոսութեան թուրք փաստաբանը հարցազրոյց մը ունեցաւ թուրքիոյ կառավարութեան մօտիկ նկատուող թերթերէն «Հապէր Թուրք»ի (Haber Turk) թղթակիցին
Խուզարկություններ Գյումրիում. ամենուր դիմակավորված ոստիկաններ են շրջում
Վաղ առավոտից Aravot.am-ը ահազանգեր է ստանում Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչներից, որոնք անհանգստացած հարցնում են, թե ինչ կատարվում Գյումրիում, քաղաքում մեծ թվով դիմակավորված ոստիկաններ են շրջում: Առավոտյան ժամը 9-ին նման ահազանգ ստացանք Գյումրու Տեքստիլագործների թաղամասից, մեզ տեղեկացրեցին, որ ոստիկանները հավաքվել են, այսպես ասած, «Աֆիշի շենքի» դիմաց: Այնուհետ նման ահազանգ հնչեց, որ ոստիկանները շրջում են Ազատանի դաշտերում:


















































