Օրվա լրահոսը
Վաշինգտոնում կայացել է Օբամա-Պորոշենկո հանդիպումը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Վաշինգտոնում է, որտեղ, ի թիվս այլ պետությունների նախագահների, մասնակցում է Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահական նստավայրի պաշտոնական կայքը։ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահին ընդունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը։ Երկու երկրների նախագահները քննարկել են Ղրիմում և Դոնբասում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև
Ռուզաննա Մուրադյան. ՀՀԿ-ի արժեքները նաեւ Առաքել Մովսիսյանն ու Մհեր Սեդրակյանն են. «Հրապարակ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ուսուցչուհի, մասնագիտությամբ «ֆիզիկ» ու «մաթեմատիկ» Ռուզաննա Մուրադյանը «մատաղ» բառը չի սիրում։ Հետեւաբար, առաջարկեց չօգտագործել այդ բառը, երբ, նկատի ունենալով ՀՀԿ դպրոցի ստեղծման գաղափարը, հարցրինք՝ մատաղ սերունդն ի՞նչ պիտի սովորի հանրապետականներից։ «Մատաղ սերունդ» արտահայտությունը «երիտասարդ սերնդով» փոխարինելուց հետո տիկին Մուրադյանը պատասխանեց՝ զարմանալով։ «Ո՞նց, հանրապետականներում չկա՞ն մարդիկ, որոնք իրենք արդեն իսկ տարբեր բուհերում
Ագրարային համալսարանի թիմը դարձավ քառակի չեմպիոն
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց ՀՀ միջբուհական 17-րդ առաջնությունը, որին մասնակցում էին առաջատար բուհերի թիմերը: Տղամարդ-կանց առաջնությունում արդեն չորրորդ անգամ բացարձակ հաղթողի պատվաբեր կոչումը նվաճեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի թիմը` առաջին կարգայիններ Արտավազդ Հայրապետյան (մագիստրատուրա 2-րդ կուրս), Հայկ Վարդանյան (մագիստրատուրա 2-րդ կուրս), Արամ Պլուզյան (ԱԷԿ-2), Գագիկ Մարտիրոսյան (ՍԳ-2) կազմով: Թիմի մարզիչն է տնտեսագիտության թեկնածու,
«Կարենին սպանել էր 22-ամյա հարեւանը». Դանիել Իոաննիսյան
Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվող ու երեկ ձերբակալված Գեւորգ Զոհրաբյանը (լուսանկարում) Կարենի հարեւանն էր, որի անունով էր իր բնակարանը ձեւակերպել Կարեն Վարդանյանը: «Հարեւանը բնակարանը Կարենի ձեռքից առել էր, որ Կարենը չբողոքի, Կարենին սպանել էր, իսկ այդ ամենն արել էր այնպես, որ բոլորը մտածեն, որ Կարենը գնացել էր Դուբայ ու մնացել է Դուբայում: Դրա համար facebook-ում
Նախագահը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ին Բոստոնից ժամանել է Վաշինգտոն, որտեղ նույն օրը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, ով ՀՀ Նախագահին հանդիպել էր նաև գրեթե մեկ տարի առաջ` 2015թ. մայիսի 7-ին, Վաշինգտոնի ազգային մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքի առիթով: Զրուցակիցները երկուստեք
Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարները ճանապարհահատվածում կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Գյումրու կենտրոնական շուկայի տիրոջ մոտից հայտնաբերել են ապօրինի զենք. հարուցվել է քրեական գործ
Ինչպես տեղեկացրել ենք, երեկ դիմակավորված ոստիկանները խուզարկություններ էին անցկացնում Գյումրու մի քանի թաղամասերում գտնվող օբյեկտներում ու տներում: Խուզարկությունից հետո բերման էին ենթարկել մի քանի հոգու, իսկ կենտրոնական շուկայի սեփականատերերից Ռուդիկ Խոջոյանին (քաղաքում առավել հայտնի Շարամ անվամբ) երեկոյան ձերբակալել էին: Ինչպես տեղեկացանք ավելի ուշ, խուզարկությունների արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է ապօրինի զենք, Շիրակի մարզի քննչական վարչությունում
Կարեւորը անկեղծ լինելն է
«Մեդիալաբ» կայքը հրապարակել էր մի ծաղրանկար, որն ակնարկում էր մարտի 24-ին` Ավագ հինգշաբթի, Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից Ոտնլվայի արարողության կատարման ոչ համոզիչ ձեւը: Վերջերս կաթողիկոսի ստորադասներից մեկը հայտարարել է, որ ծաղրանկարիչը եւ այն հրապարակողը ծաղրում է հավատը եւ մեր եկեղեցու ծեսերը: Արդեն առիթ եմ ունեցել գրելու այն չափազանցված փութաջանության մասին, որով որեւէ հիմնարկի աշխատողները կանգնում
Պաշտոնական. Կարեն Վարդանյանի առեղծվածային անհետացումը. ոստիկանությունը բացահայտեց սպանությունը
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր 1982 թ. ծնված Կարեն Վարդանյանը, ով մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Մարտի 30-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր,
Կարեն Վարդանյանի սպանությունը բացահայտվել է. դին հայտնաբերել են ավտոտնակում թաղված. Shamshyan.com
Այսօր, ապրիլի 1–ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի աշխատակիցների հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Երևանի Լենինգրադյան փողոցի 31/8 շենքի 47 բնակարանի բնակիչ, 23-ամյա Գևորգ
Պատերազմի մեկ օրը Հայաստանում
Այսօր առավոտյան երբ փողոց ելա, հանդիպեցի իմ մեկ բարեկամուհուն, որն ասաց, թե այլևս պետք չէ ընկերներիս միջոցով ջանքերս շարունակեմ՝ իրենց օրինական խնդրանքը հաջողեցնելու համար. նրա երկու ավագ որդիներն ընդմիշտ տեղափոխվում են Ռուսաստան: Որդիները երիտասարդ են. բուհն ավարտելուց հետո ծառայել են Հայաստանի բանակում ու այլևս պարտք չունեն հայրենիքին կամ նրան, որը որպես հայրենիք է ներկայանում: Բուհից
Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրում վաստակեց 53.24 միավոր
Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը Բոստոնում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրում (16-ամյա Նաստյան հանդես էր գալիս 5-րդ խմբում) վաստակեց 53.24 միավոր: Մեր մարզուհին կհայտնվի՞ 24 լավագույնների մեջ՝ ազատ ծրագրին մասնակցելու համար, պարզ կդառնա, երբ բոլոր 38 մասնակիցներն ավարտեն մրցելույթները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ձեզ ենք կասկածելու». Քոչարյանի ու Բախշյանի զրույցը՝ Հոկտեմբերի 27-ից հետո
Ռոբերտ Քոչարյանն իր տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ գնացել է Յուրի Բախշյանենց տուն՝ ցավակցելու, մխիթարելու ու զրույց են ունեցել՝ Հոկտեմբերի 27-ը բացահայտելու մասին: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Հոկտեմբերի 27-ի զոհերից մեկի՝ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, մի դրվագ պատմեց, թե ինչ են խոսել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ինքը՝ ոճրագործությունից 1 ամիս անց: Նոյեմբերի 27-ին Ռոբերտ Քոչարյանը
Արգենտինայում տեղի ունեցած ողբերգական դեպքերից քառասուն տարի է անցել
ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանը 1976 թ. մարտի 24-ի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ սեմինար անցկացրեց
«Դեմ առ դեմ». Ֆերդինանտ Առաքելյան- Արտավազդ Բայաթյան
Առցանց «Առավոտի» եթերում ապրիլի 1-ին ժամը 17:30-ին, ուղիղ հեռարձակմամբ, դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հյուրերն են՝ քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը եւ երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը: Թեման՝ Վերջերս Ազգային ժողովում քննարկվում էր Հայաստանում վաստակավոր շինարարի պատվավոր կոչում շնորհելու հարցը. արդյոք արժեզրկված ու ժամանակավրեպ չե՞ն բոլոր կոչումները: Հաղորդումը վարում է Գոհար Հակոբյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր
Վաշինգտոնում հանդիպեցին ՀՀ եւ Արգենտինայի ԱԳ նախարարները
Մարտի 31-ին ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Վաշինգտոնում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Սուսանա Մալկորային։ Հայաստանի և Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգի տարբեր հարցերի, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, միջխորհրդարանական շփումների սերտացմանը, տնտեսական համագործակցության խթանմանը, մտքեր փոխանակեցին փոխգործակցության առավել
«Սերժ Սարգսյանը տեղյակ է Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներից, ինքը գիտի՛». Անահիտ Բախշյան
«Սերժ Սարգսյանի կողքին կան մարդիկ, որոնք տեղյակ են եղել, թե Նաիրի Հունանյանն ինչ էր անելու ԱԺ-ում: Ես այդ համոզմանն եմ եկել: Դրա համար Արամ Սարգսյանի ասածն ինձ շատ հասկանալի է: Ես էլ եմ համոզված, որ ինքը տեղյակ էր»: Օրերս «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասին խոսելիս, մանրամասն պատմել էր, թե ինչպես է
Ո՞վ է խախտել պայմանավորվածությունը. Դանիել Իոաննիսյանը՝ փակ քննարկման հրապարակայնացման մասին
4+4+4 ձեւաչափի քննարկման մասնակից Դանիել Իոաննիսյանը տեղեկություններ չունի, թե որտեղի՞ց լրատվամիջոցներին փակ քննարկման ձայնագրությունը: Հիշեցնենք, որ քննարկման մասնակիցների որոշմամբ լրագրողները հեռացվել էին դահլիճից: Իսկ փակ քննարկումը ձայնագրել էին քաղհասարակության ներկայացուցիչները եւ ԱԺ լրատվության վարչության պետը: «Իրազեկ քաղաքացիներ միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ըստ պայմանավորվածության, ձայնագրությունը հրապարակվելու էր, եթե քննարկման մասին
«Փողոցային պայքարով իշխանություններին ճնշելով՝ հնարավոր է իրապես փոփոխությունների հասնել»
Իշխանությունների հետ բանակցություններն արդյունավետ չեն, պետք է փողոցային պայքարով ճնշել. Արմեն Մարտիրոսյան «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բացատրում է՝ ինչո՞ւ է անարդյունավետ համարում Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանությունների հետ բանակցությունները: «Իշխանությունը, եթե այդ քաղաքական կամքն ունենար, կընտրեր այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը համահունչ կլիներ առկա խնդիրներին, որոնք անհրաժեշտ են լուծել, իսկ նմանատիպ առաջակների պակաս իշխանությունը չէր
Ի՞նչ է կատարվել երեկ 4+4+4 ֆորմատով հանդիպման ժամանակ. «Ա1+»-ի անդրադարձը (տեսանյութ)
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին հետաքրքիր է, թե հենց ընտրություններում ո՞րն է իշխանության զոհողության սահմանը. «Մինչեւ ու՞ր է պատրաստ էսօր իշխանությունն ի դեմս ձեզ գնալ, ասենք, ինչպիսի՞ պատասխանատվություն կարա ստանձնի եւ ինչպիսի՝ ոչ»,- հարցնում է փաստաբան Տիգրան Եգորյանը: Այդ սահմանը չի ուրվագծվում: Կողմերն անցնում են մատների թանաքոտմանը: Հրայր Թովմասյանը եւ Դավիթ Հարությունյանը մի քանի փաստարկ
Գյումրիում ձերբակալեցին կենտրոնական շուկայի սեփականատերերից մեկին
Ինչպես տեղեկացրել ենք , այսօր վաղ առավոտից ՀՀ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը խուզարկություններ էր անցկացնում Գյումրու մի քանի թաղամասերում գտնվող օբյեկտներում ու տներում: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանություն բերման է ենթարկվել Գյումրու կենտրոնական շուկայի սեփականատերից մեկը՝ Ռուդիկ Խոջոյանը (քաղաքում առավել հայտնի Շարամ անվամբ) ու ձերբակալել են նրան: Թե որն է պատճառը, առայժմ
Ռայան ծննդաբերել է ու ընկել կոմայի մեջ. անգամ չի իմացել երեխան ինչ սեռի է
Աչքալուսանք են տվել, թե Ռայան տղա է ունեցել, եւ նրա մոտ ամեն ինչ կարգին է, սակայն մեկ-երկու օր անց հայտնել, որ ծննդկանը վերակենդանացման բաժանմունքում կոմայի մեջ պառկած է: Այն օրվանից ի վեր, երբ Ռայան ծննդաբերելուց հետո անշարժացավ, նրա 4 երեխաների ճակատագիրն այլ ընթացք ստացավ: Նորածին Մերուժիկը տատի, պապի ու հոր գրկում է մեծանում, մյուս երեխաներն
ՊՆ-ի հետ գաղտնի պայմանագիր կնքած «Ավանգարդ» ՍՊԸ-ի արմատները Ղարաբաղում են
Կասկածելի գործարքներ են նկատում պաշտպանության նախարարության կողմից պետական գնումներում ՀՀ պաշտպանության նախարարությանը պետական գնումներով հացաթխման, լվացքի ծառայության, միաժամանակ նաեւ ավտոմեքենաների եւ սպառազինության օժանդակ ապրանքանյութական միջոցների մատակարարող «Ավանգարդ» ՍՊԸ-ն ղարաբաղյան ընկերություն է: Առաջին հայացքից թվում է, թե որեւէ արտառոց բան չկա այս գնումներում, սակայն ըստ փորձագետների, բացի այն, որ այս տեսակ գնումներում կոռուպցիոն ռիսկեր են լինում,
Ոստիկանության 6-րդ վարչությունը Գյումրիում բազմաթիվ մարդկանց է բերման ենթարկել
Ինչպես տեղեկացրել ենք , այսօր վաղ առավոտից ՀՀ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը խուզարկություններ էր անցկացնում Գյումրու մի քանի թաղամասերում գտնվող օբյեկտներում, տներում: Գյումրեցիներն ականատես եղան, թե ինչպես դիմակավորված ոստիկանները խուզարկություն էին անցկացնում Գյումրու Սայաթ-Նովա փողոցով երթեւեկող մեքնենաներում: Գյումրիում իրականացվել է 16 խուզարկություն, որն ավարտվել է քիչ առաջ: Նշենք, որ գյումրեցիներին ամենաշատը հետաքրքրում էր Մհեր
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան տեսաբացիկի մանրամասներն արդեն հայտնի են (ֆոտոշարք)
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան տեսաբացիկն արդեն նկարահանվել է եւ այժմ ներկայացվում են որոշ մանրամասներ եւ բացառիկ լուսանկարներ նկարահանման ընթացքից: Այս տարի տեսաբացիկները նպատակ ունեն ներկայացնելու մասնակից պետությունը՝ ընդհանուր առմամբ, արտիստին՝ մասնավորապես: Տեսաբացիկները կօգնեն կարեւորել ինչպես վերոնշյալ երկրի մշակույթն ու ավանդույթները, այնպես էլ ներկայացնել արտիստի հետաքրքրությունները: Տեսաբացիկի ռեժիսոր Օլիվեր Մարթինի խոսքով՝ տեսաբացիկների այս տարվա ձեւաչափը շատ ինքնատիպ է:
Նախագահը Մասաչուսեթսում այցելել է Էդվարդ Քենեդիի անվան ինստիտուտ և Սուրբ Ստեփանոս ազգային վարժարան (ֆոտոշարք)
Շարունակվում է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Մարտի 31-ին ՀՀ Նախագահը այցելել է Սուրբ Ստեփանոս ազգային վարժարան: Տնօրեն Հուրի Բոյամյանի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ Սերժ Սարգսյանը շրջել է վարժարանում, հետաքրքրվել կրթական այս հաստատության ընթացիկ գործունեությամբ, առկա խնդիրներով ու ծրագրերով, շփվել վարժարանի սաների և ուսուցիչների հետ: Սուրբ Ստեփանոս եկեղեցու կողմից հիմնված շուրջ 30-ամյա
Ռուզաննա Եղնուկյանին տեղափոխել են հիվանդանոց
Ըստ Կարո Եղնուկյանի՝ նախորդ 7 օրերի ընթացքում իր կնոջ ինքնազգացողությունը վատ է եղել Մարտի 24-ին Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով Մաշտոցի պողոտայում «Նոր Հայաստանի» աջակիցների եւ «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամների բողոքի ակցիայի ընթացքում տուժած Ռուզաննա Եղնուկյանն այսօր տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին Aravot.am-ին հայտնեց Ռուզաննա Եղնուկյանի ամուսինը՝ «Նոր Հայաստանի» անդամ Կարո Եղնուկյանը։ «Այս 7
Դաշնակցական փոխմարզպետը համեստ մարդ է
Ծնունդով սիսիանցին Տավուշի մարզպետի տեղակալ է նշանակվել Մարտի 31-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վարդան Ալեքսանյանը նշանակվել է Տավուշի մարզպետի տեղակալ: Վ. Ալեքսանյանը ծնվել է 1968թ., Սիսիանում, պատմական գիտությունների թեկնածու է, 2003թվականից մինչեւ մարզպետի տեղակալ նշանակվելը Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանն էր: Նա ՀՅԴ անդամ է, 2012 թ. խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ


















































