Օրվա լրահոսը

Նոր անվասայլակներ՝ ներառական կրթություն իրականացնող դպրոցներին և մանկապարտեզներին

Երևանի քաղաքապետարանի և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում հերթական նախաձեռնությունն է կյանքի կոչվել: Մայրաքաղաքի ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցներին, մանկապարտեզներին, ինչպես նաև քաղաքապետարանին՝ սոցիալապես անապահով ընտանիքներին դիմելու դեպքում տրամադրելու համար, փոխանցվել է 154 նոր անվասայլակ: Յուրաքանչյուր դպրոցի անհրաժեշտ քանակից բացի, տրամադրվել է նաև լրացուցիչ ևս մեկ սայլակ, որը կպահվի բուժկետերում՝ անհրաժեշտության

2017-ի ինդիկատորը Հրազդանում. «Ժամանակ»

Հրազդանի քաղաքապետի ընտրությունը, ամենայն հավանականությամբ, կարող է վերածվել ընդդիմադիր դաշտի որոշակի ինդիկատորի: Համենայն դեպս դրա մասին են վկայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ՀԱԿ-ի միջև առաջացած որոշակի տարաձայնությունները ընտրական հանձնաժողովներում տեղերի վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Հրազդանի քաղաքապետի թեկնածու առաջադրված՝ ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է ՀԱԿ-ին՝ հանձնաժողովի իր տեղերում նշանակել Սասուն

Մինչեւ կանխավճարը հավաքում են` կառավարության սահմանած տարիքային շեմն անցնում են

Բնակարան չունենալու պատճառով երիտասարդներն ուշ են ամուսնանում

Նարեկ Սարգսյան. «Սարի թաղը պատմական արժեք չի ներկայացնում». «Հրապարակ»

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը երեկ Դոլմամայի եւ հարակից շենքերի գերակա շահ ճանաչվելու եւ դրանց շուրջ բարձրացած աղմուկի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նախ որոշեց պարզաբանել, թե ինչ ասել է գերակա շահ։ «Էստեղ տերմինների անհասկացողություն կա։ Ես սա ասեմ, ու լավ կլինի դա գրեք, որովհետեւ մարդկանց մեծ մասը դա չի պատկերացնում, թե ինչ է։ Եթե կա գերակա

Զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Մարտի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են թիրախային պատժիչ գործողությունների: Մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հարավայինն ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, զենքի օգտագործման կանոնների խախտման

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 18-ի գիշերը օդում հնարավոր է -4…-7 աստիճան, գետնի մակերևույթին‵ -5…-8 աստիճան ցուրտ, մարտի 19-ին գիշերը համապատասխանաբար‵ -2…-5 և -3…-6 աստիճան ցուրտ: Ժամը 07.00-ի դրությամբ Արմավիրում -5, Մերձավանում -7, Արտաշատում -3, Արարատում -1.5 , Ուրցաձորում -7 , Աշտարակում -5 , Երևանում -5…-7, Արենիում -5,

Անցյալից հրաժարվելու «թեստը»

Ստալինիզմը չի մահացել, ստալինիզմը ողջ է նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում: Եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, որոշ չափաբաժնով «ստալինիզմը» հատուկ է ցանկացած իշխանության, որովհետեւ դրա ներկայացուցիչների նպատակն է «մնալ աթոռներին», իսկ ինչեր են նրանք անում դրա համար՝ կախված է ոչ թե իշխանավորների «բարի» կամ «չար» լինելուց, այլ նրանից, թե ինչպիսին է քաղաքական համակարգը եւ հասարակությունը: Բայց

 ՏԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՁԵԶ

Ապարանցին իր ավտոմեքենայով տրասսայով սլանալիս տեսնում է, որ վերեւում խոշոր տառերով գրված է՝ ՏԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՁԵԶ: Գրվածը կարդալով՝ ապարանցին անմիջապես շրջադարձ է կատարում եւ սլանում է տուն:

Կոնգրեսականներն ընդգծել են Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը. (Տեսանյութ) VOA

Միացյալ Նահանգները պատրաստ է ֆինանսական, քաղաքական եւ մշակութային միջոցներով աջակցել Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը: Այս մասին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից ԱՄՆ-ի Կոնգրեսում կազմակերպված միջոցառմանը հայտարարել են մի շարք կոնգրեսականներ: Կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջեյմս Լանգեւին, Ջուդի Չուն եւ Ջեքի Սպիըրը հայտարարել են, որ ամերիկացի  բազմաթիվ օրենսդիրների հետ միասին հայ ժողովրդի կողքին են: Լոս

ԵԽԽՎ նախագահը ողջունել է Նովրուզի կապակցությամբ Ալիևի հայտարարած համաներումը

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը համաներում է հայտարարել Նովրուզի կապակցությամբ։ Նախագահի հայտարարած համաներումը տարածվել է Ադրբեջանում դատապարտված 148 անձի հանդեպ։ Այս նախաձեռնությունը գոհունակությամբ է ընդունել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը։ Այս մասին հայտնում է Եվրախորհրդի պաշտոնական կայքը։ Եվրոպացի պաշտոնյան ողջունել է նախագահ Ալիևի նախաձեռնությունն՝ ասելով. «Ես լավ լուրեր ստացա այն մասին, որ Ադրբեջանում այսօր

Դեւիդ Բեքհեմի որդին սիրավե՞պ ունի Ժոզե Մոուրինիոյի դստեր հետ

Լեգենդար ֆուտբոլիստի ավագ որդին՝ Բրուքլինը, սկսել է հանդիպել հանրահայտ մարզիչ Ժոզե Մոուրինիոյի դստեր՝ Մաթիլդայի հետ, տեղեկացնում է Marca-ն: Աղբյուրի տեղեկություններով, այս զույգի հարաբերությունների մասին լուրերը սկսել են տարածվել մի քանի շաբաթ առաջ, երբ Բրուքլինին ու Մաթիլդային միասին տեսել են Լոնդոնի գիշերային ակումբներից մեկում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ինչո՞վ կավարտվեն Հայաստանի մասնակցությամբ Թբիլիսիում գազային բանակցությունները

Ինչպիսին են Հայաստանի հնարավորությունները Իրան-Վրաստան գազային ճանապարհում

«Դեմ առ դեմ». Անահիտ Բախշյան եւ Վարդան Բոստանջյան

Վաղը ժամը 15.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Այս անգամ մեր հյուրերն են՝ Ժառանգություն կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը եւ ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը: Բանավեճի թեման է լինելու պատգամավորի բառապաշարը, մեր կարգազանց պատգամավորները: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր

Թեթեւ աթլետիկայի աշխարհի առաջնությունը՝ առանց Ռուսաստանի

ԱՄՆ-ի Պորտլենդ քաղաքում մեկնարկում է ծածկած մրցատարածություններում թեթեւ աթլետիկայի աշխարհի առաջնությունը, որին ազգային ֆեդերացիայի որակազրկման պատճառով Ռուսաստանի հավաքականը չի մասնակցում: Ընդ որում, Ռուսաստանին սպառնում է նաեւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերը բաց թողնելու վտանգը: Թեեւ ծածկած մրցատարածություններում աթլետիկայի աշխարհի առաջնությունն անցկացվում է կրճատված ծրագրով, այն առաջատար մարզիկների համար ուժերի մի վերջին ստուգում է Ռիոյի օլիմպիական

Լեւոն Արոնյանը Սերգեյ Կարյակինի հետ միասին գլխավորեց հավակնորդների մրցաշարը

Քիչ առաջ Մոսկվայում ավարտվեց շախմատի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 83-րդ քայլում կոտրեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի համառ դիմադրությունը եւ ռուսաստանցի սերգեյ Կարյակինի հետ 4,0 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Օրենքո՞վ՝ ընդդեմ լրագրողների. ypc.am

Ընտրական օրենսգրքի նախագծի որոշ դրույթների կապակցությամբ լրագրողական համայնքի մտահոգությունները այդ թեմայի շուրջ քննարկումներում դիպուկ ձևակերպել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը. «Ընտրական հանձնաժողովի նախագահը տարօրինակ լիազորություններ է ստանձնում։ Լրագրողների հերթ է գոյանալու, և նա որոշելու է՝ որ լրատվամիջոցին թողնի, որին՝ ոչ»։ Այս մտահոգությունը վերաբերում է այն դրույթին, համաձայն որի ընտրատեղամասերում պետք է սահմանափակվի

Նշվում է Ռոբերտ Էլիբեկյանի 75-ամյա հոբելյանը. (Ֆոտոշարք)

Գաֆէսճյան արվեստի կենտրոնի 2016 թվականի առաջին ցուցադրության՝ «Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ» շարքի հանդիսավոր բացումը կայացավ մարտի 17-ին: Արվեստագետի 75-ամյա հոբելյանին նվիրված ցուցադրության շրջանակում ներկայացված աշխատանքները մատնանշում են հեղինակի ոճական և ստեղծագործական ուղու զարգացումը 1960-ականներից մինչև օրս: Նկարչին շնորհավորելու և կտավներով ոգեշնչվելու էին եկել մի շարք հայտնի ինչպես մշակութային, այնպես էլ քաղաքական գործիչներ: Բացման խոսքում ԳԱԿ գործադիր

Հայր եւ որդի նկարիչները բնապահպանական ուղերձով հանդես կգան

Զուլում եւ Մուշեղ Գրիգորյանների ցուցահանդեսը նվիրված է Անտառների եւ ծառի միջազգային օրվան:

«Ինչու Ջհանգիրյան Գագիկը պետք է լինի ԱԺ պատգամավոր»

Իրավապաշտպանը՝ Մատաղիսի գործով ՄԻԵԴ-ի որոշման մասին

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ

Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Վարդերեսյանի սպանության դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 17.03.2016թ.՝ ժամը 14:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ

Սարի Թաղում անչափահասների դանակահարության գործով առաջադրվել են մեղադրանքներ

Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Սարի-Թաղում գործող թիվ 47 դպրոցի մոտ մարտի 13-ին տեղի ունեցած դանակահարության մի շարք հանգամանքներ, վիճաբանության շարժառիթը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Սարի Թաղի երկու բնակչի՝ Պետրոսյան եղբայրներին, առաջադրվել են մեղադրանքներ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  մարտի 13-ին Սարի-Թաղում գործող թիվ

«ՀՀ ՃՈ պետը նույնիսկ Ռազմիկի ոտքերի տակ ատրճանակի կրակոցներ է արձակել». Իրավապաշտպանի հիշողությունները Մատաղիսի գործով

«Մենք շահեցինք այն, որ անմեղ մարդիկ չդատապարտվեցին, ճիշտ է քրեական գործը բացահայտված չէ, ու մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, բայց հայաստանյան դատարաններում մեզ հաջողվեց անմեղ մարդկանց ազատության մեջ տեսնել»,- այսօր Մատաղիսի գործով հրապարակված ՄԻԵԴ-ի որոշմանն անդրադառնալով՝ ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Ըստ նրա` «Ցավալի է, որ ՄԻԵԴ-ը խոշտանգումների մասով չի հաստատել, որովհետեւ ցուցմունքները տղաներից կորզվել են ակնհայտ

«Ավետիսյանների ընտանիքի սպանության ձեռագիրը պնդում է, որ դա ուներ պատժողական բնույթ». իրավապաշտպան

Վալերի Պերմյակովը, եթե նույնիսկ մասնակից է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ, որպես անմիջական կատարող, ապա ամենավերջին տեղում է: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ արձագանքելով դատաբժշկական փորձագետ Էլդա Գրինի հայտարարությանը, թե Պերմյակովի պահվածքը բնորոշ չէր 7 մարդ սպանողի պահվածքին: «Առնվազն պետք է խոսել Պերմյակովի այս հանցագործության մասին իմանալու վերաբերյալ, բայց կատարողների մասով դեռեւս

«Մենք ստեղծում ենք շատ լուրջ հնարավորություններ Ջավախքի ազգաբնակչության համար». Աշոտ Հակոբյան

Այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ստորագրվեց համագործակցության հուշագիր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանի և համալսարանի ռեկտոր դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստի միջև: Հուշագիրը նվիրված էր Ախալքալաքում ՋԱՀ-ի հետ համագործակցաբար ՀՖՀՀ-ի նախապատրաստական դասընթացի ներդրմանը»: Ժան-Մարկ Լավեստը խոսեց նախապատրաստական դասընթացներից՝ նշելով, որ համապատասխան ջանքեր է գործադրելու այստեղ սովորել ցանկացող ուսանողներին

Հայաստանում էր ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

Մարտի 14-ից 17-ը հերթական այցով Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձևավորված և ՆԱՏՕ-ի ու ԳհԽ կոնսորցիումի հովանու ներքո գործող «Պաշտպանական կրթության զարգացման» խումբը, որում ընգրկված էին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի,  Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետները: Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ փոխգործակցությանը ներգրավվել էին ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային-ռազմավարական հետազոտությունների, Վազգեն Սարգսյանի

Սերժ Սարգսյանը ԵԺԿ գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է դինամիկ զարգացող Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման ընթացքին, Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, որոնք ԵՄ հետ մեր երկրի հարաբերություններում կարևորագույն տեղ են զբաղեցնում:

Մարտի 20-ին, 21-ի գիշերը լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում է ձյուն

Ուշադրություն Մարտի 18-ի գիշերը Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է -4…-7 աստիճան, գետնի մակերևույթին՝ -5…-8 աստիճան ցուրտ, մարտի 19-ի գիշերը համապատասխանաբար՝ -2…-5 և -3…-6 աստիճան ցուրտ: Ժամը 18.00 դրությամբ Արմավիրում +7, Մերձավանում, Արտաշատում +7, Արարատում, Ուրցաձորում, Աշտարակում, Երևանում +6, Արենիում +6, Բագրատաշենում, Իջևանում + 6, Մեղրիում +9, Կապանում

Գազից կկարողանա օգտվել բնակիչների 30-40 տոկոսը

Բագրատաշենի ենթաշրջանը գազաֆիկացվում է

ԼՂՀ մշտական ներկայացուցիչը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է Արցախին ու Հայաստանին նվիրված քննարկմանը

Մարտի 15-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ  Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում ի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում ու Հայաստանում խաղաղության պահպանմանը և երկու հայկական պետությունների բարգավաճմանը նպաստելու և Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին աջակցելու նպատակով կազմակերպված միջոցառմանը: ԼՂՀ  ներկայացուցիչն իր ելույթում երախտագիտություն է հայտնել հանձնախմբին միջոցառումը կազմակերպելու համար և ընդգծել շարունակական և միասնական ջանքերի

Կառավարությունում քննարկվել են անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի 2016 թ. ծրագրերը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել են ԱՎԶՀ-ի 2015 թ. գործունեության և ֆինանսատնտեսական հաշվետվությունները: Հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջավադյանը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները՝ անտառների վերականգնման և զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման, ինչպես նաև ֆինանսական միջոցների ստացման,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031