Օրվա լրահոսը

ԵԱՀԿ հերթական բրիֆինգը

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որին մասնակցում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը, Իրժի Աբեռլեյը և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Բրիֆինգը վարեց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ով մարզպետ Հովիկ Աբովյանի և անձամբ իր անունից ողջունեց բրիֆինգի մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք: Ընդհանուր

Նոր առաջադրում «Հայկական վերածնունդից»

Հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ակտիվ մասնակցելու «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի դիրքորոշումը, կուսակցությունը քննարկումների արդյունքում որոշել է ս.թ. ապրիլի 17-ին Վայոց Ձորի մարզի Գետափ համայնքի ղեկավարի ընտրություններին առաջադրել Մայիս Նազարյանի թեկնածությունը:   «Հայկական վերածնունդ»

«Նախագահը պետք է ասի՝ ձեռքներդ քաշեք մարդկանց ջեբերից». «Ա1+» (տեսանյութ)

Գեւորգ Չաուշի 37 շենքի խաբված բնակիչներն այսօր հավաքվել էին նախագահական նստավայրի առջեւ։Դատարանի որոշմամբ նշյալ հասցեի խնդրահարույց բնակարանների վրայից կալանքը կարող է հանվել։ Բնակիչները մտավախություն ունեն, որ եթե կալանքը հանվի, ապա իրենց բնակարանները կվաճառվեն այլ անձանց։ Նրանց վերջին հույսը Սերժ Սարգսյանն է. «Սա Ղարաբաղի հարցը չէ, սա շատ հեշտ լուծվող հարց է, որը կարող է նախագահը

Արտեմ Ասատրյանը՝ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի մասին

Կառավարության այսօրվա նիստից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին հայտնեց, որ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը դեռևս քննարկումների փուլում է: Կառավարությունն այսօր հաստատել է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի փոփոխված տարբերակը, որը, ինչպես ներկայացրեց Արտեմ Ասատրյանը՝ Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրում ներառված բաղադրիչներից մեկն է: Իսկ ամբողջ

Վթարային ջրանջատում Նոր Նորքում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի` 1-ին զանգվածի` ամբողջությամբ, 2-րդ զանգվածի 88-ից-105, Մոլդովական փող. 1, 2, 3, 4, 5, 7, Գայի պող. 1, 1/1, 2, 3 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ

Հայաստանյան դպրոցներում սկսվել է աշխարհի ամենահայտնի մաթեմատիկական մրցույթը

Հայաստանի եւ Արցախի 1000-ից ավելի դպրոցներում այսօր մեկնարկել է ամենահայտնի միջազգային մաթեմատիկական մրցույթը` «Կենգուրու»-ն, որը մեր երկրում «Այբ» հիմնադրամի ջանքերով կազմակերպվում է 8-րդ անգամ: «Կենգուրու» ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանն Aravot.am-ին հայտնեց, որ այս անգամ «Կենգուրու»-ին մասնակցում է ավելի քան 41.200 աշակերտ. «Մրցույթի նպատակն է` հետաքրքիր եւ տրամաբանական խնդիրների միջոցով մաթեմատիկան նորովի ներկայացնել երեխաներին, խթանել նրանց

Վահան Բաբայանն Օսկանյանի ապագա կուսակցությունը «քաղաքական սերիալի» մասնիկ է համարում

Նա կարծում է, որ Հայաստանն այսօր նոր քաղաքական գործիչների կարիք ունի

«Բելաջիոյի Գրիշը»  դեռ կմտածի`ո՞ր կուսակցության ցուցակում լինել

Բայց մյուս խորհրդարանում, ասում է, անպայման կլինի

«Ինչ ասում ենք, կարաս զապիս անես՝ չե՛մ գրելու». Բագրատյանը՝ Այվազյանին

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Ավելացված հարկի մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ԵՏՄ-ից ֆիզիկական անձանց ավտոմեքենաներ ներկրելու հարկը հանել: Նախագծի հեղինակ Վարդան Այվազյանն ասաց, որ նախագիծը որեւէ փոփոխություն չի կրել, որովհետեւ գրավոր առաջարկություններ չեն եղել: Միայն մեկ բանավոր առաջարկություն է եղել, որը այլ օրենքի կարգավորման խնդիր է: Հրանտ Բագրատյանն առաջարկել էր, որ նախագծում անպայման ամրագրվի,

«Բենզինի շահութաբերությունը գտնվում է ողջամտության սահմաններում». Շաբոյան (Տեսանյութ)

Արտակ Շաբոյանը վստահեցրեց, որ եթե որեւէ մեկին ձեռնտու է առավել շահավետ պայմաններով բենզին բերել՝ որեւէ խնդիր չի ունենա:

«Ռուսաստանն ստիպված է լինելու արձագանքել»

Վրաց քաղաքական փորձագետ Գելա Վասաձեն վերլուծում է աշխարհաքաղաքական իրադարձությունները Եվրամիության արտաքին գործերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց ԵՄ պետությունների արտաքին գործերի նախարարների կողմից միաձայն ընդունված Ռուսաստանին վերաբերող հինգ սկզբունքների մասին: Որոշ ժամանակ հետո միջազգային լրատվամիջոցների գլխավոր լուրերում հայտնվեց՝ Ռուսաստանը դուրս է հանում իր ռազմաօդային ուժերը Սիրիայից: Կապվա՞ծ էին այս իրադարձությունները իրար հետ, եւ ի՞նչ հետեւանքներ կունենան

«Բազուկը ցանենք, Նիկոլն ասելու ա՝ խի՞ բամբակ չի ցանում Ալեքսանյանը, որ նասկի արտադրի». Սամվել Ալեքսանյան (Տեսանյութ)

Ես փողն էլ եմ տալիս, սերմն էլ եմ տալիս, Նիկոլին էլ խնդրում եմ՝ թող գա իմ հետ համագործակցի՝ ասաց Ալեքսանյանը եւ վստահեցրեց, որ իր լուրերը սուտ են:

Ըստ Լեւոն Յոլյանի, գազի սակագնի եւ տարանցելու համար բանակցություններ են գնում (Տեսանյութ)

Այսօր կառավարության նիստից հետո էներգետիկայի և բնական պարաշների նախարար Լևոն Յոլյանը լրագրողներին ասաց, որ Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են բանակցել Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցում եւ հույս հայտնեց, որ մինչև ապրիլի մեկը բանակցությունները կավարտվեն: Հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ բանակցություններն ընթանում են 120 դոլար գնի շուրջ, նախարարը հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ չի կարող

Սուքիաս Ավետիսյան. Ես դեմ եմ, որ ընտրությունից հետո պարզ դառնա, թե իմ ընտանիքից քանիսն են մասնակցել

Ընտրական ցուցակները չհրապարակելու պատճառներից ՀՀԿ-ական պատգամավորն առանձնացրեց նաեւ ՍԴ որոշումը

Ֆրանսիայի դեսպանի սիրելի հայկական ուտեստը թանապուրն է (Ֆոտոշարք)

Հայաստանը մարտի 21-ին երկրորդ անգամ կմիանա Goût de France` «Ֆրանսիայի համը» միջոցառմանը, որի ընթացքում կներկայացվեն ֆրանսիական խոհանոցի կերակրատեսակները: Միջոցառմանն այս տարի կմասնակցեն 5 մայրցամաքների 1000 ավագ խոհարարներ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում այդ օրը կկազմակերպվի ընթրիք: Միջոցառմանը կմիանան հայաստանյան 7 ռեստորաններ` ֆրանսիական ճաշացանկով: «Աշխարհի այլ երկրներում գրեթե նույն ժամին մեր դեսպանատները եւ հյուպատոսությունների ներկայացուցիչները հավաքվում են ավանդական

ՀՀԿ-ական պատգամավորը՝ ընդդիմությանը. «Թող բարի լինեին՝ իրենք իրենց նախագիծը նախօրոք պատրաստեին»

Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ այժմ քննարկումների փուլ է ընթանում, սակայն նա չի տեսել ընդդիմության գրավոր առաջարկները

«Էյր Արմենիան» վերադառնում է շուկա

«Էյր Արմենիա» ավիաընկերությունն «առողջանում է». երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ավիաընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու սնանկացման գործով կառավարչի միջնորդությունը: Այսինքն՝ ավիաընկերությունը փորձելու է կրկին աշխատել քաղաքացիական ավիացիոն շուկայում, նրան ժամանակ է տրվել կուտակած պարտքերը մարելու, թռիչքները վերսկսելու: Սա նախատեսված է ավիաընկերության 49% բաժնետեր «East Prospect Fund»-ի ներկայացրած առողջացման ծրագրով:

Նիկոլ Փաշինյանը կդիմի՞ էթիկայի հանձնաժողով

Պատգամավորների վեճի շուրջ

Սուքիաս Ավետիսյան. «Ռուսաստանի որոշումն աշխարհի շատ երկրների զարմացրեց»

Ըստ նրա՝ Ռուսաստանն իր քայլը բացատրում է նրանով, որ ցանկանում է իշխանության եւ ընդդիմության երկխոսության հնարավորություն տալ

«Հանրապետություն» կուսակցությունը պաշտպանում է Սասուն Միքայելյանի թեկնածությունը

«Հանրապետություն» կուսակցությունը աջակցում է Սասուն Միքայելյանին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում՝ համարելով նրան ամենաարժանավոր թեկնածուն՝ շնորհիվ Արցախյան ազատամարտում ցուցաբերած խիզախության ու նվիրումի, պատգամավորական աշխատանքի բազմամյա փորձի, կառավարման ունակությունների ու քաղաքի խնդիրների լավագույնս իմացության: «Հանրապետություն» կուսակցությունը կոչ է անում իր անդամներին ու համակիրներին ակտիվորեն մասնակցել Հրազդան քաղաքի 2016 թվականի ընտրությունների, պայքարել այդ պաշտոնում Սասուն Միքաելյան ընտրվելու համար: «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Երիկամը վաճառելու գործով քննիչը հանցակազմ չտեսավ

«Առավոտում» տեղեկացրել էինք, որ Հատուկ քննչական ծառայությունում էր գտնվում Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ Ա.Ա.-ի դիմումը Այն կապված էր դիմումատուի կողմից իր երիկամը վաճառելու պատմության հետ: Երիկամը վաճառելուց հետո գնորդը գումարը չի տալիս, խաբում է գյուղաբնակ արարատցուն: Հատուկ քննչական ծառայությունն էլ հանցակազմ չտեսնելով՝ որոշում է կայացնում քրեական գործը կարճելու մասին: Դիմումատուի ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի

Էկոնոմիկայի նախարարությունը մոնիթորինգ է իրականացնելու «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի ստանձնած պարտավորությունների իրականացման նկատմամբ

Մարտի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհրդի նիստը: Խորհրդի նախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, խորհրդի կազմում ընդգրկված են պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել է նորաստեղծ «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի կողմից կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր ստանալու համար ներկայացված հայտը: «Ավիակոմպանիա

«Ընտրողական մոտեցում է». Սաքունցը՝ թաղային հեղինակություններին ոստիկանության բաժանմունքներ տանելու մասին

«Երբ Շաքրո Մոլոդոյն է գալիս, ոստիկանությունը բացարձակ անգործության է մատնվում»

WBC-ն արգելում է իր բռնցքամարտիկների մասնակցությունը օլիմպիական խաղերին

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը ԱԻԲԱ-ի այդ հայտարարությունից հետո վերլուծելով բռնցքամարտի հանրության կարծիքը եւ բժշկական քննարկումներ անցկացնելով՝ եկել մի եզրակացության, որը հրապարակել է իր պաշտոնական կայքէջում: «Անհնար է մենամարտ պատկերացնել պրոֆեսիոնալ եւ սիրող բռնցքամարտիկների միջեւ: Պրոֆեսիոնալը ֆիզիկապես եւ տեխնիկապես անհամեմատ ավելի պատրաստված է, սիրող բռնցքամարտիկը, կարելի է ասել, նոր է սկսում սովորելու գործընթացը: Բռնցքամարտը խաղային մարզաձեւ չէ,

«Նիկոլ Փաշինյանը մեր հետ ա, ուզում է ցույց տա, որ մեր հետ չի». Սամվել Ալեքսանյան (Տեսանյութ)

Այսօր ասում են, որ ես իրենց ախպերն եմ, վաղը կասեն, իրենց մեծ ախպերն եմ, ավելի ուշˋ իրենց թագավոր ախպերն եմ:

Հավակնորդները երեկ խաղաղ տրամադրություն ունեին

Մոսկվայի կենտրոնական հեռագրատանն ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնության համար հավակնորդների մրցաշարի հինգերորդ տուրում գրոսմայստերները հաղթանակ տարելու համար առանձնակի ջանքեր չգործադրեցին: Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Անիշ Գիրի (Նիդերլանդներ)-Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան), Վեսելին Տոպալով (Բուլղարիա)-Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) եւ Լեւոն Արոնյան (Հայաստան)-Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) պարտիաներում մրցակիցները համաձայնեցին ոչ-ոքիի: Մրցաշարային աղյուսակում տեղերի վերադասավորություններ չարձանագրվեցին: Աշխարհի ութ ուժեղագույն շախմատիստները վեցերորդ տուրից

Բողոքի ակցիա. Կոնդի բնակիչները ուզում էին փակել Տիգրան Մեծ փողոցը (Տեսանյութ)

Այս պահին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում Կոնդի բնակիչները: Նրանք պահանջում են, որպեսզի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրենց ընդունի: Բնակիչները փորձեցին փակել Տիգրան Մեծ փողոցը, սակայն ոստիկանները պատ կազմեցին եւ թույլ չտվեցին: Aravot.am-ի հետ զրույցում Կոնդի բնակիչներից Անահիտ Ղազարյանը պատմեց, որ նրանք 2004 թվականից, երբ իրենց բնակարանները որպես հանրային գերակա շահ քանդել են, 250

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Մարտի 18-ի գիշերը Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է -4…-7 աստիճան, գետնի մակերևույթին՝ -5…-8 աստիճան ցուրտ, մարտի 19-ի գիշերը համապատասխանաբար՝ -2…-5 և -3…-6 աստիճան ցուրտ: Հանրապետության տարածքում` Մարտի 18-19-ը, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային

Հայաստանում թերզբաղված երգչուհին ցանկալի հյուր է «դրսի» օպերային թատրոններում

Հստակ տվյալներ չկան, թե այսօր արտասահմանում մշակույթի տարբեր ոլորտների հայաստանցի քանի արվեստագետ է ստեղծագործում: Խոսքը ֆոլկ կամ շոու-բիզնեսի ոլորտների մասին չէ, որոնց ներկայացուցիչները հանդես են գալիս միայն սփյուռքում, այլ դասական երաժշտարվեստը ներկայացնող արվեստագետների մասին է: Մոտավոր հաշվարկով, օրինակ, Արեւմուտքի տարբեր բալետային թատրոններում բեմ են բարձրանում շուրջ 40 առաջատար հայազգի արտիստներ: Կատակով ասում են, թե եվրոպական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031