Օրվա լրահոսը

Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրը՝ առանց իր ներկայության

Նելլի Շահնազարյան. «Դեռ չի հասցրել հուշ դառնալ»

Անջեյ Կասպրշիկ. «Նովրուզ Բայրամի եւ Զատիկի ընթացքում կոչ եմ անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը մոնիտորինգ է անցկացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչը նրա առաքելության մասն է կազմում։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ մամուլի հաղորդագրությունից։ «Ես երկու կողմից տեղեկություն ստացա սահմանին վերջին զարգացումների վերաբերյալ եւ լսեցի նրանց մտահոգությունները։ Երկու կողմերն էլ շեշտեցին, որ գյուղերը մոտ են գտնվում առաջնագծին եւ քաղաքացիականները մեծ վնասներ են կրել

Յունիբանկը կգործարկի «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ի ProtoCRM համակարգը

Մինչև 2016թ.-ի մայիսի վերջը Յունիբանկը նախատեսում է ամբողջովին անցում կատարել «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության կողմից մշակված նոր CRM համակարգին: Առաջին անգամ «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ը ներդրեց վարկավորման ավտոմատացված Salesforce CRM-համակարգ Յունիբանկում 2013թ.-ին: Այդ ժամանակվանից ի վեր բանկը մշակել է սպառողական վարկավորման մոտ 611 հազար հայտ, որից 50%-ը հաստատվել է: 2015թ.-ին Յունիբանկի վարկային կոնվեյերը մշակել է ավելի քան 221

Պահանջվեց ուժեղացնել դեղերի կողմնակի ազդեցությունների մշտադիտարկումը

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավարների, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեցին դեղերի կողմնակի ազդեցությունների մշտադիտարկման համակարգի ուժեղացմանն առնչվող հարցեր։ Կարևորվեց հատկապես կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղամիջոցների կիրառման ժամանակ հիվանդների վարման ընթացքում կողմնակի ազդեցությունների քարտերի վարումը։ Նախարարը հանձնարարեց շրջաբերական ուղարկել բուժհաստատություններին, որպեսզի բոլոր կողմնակի ազդեցությունների վերաբերյալ ժամանակին և

Մարզպետներ ունենք, որոնց կանանց միլիոններն ավելի շատ են

Մարզպետների եւ նրանց կանանց հայտարարագրերը Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, որը պաշտոնը ստանձնել է 2014 թվականի մայիսի 8-ին, իր հաշվին ունի 10 միլիոն 400 հազար դրամ, 35 հազար դոլար եւ 15 հազար եվրո: Այս մասին տեղեկանում ենք պարոն Աբրահամյանի բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրից, որն Արարատի մարզպետը լրացրել է 2015 թվականին: Պարոն

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Անահիտ Բախշյան եւ Վարդան Բոստանջյան

«Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Այս անգամ մեր հյուրերն են՝ Ժառանգություն կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը եւ ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը: Բանավեճի թեման է լինելու պատգամավորի բառապաշարը, մեր կարգազանց պատգամավորները: https://www.youtube.com/watch?v=CgKXyLKnP84

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հովհաննես Հարությունյանի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հովհաննես Հարությունյանի մահվան դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ մարտական դիրքում թույլ է տրվել զենքի հետ վարվելու կանոնների խախտում, որի պատճառով զինծառայող Հ.Հարությունյանը գլխի հատվածում ստացել է մահացու հրազենային վնասվածք։ Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով

Դավիթ Հարությունյան. «Ցուցակները չպետք է լինեն բացարձակ գաղտնի»

ԲՀԿ-ն ունի առաջարկների փաթեթ, որը պատշաճ կարգով կներկայացնեն

 ՊԵԿ նախագահի եղբայրը Հայաստանում բիզնես ունի, իսկ Հովհաննես Հովսեփյանը հետեւում է

Հովսեփյան եղբայրները նորածիններին 100 հազար դրամ են նվիրում

Նախագահը ներկա է գտնվել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ, որտեղ ներկա է գտնվել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացման արարողությանը: Բացումը կատարել են այդ նպատակով Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարար Վլադիմիր Պուչկովը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Երկու պետությունների արտակարգ իրավիճակների նախարարների, ՀՀ պաշտպանության նախարար

Պերմյակովը թաքնվե՞լ է տնակում. ցուցադրվեցին լուսանկարներ

Գյումրու 102-րդ ռազմաբազայում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Դատը սկսվելուն պես՝ դատարանը ընթերցեց ռազմաբազայի բժշկական մասի ժամանակավոր պատասխանատուից ստացված գրությունն այն մասին, որ ամբաստանյալ Պերմյակովը ամբողջական ախտորոշման կարիք ունի: Դատավոր Հարություն Մովսիսյանի հարցին՝ ինչպե՞ս ես քեզ զգում, Վալերի Պերմյակով, վերջինս ասաց՝ նորմալ: Դատարանը շարունակեց փաստաթղթերի հրապարակումը, ընթերցվեց քննիչի գրությունը, որը

Դավիթ Հարությունյան. Բուն խնդիրը դիտորդներին սահմանափակելը չէ

Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ գործընթացը թույլ է տալիս համարել, որ բացակա անձանց փոխարեն քվեարկությունը հավասարվի նվազագույնի

Թումանյանի անունն անտեղի մի՛ հոլովեք

Նամակ Երեւանի Թումանյանի փողոցում գտնվող շաուրմայի տնօրինությանը Որպես մտավորականի` ինձ շատ է անհանգստացնում մի կարեւոր հանգամանք. երբ հեռուստացույցով դիտում եմ օրվա մեջ համարյա բոլոր ալիքներով հեռարձակվող շաուրմայի Ձեր գովազդը, անչափ վատ եմ զգում, քանի որ համոզված եմ` իմ վիճակում շատերն են, եւ դրանից ազատվելու ելք կարծես չկա: Հարգելինե՛րս, մի՞թե հնարավոր չէ Ձեր շաուրմայից առաջ չնշել

Լեւոն Զուրաբյանը քաղաքական դաշտում մեկ իրական ընդդիմադիր ուժ է տեսնում (Տեսանյութ)

Ընդդիմադիր գործիչը`շմայսանման ՀՀԿ-ականների նպատակի մասին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարին

Մարտի 18-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոhմաս Շրափելին եւ հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարի գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդին: Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովն արժեւորել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գործունեությունը Հայաստանում եւ նշել, որ այն հատկապես կարեւոր է ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, եւ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու նրա հետ կապերը:

Գառնեցիները դիմում են Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլիին

Համաշխարհային բանկը հովանավորում-վարկավորում է Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման նախագծով իրականացվող ծրագիրը, որով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից պողպատե խողովակաշարով գետի ջուր տանել Արարատի մարզի մի շարք համայնքներ՝ ոռոգման նպատակով: Այս ծրագիրն իր մեջ պարունակում է հակաբնապահպանական եւ կոռուպցիոն էլեմենտներ: Նախ նշենք, որ Ազատ գետում համապատասխան քանակի ջուր չկա, եւ ստացվում է, որ Համաշխարհային բանկի մասնագետներին

Ի՞նչ են շշնջացել վենետիկցիները ՕԵԿ-ականների ականջին (Տեսանյութ)

Ըստ Հովհաննես Մարգարյանի, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն խաբում են`ասելով, թե Վենետիկի հանձնաժողովը թույլ չի տալիս քվեարկածների ցուցակների հրապարակում

ԵՀՄՖ նախագահ. Կոչ եմ անում սկսել Թուրքիայի դեմ ուղղված գործողություններ՝ Հայկական հարցի լուծման նպատակով

Այսօր մեր ազգի համար սպասված պատմական պահերից մեկն է, երբ Թուրքիան դիվանագիտական խայտառակ պարտությունների արդյունքում կատարում է սխալը սխալի ետևից` իր դեմ հանելով ողջ քաղաքակիրթ մարդկությանը։ Եվրոմիությունն արդեն լիովին ընկալում է Թուրքիայի կողմից վարվող պարզունակ քայլերի իմաստը, իսկ Ռուսաստանն ամբողջ թափով դեմ է դուրս եկել Թուրքիայի կողմից փայփայվող նեոօսմանիզմի քաղաքականության իրականացմանը։ Այս իրավիճակում Հայաստանի կողմից

Նախնական տեղեկություններ հանրապետության տարածքում 2016թ մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարության հետևանքների մասին

Ս.թ. մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարությունների հետևանքները պարզելու նպատակով ծիրանենու այգիներում կատարված օպերատիվ ուսումնասիրությունների և նախնական դիտարկումների արդյունքում արձանագրվել է հետևյալ իրավիճակը: Արարատի մարզ Արարատի տարածաշրջան – նկատելի վնասներ չեն դիտվել, որոշ համայնքներում առկա է թույլ կամ մասնակի վնասվածություն Արտաշատի տարածաշրջան – առկա է մասնակի վնասվածություն, առանձին համայնքներում` ուժեղ վնասվածություն Մասիսի տարածաշրջան – մասնակի վնասվածություն,

ՀԷՑ-ը 13 բնակարան նվիրեց Գյումրու անօթեւաններին. (Տեսանյութ)

Քիչ առաջ Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ Սամվել Բալասանյանի հեղինակած «Գյումրին առանց տնակների» ծրագրի հոգաբարձուների արտահերթ նիստը, որի ընթացքում ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը հայտարարեց, որ 13 բնակարան են նվիրելու Գյումրու ծայրահեղ աղքատ ու միաժամանակ տանը անչափահաս երեխաներ ունեցողներին: Նա հայտնեց, որ 10 բնակարան ընկերությունը նվիրվում է Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ, 60 մլն դրամի շրջանակներում, մեկը նվիրվում է

Հիվանդանոցի անվտանգության աշխատակցի ցուցմունքն ո՞վ էր գրել

«Արմենիա» բժշկական կենտրոնի գույքը փչացնելու, իշխանության ներկայացուցիչներին՝ ոստիկաններին եւ տեղի անվտանգության աշխատակիցներին վնասվածքներ պատճառելու գործով Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տուժողների՝ դատարան չներկանայալու պատճառով նիստը մի քանի անգամ հետաձգվել է: Սակայն երեկ վերջապես շարունակվեց Արգիշտի Գոմցյանի եւ Հարություն Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Դատարան էր ներկայացել հիվանդանոցի անվտանգության աշխատակիցը՝ Գեւորգ

Քահանա. «Ծաղկազարդի ճյուղերի օրհնության կարգ, որպես այդպիսին, չկա»

Ճյուղերն օրհնվում են առավոտյան ժամերգության ընթացքում

ՀՅԴ-ն ընդդիմադիր ուժերին հրավիրում է իշխանության հետ երկխոսության (Տեսանյութ)

Եթե 2017-ին ընտրությունները կեղծվեն, ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն «կբաժանվեն»

Սարոյեանի «Մարդկային Կատակերգութիւնը» գիրքի հիման վրայ Մէկ Ռայեանի նկարահանած ֆիլմը մրցանակի արժանացած է. yerakouyn.com

Հոլիվուտեան դերասանուհի Մէկ Ռայեանը ամերիկահայ գրող Ուիլեըմ Սարոյեանի «Մարդկային կատակերգութիւնը» ստեղծագործութեան հիման վրայ նկարահանած ֆիլմին համար արժանացած է մրցանակի: Ըստ Գանատայի Howizonweekly-ին՝ Ռայեանի բեմադրական նուիրակելի ֆիլմը, որ ստացած է «Իթաքա» անուանումը, ներկայացուած է «Սոնոմա» միջազգային փառատօնին: Մարտ 31-ին կայանալիք ձեռնարկին Մէկ Ռայեանը հայ գրողի ստեղծագործութեան հիման վրայ նկարահանած ֆիլմի համար կ’արժանանայ Sonoma Salute մրցանակին: Ձեռնարկը

Քրիս Խաչիկ Շահինյանն իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Սենատի ընտրություններին

Սույն թվականի հունիսի 7-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի ընտրություններին որպես թեկնածու մասնակցում է մեր հայրենակից Քրիս Խաչիկ Շահինյանը: Շահինյանի թեկնածությունը, ի թիվս այլ կազմակերպությունների, պաշտպանում են նաև ԱՄՆ-ում գործող Լոս Անջելեսի Գեոպոլիտիկ Ակումբ և «Հայդուկ» կազմակերպությունները: Քրիս Խաչիկ Շահինյանին ճանաչում ենք երկու տարուց ավելի, նրա հետ համագործակցում ենք այստեղի հայ համայնքին վերաբերող ծրագրերի շուրջ: Ծրագրերը,

Վարդան Օսկանյանը հայտնել է իր տեսակետները և ցանկությունները, թե ինչ բովանդակություն պետք է ունենա բանակցվող փաստաթուղթը

Մարտի 17-ին Վարդան Օսկանյանը Երևանում հանդիպում է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության երկրների վարչության պետ Դիրք Շուբելի հետ, ով նաև Հայաստանի հետ նոր համաձայնագրի գլխավոր բանակցողն է: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունները և բանակցությունների ներկա ընթացքը: Վարդան Օսկանյանը հայտնել է իր տեսակետները և ցանկությունները, թե ինչ բովանդակություն պետք

Բռնաբարության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Կարբի գյուղում

Մարտի 17-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Մանվել Հ.-ն, ով 2015 թ. նոյեմբերի 25-ից ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /բռնաբարություն/ 1-ին մասի մեղադրանքով:   ՀՀ ոստիկանություն  

Մերկելն ու Հոլանդը խոսել են Եվրամիություն-Թուրքիա բանակցությունների մասին. «Անադոլու»

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ ԵՄ բանակցությունները փախստականների թեմայով կշարունակվեն 2016թ մարտի 18-ի օրվա երկրորդ կեսին։ Ընթացող բանակցությունների մասին իրենց կարծիքներն են արտահայտել Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը; Այս մասին տեղեկանում ենք թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունից։ Անդրադառնալով ԵՄ-Թուրքիա բանակցություններին` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է. «Ես զգուշավոր լավատեսություն ունեմ»։ Կանցլերը նշել է նաև, որ 2016թ

Եղեգի դպրոցը 3 առաջին դասարանցի եւ 2 շրջանավարտ ունի

Երիտասարդները ձգտում են ընտանիք կազմել գյուղից դուրս, քանի որ Եղեգում համապատասխան պայմաններ չկան Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցը բոլոր մարզային դպրոցների նման խնդիրներ ունի, աշակերտները քիչ են, որովհետեւ երիտասարդ ընտանիքներն են քիչ: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը, չնայած խնդիրներին, մանկավարժները հաճույքով են աշխատում: Տնօրենի խոսքով, դպրոցը նորակառույց է, կառուցվել

Երիտասարդական նվագախումբը «Ալ Բուստանում» կատարել է Բեռլիոզի, Վյենյավսկու, Էլգարի ստեղծագործությունները

Մարտի 17-ին Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ է ունեցել Էմիլ Բուստանի համերգասրահում։ Համերգի առաջին բաժնում հնչել է Հեկտոր Բեռլիոզի «Լիր արքա» նախերգանքը, ապա հանրահռչակ ջութակահար Լետիսիա Մորենոյի կատարմամբ՝ Վյենյավսկու Ջութակի թիվ 2 կոնցերտը: Համերգային ծրագրի երկրորդ բաժնում փառատոնի գեղարվեստական ղեկավար Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031