Օրվա լրահոսը

«Հայաստանի և Իրանի հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում գտնվում են բարձր մակարդակի վրա». Սերգո Կարապետյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆիի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: «Հայաստանի և Իրանի հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում գտնվում են բարձր մակարդակի վրա, մեր երկրում գործում են բազմաթիվ իրանական և համատեղ ընկերություններ, արդյունավետ փոխգործակցություն է ծավալվել մասնավորապես

Վաստակած 90 տարի

Այս տարվա մարտի 4-ից մեկնարկել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական համերգաշարը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 19-ին կկայանա գալա համերգ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) հոբելյանին: Այս մասին «Առավոտին» հայտնեց նվագախմբի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուզաննա Սիրունյանը: ՀԱՖՆ-ն հիմնադրվել է 90 տարի առաջ՝ երաժշտագետ, դիրիժոր Արշակ Ադամյանի եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից: Տարբեր

ԵՏՄ-ից մեքենաների ներկրման հարկը հանելու նախագիծն ընդունվեց միաձայն (Տեսանյութ)

ԵՏՄ տարածքից ավտոմեքենաների ներկրման ավելացված արժեքի հարկը հանելուն ուղղված ՀՀԿ-ականների նախագիծն այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց միաձայն: Հիշեցնենք, որ խոսքը ֆիզիկական անձանց կողմից ներկրվող մեքենաների մասին է: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ նախագծին երկու լուրջ դիտողություն կար: Առաջինը՝ եթե ԱԺ-ում ասում են, որ մեկ անձը կարող է ընդամենը 1 մեքենա ներկրել տարեկան, քանակը

Կալանավորը հայտնել է իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին. հարուցվել է քրեական գործ

ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայող Ա. Թ.-ն հայտնել է, որ 2016 թվականի փետրվարի 16-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս նկատել է քաղաքացու, ով փողոցում աղմկել և հայհոյանքներ է հնչեցրել, ինքը մոտեցել է քաղաքացուն և պահանջել դադարեցնել խախտել հասարակական կարգը, սակայն վերջինս չի ենթարկվել իր օրինական պահանջին: Իր կանչով դեպքի վայր են ժամանել ոստիկանության այլ աշխատակիցներ

Երկրորդ հանրապետության երկունքը

…Եթե չթերթենք մեր ժողովրդի պատմության ավելի հին ու խունացած էջերը, ապա առանց վարանելու կարելի է նշել, որ պետականության վերականգման ճանապարհին շրջադարձային կետ էր 19 – րդ դարի սկզբները, երբ 1813 թվականի Գյուլիստանի և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրերով Արևելյան Հայաստանը պոկվեց Պարսկաստանից և անցավ Ռուսական կայսրության տիրապետության տակ: Շրջադարձային կարելի է համարել այն առումով, որ հենց

Էրդողան. Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում վճռականորեն սատարելու ենք Ադրբեջանին

Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար Թուրքիա ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր թուրք գործընկերոջ հետ մասնակցել է համատեղ մամուլի ասուլիսին, որի ընթացքում երկու երկրների նախագահները մի շարք հայտարարություններ են արել։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահի նստավայրի պաշտոնական կայքը։ Նախագահները խստորեն դատապարտել են 2016թ. մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած

Գիշերը որոշ մարդիկ ապօրինաբար ներխուժել են «Յունիգրաֆ իքսի» կլինիկա

Մարտի 15-ի ուշ երեկոյան՝ ժամը 23.30-24-ի սահմաններում, մի շարք անձինք ապօրինաբար ներխուժել են «Յունիգրաֆ իքս» ընկերության կլինիկայի տարածք։ Նրանք իրենց հետ տարել են կլինիկայում գտնվող կենդանիների։ «Յունիգրաֆ իքսը» դեպքի առնչությամբ ահազանգել է ոստիկանություն։ Ոստիկանության աշխատակիցներն անմիջապես արձագանքել են՝ ժամանելով դեպքի վայր։ «Յունիգրաֆ իքսը» հույս է հայտնում, որ շատ արագ կբացահայտվի ապօրինություն գործած անձանց ինքնությունը։  

Ազգային փոքրամասնությունները չեն բողոքում Ընտրական օրենսգրքից

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ կրքերը շարունակում են լարված մնալ, քանի որ կարծիք կա, որ համամասնական ընտրակարգի քողի տակ առաջարկվում է այնպիսի մեխանիզմ, որի ժամանակ ավելի են ընդգծվելու մեծամասնական ընտրական համակարգի արատները: Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները, սակայն, կարծես, չեն շտապում դժգոհել փաստաթղթից: «Առավոտի» հետ զրուցած մարդիկ գոհ են, որ վերջապես Ազգային ժողովի պատգամավորների 4 մանդատ բաշխվելու է

Ոստիկաններին տեսնելով՝ «SUBUTEX»-ի 5 դեղահաբ փորձել է կուլ տալ

Մարտի 14-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Երևանյան փողոցի սկզբնամասից՝ «BYD» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Գուրգեն Կ.-ին, 1987 թ. ծնված Հրաչյա Ս.-ին և 1987 թ. ծնված Արշավիր Վ.-ին: Հրաչյա Ս.-ն բերման ենթարկվելու ընթացքում իր մոտից հանել ու բերանն է մտցրել «SUBUTEX» տեսակի 5 դեղահաբ՝

Քաղաքապետը շեշտադրել է տների անհատույց օրինականացման գործընթացի մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու անհրաժեշտությունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման գործընթացի աշխատանքային խմբի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հիման վրա անշարժ գույքերի օրինականացման գործընթացը կանոնակարգող հանձնաժողովի և դրան կից ստեղծված աշխատանքային խմբի պատասխանատուների և աշխատակիցների հետ, որի շրջանակում ներկայացվել է 2015թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը: Բավարար

Մարտիրոսյանը՝ Գեւորգ Սաֆարյանի գործի մասին. Պաշտպանելու մեղադրանք չի եղել, հետ է ուղարկել (Տեսանյութ)

Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ դատախազությունը նորից հանձնարարել է Քննչական կոմիտեին կարճումը վերացնելու եւ քննություն իրականացնելու համար

Սպասումները, որ դոլարի գինը կհատի 500 դրամի սահմանագիծը, չեն արդարանում. «Հայոց աշխարհ»

Ազգային արժույթը մտել է արժեւորման հերթական փուլ։ Ըստ էության սկսել են զգալ տալ սեզոնային որոշ գործոններ, որոնք ներքին շուկայում ավելացրել են տարադրամի առաջարկը։ Ենթադրվում է, որ այդ միտումը առաջիկա օրերին կշարունակի պահպանվել, եթե իհարկե Կենտրոնական բանկը չորոշի ներքաշել շուկայում հայտնված հավելյալ տարադրամը՝ դրամի արժեւորման խորացումը կանխելու համար։ Սպասումները, որ դոլարի գինը կհատի 500 դրամի սահմանագիծը,

ԱՆ. գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի տեղեկացմամբ՝ հանրապետության տարածքին Սկանդինավիայի տարածքից մոտենում են արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, որի արդյունքում մինչև մարտի վերջ օդի ջերմաստիճանը կնվազի: Եղանակի նման փոփոխությունները կարող են պատճառ դառնալ մրսածության գործոնով պայմանավորված սուր շնչառական վարակների աշխուժացման: Սուր շնչառական վարակների հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ հանրապետությունը դեռևս գտնվում է

Երեւանի կենտրոնում էլ վաղուց արդեն պահպանելու բան չկա, բայց օրենքը պետք է. «Չորրորդ իշխանություն»

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ իրենք արդեն խորհրդարանին են ներկայացրել «Երեւանի կենտրոնի մասին» օրենքի նախագիծը, որը կլուծի բոլոր մտահոգիչ խնդիրները։ «ՉԻ» – Սա, անկասկած, ճիշտ ժամանակին   ներկայացված   նախագիծ   է։ Նման օպերատիվություն մեկ էլ Ալժիրի խորհրդարանն է ցուցաբերել՝ Սահարայի անապատում զանգվածային անտառահատումներն արգելող օրենք ընդունելով։ Միայն թե չասեք, որ Սահարայի անապատում անտառներ չկան։ Հետո՞

ՄՕԿ-ն ու WADA-ն կվերստուգեն մարզիկների դոպինգ փորձանմուշները

Բաջեթի խոսքերով, հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանին, Քենիային ու Եթովպիային, քանի որ հենց այդ երկրներում ավելի շատ դոպինգ խնդիրներ կան:

ԱՄՆ նախագահի ընտրություններ 2016. Քլինթոնը հաղթել է 5 նահանգներում, Ռուբիոն դուրս մնաց հետագա ընտրապայքարից. CNN

Իլինոյս, Միսուրի, Օհայո, Հյուսիսային Կարոլինա, Ֆլորիդա նահանգներում կայացած ԱՄՆ նախագահի նախնական ընտրությունների արդյունքում (փրայմերիզ) Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Հիլարի Քլինթոնը հաղթել է վերը նշված բոլոր 5 նահանգներում, իսկ ահա Հանրապետական կուսակցության թեկնածուներից մեկը՝ Մարկո Ռուբիոն, լքել է հետագա ընտրապայքարը։ Այս մասին տեղեկացնում է CNN լրատվական կայքը։ Ձայների հաշվարկի արդյունքները ցույց են տվել,

«Մեր մեջ Սողոմոնները պետք է շատ լինեն». Խաչատուր Ստեփանյան (Ֆոտոշարք)

Մարտի 15-ին լրացավ հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 95-ամյակը: Այս առիթով ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը (ՀԵՄ) և ՀՅԴ Աջափնյակի կոմիտեն կազմակերպել էին միջոցառում. Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից երթով քայլեցին դեպի հերոսի հուշարձան, ծաղիկներ դրեցին, եղավ խորհրդանշական գինու հյուրասիրություն: Միջոցառման մասնակից պատմական գիտությունների թեկնածու Խաչատուր Ստեփանյանը խոսեց Թեհլերյանի գործունեության և նրա թողած

Վթար Հոռոմի խաչմերուկի մոտակայքում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

Գյումրի բժշկական կենտրոնի լրատվության ու հասարակայնության հետ կարպերի բաժնից մեզ տեղեկացրեցին, որ մարտի 15-ին ժամը 22:30-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժած քաղաքացի է ընդունվել հիվանդանոց: Վերջինս 1974 թ ծնված Արմավիրի մարզի բնակիչ Գ.Գ.ն է: Ախտորոշվել է ներքին օրգանների տարբեր աստիճանի վնասվածքներ, բազմակի կոտրվածքներ: Հիվանդը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վթարը տեղի է ունեցել Բենիամին

Տարոն Մարգարյան. «Մեր թերություններն առաջինը մենք պետք է վերհանենք և շտկենք»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի վերահսկողության վարչության աշխատակիցների հետ, որի շրջանակում ներկայացվել է 2015 թվականին վարչության կողմից կատարած աշխատանքների հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվության մասով քաղաքապետն իր հստակ դիտարկումներն է արել: «Վերահսկողության վարչությունն այն օղակն է, որը պետք է հետևողական լինի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում մեր գործառույթների շրջանակում իրականացվող աշխատանքների նկատմամբ: Ու ձեր

«Հատուկ թեյ»` ասթմայի դեմ

Ալերգիան համարվում է իմուն համակարգի աղավաղված ռեակցիա` օտարածին նյութերի ներթափանցման դեմ: Ալերգիան հիմնականում զարգանում է ի պատասխան ծաղկափոշու եւ տնային փոշու տզի, որոնք առաջացնում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ասթման եւ ալերգիկ ռինիտը` հարդային տենդ: Վերջինի առաջացման պատճառ է օդում գտնվող ծառերի, խոտաբույսերի եւ մոլախոտերի ծաղկափոշին: Ալերգիկ հիվանդություններից են նաեւ պոլինոզները, եղնջացանը, դերմատիտները, դեղորայքային եւ

Լեւոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում մաքուր 2-րդ տեղում է

Մոսկվայի կենտրոնական հեռագրատանը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի ութ մասնակիցները երեկ հանդիպեցին 4-րդ տուրում: Պյոտր Սվիդլեր-Լեւոն Արոնյան, Հիկարու Նակամուրա-Անիշ Գիրի, Ֆաբիանո Կարուանա-Վեսելին Տոպալով պարտիաներն ավարտվեցին խաղաղությամբ, իսկ Սերգեյ Կարյակինը հաղթեց Վիշվանաթան Անանդին: Այսօր կայանալիք 5-րդ տուրից առաջ միանձնյա առաջատարը Կարյակինն է՝ 3,0 միավոր: Հայաստանի շախմատիստների առաջատար Արոնյանը նրանից ետ է մնում կես քայլ

Ափսոս, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի գործառույթն իմաստուն մտքեր հայտնելը չէ. «Չորրորդ իշխանություն»

«Եթե չլինեին կենսաթոշակներն ա սոցիալական աջակցությունը, ապա աղքատությունը շատ ավելի մեծ կլիներ», հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ «ՉԻ» – Իսկ եթե ուտելիք չլիներ՝ մարդիկ սոված կլինեին։ Այնպես որ՝ Արտեմ Ասատրյանը միանգամայն իրավացի է։ Եվ կարող է շարունակել դարակազմիկ մտքեր հայտնել։ Օրինակ՝ եթե փղի կնճիթը կտրեն, փիղն այլեւս կնճիթ չի ունենա, եթե

Այս թանկարժեք մեքենայով շրջում է քաղաքապետ Տարոն Մարգարյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց մեքենաների վաճառքով զբաղվող կայքէջերում եւ արձանագրեց, որ քաղաքապետարանի ծառայողական մեքենաների գները տատանվում են հիմնականում 15-ից 20 հազար դոլարի սահմաններում։ Օրինակ՝ «Կիա Օպտիմա» մակնիշի մեքենան Հայաստանում վաճառվում է 15 հազար 700 դոլարից սկսած, իսկ «Մազդա 6»-ը՝ 20 հազար դոլարից սկսած։ «Հունդայի նյու էլանտրա» մակնիշի մեքենայի արժեքն էլ 18 հազար դոլարից է սկսում։

«Հայկական վերածնունդը» թեկնածու է առաջադրել Թալինի քաղաքապետի ընտրություններում

Նախօրեին տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նիստում քննարկվել են ս.թ. ապրիլի 17-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին վերաբերող հարցեր: Կառավարման խորհուրդը որոշում է կայացրել մասնակցել Թալին քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելով «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Հայկազի Գրիգորյանին: «Հայկական վերածնունդ»

Իզուր չէ, որ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս ուրիշի կերպարանքով. «Հայոց աշխարհ»

Ռոբերտ Քոչարյանը հրաշալի հասկանում է, որ եթե չհիմնի որեւէ կուսակցություն, ապա 2017-2018թթ. «մրցաշրջանը» ավարտված է իր համար։ Բայց եթե հիմնելով՝ անմիջապես ու գլխապատառ նետվի քաղաքական պայքարի ասպարեզ, ապա ակնհայտորեն կգերագնահատի սեփական ուժերն ու հնարավորությունները։ Իսկ դրանք գտնվում են ոչ թե քաղաքական, այլ «նախագահական» կամ ավելի ճիշտ՝ «թագավորական» դաշտում։ 2008-ին այս հանգամանքը հրաշալի հաշվարկեց Լ.Տեր-Պետրոսյանը եւ

Սերժ Սարգսյանը մեկնաբանել է, որ Արթուր Բաղդասարյանն իրեն ավելի մեծ սխալ է թույլ տվել, քան ամերիկացիները կարող են անգամ պատկերացնել. «Ժողովուրդ»

«Վիկիլիքսի» կողմից հրապարակված այս զեկուցագիրը, որ հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Էնթընի Գոդֆրին, վերաբերում է 2007թ. խորհրդարանական ընտրությունների շրջափուլին։ Հեղինակը անդրադարձ է կատարում Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետի միջեւ կայացած սկանդալային զրույցի գաղտնալսման թեմային։ Ամերիկյան դիվանագիտական շրջանակներն ակնհայտորեն խիստ զայրացած են եղել գաղտնալսման փաստից։ Այդ պատճառով էլ շարունակաբար փորձում էին Սերժ Սարգսյանի

Ումից գանձել են այդ ԱԱՀ-ն, այլեւս չեն վերադարձնելու. «Հայկական ժամանակ»

Կա՞ արդյոք հեռանկար, որ մեր քաղաքացիները դատական կարգով կկարողանան հետ ստանալ իրենց գումարները։

Խրամչիխինը նոր հոդված է հեղինակել, որտեղ անդրադարձել է Ադրբեջանի Զինված ուժերին.vpk-news

Քաղաքական և ռազմական վերլուծությունների ռուսական կենտրոնի փոխնախագահ Ալեքսանդր Խրամչիխինը Հայաստանի ԶՈՒ-ին վերաբերվող իր հոդվածից հետո, որը լայն արձագանք ստացավ հայ հասարակության շրջանակներում, հեղինակել է նոր հոդված, որտեղ անդրադարձ է կատարել Ադրբեջանի Զինված ուժերին։ Այս մասին տեղեկանում ենք vpk-news կայքից։ Ադրբեջանի ԶՈՒ-ին վերաբերվող հոդվածում Խրամչիխինը մանրամասն թվարկում է Ադրբեջանի սպառազինության տեսակները, բանակի մարտական կազմն ու վիճակագրական

Եկեղեցում գողություն կատարողը խոստովանել է նաև «Լաչինի միջանցք»-ի հանցադրվագը

Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության Կումայրիի և Ախուրյանի բաժինների ծառայողները Գյումրիի Սպանդարյան փողոցի տներից մեկում հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել 1976 թ. ծնված Արմեն Ղ.-ին: Նա խոստովանել էր, որ Գյումրու «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցու սրահում 1992 թ. ծնված Հերմինե Հ.-ի ձեռքի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 40.000 դրամ: Նյութերի նախապատրաստման

Սերժ Սարգսյանի հունական դասերը. «Ժամանակ»

Հունաստան պաշտոնական այց կատարած Սերժ Սարգսյանը այդ երկրի վարչապետի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար արված հայտարարության մեջ նշել էր, թե հարաբերությունների օրակարգում ամենաթույլ օղակը, ցավոք, առևտրատնտեսական կապերն են, ինչն, անշուշտ, պայմանավորված է նաև օբյեկտիվ գործոններով… Սերժ Սարգսյանն ասել է. «Պարոն Ցիպրասին ասացի, որ մենք ուշադրությամբ հետևում ենք առկա խնդիրների հաղթահարմանն ուղղված Հունաստանի կառավարության ջանքերին»: Սարգսյանի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031