Օրվա լրահոսը
Արծաթ՝ Անապայի երիտասարդական մրցաշարից
Անապայում ավարտվեց բռնցքամարտի Նիկոլայ Պավլյուկովի երիտասարդական հուշամրցաշարը, որին Հայաստանը մասնակցում էր ութ ներկայացուցչով: Ամենից հաջող հանդես է եկել գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Նա հասել է մինչեւ եզրափակիչ, որտեղ պարտվել է ռուս բռնցքամարտիկին եւ արժանացել արծաթե պարգեւի: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 16.03.2016
Մեր հակառակորդի տեխնիկական առավելությունը այնքան էլ մեծ չէ. «Հայկական ժամանակ»
Ռուսական «Ռազմաարդյունաբերական կուրիեր» պարբերականի փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը, որը բոլորովին վերջերս մեծ աղմուկ վաստակեց Հայաստանի զինատեսակների մասին մանրամասն տեղեկություններ հրապարակելու հետևանքով, երեկ հրապարակեց համանման մի վերլուծություն Ադրբեջանի զինուժի մասին։ Հրապարակման մեջ նույնքան մանրամասն ներկայացված է, թե զինատեսակների ինչպիսի «պահեստ է» կուտակել Ադրբեջանը։ Որքան են դրանք համապատասխանում իրականությանը՝ դժվար է ասել։ Բայց եթե համարենք, որ այդ երկու
Հայաստանի երեք գրոսմայստերներ Ռեյկյավիկում առաջատարների մեջ են
Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի երեք հիմնական անդամներ՝ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Գաբրիել Սարգսյանը, Իսլանդիայի մայրաքաղաքում մասնակցում են «Ռեյկյավիկ Օփեն» ներկայացուցչական մրցաշարին: Եզրափակիչ տուրից առաջ մեր շախմատիստներն իրենց հաշվարկում գրանցել են 6,0-ական միավոր եւ ընթանում են առաջատարների խմբում: Մովսիսյանը 6-րդ տեղում է, Մելքումյանը՝ 8-րդ, Սարգսյանը՝ 12-րդ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 16.03.2016
Դատարանը պարտադրել է իրավախախտներին վերականգնել հուշարձանը. «Հրապարակ»
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ պետական հողի նկատմամբ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու եւ իրավախախտների կողմից ինքնակամ կառույցները քանդելու եւ հուշարձանի պահպանական գոտու նախկին տեսքը վերականգնելու պահանջով, 2015թ. հուլիսի 27-ին հայց էր հարուցել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ 2 տարվա պայքարը դրական արդյունք տվեց։ Այս տարվա փետրվարի 9-ին դատարանը վճռեց պարտավորեցնել
Ի պատիվ պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Նախագահի` Կիպրոսի Նախագահի անունից տրվել է պաշտոնական ընթրիք
Ի պատիվ պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսի անունից մարտի 15-ի երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք, որի ժամանակ երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով : Նրանք անդրադարձել են դարավոր բարեկամությամբ և նույնակունք արժեհամակարգով միմյանց հետ սերտորեն կապված հայ և կիպրացի ժողովուրդների միջև հարաբերությունների առավել խորացման, միջպետական կապերի
Կիպրոսում կտեղադրվի Հին Ջուղայի խաչքարի կրկնօրինակը
Հայաստանի և Կիպրոսի Հանրապետությունների միջև մշակութային համագործակցության շրջանակում` ս. թ. մարտի 16-ին, Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հարակից այգում կտեղադրվի Հին Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակը: Խաչքարի հանդիսավոր բացմանը ներկա կգտնվեն երկու երկրների Նախագահները: Արարողությանը կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Կիպրոսի կրթության և մշակույթի նախարար Կոստաս Կադիսը: Խաչքարի տեղադրման առաջարկը ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության
Ինչո՞ւ են հենց նրանք հասել սահմանի բերան. «Հրապարակ»
Այս խնդրին շատ է անդրադարձ կատարվել, նախարար Սեյրան Օհանյանն ինքը ընդունում է բացասական երեւույթի գոյությունը, սահմանին ծառայողների ընտանիքները սովորաբար ապրում են անտանելի պայմաններում։ Ընթերցողին կխնդրեի հասկանալ ինձ այնպես, ինչպիսի նկատառումներով գրում եմ սա. թող որեւէ զինվոր սահմանին չզոհվի, ոչ էլ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում։ Թե հարուստի, թե աղքատի, թե պաշտոնյայի եւ չարքաշ հողագործի որդիները մեր
Փլուզվել է բետոնե հենապատ. դեպքի վայրում էր ԱԻ նախարարը
Մարտի 16-ին, ժամը 04.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Անտառային փողոցի մոտակայքում, ճանապարհահատվածը փլվել է (մոտ 1 քմ), ինչի հետևանքով երթևեկությունը խափանվել է, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը: Պարզվել է¸ որ Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի դիմաց մոտ 15մ երկարությամբ և 8մ բարձրությամբ բետոնե հենապատը
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց
Մարտի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր 12 տարեկան Գիքորին տաներ քաղաք, որ մի գեղեցիկ օր Գիքորն էլ կոալիցիայի անդամ դառնար: Կինը չէր համաձայնվում:
Ինչ են ասում եվրոպացիները
Ապացուցված փաստ է` երբ մենք որեւէ մեկի հետ հանդիպում ենք, իսկ հետո պատմում ենք այդ հանդիպման մասին, ապա ավելի երկար եւ հանգամանալից ներկայացնում ենք այն, թե ինչ ենք մե՛նք ասել, եւ ոչ թե այն, ինչ ասել է մեր զրուցակիցը: Դա արտացոլվում է նաեւ պաշտոնական մամուլի հաղորդագրություններում: Եթե երկու երկրների X եւ Y պաշտոնյաների հանդիպում է
Արտառոց ծննդաբերություն Գյումրիում. բժիշկները փրկել են 34-ամյա կնոջ ու նորածնի կյանքը (Տեսանյութ)
Մարտի 13-ի գիշերը արտառոց ծննդաբերության դեպք է գրանցվել Գյումրու ծննդատանը: Ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանի պատմելով, շտապօգնության մեքենայով իրենց մոտ են հասցրել 34-ամյա մի կնոջ՝ Աստղիկ Ապրելյանին, որը գրեթե ճնշում չի ունեցել, գիտակցություն նույնպես, արգանդը պատռված է եղել: Ըստ Վարդան Սարգսյանի, եթե կինը ապրեր նորմալ սոցիալական պայմաններում, շրջապատված լիներ հարազատներով, ժամանակին դիմեր բուժօգնություն ստանալու, նման ծայրահեղ
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում գոհացուցիչ չէ»
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի համոզմամբ` «Շփման գծի միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատումը կլիներ լարվածությունը մեղմելու վստահության լավագույն միջոցը»:
Ոստիկանությունը հայտնաբերեց Գյումրիում մի քանի կրակոցներ արձակած երիտասարդին
Ինչպես տեղեկացրել ենք, մի քանի օր առաջ Գյումրու ավագանու նախկին անդամ Չուբար Զարգարյանին պատկանող «Ուրարտու» ռեստորանի մոտ հնչել էին կրակոցներ: Որպես մասնակիցներ նշվում էր Չուբար Զարգարյանի եղբորորդու ու Շառլ Ազնավուրի հրապարակում գտնվող «Բյուզարդ» ռեստորանի տիրոջ՝ Տիգրան Փանոսյանի («Կռուգի Մստի») անունները: Վերջինս ավագանու անդամ է: Խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ նրանց միջեւ վիճաբանություն է ծագել
ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին
Այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները։ Քննարկման ընթացքում ԲՀԿ նախագահն ու խմբակցության պատգամավորները ներկայացրել են կուսակցության պատրաստած առաջարկների փաթեթը, որոնց ընդունումը էականորեն կնվազեցնի ընտրական օրինախախտումները։ ԲՀԿ պատգամավորները խոսել են լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակման անթույլատրելիության, ազգային փոքրամասնությունների մասնակցության առավել աշխատող դրույթների մշակման անհրաժեշտության,
«Որեւէ քաղաքականության հռչակումն ընդդեմ կրիմինալի, լավագույն դեպքում կարող է կրել սահմանափակ բնույթ». Արձագանքում է ՀՀ ոստիկանապետին
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի գնահատմամբ, Հայաստանում վերջին տարիներին ձեւավորվել է քրեական ռեժիմ, երկրի բարձրագույն պաշտոնյաները ձեւավորել են կազմակերպված հանցավոր խումբ: «Այդ հանցավոր համագործակցության միջոցով տապալել են երկրում սահմանադրական կարգը: Այդ փաստը, որ Հայաստանում տապալվել է սահմանադրական կարգը, պաշտոնապես արձանագրված է նաեւ պետության կողմից, դրա վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը արել է իր եզրակացությունը, որ Հայաստանում սահմանադրության մի
«Այդքան հանցագործություն գործած ոստիկան ինձ հայտնի չէ բացի Լեւոն Երանոսյանից». Դանիել Իոաննիսյան
Գուցե որոշ ոստիկաններ, որոնք իշխանություններին ոչ հաճո կրիմինալի հետ կապեր ունեն, համակարգից թռնեն: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հայտարարությունից նման կարծիք է կազմել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Հիշեցնենք, որ ոստիկանապետն այսօր համակարգի օպերատիվ ծառայությունների անձնակազմերի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել է կրիմինալի հետ կապ ունեցող ոստիկաններին ու հայտարարել. «Կրիմինալի հետ կապ ունեցողը չի
Արամ Դանիելյան. «Ընտրարշավը դեռ չսկսված՝ արդեն իսկ կիրառվում են կեղտոտ տեխնոլոգիաներ»
Թերթեք հրազդանյան ընտրությունների տարեգրությունը և «շահարկումներ» բաժնում այսօրվա հետ շատ նույնությունների կհանդիպեք:
Ռուզաննա Մուրադյան. «Համոզված եմ, որ նոր ընտրական օրենսգիրքը էապես բարձրացնելու է ժողովրդի վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ»
ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի մարտի 15-ի ելույթը հայտարարությունների ժամին Ամեն անգամ կարևոր փաստաթուղթ քննարկելուց առաջ, կարծես, քաղաքական մշակույթ է ձևավորվել ժողովրդի մեջ նախապես անվստահություն սերմանելը և «ամեն ինչ վատ է, որովհետև իշխանությունն է անում» տրամաբանությամբ կանխատեսումներ անելը: Չէ որ նոր է սկսվում քննարկելու, առաջարկություններով հանդես գալու, նախագծի մեջ փոփոխություններ իրականացնելու փուլը: Մենք շարունակելու ենք հավատարիմ
Լեւոն Արոնյանն ու Պյոտր Սվիդլերը ոչ-ոքի խաղացին
Մեկօրյա հանգստից հետո շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի մասնակիցները պայքարը վերսկսեցին 4-րդ տուրում: Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի արեց Պյոտր Սվիդլերի հետ, միավորը բաժանեցին նաեւ Հիկարու Նակամուրան եւ Անիշ Գիրին, Սերգեյ Կարյակինը հաղթեց Վիշվանաթան Անանդին, իսկ Ֆաբիանո Կարուանա-Վեսելին Տոպալով պարտիան դեռ չի ավարտվել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՖԱՖ «Առաջին ազգային ճակատը» դժգոհում է, որ չի կարողանում Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսեր ձեռք բերել
«Առաջին Հայկական ճակատ» Հայաստանի ազգային հավաքականի ֆան շարժումը դժգոհում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, որ վերջինը խոչընդոտում է մարտի 25-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպման տոմս ձեռք բերել իրենց մշտական հարավային տրիբունայում: Այսօր ՖԱՖ-ի մոտ 20-30 անդամներ հավաքվել էին «Հանրապետական» մարզադաշտի մոտ գտնվող տոմսարկղի առջեւ, բայց այդպես էլ չկարողացան իրենց անհրաժեշտ քանակությամբ տոմս գնել: Նրանց
«Փողոցում կանգնելը դեռ իրավախախտում չէ». փաստաբան
Ի պաշտպանություն կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նախագահական նստավայրից այս տարի բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի գործով Վարչական դատարանը մարտի 31-ին վճիռ կհրապարակի: Հիշեցնենք, որ ոստիկանությունն ակտիվիստին վարչական պատասխանատվության ենթարկելու հայցով դիմել էր Վարչական դատարան: Ոստիկանության ներկայացուցիչը պնդում էր, որ ակտիվիստը չի կատարել ոստիկանի օրինական պահանջը: Այսօր դատարանը հետազոտեց ակցիան արձանագրած ոստիկանության, ինչպես նաեւ
Ինչ որոշում կայացրեց դատարանը «Էյր Արմենիայի» սնանկացման գործով
Այսօր դատարանում որոշվեց «Էյր Արմենիայի» ճակատագիրը
Վարդան Պետրոսյանը 2 միլիոն դրամ կվճարի՝ այլ պահանջ չներկայացնելու պայմանով
«Որեւէ պահանջի դիմաց ինքը չի վճարել»
Ոստիկանությունը 160 միլիոն դրամի ծախս է անում փոստային ծառայությունների համար
Մեկ անձից գնումներով ով՝ ինչ ծախսեր արել
Ռոզա ու Ջավահիր Ծառուկյաններն այցելել են Գյումրու ծննդատուն՝ մահացած նորածնի մորը ցավակցելու (Տեսանյութ, ֆոտոշարք)
Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում մի քանի օր առաջ նորածին երեխա էր մահացել. փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը»: Գյումրու ծննդատանը կեսարյան հատումով ծննդաբերած երեխայի մայրը՝ 38-ամյա Լիանա Դարբինյանը, պնդում է, որ 2 կիլոգրամ 800
Հերմինե Նաղդալյան. ԸՕ-ն լուծումներ տալիս է (Տեսանյութ)
ՀՀԿ-ի ներկայացուցիչներն էլ հանդիպեցին Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի փորձագետների հետ
Զարուհի Փոստանջյան. «Քոչարյանը եւ Սարգսյանը Տեր-Պետրոսյանի զավակներն են»
«Ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանն է հեռացել, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը»
«Մատչելի միջավայրը միայն թեքահարթակը չէ, մեր քաղաքում ապրում են տեսողության, լսողության խնդիրներով մարդիկ». (Տեսանյութ)
Հաշմանդամություն ունեցող մարդիկ անմատչելի միջավայրի, կրթօջախների անհասանելիության պատճառով մնում են տանը փակված
Ռուսական զորքերի դուրսբերումը Սիրիայից Պուտինի համար լուրջ պարտություն է. վրացի փորձագետ Գելա Վասաձե
Վրացի քաղաքական փորձագետ Գելա Վասաձեն վստահ է, որ ռուսական զորքերի հետբերումը Պուտինի համար լուրջ պարտություն է. «Որովհետեւ չիրականացան դրված նպատակները: Պուտինը, Սիրիայում ռազմական ուժեր մտցնելով, նպատակ ուներ իր դերը բարձրացնելու միջազգային հարթակում, ցանկանում էր, որ իր հետ հաշվի նստեն, իր հետ բանակցություններ վարեն: Բայց նա իր այդ նպատակին չհասավ, եւ ստացավ այն, ինչ ստացավ՝ միայն


















































