Օրվա լրահոսը

Վրաստանում ԵՄ դեսպանը անդրադարձել է այդ երկիրը ցնցած ինտիմ սկանդալին. Грузия Online

Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը խոսել է Վրաստանում քաղաքական հնչեղություն ստացած ինտիմ սկանդալի վերաբերյալ։ Այս մասին գրում է Грузия Online ինտերնետային կայքը։ Հերմանի խոսքերով՝ անձնական կյանքն անձեռնմխելի է, և Եվրամիություն-Վրաստան համագործակցության առաջնահերթություններից է. «Հասարակությունը ցնցված էր այդպիսի նյութերի տարածումից։ Կարող եք համարել, որ ես էլ այդ ցնցված հասարակության մի մասն եմ։ Համաձայն եմ հասարակական այն

Հայկական կոշիկ արտադրողները «MosShoes» 66-ի արդյունքում արտահանման պատվերներ են ստացել

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ կոշիկ արտադրող հայրենական ութ ընկերություններ մարտի 15-18-ը մեկ միասնական տաղավարով ոլորտը ներկայացնում են Մոսկվայում մեկնարկած «MosShoes’2016» միջազգային ցուցահանդեսին: Այն 67-րն է իր պատմության ընթացքում, անցկացվում է տարեկան չորս անգամ՝ հունվար, մարտ, հունիս և սեպտեմբեր ամիսներին։ Նախորդ՝ «MosShoes’2016» 66-րդ ցուցահանդեսի մասնակցության արդյունքում Հայաստանը ներկայացնող ընկերությունները շուրջ 15 000 զույգ կոշիկի արտահանման պայմանավորվածություններ

«Էլեկտրիկ Երևանի» մասնակից Դավիթ Սելիմյանի գործով դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

2015 թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ իրականացվող բողոքի հավաքի վայրից բռնությամբ ոստիկանության բաժին բերված և այնտեղ ապօրինաբար պահված Դավիթ Սելիմյանի գործով 2015 թ. դեկտեմբերի 23-ին դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ՄԻԵԿ 3-րդ (Խոշտանգումների արգելում), 5-րդ (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք), 8-րդ (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 10-րդ (Արտահայտվելու ազատություն), 11-րդ

Հերմինե Նաղդալյան. Երբեւէ չեմ լսել, որ միջազգային որեւէ կազմակերպություն պաշտպանի ցուցակների հրապարակման առաջարկը. «Հայոց աշխարհ»

Կամ` ինչպե՞ս որոշել, թե ո՞ր հկ-ներին պետք է տրվի նախապատվությունը: Կարող է, չէ՞, հարց հնչել` ինչո՞ւ այս 4-ը եւ ոչ թե մյուսը:

Լեւոն Զուրաբյան. «Ես չեմ ասում, որ այս կռվում մենք անպայման հաղթելու ենք, ես ասում եմ՝ եկեք կռվենք». «Իրատես de facto»

Եթե համարեինք, որ այս գործընթացը ոչ մի իմաստ չունի, չէինք մտնի դրա մեջ։

Մարկ Գրիգորյան. «Եթե մեզ հարցնեն ուզո՞ւմ եք պահպանել այդ փոքրիկ գավառական քաղաքի կերպարը, ես կասեմ՝ այո, ուզում եմ». «168 ժամ»

Եվ այդ բացը, որն այսօր պիտի լրացնեին ուսանողները, այսօր լրացնում են Լալան, Հրանտը Վարդանյան, Լիլիթը Պիպոյան…

Մոգերինի. Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) ահաբեկչական խմբավորում է. Milliyet

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին իր ցավակցությունն ու զորակցությունն է հղել թուրք ժողովրդին և իշխանություններին՝ 2016թ. մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առնչությամբ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet լրատվական կայքը։ Խոսելով Անկարայում տեղի ունեցածի մասին՝ Մոգերինին ասել է. «Եվրամիությունն աջակցում է Թուրքիային և´ խոսքով, և´ գործով»։ Եվրոպացի դիվանագետն

Ֆրանսիայի դեսպան. «Գազի ծախսը ծանր է նստում ՀՀ բյուջեի վրա»

2016թ.-ի Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր կազմակերպեց «Վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար» խորագրով համաժողովը, որի մասնակիցները քննարկում են զարգացող քաղաքներում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նկատեց, որ մոլորակի բնակչության 50 տոկոսը և զարգացած երկրների բնակչության 70 տոկոսն ապրում են քաղաքներում. «Ներկայում քաղաքային

Ինչպիսի զարգացում կունենա Բագրատյանի առաջարկը. «Ժողովուրդ»

ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը վերջերս ընդդիմադիր բոլոր ուժերին համագործակցության առաջարկ արեց՝ մասնավորապես նշելով «Ազատ դեմոկրատներ», «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ), «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններին։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն   Զուրաբյան – Պարոն Զուրաբյան, Հրանտ Բագրատյանը ընդդիմադիր որոշ ուժերի, այդ թվում եւ ՀԱԿ-ին, համագործակցության առաջարկ է արել։ Արդյո՞ք առաջիկայում Ձեզ կտեսնենք միեւնույն հարթակի

Հայաստանը, հետևելով ՄԻԵԴ առաջարկին, ապամոնտաժել է դատարանի դահլիճների ճաղավանդակները

2016թ. մարտի 8-10-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), ի թիվս այլ երկրների, քննվում էր նաև, թե ինչպես է Հայաստանը կատարում ՄԻԵԴ կայացրած վճիռները։ Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական կայքը։ Երկօրյա հատվածում ՄԻԵԴ-ը քննել է Աշոտ Հարությունյանի, Փիրուզյանի և Դավթյանի (անունները չեն նշվում) հայցերով ՄԻԵԴ կայացրած վճիռների կատարման գործընթացը Հայաստանի Հանրապետությունում։ Տեղեկացնենք,

Ավետիք Իշխանյան. «Ընտրողը թող դիմակով գնա, և չիմանան ընտրության գնացե՞լ է, թե՞ ոչ». «168 ժամ»

Երբ ձեռնտու է, հղում են այս կամ այն միջազգային կազմակերպությանը կամ Սահմանադրական դատարանի որոշման վրա։

Սարի-Թաղում ծեծկռտուք և սպանություն կատարողները հայտնաբերվել են

Ինչպես տեղեկացրել էինք` մարտի 13-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Սարի-Թաղի ոլորաններում ծեծկռտուք է: Նույն օրը հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ թիվ 47 դպրոցի մոտից իրենց մոտ են տեղափոխվել 1999 թ. ծնված Արմեն Բաղդասարյանը՝ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ, 1998 թ. ծնված Սերգեյ Օ.-ն՝ «որովայնի առաջնային պատի գոտկային

Նախարարն ընդունել է ԻԻՀ Գիլանի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մարտի 14-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Նախարարը ողջունել է հյուրերին, ովքեր Հայաստանում են գտնվում Գիլանի նահանգի և Արարատի մարզի միջև համագործակցության

Քաղաքաշինության նախարարը` Թամանյանի թոռանը. «Կուզեի մի անգամ այցելեր այդ թանգարան»

Օրերս Ալեքսանդր Թամանյանի թոռը` Գագիկ Թամանյանը, բաց նամակ էր հղել ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին` վերջինիս մեղադրելով թամանյանական հատակագիծը խեղաթյուրելու եւ Թամանյանի թանգարան-ինստիտուտը ճարտարապետության միասնական թանգարանի կազմում ընդգրկելու անհիմն որոշում կայացնելու համար: Aravot.am-ի հետ զրույցում այսօր Նարեկ Սարգսյանն այսպես արձագանքեց նամակին` չպատասխանելով այլ հարցերի. «Կուզենայի նա Հայաստան գար, գոնե մի անգամ այցելեր այդ թանգարան եւ

Պլանային ջրանջատում Արաբկիրում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 17-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Քանաքեռ ՀԷԿ թաղամասի և Ղափանցյան փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Երևան Ջուր» ՓԲԸ

Հարուցվել է քրեական գործ` ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ: Նախնական տվյալներով` 14.03.2016թ.` ժամը 16-00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, կզակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կամո Վաչիկի Մարտիրոսյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ. «Որպես տարբերակ կարող է դիտարկվել ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը». «Ժողովուրդ»

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ դեռեւս փետրվարին հրապարակված իր զեկույցում հետեւյալ առաջարկությունն էր արել. «Բարելավել ընտրողների ռեգիստրի ճշգրտությունը եւ ձգտել հասնել փոխհամաձայնության՝ արդյունավետ լուծումների վերաբերյալ՝ անդրադառնալով հարատեւող այն ընկալմանը, որ ընտրողների ցուցակներում Հայաստանից բացակայող քաղաքացիների ընդգրկվածությունը կարող է շահարկվել՝ հեշտացնելով բացակայող անձի փոխարեն քվեարկելը կամ այլ ընտրախախտումներ։ Որպես տարբերակ կարող է դիտարկվել ընտրողների կողմից ստորագրված

Անահիտ Թարխանյանը վերահաստատում է՝ Քաղավիացիան շատ մեծ հայտարարություն է տպագրել «Զվարթնոցի« կլոր էստակադան ապամոնտաժելու համար. «Հրապարակ»

ՔԱԳՎ մամլո ծառայությունը պարզաբանում տարածեց, նշելով. «Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը մարտի 14-ին հանդես է եկել բաց նամակով, որում նշել է, որ ս.թ. փետրվարի 26-ին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ներքին տրանսպորտային ուղետարի ապամոնտաժման աշխատանքների իրականացման մրցույթ է հայտարարել։ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնում է, որ ոչ միայն

Նարեկ Սարգսյան. «Երեւանը չունի այդ կարգի հին կենտրոն»

«Նախախորհրդային ժամանակաշրջանի շենքերը հին են` 100-150 տարվա պատմություն ունեն, ուստի առավելապես կարեւորվում է քաղաքաշինական միջավայրի հատվածը, այսինքն` արտաքին հատվածը: Չեմ կարծում, որ բոլոր դեպքերում հնարավոր է դրանք վերականգնել: Առավել կարեւոր են շենքերի դիրքը եւ ճակատները քաղաքի մեջ»,-այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ավ. Իսահակյանի անվան գրադարանի նախկին` Ամիրյան 2 հասցեում գտնվող շենքի մասնակի ապամոնտաժման խնդրին, ասաց

Իզուր թող չվիճեն, բոլորին կբավականացնի. «Ժամանակ»

Կուսակցություն ստեղծելու մասին հայտարարած նախկին արտգործնախարար, ԲՀԿ նախկին անդամ, պատգամավոր Վարդան Օսկանյանը պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի հետ կապի մասին հարցերին՝ հայտարարել էր, որ Քոչարյանի հետ կուսակցությունը կապ չունի, սակայն ինքն աշխատել է նրա հետ, աշխատանքը եղել է արդյունավետ և ընդհանրապես կողմ չէ սևացնելուն, քանի որ այսօրվա տնտեսական վիճակի համեմատ իրավիճակը այն ժամանակ եղել է շատ բարվոք:

Մեր ըմբիշները գորգում միաժամանակ պայքարում էին մրցակցի եւ մրցավարի հետ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երեկ երեկոյան վերադարձավ տուն «Զվարթնոց» օդանավակայանում մարզասերները երգ ու պարով դիմավորեցին չեմպիոն, 71 կգ քաշային Վարշամ Բորանյանին, փոխչեմպիոններ, 59 կգ Ռոման Ամոյանին, 98 կգ Արթուր Ալեքսանյանին, բրոնզե մեդալակիր, 75 կգ քաշային Կարապետ Չալյանին ու ամբողջ պատվիրակությանը: Գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած հավաքականը թիմային հաշվարկում 33 երկրների պայքարում նվաճեց 2-րդ տեղը՝

Գազային դրաման ու գնի բլեֆը

Վերջին օրերին հանրային ակտիվ քննարկման առարկա է դարձել Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը: Ու թեև ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի շեմին հայտարարել էր, որ գազի գնի հետ կապված նոր համաձայնագիրը պատրաստ է, սակայն այն այդպես էլ չդարձավ Պուտին-Սարգսյան հանդիպման օրակարգային հարց: Ավելին, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը երեկ հայտարարեց,

 ԱՍԵԿՈՍԵ

Նրանք, ովքեր երբեւէ քաղաքականությամբ չեն զբաղվում, պատժվում են նրանով, որ ապուշներին հնարավորություն են տալիս ղեկավարել իրենց: ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼ

Հարազատական վեճ, հարվածներ և վնասվածքներ

Մարտի 14-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի պատռված վերքով Երևանի Հովնաթանի փողոցի տներից մեկից իրենց մոտ է տեղափոխվել 1983 թ. ծնված Արթուր Ս.-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է քարով գլխին հարված ստանալու հետևանքով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 21.30-ին տանը, վիճաբանության ժամանակ, Արթուր Ս.-ն ոտքով

Եկեղեցում դրամապանակ է գողացել

Ոստիկանության Կումայրիի և Ախուրյանի բաժինների ծառայողները Գյումրիի Սպանդարյան փողոցի տներից մեկում հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արմեն Ղ.-ին: Նա խոստովանել է, որ Գյումրու «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցու սրահում 1992 թ. ծնված Հերմինե Հ.-ի ձեռքի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 40.000 դրամ: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են

ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չեն պատրաստվում իրենց տեղերը զիջել Սասուն Միքայելյանին. «Հրապարակ»

Հրազդանում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրությունների ընթացքը վերահսկելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիրը» ՀԱԿ-ի հետ բանակցել է հանձնաժողովներում իր տեղերը ՔՊ-ին զիջելու համար։ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի եւ ԱԺ պատգամավոր, Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները, սակայն, հաջողությամբ չեն պսակվել։ Ի վերջո, որն է լինելու ԱԺ ընդդիմադիր երկու կուսակցությունների՝ «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի դիրքորոշումը Հրազդանի ընտրությունների ժամանակ։

«Ալյանս» կուսակցության հայտարարությունը «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ

Մենք կոչ ենք անում բոլոր խորհրդարանական ուժերին, արտախորհրդարանական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, այլ շահագրգիռ՝ այդ թվում միջազգային կառույցներին, միավորվելու բոլոր ընտրական տեղամասերում անընդմեջ օնլայն հեռարձակումով տեսախցիկներ տեղադրելու պահանջի շուրջ: Մեր գնահատմամբ, ի թիվս մի շարք այլ դրույթների, այս պահանջը ևս պետք է պարտադիր տեղ գտնի նոր «Ընտրական օրենսգրքում»: Եթե իշխանությունը իրականում նպատակ ունի կազմակերպել որակյալ ընտրություններ՝

Պետդեպարտամենտը Մերձավոր Արևելքում քրիստոնյաների դեմ հալածանքները ցեղասպանություն ճանաչեց. «Ամերիկայի Ձայն»

Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի ու կրոնական այլ փոքրամասնությունների դեմ Դաեշի հալածանքները ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը “ցեղասպանություն” է որակել: Բանաձեւին կողմ է քվեարկել 393 կոնգրեսական: Որոշումն ընդունվել է միաձայն: https://www.youtube.com/watch?v=njRx1NB-fiQ Ստելլա Գրիգորյան Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Մարդիկ եւ կաղապարները

Եթե մարդը քննադատում է ներկայիս Ռուսաստանի քաղաքականությունը, ապա պարտադիր չէ, որ նա լինի «5-րդ շարասյուն», ինչպես նաեւ ադրբեջանական, թուրքական կամ ամերիկյան գործակալ: Եվ հակառակը` եթե մարդը հավանում է Պուտինի քաղաքականությունը, ապա դա պարտադիր չի ենթադրում, որ Կրեմլը, «կագեբեն» կամ Հայաստանում ՌԴ դեսպանությունը նրա գլխի մեջ ինչ-որ «չիփ» են ներդրել, որի ազդեցության տակ է նա արտահայտում

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում, Վայքում, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում տեղում է ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031