Օրվա լրահոսը
Տարվա եղանակները (պատմվածք)
Ձմեռ Ձմեռ է։ Ձյուն է գալիս։ Ձորով հոսող գետի ափամերձ հատվածները դեռ չեն սառել և անսանձ գիժ Դեբեդը դեռ շարունակում է հոսել իր բնականոն ձևով։ Ձորի լեռնալանջերի ցածր հատվածներում ծառերի բազմագույն երանգներով սաղարթները մասամբ տերևաթափվել են, դարձել կիսամերկ, իսկ բարձրադիր մասերում այդ գունեղ երանգները հարստացել են ձյան սպիտակով։ Փափուկ ձյան փաթիլները պարային նազանքով մեղմորեն
Միրա Անտոնյան. «Որոշ լուսաբանումներով մարդկանց ասում ենք՝ դուք էլ լացեք, ձեզ էլ կօգնեն»
Ըստ Երեխաների պաշտպանության ցանցի անդամների, հաճախ աչքը շինելու տեղ, հոնքն է հանվում
Փաստաթուղթ կեղծելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ
Քաղաքացի Կարեն Սուրիկի Ավետիսյանին կրկնվող տվյալներով անձնագրավորելու վերաբերյալ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կարեն Ավետիսյանը՝ ծնված 14.05.1977թ., 1993 թ. դեկտեմբերի 10-ին Անիի անձնագրային ծառայության կողմից առաջին անգամ փաստաթղթավորվել է նախկին ԽՍՀՄ նմուշի անձնագրով, ինչի հիման վրա 2001թ. նոյեմբերի 29-ին նույն անձնագրային ծառայությունից ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր: Նշված անձնագիրն օգտագործման համար ոչ պիտանի լինելու հիմքով`
Փոստանջյանը` «մշակութային շոկ»-ի մասին
«Ըստ էության, արդի ժամանակաշրջանն է «մշակութային շոկ». ինչպես զինված ուժերում գտնվող մեր երեխաներն են մեր իսկ դաստիարակության արտացոլումը, այնպես էլ խորհրդարանը մեր հասարակության ամենավատ ընտրույթի արտացոլումն է: Բայց դա մենք ենք, այնպես չէ, որ խորհրդարանում մեզանից կտրված հանրություն է հավաքված»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` արձագանքելով գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի կարծիքին:
Մոսկվայում հայաստանցի շախմատիստները համեմատաբար հաջող են հանդես գալիս «B» խմբում
Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում ընթացող «Aeroflot Open» շախմատային փառատոնի «B» խմբում հայաստանցիներ Տիգրան Հարությունյանը (նկարում), Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը եւ Լեւոն Բաբուջյանը երրորդ տուրում հաղթանակ են տոնել: Միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը եւ գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը կորցրել են կես միավոր եւ, համապատասխանաբար, ընթանում են մրցաշարային աղյուսակի 8-րդ եւ 12-րդ հորիզոնականներում: Երկու անընդմեջ հաղթանակից հետո անհաջողության մատնվեց ուժեղագույնների
Սերժ Սարգսյան. «Մենք վաղուց ենք խոսում, որ դեսպանատներում անպայման պետք է լինի աշխատանքային պլան, պետք է լինի տնտեսական ծրագիր»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել հայ-ֆրանսիական երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ: Զեկույցով հանդես է եկել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը: Նկատի առնելով, որ Հայաստանի և բարեկամ Ֆրանսիայի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և վերջին տարիներին այնպիսի վերընթաց են ունեցել, որ երկու պետություններն էլ դրանք բնորոշում
Մի բանում երեւանցիները գյումրեցիներին նախանձելու պատճառ ունեն
Մինչ անհամեմատ բարենպաստ պայմաններում գտնվող Երեւանում իշխանությունները բյուջե լցնելու պատճառաբանությամբ հատկապես վարորդներից մայրաքաղաքի ամեն մի քառակուսի մետրի համար լրացուցիչ գումար կորզելու տարբերակներ են մոգոնում, Գյումրիում դեռ այդ աստիճանի չեն հասել: Փողոցներում տեղադրված գովազդային վահանակները տեղաբնակներին եւ հյուրերին տեղեկացնում են, որ այնտեղ բոլոր կայանատեղիներն անվճար են: Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 03.03.2016
«Գիտեինք գայլ էին խփում, պարզվեց Պերմյակովին են ձերբակալում». Երազգավորս գյուղի բնակիչ
Գյումրու 102-րդ ռազմաբազայում այսօր շարունակվեց Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Դատարանը լսեց Երազգավորս գյուղի բնակիչ Միքայել Խլղաթյանին, որը հայտնեց, թե Պերմյակովին ճանաչում է հեռուստատեսությունից: Այս վկայի ցուցմունքները հակասական էին. դատարանի առջեւ համառորեն պնդում էր, որ ինքը հայ-թուրքական սահմանի մոտ ձերբակալվող Պերմյակովի դեմքը չի տեսել, մինչդեռ նախաքննական ցուցմունքում պատմել է, որ մոտ 30-40
Հարուցվել է քրեական գործ՝ պատանու ինքնասպանության դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1998 թվականին ծնված տղայի մահվան դեպքի առթիվ: 2016 թվականի մարտի 3-ին՝ ժամը 16:25-ին, շտապօգնության ծառայությունից հաղորդում է ստացվել, որ Ավան-Առինջ թաղամասում երիտասարդի դի է հայտնաբերվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը. հայտնաբերվել է 1998 թվականին
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում խոչընդոտել են Դիտորդական Խմբի աշխատանքներին
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը (այսուհետ` Խումբ) 2016թ. մարտի 2-ին ահազանգ ստանալով Դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը և խմի անդամ Արայիկ Զալյանը այց են կատարել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ը։ Դիտորդական խմբի անդամները մինչ ազատազրկված անձին հանդիպելը դիմել են ՔԿՀ-ի պետին, որպեսզի վերջինս կազմակերպի դատապարտյալի և Դիտորդական խմբի անդամների հանդիպումը:
«ggTaxi»-ին պատասխանում է «Դուրս մեր գրպանից»-ին. «Մենք տաքսի ծառայություն չենք, որ լիցենզավորվենք»
Ընկերության տնօրենը նշեց, որ իրենք վարորդներից ստացած գումարներից հարկեր են վճարում
Գիրք` «Արեւի զավակ»-ի եւ Ասպրամ թագուհու սիրո մասին (Տեսանյութ)
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում այսօր ընթերցողներին ներկայացվեցին բանաստեղծ, արձակագիր Ռեգինա Ամատունու «Ես եմ…» եւ «Կեր եւ Ասպրամ» գրքերը: «Ես եմ…»-ը ներառում է արձակ ստեղծագործություններ` հայրենասիրական, սիրային պատմություններ, որոնց մի մասը ԱՄՆ-ի հայերի մասին է: «Ճանապարհ դեպի անմահություն» պատմվածքը 2014թ. «Ժայռ» մրցանակաբաշխության ժամանակ գրավել է առաջին հորիզոնականը: «Այն պատմություն է մեր հետախույզների, մեր հայորդիների մասին,
Ընտրությունը` գունավոր քվեաթերթիկներով
ՀՀԿ-ական պատգամավորը պնդում է, որ իրենք շահագրգիռ չեն, որ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը որեւէ գաղտնի դրվագ ունենա Նախօրեին, ուշ երեկոյան, Վենետիկի հանձնաժողովն իր կայքում հրապարակեց Հայաստանի Հանրապետության նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը, որը հայկական կողմը չէր գաղտնազերծում: Նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամները բավական կցկտուր եւ ընդհանրական տեղեկություններ էին հրապարակում: Աշխատանքային խմբում, հիշեցնենք, ընդգրկված էին ԱԺ աշխատակազմի
Սեյրան Օհանյանն անակնկալ այցով եղել է ԶՈՒ զորամասերից մեկում
Մարտի 4-ին` վաղ առավոտյան, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցով եղել է ԶՈՒ զորամասերից մեկում, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին: Նպատակ ունենալով ստուգելու զինանձնակազմի առօրյա ծառայության որոշ դրվագներ, ինչպես նաև ծանոթանալու զինծառայողների ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությանը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցի շրջանակում հետևել է անձնակազմի վերկացին, առավոտյան մարմնամարզության իրականացման, սպորտմասսայական միջոցառումների մեթոդապես ճիշտ և
Ի պատասխան ՀՏՄՊՊՀ հայտարարության
Հայկական Ծրագրեր Ընկերության դեմ, ՀՏՄՊՊՀ ավելի քան տաս ամիս տևող հետապնդումների մասին մամուլում հրապարակված մեր նյութից հետո, մարտի 4-ին ՀՏՄՊՊՀ-ն հայտարարություն է տարածել: Հայտարարությունում, սակայն, որևէ անդրադարձ չկա մեր նախկինում բարձրացված հարցերից և որևէ մեկին: ՏՄՊՊՀ-ի հայտարարությունը լի է վիրավորական արտահայտություններով, անհիմն մեղադրանքներով և պարունակում է բազմաթիվ իրարամերժ և հակասական պնդումներ (այդ ամբողջը մեկուկես էջի
Հոշոտված դի է հայտնաբերվել
Երեկ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի տարածքում հոշոտված դի է հայտնաբերվել: Ըստ նախնական վարկածի` դին պատկանում է նախորդ տարվա դեկտեմբերի 30-ից որոնվող 64-ամյա Արեգ Սարգսյանին: Տղամարդու հոշոտված մարմնից որոշ հեռավորության վրա հայտնաբերել են նրա գանգը: ՀՀ ոստիկանություն
«Իրենք փլավ են սիրում, մենք՝ խորոված»
Արամ Սարգսյանը՝ ԵՏՄ-ի եւ ՌԴ-ից եկած Մարտի 1-ի հրամանի մասին «Մեր ժողովուրդն իր կեցությամբ, իր ձեւով ավելի շատ եվրոպական է, քան ասիական: Կապ չունենք մենք էդ ՀԱՊԿ ու ԵվրԱզԷս ասած սլավոնամուսուլմանական կառույցների հետ, որոնք ո՛չ Ղարաբաղի հարցով, ո՛չ որեւէ այլ հարցով մեզ հետ համաձայն չեն: Իրենք փլավ են սիրում, մենք՝ խորոված, տարբեր բաներ ենք բացարձակ»,-
Երկրաշարժ ՀՀ տարածքում
Մարտի 4-ին, ժամը 14.09-ին ՍՊԾ -ից տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. մարտի 4-ին, տեղական ժամանակով ժամը 11.03-ից մինչև ժամը 13.24-ը (Գրինվիչի ժամանակով` ժամը 07.03-ից մինչև ժամը 09.24-ը) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.30օ և արևելյան երկայնության 44.95օ աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գավառ քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք), օջախի 10
Արարատի մարզում 33-ամյա տղամարդու սպանության գործի նախաքննությամբ բացահայտվել են նոր հանցագործություններ (Տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 33-ամյա երիտասարդի սպանության մեխանիզմը, շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը։ Բացի այդ, քննությամբ բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս։ Մանրամասները՝ տեսանյութում ՀՀ քննչական կոմիտե
Տարոն Մարգարյան. «Շատ կարևոր է, որ մեր ժողովրդի լեզվով ասած «Փարոս»-ների աշխատակիցները լինեն ուշադիր, բարեխիղճ»
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության աշխատակիցների և 12 վարչական շրջանների սոցիալական աջակցության տարածքային բաժինների պետերի հետ, որի ընթացքում ներկայացվել է ոլորտում 2015թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջին հերթին կարևորել է սոցիալական աշխատակցի սրտացավ ու պատասխանատու վարքագծի դրսևորումը: «Թերևս ամենաբարդ ու պատասխանատու աշխատանքներից մեկը սոցիալապես զգայուն
Բակո Սահակյան. ոչ մի հանցագործություն չպետք է անպատիժ մնա
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ իրավապահ եւ ուժային կառույցների ղեկավարների եւ ներկայացուցիչների մասնակցությամբ: Արցախի հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջի համաձայն՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանցավորության դեմ պայքարին, հասարակական կարգի պահպանմանը եւ այս գործընթացի մեջ ներգրավված մարմինների առջեւ ծառացած խնդիրներին եւ հետագա անելիքներին առնչվող հարցեր: Համապատասխան զեկույցներով եւ ելույթներով հանդես են
Հակոբ Հակոբյանը հորդորեց լրագրողներին հանգիստ թողնել Հայաստանի հանրապետական կուսակցությանը
Հակոբ Հակոբյան. «Ասել՝ սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է, երեխաներ չենք ունենում, անհասկանալի է»
Ադրբեջանը Հայաստանից առա՞ջ է ընկնում
Ալիեւի այցն Իրան «պատմական» են գնահատում Մինչ ՀՀ իշխանությունները Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային հարցերն են ճշգրտում, խորհրդակցություն հրավիրում` Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին ընթացիկ ծրագրերն ու նոր նախաձեռնությունները քննարկում, կոնկրետ աշխատանքների վերաբերյալ հանձնարարականներ ստանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից, հարեւան Ադրբեջանը մեծ թափով ու կոնկրետ քայլերով Իրանի հետ համագործակցությունն է խորացնում: Փետրվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնական այցով
Մենք կորցրել ենք ամենանվիրականը, բայց ոչ՝ արժանապատվությունը
Սա առաջին անգամը չէ, վստահաբար՝ և վերջինը չի լինելու: Արդեն որերո՞րդ անգամն է՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը և վարչապետ Դավութօղլուն արտերկրյա և ներերկրյա այցերի ժամանակ երկրի խնդիրների կարգավորման ֆոնին «երբեք չեն մոռանում հայերին»: Այսպես` իշխանության խաթարված հեղինակությունը փրկելու փորձեր են անում՝ ազգայնական ուժերի և հիասթափված հասարակության նեցուկն ունենալու համար: Եվ ամեն առիթ օգտագործում են հայերին վիրավորելու,
«Դուրս մեր գրպանից»-ը բարձրաձայնում է «ggTaxi», «MobiTaxi» եւ այլ առցանց տաքսիների լիցենզավորման հարցը
Արսեն Պետրոսյանի խոսքերով՝ Երեւանում կան բազմաթիվ տաքսիներ, որոնք առանց լիցենզավորման են վարում
Արտեմ Ասատրյան. «Պետք է հնարավորություն ընձեռվի, որպեսզի ընտանիքը կարողանա իր խնդիրների լուծումներն ապահովել»
Արտեմ Ասատրյանի խոսքերով՝ առաջարկվում է խնդիրների լուծումները ապահովել նաեւ պետական երաշխիքների միջոցով
Ոստիկանական համակարգում սկսած փոփոխությունները պայմանավորված են 2017 թվականի ընտրություններով. Ստյոպա Սաֆարյան
Իշխանությունը դասեր է քաղել անցած նախագահական ընտրություններից, երբ անակնկալի եկավ ընտրողների վարքագծից՝ տեսնելով ընդդիմադիր թեկնածուի հավաքած քվեների թիվը: Այս կարծիքին է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Նա արդեն առաջին ազդանշանն է արձանագրել 2017 թվականի ընտրություններին իշխանության պատրաստվելու առումով: «Այս կտրվածքով ձեւավորվում են ապագա իշխանության առանցքները»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում
Ինչ կապ ունեն նախագահի ելույթն ու ֆիննախ-ՊԵԿ առանձնացումը
Հայաստանում տարբեր գերատեսչություններ միավորելը, առանձնացնելը, հետո նորից միավորելն ու առանձնացնելն ընդամենը ձեռքի թեթեւ շարժում են՝ առանց լուրջ ուսումնասիրությունների, հանրությանը հաշվետու լինելու եւ միայն սեփական «քմահաճույքը» բավարարելու համար են: Հազիվ 1,6 տարի Պետական եկամուտների կոմիտեն եւ ֆինանսների նախարարությունը որպես մեկ սուպերնախարարություն գործելուց հետո այն կրկին առանձնացվեց: Երբ 2014 թվականին Պետական եկամուտների կոմիտեն եւ ֆինանսների նախարարությունը միավորվեցին,
Սեպտեմբերից ԲՀԿ-ի կառույցները դուրս կգան ընտրապայքարի
ԲՀԿ քաղխորհրդի անդամ Սերգեյ Բագրատյանը գտնում է, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո հզոր ընդդիմադիր դաշինք կձեւավորվի
Վրացական բանակում կխստացվի պայքարը ալկոհոլի և մոլախաղերի դեմ. Грузия Online
Վրաստանի զինված ուժերում կխստացվի ալկոհոլային խմիչքների տարածման եւ զինվորականների շրջանում տարածված մոլախաղերի վերացմանն ուղղված պայքարը։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online-ը։ Վրաստանի Պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ զինվորական ծառայության ընթացքում կամ հասարակական վայրերում զինվորական համազգեստով անձանց կողմից ալկոհոլի օգտագործման ցանկացած դեպք կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ։ Պաշտպանության նախարարությունից նշում են, որ օրենքի համապատասխան փոփոխությունները ներառվել են

















































