Օրվա լրահոսը

Վարչապետ. «Դատարկ խոսակցություններին վերջ տվե՛ք» (Տեսանյութ)

«Ընտրական օրենսգիրքը դեռ քննարկման փուլում է, ոչ ոք չի կարող ասել՝ ինչն են ընդունել, ինչը չեն ընդունել»

Վարչապետ. Իմ որդին ցանկություն չունի Երեւանի քաղաքապետ դառնալ

Հովիկ Աբրահամյանի խոսքերով՝ նման անհեթեթ խոսակցություններին հարկավոր է վերջակետ դնել

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նորակառույց «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոն (ֆոտոշարք)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի պատասխանատու պաշտոնյաները Հանրապետության Նախագահին ներկայացրել են Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առկա խնդիրները, ինչպես նաև մետրոպոլիտենի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով վերակառուցման առաջին և երկրորդ վարկային ծրագրերով նախորդ վեց տարիներին իրականացված աշխատանքների արդյունքների

Վարչապետ. «Յուրաքանչյուր հայ ուղղակի պարտավոր է հիշել եւ հարգել սպարապետի հիշատակը»

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայ ժողովուրդը եւ իշխանությունը բարձր է գնահատում Վազգեն Սարգսյանի ներդրումը Հայաստանի կայացման, Արցախի ազատագրման, Արցախի կայացման գործընթացներում

Պետք է ազատականացնել ասպիրանտուրայի ընդունելությունը

Ընդհանրապես, ակադեմիական ազատությունների մշակույթը մասնագիտական կրթական համակարգում չձեւավորվեց: Այնինչ, դրա պակասը շատ է զգացվում, մանավանդ կրթական բարձր աստիճաններում: Ասպիրանտի ընդունելության պահանջները դեռեւս համընդհանուր են ամբողջ համալսարանի` անգամ երկրի համար: Այսօր, երբ ՀՀ-ում գործում է ասպիրանտների ընդունելության համընդհանուր կարգ, որը պահանջում է ընդունելության քննություններ, ինչ-որ տեղ հանդուրժելի չէ գիտական ղեկավարի համար, ով ընդունելությունից հետո է միայն

Մանվել Գրիգորյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին. Հարգանքը, գաղափարները, ձգտումը նույնն են եղել

Մանվել Գրիգորյանի խոսքերով՝ մարտի 5-ը երկակի տոն է ԵԿՄ-ականների համար

Միշտ չեն «ֆինանսները ռոմանս երգում»

Սերժ Սարգսյանը հույս ունի, որ ՀՀ-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները կշարունակվեն բնականոն հունով Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ տիկին Ֆեդերիկա Մոգերինին օրերս Հայաստանում էր, նա հանդիպեց ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին, իրավապաշտպաններին: Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկվել են ինչպես Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ առանձին ոլորտներում

Կառավարությունը փորձում է փող «պահուստավորել» Հայաստանում. «Ժամանակ»

Հայաստանի կենտրոնական բանկը երեկ հրապարակել է տեղեկատվություն 2015 թվականին Հայաստան առաքված տրանսֆերտների մասին: Ըստ այդմ՝ ԿԲ տվյալներով արձանագրվել է մոտավորապես կես միլիարդ դոլարի կամ 23 տոկոսից ավելի նվազում՝ 2014 թվականի համեմատ: Իհարկե, ԿԲ-ն հրապարակել է տվյալ, որ 2016 թվականի հունվար-փետրվարին տրանսֆերտները մոտ 3,4 տոկոսով աճել են՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այդուհանդերձ, հասկանալի է, որ մի

Հերթական «լևի» գա՞զը Գյումրիում. ի՞նչ է կատարվում Վարդան Ղուկասյանին պատկանող գազալցակայաններում. «Ժողովուրդ» 

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող երկու գազալցակայանների գազահաշվիչներն անակնկալ տարել են ստուգաչափման: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վարդան Ղուկասյանի հետ, սակայն վերջինս լսելով հարցը՝ անմիջապես հակադարձեց. «Զարմանալի բաներ եք ասում: Զարմանում եմ, թե ինչ ես ասում, աղջիկ ջա՛ն: Շփոթվել ես»: Իսկ, ահա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը «Ժողովուրդ»-ի հետ

«Առաջին ոստիկանության ծառայողն, ում պետք է ազատել աշխատանքից, Լյովա Երանոսյանն է». «Հրապարակ»

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սկսած «ինկվիզիցիան» շարունակվում է: Երկու օր առաջ հանրությունը ցնցվեց «էկրան դուրս եկած հերթական գլուխգործոցից», այս անգամ Վլադիմիր Գասպարյանի «բենեֆիսը» տեղի էր ունենում Կոտայքի մարզային վարչությունում: «Ես ազատել եմ աշխատանքից Մաշտոցի անձնագրային անձնակազմին ամբողջությամբ, ոստիկանությունը մարդակենտրոն է: Չեմ հանդուրժի դավաճանությունը ոստիկանության համակարգում, չեմ հանդուրժի ոչ մի երևույթի, որ իր վարքով բարքով, ապրելակերպով, շարժուձևով,

5 համեմունքներ, որոնք սպանում են բակտերիաները եւ բարձրացնում դիմադրողականությունը

Հմուտ տնտեսուհիները լավ գիտեն, որ համեմունքները յուրահատուկ համ են տալիս կերակուրին, բայց դա դեռ ամենը չէ, հասարակ համեմունքները կարող են ունենալ հակաբորբոքային, դիմադրողականությունը բարձրացնող եւ այլ հատկություններ: 1.Օրեգանո Այս իտալական համեմունքի անկրկնելի համի մասին գիտեն բոլորը, որը, բացի համային հատկանիշներից, ունի նաեւ հակաբակտերյալ բարձր ակտիվություն: Այն նաեւ հանգստացնում է նյարդային համակարգը, կարգավորում է աղեստամոքսային համակարգի

Որքա՞ն են ավելացել ՀՆԱ ծավալները անցած 15 տարիներին. «Ազգ»

Դժվարին համարվող տարում՝ 2015-ին Հայաստանն ունեցավ 3 տոկոս տնտեսական աճ: Այդ ցուցանիշը օրերս հրապարակեց ազգային վիճակագրական ծառայությունը: Այս համատեքստում հիշեցնենք անցյալ տարվա տնտեսական աճի կանխատեսվող տարբերակները: Այսպեսՙ ՀՀ պետական բյուջեում դրված էր 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, ՀՀ ԿԲ-ն կանխատեսում էր մինչեւ 2 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկը` 0,8 տոկոս, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը` մինչեւ

ԱԱՀ վերացումից հետո անկումը շատ ավելի մեծ կլինի. «Հայոց աշխարհ»

Ինչպես հայտնի է, այս տարվանից նախատեսվում է ԵԱՏՄ-ից ավտոմեքենաների ներմուծումը ազատել ԱԱՀ-ից։ Այդ առումով կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխությունն առաջիկայում հրատապության կարգով կքննարկվի Ազգային ժողովում։ Կասկած չկա, որ խորհրդարանը համաձայնություն կտա գործադիրի նախաձեռնությանը։ Դա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիները ԵԱՏՄ-ից տրանսպորտային միջոցներ ներմուծելու ժամանակ այլեւս չեն վճարելու ավելացված արժեքի հարկ։ Քիչ հավանական է, որ տվյալ նորմը

Սիրիահայերի հիասթափությունը.  «Հրապարակ»

Սիրիահայ վարսավիրը մանրակրկիտ աշխատում է մազերիս վրա եւ հընթացս ներկայացնում իրենց ներգաղթի պատմությունը։ Խոսակցությունը սահուն անցնում է ընդհանրապես սիրիահայերի խնդիրներին։ Եվ իմ աչքի առաջ հառնում են մի մեծ խմբի ոդիսականն ու դրա ֆոնին մեր տնտեսության ու կառավարողների վերաբերմունքն այս տառապած, աշխատասեր ու համեստ հանրույթի նկատմամբ։ Պարզվում է՝ սիրիահայերի մեծ մասը Հայաստան ժամանել է այստեղ հիմնավորվելու,

ԱԺ ընտրությունների օրը հայտնի է. «Ժողովուրդ» 

ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը ենթադրում է, որ 2017 թվականի ԱԺ ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին կամ 9-ին: Մինչ այս ենթադրվում էր, որ գալիք ԱԺ ընտրությունները տեղի են ունենալու 2017-ի ապրիլի վերջին: Սակայն նոր ԸՕ նախագծով հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը 20 օրով առաջ է բերվել: Գործող ԸՕ-ով ԱԺ հերթական ընտրությունները անցկացվում են գործող խորհրդարանի

Հանրապետականների բանավեճը լի էր վիրավորական, մեղադրական և նույնիսկ անհարմար արտահայտություններով. Amerikayidzayn.com

Amerikayidzayn.com. Նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու դառնալու պայքարը լի է մեղադրական և վիրավորական արտահայտություններով: Այս մեղադրանքների հիմնական նշանակետը ընտրություններում դեռևս առաջատար Դոնալդ Թրամփն է:

Ռուսական բիզնես, որը սպանում է հայերին. «168 Ժամ»

«Ռուսաստանի տնտեսական ու աշխարհաքաղաքական իրավիճակը ստիպում են էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել սպառազինության բիզնեսին, որը, ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ քաղաքական լծակ է Կրեմլի համար: Իսկ սպառազինության վաճառքը ԼՂ հակամարտության կողմերին, նորություն չէ, որ բիզնես է Ռուսաստանի համար: Այստեղ ոչինչ չի փոխվել` Ռուսաստանը վաճառում է զինամթերք և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, այդպիսով պահելով նաև ուժային հավասարակշռությունը հակամարտող

Չի ազդելու. «Ազգ»

Հանրապետական-դաշնակցական նոր կառավարության առաջին քայլերից մեկը, եթե իհարկե հաշվի չառնենք ԿԳ նորանշանակ հին նախարար Լեւոն Մկրտչյանի տարածած շրջաբերականը, որով արգելվում է դպրոցներում մարտի ութի տոնի կապակցությամբ երեխաներից փող հավաքել, այն էր, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ազատվեց պաշտոնից եւ նրան փոխարինեց Վերահսկիչ պալատի նախարարի տեղակալ Լեւոն Յոլյանը: Այս իրադարձությունը հատկապես ուշագրավ է

«Մի էական տարբերություն կա նախկինում գործող մեծամասնական ընտրակարգից». «Հայոց աշխարհ»

Մեր հարցերին պատասխանում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ        -Ըստ ձեզ, որո՞նք են Ընտրական օրենսգրքում առաջարկվող այն հիմնական նորամուծությունները, որ պետք է վերականգնեն կամ ամրապնդեն հանրության վստահությունը ընտրությունների նկատմամբ։ -Բազմաթիվ փոփոխություններ կան գործող օրենսգրքի համեմատությամբ, բայց ուզում եմ առանձնացնել դրանցից մի քանիսը։ Առաջինը համապատասխան սարքավորումների միջոցով ընտրողների էլեկտրոնային գրանցման ընթացակարգն է,

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Հին ընկեր, իմ անգին ընկեր, Իմ ընկեր, Ժան Կլոդ Վանդամ, Դո՞ւ արդյոք երբ ես դառնալու Կոալիցիայի անդամ:

Զավեշտները` մի կողմ

Երբ Ընտրական նոր օրենսգիրքը մշակող մեր տաղանդավոր իրավաբանները քննարկման դրված փաստաթղթում գրեցին, որ ընտրական տեղամասում դիտորդ ու լրագրող կարող է լինել ընդամենը 8 հոգի, իմ մեջ իսկույն հարց առաջացավ. երբ Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում իր քաղաքացիական պարտքը կատարի նախագահը կամ հետագայում` պետության որեւէ այլ ղեկավար, մի՞թե պահանջ կդրվի, որ այդ պահը ֆիքսի միայն 8

«Մտածում եմ՝ ինչու մրցանակս չկիսեցի այն տղայի հետ, որն ինձ շատ էր օգնել». աշակերտ

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամփոփվեցին ստուգատեսների արդյունքները

Կայացավ Հովհաննես Ղազարյանի «Աղոթարան» գրքի շնորհանդեսը

Մարտի 4-ին  Ազգային գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի՝ հունահայ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանին նվիրված «Աղոթարան» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի գրողների միությունը, Ազգային գրադարանը և հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնը: Միջոցառմանը ներկա էին Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Առիթը նաև արքեպիսկոպոսի ծննդյան 50-ամյա տարեդարձն էր:

Ռոբերտ Հարությունյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ռ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ. Ռոբերտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել

Հովհաննես Սահակյանը՝ ռեյտինգային ցուցակի եւ ընտրությունը տեսագրելու մասին

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեր հարցին՝ եթե այդքան ուզում էիք հանրության վստահությունը բարձրանար ընտրությունների արդյունքների հետ կապված, ինչո՞ւ չընդունեցիք ընդդիմության առաջարկը ընտրատեղամասերում եւ դրանից դուրս 50 մետր շառավղով նկարահանող տեսախցիկներ տեղադրել եւ օնլայն հեռարձակել՝ պատասխանեց. «Մենք չենք արգելել, չէ՞, որ որեւէ  մեկը տեսաձայնագրի: Եթե ընդդիմությունը այդքան շատ է ցանկանում, կարող են դիմել որեւէ միջազգային ընկերության,

Սերժ Սարգսյանն իր թիմակիցներին պարգեւատրեց կարեւոր պաշտոններով. Արմեն Մարտիրոսյան

Սերժ Սարգսյանը ինտենսիվ պատրաստվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Սա է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանին հուշում կառավարման ոլորտում պաշտոնյաների վերադասավորումը: «Շատ ակտիվ տեղափոխություններ եղան, կառավարման համակարգի կարեւորագույն մի շարք օղակներ նոր ղեկավարներ ունեցան: ՊԵԿ-ը բաժանվեց ֆինանսների նախարարությունից, փաստորեն, նմանատիպ կարեւորագույն կառույցը, ըստ էության, դառնում է իշխանական կարկանդակի գործիք, ինչն

Արարատ Ավալյան. «Մովսեսում քյանդրբազություն չկա, եթե քյոսաներ կան…»

Խնդիր կապ ունի՞ ՏԻՄ ընտրությունների հետ

Դավիթ Լոքյանը ներկայացրեց նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանին

Մարտի 4-ին ՀՀ Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանն աշխատանքային հանդիպում ունեցավ մարզպետարանի աշխատակազմի հետ: Հովսեփ Սիմոնյանը ողջունեց իր գործընկերներին ում հետ 16 տարի աշխատել են, տեղեկացրեց, որ որոշումը քաղաքական է և այն ունի մեկ կարևոր նպատակ` մարզում իրականացնել սոցիալ-տնտեսական բարեփոխումներին նվիրված այնպիսի ծրագրեր, որ բնակիչները զգան փոփոխությունը և զգան դեպի լավը: Կադրային փոփոխության հետ կապված,

«Դուք միայն էլեկտրոնային գրանցման տարբերակում հազար ու մի թերություն եք գտել». Հովհաննես Սահակյան

Այսօր Aravot.am-ի հարցին՝ այդ գույնզգույն քվեաթերթիկները ի՞նչ հարց են լուծում, որ դա Ընտրական նոր օրենսգրքի նախագծում ամրագրել եք, իսկ ընտրացուցակների հարցը, շատ կարեւոր այլ հարցեր չեք ներառել՝ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Առաջ անընդհատ ասում էին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկները վերցրել են, դրել են էս մեկին: Որպեսզի դու նստած տեսնես՝ ՀՀԿ-ն կապույտ կամ կարմիր գույնն է,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031