Օրվա լրահոսը
Ինչո՞ւ է Ֆրանսիական համալսարանի ռեկտորը մեկնում Իրան
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ առաջիկայում հնարավոր է համագործակցություն Իրանի ու Ռուսաստանի հարավի հետ: Մասնավորապես, Իրանի հետ համագործակցության վերաբերյալ ռեկտորն այս պահին ձեռնպահ մնաց փակագծեր բացել: Այնուամենայնիվ հավելեց, որ այդ նպատակով առաջիկա ամսվա ընթացքում նախատեսված է իր այցը Իրան: Մանրամասները՝ մարտի 2-ի տպագիր «Առավոտում»: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Նուբարաշեն»-ում դատապարտյալ է ինքնասպան եղել. Ա1+
Այսօր, ժամը 15.20-ին ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանություն է կատարվել: Լուրն «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեցին ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: «Խցակիցները փորձել են օգնություն ցուցաբերել, հետո վրա են հասել բժիշկները, սակայն չեն կարողացել փրկել»,-նշեցին այնտեղից: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում
Երթի մասնակիցները եւ ոստիկանները ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանին. (Ֆոտոշարք)
Նոր Հայաստանը երթից հետո քննարկում է սկսել
Կարեն Միրզոյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին
Մարտի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումներին վերաբերող մի շարք հարցերի։ Երկուստեք կարևորվել է շփման գծում կայունության
Մեխակներ՝ ոստիկանների ձեռքին. (Ֆոտոշարք)
Երթի մասնակիցները վանկարկում են «Սերժիկ, հեռացիր», «Բացահայտում», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»
Արմավիրցի «կոմբատը» մեղադրվում է Տավուշում իր հայրենակից զինվորին ծեծելու մեջ
Շարքայինը առողջության միջին ծանրության վնաս է ստացել
Ազատության հրապարակում հանրահավաք չի լինելու
Այդ հանգամանքը համաձայնեցված է Մարտի 1-ին սպանվածների ընտանիքների հետ
ՀԷՑ-ին առաքված էլեկտրաէներգիայի իրական ծավալը ներկայացվել է ուռճացված և հափշտակվել ավելի քան 95 մլն դրամ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել են «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի իրացման տնօրենի նախկին տեղակալ Արսեն Գաբրիելյանը և բաժնի նախկին պետ Ռուդիկ Պիվազյանը՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2012 թվականի օգոստոսի
Հայտարարություն. Մարտիմեկյան ոճրագործության կրկնությունը հնարավոր է բացառել
2008թ.-ի մարտի 1-ին իշխանության կողմից խաղաղ ցուցարարների գնդակոծումը, որին զոհ գնացին առնվազն տասը անձ, հրազենային վիրավորում ստացածների թիվը հասավ շուրջ հիսունի եւ ավելի քան հարյուր հոգի ենթարկվեցին բանտարկության ու ապօրինի քաղաքական դատավճիռների, աննախադեպ էին հայ ժողովրդի պատմության մեջ: Դեպքերից ութ տարի անց էլ, չնայած Հայաստանի հասարակության և միջազգային կազմակերպությունների հետևողական պահանջներին, որևէ մեկը չի կրել
Տարոն Մարգարյան. «Քաղաքացիների բարեհամբույր սպասարկումը պետք է լինի ձեր առաջնային մոտեցումը»
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են քաղաքապետարանի աշխատակազմի «Մեկ պատուհան», «Թեժ գիծ» ծառայության աշխատակիցները, վարչական շրջանների ընդհանուր բաժնի պետերը: Ներկայացվել է 2015թ.-ին կատարված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև քննարկվել են Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում «Մեկ պատուհան» ծառայությունների աշխատանքի բարելավման, քաղաքացիների սպասարկման նոր մշակույթի ձևավորման, դիմումներին արագ արձագանքման և
Համացանցից անտեղյակ դատավորը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2016 թվականի փետրվարի 22-ին ՀՀ Վարչական դատարանը մերժեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցը՝ ընդդեմ ՀՀ Ֆինանսների նախարարության՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջով: Հիշեցնենք, որ Կազմակերպությունը տեղեկատվության հարցմամբ դիմել էր ՀՀ ֆինանսների նախարարություն՝ պահանջելով տեղեկատվություն տրամադրել Կազմակերպություն դիմած անձի կողմից տրանսպորտային միջոցի մաքսազերծման գումարի հաշվարկման կարգի, դա կարգավորող իրավական ակտի, հաշվարկված գումարի մեջ
Իրաքը եզդիաթափվում է. Սինջարն ամբողջությամբ չի ազատագրվել
Իրաքի հյուսիսում գտնվող Շանգալ (Սինջար) եզդիաբնակ նահանգն ամբողջությամբ ազատագրված չէ, ներկայում եզդիական տարբեր զինված խմբեր են գործում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին: «Խնդիրն այն է, որ եզդիական եւ քրդական խմբերն առանձին են գործում` առանձին հրամանատարներով: Ամբողջական ազատագրում տեղի չի ունենում, որովհետեւ չկա կենտրոնական հրամանատարություն:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը միաձայն վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 1-ին Տավրիդյան պալատում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովին (ԱՊՀ ՄԽՎ) կից անվտանգության ոլորտի եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի միացյալ հանձնաժողովի, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերի աշխատանքներին: ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության անվտանգության հարցերի մշտական
Երաժշտական մյուզիքլ եւ «հրեշտակներ». ուսանողներն աջակցում են «Նվիրիր կյանք»-ին. (ֆոտոշարք)
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում այսօր կազմակերպվեց «Դարձիր իմ արևը» խորագրով բարեգործական միջոցառումը, որի ընթացքում հավաքված հասույթը կտրամադրվի «Նվիրիր կյանք» հիմնադրամի երկու շահառու-երեխաների բուժմանը: ԵՊԲՀ ուսանողները միջոցառման հյուրերի համար պատրաստել էին հրեշտակ-լապտերներ, որոնց վաճառքի հասույթը եւս նվիրաբերվելու է «Նվիրիր կյանք»-ին: Իսկ դահլիճի մուտքի մոտ տեղադրված արկղիկների միջոցով հանգանակություն կատարվեց: Ցուցադրվեց մյուզիքլ-ներկայացում: «Այն նվիրված է «Նվիրիր կյանք»-ի աջակցությամբ բուժվող երեխաներին: Մյուզիքլում ներգրավված են մեր համալսարանի ակադեմիական երգչախմբի
«Որ Մարտի 1-ի կազմակերպիչները դատարանի առաջ են կանգնելու՝ որեւէ կասկած չունեմ». Դավիթ Շահնազարյան (Տեսանյութ)
Դավիթ Շահնազարյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր ավելի ակտիվացնել Մարտի 1-ի քննությունը, բայց, ինչպես ասում են, սայլը տեղում է:
Վաղը Միջինք է
Այս տարի Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով Մեծ պահքի Միջինքը մարտի 2-ին է: Հայոց կենցաղում այն նշվել է ժողովրդական մի շարք սովորություններով: Այն նշվում է Մեծ պահքի 24-րդ`չորեքշաբթի օրը։ Միջինք է կոչվում Մեծ պահքի մեջտեղի օրը լինելու պատճառով: Միջինքի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմում կազմակերպվում են մի շարք
Ավարտվել է այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են թիվ 8/31 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Քննությամբ պարզվել է, որ այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելուն օժանդակել է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը: Քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015 թվականի
Նախագահն ընդունել է «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով համաժողովի մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է մարտի 1-2-ը Երևանում անցկացվող «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովի մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիին, Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոյին, Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյին և Ղազախստանի
Համատեղ հայտարարություն առողջության պահպանման ոլորտում
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը, Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարը, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարը, Ղազախստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական զարգացման նախարարը, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարը և Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հանդիպեցին Երևանում 2016թ. մարտի 1-ին «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական խորհրդակցությանը: Նախարարները` Ընդունելով այն, որ հանրային առողջությունն ազգային անվտանգության
«Մարտի 1-ին ուժի կիրառումը կարող էր կանխվել». Ա. Քոչարյան. «Ա1+» (տեսանյութ)
«Ա1+»-ի զրուցակիցն է Մարտի 1-ի նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։ Ովքեր պատասխանատվության կենթարկվեն, եթե իրավապահներն առաջնորդվեն Մարտի 1-ի նախկին փաստահավաք խմբի զեկույցներով։
«Էթիկայի խախտման դեմ պայքարող միակ աշխատող լծակը ժուռնալիստական հետևողականությունն է». Վահան Արծրունի
«Ըստ իս՝ էթիկական հարցերի լուծման մեջ միակ աշխատող լծակը ժուռնալիստական հետևողականությունն է, քանի որ այլ ատյաններում լուծումը չի տրվում»,- «Հայելի» ակումբում իր տեսակետն արտահայտեց հայտնի երգիչ-երգահան Վահան Արծրունին՝ Ազգային ժողովում գրանցված էթիկական նորմերի խախտումները և ԱԺ Էթիկայի հանձնաժողովի աշխատանքները քննարկելիս: Ասուլիս-քննարկման ժամանակ խոսվեց ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառման ներքո Շուշան Պետրոսյանի հայտնի մեկնաբանության, Վարդան Այվազյանի և
Կանաչ տարածքներում քաղաքաշինական ծրագրերն անթույլատրելի են
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի բնապահպանության վարչության, ինչպես նաև վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների պատասխանատուների հետ, որի շրջանակում ներկայացվել է վարչության 2015 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությունը: Դրական գնահատելով վարչության և կանաչապատման ձեռնարկությունների 2015թ. աշխատանքները` քաղաքապետը ոլորտի հետ կապված մի շարք դիտարկումներ է կատարել: «Քաղաքացիները միշտ բողոքում են, որ կանաչ տարածքները քիչ են
Արամ Սարգսյանը ընտրություններին է պատրաստվում՝ զգուշանալով «գեղամյաններից» (Տեսանյութ)
Թող հույս չունենան, որ դրանից հետո ժողովուրդը փողոց դուրս չի գալու, վստահաբար մենք մասնակցելու ենք՝ հայտարարեց Արամ Սարգսյանը՝ 2017-ի ընտրությունների հետ կապված:
Սեյրան Օհանյանն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի բաժանմունքներում, զրուցել բուժանձնակազմի, բուժվող զինծառայողների և նրանց հարազատների հետ, հետաքրքրվել զինծառայողների բուժման ընթացքով և մաղթել շուտափույթ ապաքինում: Պաշտպանության նախարարին են ներկայացվել հոսպիտալում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները և առկա խնդիրները: Սեյրան Օհանյանը ծանոթացել է
«Մարտի 1-ի համար ինձ մեղավոր եմ զգում, որ վայելում եմ իմ ծնողների ներկայությունը, իրենք՝ ոչ». Արամ Սարգսյան (Տեսանյութ)
Արամ Սարգսյանն ասաց, որ մեղավոր է զգում նաեւ նրա համար, որ այն մարդիկ, ովքեր բանսարկությամբ նման սպանդ կազմակերպեցին, հիմա ման են գալիս:
«Էսօր Օսկանյաններն ու Քոչարյանները նորից հայտ են ներկայացնում քաղաքական դաշտ մտնելու». Արամ Սարգսյան (Տեսանյութ)
Արամ Սարգսյանին դուր չեկավ, որ ԲՀԿ-ականները «կեղծավորի նման» ծաղիկներ դրեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Սեյրան Օհանյանը խոսեց ինքնասպանությունների մասին (Տեսանյութ)
Պաշտպանության նախարարի համոզմամբ, մեր բանակը աշխարհի խոշորագույն բանակների համեմատությամբ ավելի լավ վիճակում է
«Ակնհայտ էր, թե ում հրամանով, ում բանսարկությամբ եղավ սպանդը». Արամ Սարգսյան (Տեսանյութ)
Քոչարյանի «թույլ իրավահաջորդի» համար 1-ին խնդիրն էր այս ընթացքում այդ ամեն ինչը բացահայտելը, բայց քանի որ կապված են իրար հետ՝ չարեց:
Էդվարդ Նալբանդյանի և Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը
Մարտի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ սա նրա առաջին այցն է Հայաստան, որն անկասկած իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և խորացման վրա: Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության

















































