Օրվա լրահոսը

Մատուցվեց Ս. Ծննդյան ճրագալույցի Ս. Պատարագ

Հունվարի 5-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիս Ս. Սարգիս եկեղեցում Ս. Ծննդյան ճրագալույցի Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ս. Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Հավարտ Ս. Պատարագի Սրբազան հայրը Ս. Ծննդյան և

Գյումրեցիների հոսքը եկեղեցիներ չի դադարում (ֆոտոշարք)

Գյումրիի բոլոր եկեղեցիներում երեկոյան ժամերգությամբ տոնվում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը: Լուսանկարներում Գյումրու Անի թաղամասի «Սուրբ Հակոբ Մծբնեցի» ու «Սուրբ Յոթ վերք Աստվածածին» եկեղեցիներն են, որտեղ այս պահին կանգնելու տեղ անգամ չկա. չնայած այս քաղաքի սառցակալած ու դժվարանցանելի փողոցներին՝ ժողովրդի հոսքը դեպի եկեղեցի չի դադարում: Հունվարի 5-ն այն եզակի տոներից է, երբ Գյումրին շունչ է

Եվրոպական դատարանը որոշում է կայացրել ընդդեմ Ռուսաստանի. «Ազատություն» ռադիոկայան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է պարտավորեցնել Ռուսաստանի կառավարությանը 25 հազար եվրո հատուցել ընդդիմադիր գործիչ Եվգենի Ֆրումկինին: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Հայաստանի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Գյումրի-Լանջիկ, Ուրասար-Կաթնաղբյուր, Տաշիր-Պրիվոլնոյե, Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Մանթաշ, Արթիկ-Գեղանիստ, Ձիթանկով-Քարաբերդ, Մեղրի-Կապան, Գորիս-Կապան, Գորիս-Սիսիան, Սիսիան-Զանգեր, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Տիգրանաշենի, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները: Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա

Երկրաշարժ Վրաստանի տարածքում

Հունվարի 5-ին, ժամը 17.06-ին ՍՊԾ- ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 16.24-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12.24-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտ­պանու­թյան ծառայության սեյսմո­լո­գի­ա­կան ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.320 և արևելյան երկայնության 43.900 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան), օջախի 15 կմ խորությամբ և 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Երկրաշարժը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մտահոգված է Բահրեյնի Թագավորության 25-ամյա քաղաքացու հնարավոր արտահանձնման փաստով

2016թ. հունվարի 2-ին ՀՀ Ոստիկանության կողմից տարածվել է հայտարարություն այն մասին, որ 2016թ. հունվարի 1-ին՝ ժամը 23:00-ին, Զվարթնոց օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ֆադհել Ռ.-ը, ով 2014թ. մայիսի 25-ից Բահրեյնի Թագավորության կողմից միջազգային մակարդակով հետախուզվում է ԲՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի, 179 հոդվածի, 277/1 հոդվածի, 409/1 հոդվածի, 414/1 հոդվածի 1-ին, 2-րդ

Համաճարակաբանական վիճակը վերահսկելի և կառավարելի պահելու նպատակով համայցերը շարունակվում են

ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման խումբը հանրապետությունում համաճարակաբանական վիճակը վերահսկելի և կառավարելի պահելու նպատակով շարունակում է աշխատանքները: Նախարարի հանձնարարությամբ ձևավորված խմբի անդամները նախատոնական և տոնական օրերին վաղ առավոտից համայցեր են իրականացնում տարբեր բժշկական կազմակերպություններ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային խմբում ընդգրկված մասնագետների հետ այսօր այցելեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն և «Արաբկիր» բժշկական համալիր:

ՀԱԿ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Գեւորգ Սաֆարյանին

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 31-ին ոստիկանությունը հարձակվել է Ազատության հրապարակում Նոր տարին դիմավորելու հանդիսություն կազմակերպած «Նոր Հայաստանի» ակտիվիստների վրա։ Ոստիկանական բաժանմունք բերման ենթարկված չորս ակտիվիստներից Գեւորգ Սաֆարյանը ձերբակալվել է, ապա դատարանի վճռով նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը։ Ոստիկանները խոչընդոտելով իրենց ամանորյա տոնը Ազատության հրապարակում նշել ցանկացող քաղաքացիներին, նաեւ բռնություններ են գործադրել

Մայրաքաղաքի գլխավոր փողոցները մաքրված են

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անցած գիշեր և օրվա ընթացքում չընդհատվող ժամանակացույցով շարունակվել են ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքները: Գլխավոր  փողոցները  մաքրված են ձնածածկույթից:  Զուգահեռաբար մաքրվում և աղի ու ավազի  խառնուրդով մշակվում են երկրորդական փողոցները, մայթերը և վերգետնյա և ստորգետնյա անցումների աստիճանավանդակները: Վարչական շրջանների համապատասխան ձեռնարկությունների և համատիրությունների ուժերով ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ են կատարվում նաև

Գեղարքունիքի մարզում բուք է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ, Ուրասար-Կաթնաղբյուր, Տաշիր-Պրիվոլնոյե, Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Մանթաշ, Արթիկ-Գեղանիստ, Ձիթանկով-Քարաբերդ, Բերդ-Ճամբարակ և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Գյումրի-Լանջիկ, Մեղրի-Կապան, Գորիս-Կապան, Սիսիան-Զանգեր, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Տիգրանաշենի, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բացվել է երթևեկության մեկ գիծ,

Փրկարարների ուղեկցությամբ հիվանդների մեքենան հասցվել է Գավառի ԲԿ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ գործող աշխատանքային խումբն օրական երկու անգամ ամփոփում է հանրապետությունում համաճարակաբանական և բուժական իրավիճակը։ Հերթական խորհրդակցության ընթացքում նախարարին տեղակացվեց, որ Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը ևս աշխատում է արտակարգ ռեժիմով։ Տոնական այս օրերին օրական ստացվել է 800-ից ավելի կանչ` միջին 650-ի փոխարեն։ Ինչը մեծ դժվարություններ է ստեղծել հատկապես ձյունառատ եղանակին։ Վերլուծության

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Հունվարի 5-ին, ժամը 13.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Գազել մակնիշի 0114L պ/հ ավտոմեքենան: *** Հունվարի 5-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բացվել է երթևեկության մեկ գիծ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ, Ուրասար-Կաթնաղբյուր, Տաշիր-Պրիվոլնոյե, Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Մանթաշ, Արթիկ-Գեղանիստ, Ձիթանկով-Քարաբերդ, Բերդ-Ճամբարակ և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Գյումրի-Լանջիկ, Մեղրի-Կապան, Գորիս-Կապան, Սիսիան-Զանգեր, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Տիգրանաշենի, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բացվել է երթևեկության մեկ գիծ,

Սուրիկ Խաչատրյանն ու ՃՈ աշխատակիցները ձնաբքից դուրս են բերել քաղաքացիների. (Ֆոտոշարք). shamshyan.com

Այսօր՝ հունվարի 5-ին, առավոտյան ժամը 07:00-ից Սյունիքի մարզպետարանի, Գորիսի, Սիսիանի քաղաքապետարանների աշխատակիցները Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ Գորիսի և Սիսիանի ճանշինականների մասնակցությամբ Ճանշինի տեխնիկաներով մի քանի ժամ է, ձնամաքրման աշխատանքներ են կատարում Գորիս-Սիսիան ավտոճանապարհին: Ինչպես Սյունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզպետի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ տեղի N զորամասի

«Սդղի գյոլում» հայտնաբերվել է դի. պահակը գնացել էր սնունդ բերելու

Հունվարի 3-ին, ժամը 13.16-ին Սյունիքի մարզային ոստիկանության աշխատակիցները «Սդղի գյոլ» կոչվող տարածքում հայտնաբերել են Կ. Հ.-ի դին (ծնվ. 1968 թ.): *** Հունվարի 3-ին, ժամը 12.28-ին երկու մարտական հաշվարկ  վերսկսել են որոնողական աշխատանքները «Սդղի գյոլ» կոչվող տարածքում, որոնք ավարտվել են անարդյունք: *** Հունվարի 3-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում՝ «Սդղի

Արմեն Մուրադյանը վարչապետ Աբրահամյանին զեկուցել է, որ համաճարակաբանական վիճակը վերահսկելի է և կառավարելի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է հանրապետությունում համաճարակաբանական վիճակը: Նախարարը զեկուցել է, որ առողջապահական համակարգն աշխատել է արտակարգ ռեժիմով և առաջիկա օրերին նույնպես շարունակելու է գործել այդպես: Տեղեկացվել է, որ նշված օրերին գրանցվել է 350-ից ավելի սուր շնչառական հիվանդության դեպք, որոնցից 67-ը՝ թոքաբորբով,

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Mtaes.am-ը տեղեկացնում է՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ, Ուրասար-Կաթնաղբյուր, Տաշիր-Պրիվոլնոյե, Տաշիր-Բլագոդարնոյե-Կաթնառատ, Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Մանթաշ, Արթիկ-Գեղանիստ, Ձիթանկով-Քարաբերդ, Քաջարան-Մեղրի, Բերդ-Ճամբարակ և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Գյումրի-Լանջիկ, Մեղրի-Կապան, Գորիս-Կապան, Սիսիան-Զանգեր, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Տիգրանաշենի, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին

Վարչապետը Realease ընկերության նախագահի հետ քննարկել է քաղաքաշինական ներդրումային ծրագրեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ֆրանսիական Realease ընկերության նախագահ Ռեմի Մաքինաջյանին: Զրուցակիցները քննարկել են քաղաքաշինական, այդ թվում բնակելի շենքերի կառուցման և սպասարկման ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող ներդրումային ծրագրեր: Անդրադարձ է կատարվել նաև ֆրանսիական մի շարք հայտնի բրենդերի՝ Հայաստանում ներկայացված լինելու հնարավորությանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունել է ֆրանսիական ընկերության նախագահ պարոն Մաքինաջյանի ծրագրերն ու նախաձեռնությունները և հայտնել

Մեղրու լեռնանցքը և Գորիս-Սիսիան ավտոճանապարհը բացվել են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին` ժամը 15:00-ի դրությամբ, ճանապարհաշինարարների կողմից կատարած լայնածավալ աշխատանքների շնորհիվ բացվել են Գորիս-Սիսիան ավտոճանապարհը և Մեղրու լեռնանցքը: Շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի

Գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակ չկա

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ աշխատանքային խմբի անդամները, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետները, բժշկական կենտրոնների ներկայացուցիչները  ներկայացրեցին հանրապետությունում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակը: Ամենօրյա համայցերի, տեղեկատվության հավաքագրման և համաճարակաբանական վերլուծության արդյունքում մասնագետները փաստեցին, որ հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակ չկա, արձանագրվում է սեզոնային բնականոն աճ, որը պայմանավորված է եղանակային

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Mtaes.am-ը տեղեկացնում է՝ Հանրապետության տարածքում՝ Հունվարի 6-ին, 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Հունվարի 7-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 6-7-ին աստիճանաբար կբարձրանա. ցերեկը՝ 2-4, գիշերը՝ 4-6 աստիճանով, 10-ին կնվազի

Սահադաշտ՝ աղքատ ընտանիքներին վառելափայտ գնելու համար (Ֆոտոշարք)

Գյումրու նորակառույց Մուշ 2/2 թաղամասում գտնվող թիվ 23 դպրոցի բակում գյումրեցի ակտիվիստ երիտասարդները սահադաշտ են կառուցում: Նպատակը ոչ միայն թաղամասի կյանքն աշխուժացնելը, գյումրեցիներին տնից հանելը ու քաղաքի ձմեռային տխուր ու անգույն երեկոները լուսավորելն է, այլ ստացած հասույթով սոցիալապես անապահով ընտանիքիներին օգնելն է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում փոխանցեց «ԱՌՏ» երիտասարդական, բնապահպանական և խորհրդատվական հասարակական կազմակերպության

«Բորուսիան» պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին ֆինանսական լավագույն պայմաններ առաջարկել

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն մամուլի ներկայացուցիչներին վստահեցրել է, որ ակումբը ցանկանում է թիմում պահել երեք ֆուտբոլիստների՝ Հենրիխ Մխիթարյանին, Մատս Հումելսին եւ Իլկայ Գյունդողանին: «Մենք ցանկանում ենք նրանց թիմում պահել հնարավորին չափ երկար ժամանակ: «Բորուսիան» միանգամայն ի վիճակի է նրանց ֆինանսական շահավետ պայմաններ առաջարկել: Դրա համար մենք այլ ակումբներից զգուշանալու իմաստ չենք տեսնում», –

8-րդ հարկից ընկած աղջիկը տեղափոխվում է հիվանդասենյակ

Հունվարի 3-ի երեկոյան Հերացի համալսարանական կլինիկա է հոսպիտալացվել 8-րդ հարկից վայր ընկած երիտասարդ աղջիկ, ծանր վիճակում` բազմակի կոտրվածքներով, ոսկրաբեկորներով վնասված ողնուղեղով։ Անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտություններից անմիջապես հետո նյարդավիրաբույժներն աղջկան վիրահատել են։ Վիրահատությունն անցել է հարթ։ Հետվիրահատական շրջանում աղջկա վիճակը կայունացել է, պարզ գիտակցության է եկել։ Վերջույթների թուլությունը պայմանավորված է ողնուղեղի վնասվածքով։ Հիվանդն այսօր կտեղափոխվի

Շիրակի մարզում Ամանորին 59 երեխա է ծնվել, 28 հոգի էլ մահացել է

Ինչպես տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սամվել Գրիգորյանը, Շիրակի մարզում այս օրերին հիվանդանոցները, շտապօգնությունն այնքան էլ ծանրաբեռված չեն աշխատել, ոստիկանությունը՝ նույնպես, իսկ ծննդատներում 5 օրվա ընթացքում 59 երեխա է ծնվել, որից 34-աղջիկ, 25-ը տղա: Սամվել Գրիգորյանը իր հինգօրյա հաշվետվության մեջ գրում է. «Շիրակ աշխարհում Ամանորի առաջին հինգ օրերը սկսվել

ԱՄՆ-ում զենքի վաճառքի շուրջ տարաձայնությունները թեժանում են (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Զինված հարձակումների պատճառով տասնյակ հազարավոր համաքաղաքացիներ ենք կորցրել:

«Յուվենտուսն» օրերս բանակցել է Հենրիխ Մխիթարյանի գործակալի հետ

Sky Sport Italia-ն վստահեցնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով լրջորեն հետաքրքրվում է «Յուվենտուսը»: ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, թե Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է թուրինյան ակումբի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի  ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հենրիխի տեղափոխվելու հնարավորությունները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ espnfc.com-ի

Մնացական Բիչախչյան. «Կսպասեմ իմ տան վրա եկողին»

Ոստիկանի տունն էլ բոլորի նման սրբություն է:

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Հունվարի 4-ին ստացվել են մեծ քանակությամբ ահազանգեր Գորիս-Սիսիան ավտոճանապարհին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: 07.45-ի դրությամբ հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել մոտ 70 ավտոմեքենա (մոտ 210 ուղևոր): 10 քաղաքացի տեղափոխվել է թիվ 57 ՀՓՋ, իսկ 34 քաղաքացի՝ թիվ 55 ՀՓՋ: *** Հունվարի 5-ին, ժամը 04.12-ին ահազանգ է

Զինեդին Զիդանը նշանակվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ

Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆրանսիացի հանրահայտ ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը մինչեւ մրցաշրջանի ավարտը նշանակվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ: Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին պտտվում, թե պաշտոնն արդեն լքած նախկին գլխավոր մարզիչ Ռաֆաել Բենիտեսը կորցրել է ակումբի ղեկավարության եւ ֆուտբոլիստների վստահությունը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝dailymail.co.uk-ի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930