Օրվա լրահոսը
Կվերականգնվեն լուսանկարչի ոչնչացրած լուսանկարները. (Ֆոտոշարք)
«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ 2016 թվականին Գերմանիայի Ուբեռլինգեն քաղաքում կբացվի «Ժամանակի ստվերներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Կներկայացվեն 20-րդ դարի վերջին երեք տասնամյակների նշանավոր լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի աշխատանքները: «Լուսադարան» հիմնադրամի հիմնադիր նախագահ, արվեստի քննադատ Վիգեն Գալստյանի փոխանցմամբ՝ ցուցահանդեսը ներկայացնելու է Գագիկ Հարությունյանի ստեղծագործական ուղին՝ 1970-ականների սկզբից մինչև 1990-ականների վերջը: Ընդհանուր առմամբ, կցուցադրվի 190 աշխատանք: Կտպագրվի նաև պատկերագիրք,
«Գոնե skype-ով թույլ տվեք խոսել ցմահ ազատազրկվածների հետ». Նաիրա Զոհրաբյան
Ցմահ ազատազրկվածը կա՛մ կնոջ հետ պետք է չհանդիպի, կա՛մ երեխաներից մեկի հետ:
Գյումրին հռչակվեց երիտասարդական մայրաքաղաք. խորհրդանշական բանալին քիչ հետո կհասնի Գյումրի. (Ֆոտոշարք)
Այսօր գյումրեցի երիտասարդները մեծ ներկայացուցչական կազմով՝ Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանի գլխավորությամբ, մեկնել էին Ստեփանավան՝ 2016 թվականի տարվա երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Գյումրու բանալին ստանալու: Նրանց կազմում են ակտիվ երիտասարդական կառույցների՝ «Ծիրանափող» հ/կ-ի, «Գյումրու ուսանողական խորհուրդ» հ/կ-ի, «Սուրբ Յոթվերք եկեղեցու երիտասարդաց միության», ինչպես նաեւ երիտասարդական մայրաքաղաքի համահայցատու՝Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչներ ու երիտասարդական ոլորտի փորձագետ Տիգրան Պետրոսյանը: Այս պահին
Մշակույթների երկխոսությունը կշարունակվի նաև գալիք տարում
Անցնող տարվա ընթացքում «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը 11 նախագիծ է իրականացրել: Դրանցից 3-ը նվիրված են եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կազմակերպվել են Հայաստանից դուրս: Առաջինը Տիգրան Կիրակոսյանի «Ձայներ անցյալից» խորագրով անհատական ցուցահանդեսն է եղել, որն անցկացվել է Գերմանիայի Հալլե քաղաքում: Երկրորդը հոկտեմբերին Փարիզում կայացած «100 տարի, 100 արվեստագետ» ժամանակակից արվեստի տոնավաճառ-աճուրդն է եղել, որտեղ հիմնադրամի
Զինծառայողի ինքնասպանության գործով պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, զինծառայողի տրամադրության անկման պատճառները։ Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, զորամասի
«Հրեշին տեսնելու որեւէ ցանկություն չեմ ունեցել». Նաիրա Զոհրաբյանն այցելել է ցմահ ազատազրկվածներին
Պատգամավորը շրջանցել է Նաիրի Հունանյանի մեկուսարանը՝ չցանկանալով նրան տեսնել
«Ղարաբաղը տեսադաշտից դուրս». ռուսական մամուլի արձագանքը ՀԱՊԿ գագաթնաժողովին
«Գագաթնաժողովի մասնակիցները հրաժարվել են ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար նշանակել Հայաստանի ներկայացուցչին, ինչն այս պայմաններում կընկալվեր որպես Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ցանկության դրսեւորում, ինչն էլ ճնշող մեծամասնությունը, բնականաբար չի ուզում: Արդյունքում Նիկոլայ Բորդյուժան եւս մեկ տարով կզբաղեցնի գլխավոր քարտուղարի պաշտոնը»,- անդրադառնալով ՀԱՊԿ երեկվա գագաթնաժողովին գրել է «Московский Комсомолец»-ը: «Коммерсант»-ն էլ գրել է, որ գագաթնաժողովից առաջ ՌԴ
Վարույթ է ընդունվել հանրաքվեին մասնակցող դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության դիտորդ Գոհար Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 04/05 ընտրատեղամասում հայտնաբերված կրկնակի քվեարկության հնարավոր դեպքի նկարահանման ժամանակ նույն հանձնաժողովի նախագահը խլել է իր բջջային հեռախոսը՝ այդ կերպ խոչընդոտելով իր լիազորությունների իրականացմանը: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր
Սուրեն Սուրենյանցը հույս ուներ, որ կմնա ազատության մեջ
«Անկախ դատարանի վճռից, անկախ նրանից, թե այն ինձ օգտակար կլինի, թե՝ ոչ, ես Վերաքննիչ եմ դիմելու»,- Aravot.am-ի հետ զրույցում մինչև դատավճռի հրապարակումը այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Հիշեցնենք, որ նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանի հրապարակած վճռի համաձայն՝ Սուրենյանցի խափանման միջոցը փոխվեց՝ մեկ միլիոն դրամ գրավը չեղյալ համարվեց ու նրան կալանավորեցին և ոստիկանների ուղեկցությամբ տարան Նուբարաշեն
Մեղադրանք է առաջադրվել` հղի կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների փորձ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 35-ամյա տղամարդուն` հղի կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների փորձ կատարելու համար։ 2015թ. դեկտեմբերի 06-ին ահազանգ էր ստացվել Արագածոտն մարզի բնակիչ, երիտասարդ հղի կնոջից՝ իր նկատմամբ իրենց ընտանիքի բարեկամի կողմից բռնաբարության փորձ կատարելու վերաբերյալ, ինչը կանխվել էր ամուսնու կողմից։ Դեպքի առթիվ
Կայացել է ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը
Դեկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ նախարարին կից ատյանի հերթական նիստը: Քննարկվեց երեք հարց: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի 2016 թվականի աշխատանքային ծրագրերի և 2016 թվականին ՀՀ Սփյուռքի նախարարին կից ատյանում քննարկվելիք հարցերի վերաբերյալ զեկուցեց սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Զեկուցողը նշեց, որ 2016 թվականին ևս իրականացվելու են սփյուռքահայերի ինտեգրման, սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի
Հրանուշ Հակոբյանն ընդունել է PR դպրոցի ուսանողներին
Դեկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի PR դպրոցի ուսանողներին: «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծված «PR դպրոցում» մասնագիտանում են տարբեր գերատեսչությունների, կառույցների հանրային կապերի մասնագետներ և լրագրողներ: Եռամսյա դասընթացների ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով շրջանավարտներին՝ նախարարը նշեց. «21-րդ դարը գաղափարի և գիտելիքի դար
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դամասկոսում
Դեկտեմբերի 17-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ամփոփմանը նվիրված հանդիպում՝ Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի, թեմի քաղաքական-գավառական, միությունների ատենապետների և Սիրիայի Հայոց ցեղասպանության հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Ողջունելով հյուրերին՝ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը բարձր գնահատեց Սիրիայի պատերազմական դաժան պայմաններում հանձնաժողովի և համայնքի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարության իրականացրած
Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200 ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը
Դեկտեմբերի 22-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը։ Միջոցառմանը ներկա էին ՄԳԻՄՕ-ի ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովը, ԲՈւՀ-ի դասախոսներ, շրջանավարտներ և ուսանողներ։ Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Խորհրդանշական է, որ երկու ամիս առաջ Երևանում կայացած ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումն անցավ հենց Լազարյան ճեմարանի 200-ամյակի խորագրի
Նախարար Գաբրիել Ղազարյանը ամփոփեց 2015 թվականը
Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ամփոփեց մրցաշրջան 2015-ը, սակայն մինչ այդ շնորհակալագրեր հանձնեց տարվա ընթացքում նախարարության հետ համագործակցած եւ աշխատանքները լուսաբանած մի քանի լրագրողների: «Իրականում բոլոր լրագրողներն էլ մեր գործընկերներն են, մենք ոչ ոքի չենք տարանջատում: Ովքեր մեր մասին վատն են գրում, նրանք էլ են մեր գործընկերները եւ դա էլ է
Քաղաքացին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Ասում էիք՝ միայն իմ դիակի վրայով նա պրեզիդենտ կանցնի, բա ո՞ւր ա»
Այսօր Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» շարժման քաղաքացիական հանդիպման ժամանակ «Ժողովրդավարական ուղի կուսակցության երիտթեւի ղեկավար Վիգեն Դավթյանը Րաֆֆի Հովհաննիսյանին հարց ուղղեց. «2013-ի ապրիլի 9-ին որ մենք հավաքված էինք այ այստեղ եւ պայքարում էինք, որ դու պրեզիդենտ անցնեիր, ինչո՞ւ ասացիր էդ ժամանակ, որ գնացեք տներ, ժամը 6-ին կգաք»: Երիտասարդին ուղղեցին, թե դու չի, «դուք» է: Ժիրայր Սեֆիլյանը
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենն այցելեց Սփյուռքի նախարարություն
Դեկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիին: Ողջունելով հյուրին՝ սփյուռքի նախարարը կարևորեց Համաշխարհային բանկի հետ համագործակցությունն ու դրանով պայմանավորված հեռանկարները Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման, զբոսաշրջության աշխուժացման, նախարարության ծրագրերին ցուցաբերվող աջակցությանը: Նախարարը, մասնավորապես, նշեց. «Սփյուռքի 7 միլիոն հայությունը տնտեսական, գիտական հզորություն է, բիզնես հնարավորություններ: Մեր գլխավոր գործը համարում ենք
«Մեր բանակը կեղեքող գեներալների եւ աղքատ ընտանիքների զինվորների բանակ է դարձել». Սեֆիլյան
Այսօր Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» շարժման քաղաքացիական հանդիպման ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը խոսեց հայկական բանակի մասին: Նրան քաղաքացիներից մեկը հարցրել էր՝ դուք կարո՞ղ եք մատնացույց անել մի հարուստի, մի օլիգարխի կամ մի պաշտոնյայի զավակի, որը այսօր ծառայում է բանակում: Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Չեմ կարող մատնացույց անել: Կարծում եմ, նորություն չէ, որ մեր բանակը աղքատների բանակ է
«Հայփոստ»-ի ղեկավարությունը խաբում է Գագիկ Բեգլարյանին». «Հայփոստ»-ի գործազուրկ դարձած աշխատակիցներ
Օրերս դարձյալ Aravot.am-ին էին դիմել «Հայփոստ» ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղի գործազուրկ դարձած աշխատակիցները՝ դժգոհելով, որ Էդուարդո Էռնեկյանի վստահված անձը՝ «Հայփոստ Թրաստ մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն, արգենտինահայ Խուան Պաբլո Գեչիդջյանը ակնհայտորեն խաբում է ՀՀ տրանսպորտի ու կապի փոխնախարար Գ. Թադեւոսյանին: Բանն այն է, որ Հայփոստ» ՓԲԸ Գյումրիի փոստային մասնաճյուղի լուծարման պատճառով գործազուրկ դարձած 13 աշխատակիցները իրենց աշխատանքի վերականգման
«Եթե Վահան Շիրխանյանը ներքաշված լիներ այդ գործում, նա կմնա՞ր Հայաստանում». Ժիրայր Սեֆիլյան
Այսօր Ազատության հրապարակում մեկնարկած «Նոր Հայաստան» շարժման քաղաքացիական հանդիպման ժամանակ Ժիրայր Սեֆիլյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալման մասին: Նա պատասխանեց. «Առհասարակ մի խումբ քաղաքացիների այդ ձերբակալությունը, որ տեղի ունեցավ, առաջին օրվանից շատերի մոտ անլուրջ զգացողություն առաջացրեց: Իմ կարծիքով, շարունակվում է այդ անլրջությունը: Գործող ռեժիմն իր ԱԱԾ աշխատակիցներով շուտվանից այդ
Րաֆֆի Հովհաննիսյանը Գորիկ Հակոբյանից պահանջում է, որ բացի «դոսյեները»
«Խոսողը կխոսի, վերլուծաբանը կվերլուծի, բամբասողը կբամբասի, ասողը կասի, իսկ անողը կանի»,- քիչ առաջ այս խոսքերով՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը բացեց Ազատության հրապարակում մեկնարկած «Նոր Հայաստան» շարժման քաղաքացիական ժողով-ասուլիսը: Նա ողջունեց հանդիպմանը եկած «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին: Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ ՀՀ տարբեր մարզերում բարձրացված 14 օրակարգային խնդիրներից առաջնայիններին. «Առաջինը՝ պետական հանցագործ Սերժ Սարգսյանի
«Չի կարելի թույլ տալ, որ Արեւմտյան Հայաստանում քրդական անկախ պետություն ձեւավորվի»
«Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններում հակասությունների մի մեծ կծիկ կա՝ սկսած անդամակցության հարցից: Տասնամյակներ շարունակ գործընթացը ձգձգվում է, ԵՄ-ն նորանոր պայմաններ է առաջադրում Թուրքիային: Կիպրոսը չի ճանաչվում Թուրքիայի կողմից, իսկ գիտենք, որ այդ երկիրը ԵՄ անդամ է»,-Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների հնարավոր զարգացումներից, ասաց պատմաբան Արմեն Մարուքյանը: Նրա բնորոշմամբ. «Անկարան իր աշխարհաքաղաքական ամբիցիաներով ձեռնոց է նետել բոլոր
«Պետք չէ վախենալ չհասկացված լինելուց». Ռուբեն Բաբայան
«Անցնող տարում կորցրինք այն, ինչ երևի թե չունեինք էլ, որովհետև վստահության, հավատի պակաս մենք մշտապես ենք զգում կյանքում: Այնպես որ, ասել, թե մենք հավատ կորցրինք, այնքան էլ ճիշտ չէ, որովհետև այդ հավատը պետք էր ունենալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Դավիթ Խիթարյան. «Քանակի առումով 33 մեդալը բավարար է, բայց պաշտոնական մրցումներում խնդիրներ եղան»
Այսօր ամփոփելով ընթացիկ մարզական տարին՝ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը նշեց, որ թեեւ մրցաշրջան 2015-ում Հայաստանի ձյուդոիստներն, ընդհանուր առմամբ, նվաճել են 33 մեդալ, ինչը քանակի առումով բավարար է, բայց խնդիր եղավ այն առումով, որ պաշտոնական մրցումներում բավարար քանակի մեդալներ չկարողացան ունենալ: Դավիթ Խիթարյանը դրա պատճառներից մեկը համարեց մարզաձեւի ապրիլ ամսին նախատեսված Եվրոպայի առաջնության
Արծրուն Հովհաննիսյան. «Հրադադար այլևս չունենք, սա պատերազմ է»
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ այսօր սահմանին իրավիճակը հանգիստ է եղել և հույս հայտնեց, որ իրավիճակը աստիճանաբար կգնա դեպի հանդարտեցում՝ պայմանավորված քաղաքական իրավիճակով և Ադրբեջանում գոյություն ունեցող լարվածությամբ: Սակայն պարոն Հովհաննիսյանը միևնույն ժամանակ շեշտեց. «Մենք չունենք խաղաղություն, մենք ունենք հարաբերական հանգիստ վիճակ»: Այնուհետև լրագրողներին հորդորեց չօգտագործել «հրադադարի
Տարածաշրջանի պետականազուրկ ժողովուրդների դերը Հայաստանի Հանրապետության անվտանգության միջավայրի ձևավորման մեջ
Դեսպան Արա Պապյան, Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար, ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ Պատերազմները մարդկության պատմության մշտնջենական ուղեկիցներն են: Բնական է` եթե կան շահեր, ապա կան նաև շահերի բախումներ: Հետևաբար, մշտապես առկա են այդ բախման ամենածայրահեղ դրսևորումները՝ պատերազմները: Մեր ժամանակաշրջանը ևս բացառություն չէ: Աշխարհում ընթանում են բազմաթիվ պատերազմներ, զինված բախումներ ու ռազմական հակամարտություններ: Այսուհանդերձ, ներկայումս ընթացող պատերազմական գործողություններն
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը զգուշացնում է. Իրականացվելու են կանխարգելիչ պայթեցման աշխատանքներ
Դեկտեմբերի 22-24-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը լինելու է միակողմանի երթևեկելի, իսկ 25-28-ը` երկկողմանի փակ: Դա կապված է ճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ, որոնք կատարվելու են հնարավոր քարաթափումը կանխելու նպատակով: Այս պահին տեղում իրականացվում են հողային և պայթեցման նախապատրաստական աշխատանքներ: Ժայռաբեկորի պայթեցումը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 24-ին` ՀՀ
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 1 տոկոսային կետով՝ 8.75%
2015 թ. դեկտեմբերի 22-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.75%: 2015 թ. նոյեմբերին արձանագրվել է 0.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.3%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել 1.2%: Գնաճի նվազումը շարունակում է պայմանավորվել գյուղմթերքների գների ցածր մակարդակով և ներմուծված որոշ ապրանքների
Պատմաբան. «ՌԴ-ն հավակնում է դառնալ ցեղասպանության ժխտումը քրեականացնող 5-րդ երկիրը» (Տեսանյութ)
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում այսօր ընթերցողներին ներկայացվեց Արմեն Մարուքյանի «Հայոց ցեղասպանության հիմնահարցը համաշխարհային քաղաքականության ազդեցիկ դերակատարների` Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում» գիրքը, որում ցեղասպանության հարցը դիտարկվում է Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա- Եվրամիություն եւ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների շրջանակում: Հեղինակը վեր է հանել այդ դերակատարների և Թուրքիայի միջև առկա հակասությունները: «Իրավական ճանապարհ հարթելը չի կարող հանգեցնել ցեղասպանության խնդրի վերջնական լուծմանը,


















































