Օրվա լրահոսը
Կողոպուտ շքամուտքում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները օգոստոսի 25-ին, ժամը 17-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1985 թ. ծնված Ռոբերտ Հ.-ին և հրավիրել` 1993 թ. ծնված Ռոբերտ Ղ.-ին: Վերջինս հաղորդում է տվել, որ Ռոբերտ Հ.-ն Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 20 շենքի շքամուտքում ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին և բացահայտ հափշտակել է
Սուրեն Զոլյան. «Թատրոն կազմակերպելը պաշտպանության նախարարության գործառույթը չէ»
«Զարմանալի է նախ եւ առաջ, թե ինչո՞ւ է այդ շինությունը տրվել պաշտպանության նախարարությանը: Պաշտպանության նախարարությունը հազար ու մի ավելի կարեւոր գործառույթ ունի, բայց ոչ թե համերգներ եւ սպորտային միջոցառումներ կազմակերպելը: Ես կհասկանայի, եթե փորձ արվեր նորից կենդանացնել»,- «Անալիտիկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Մարզահամերգային համալիրի վաճառքի մասին նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը:
«Մեր» կոռուպցիայի աստառն ու երեսը
Հայաստանում գործում է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ: Տարբեր առիթներով պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են այդ պայքարում հաջողությունների, որոշ ոլորտներում կոռուպցիայի ծավալների նվազման մասին: Օրինակ, վերջերս՝ Երեւանում ԵԽ գրասենյակի եւ ԿԳ նախարարության հետ համատեղ ներկայացրած «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում եւ կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի մեկնարկի ժամանակ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե
Ստոկհոլմում բացվեց Արմին Վեգների լուսանկարների ցուցահանդեսը
Օգոստոսի 25-ին Ստոկհոլմի Ռազմական թանգարանում բացվեց «Արմին Վեգներ. Հայոց ցեղասպանության ականատեսը» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացվեցին Վեգների շուրջ երեք տասնյակ լուսանկարներ հեղինակի գրառումներով և բացատրագրերով։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Շվեդիայում ՀՀ դեսպանության, Ռազմական թանգարանի, և «armenica.org» կազմակերպության համատեղ ջանքերով՝ Շվեդիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում։ Տարվա ընթացքում Շվեդիայում հայկական միությունների համադրող կենտրոնի ջանքերով լույս տեսավ նաև
«Սատանան մանրուքների մեջ է». Հայկ Ալումյանը ՝ սահմանադրական փոփոխությունների մասին
Հայկ Ալումյանի կարծիքով՝ մեզ ստիպում են երկու դեպքում էլ գործել մեր կամքին հակառակ որոշ մասով
Սուրեն Զոլյան. «Հայաստանը զավթել է ինչ-որ մի խումբ եւ վաճառքի է հանում էժան գներով»
«Խոսքը շատ կարեւոր օբյեկտի մասին է: Բայց դա միայն օբյեկտ չէ: Սա վերջիվերջո հուշահամալիր է: Դա Երեւանի ամենաերեւելի շինություններից մեկն է, որը նաեւ հստակ ֆունկցիոնալ նշանակություն ունի»,- լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին՝ ասաց քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը: Պարոն Զոլյանը հարցնում է, թե կառավարությունն ի՞նչ գործ ունի, որ իրեն
Արտակ Զաքարյան. «Ոչ»-ի շարժումն այնպիսի ուժ չէ, որի հետ հաշվի նստեն»
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով՝ Վենետիկի հանձնաժողովի անդամների ոչ բոլոր առաջարկներն են ընդունելի: «Հենարան» մամուլի ակումբում պարոն Զաքարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում են նաև խորհրդարանական լսումներ սահմանադրական բարեփոխումների թեմայով: Հարցին՝ «ոչ»-ի շարժումը հենց սահմանադրական փոփոխությունների դե՞մ է, թե՞ իշխանությունների դեմ պայքարելու միջոց, գուցե պայքարող ուժերը ծանո՞թ էլ չեն սահմանադրական բարեփոխումների տեքստին,
Վահե Էնֆիաջյանը կոչ է անում շանտաժ չանել եւ «տարբեր գյադաների» մեյդան չգցել
Ի վերջո, եթե ԲՀԿ-ն գոյություն չունի, ինչպես որոշ մեր գործընկերներ են փորձում նման զվարճալի հայտարարություններ անել, ապա հարց եմ տալիս` ինչո՞ւ եք այդ «գոյություն չունեցող» ուժի մոտ տարբեր մունետիկներ ուղարկում, հորդորում, խնդրում, համոզում, որ միանանք «ՈՉ»-ի քարոզարշավին:
Սարգիս Հովսեփյանը հրավիրել է 23 ֆուտբոլիստների
Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում հյուրընկալվելով Սերբիայի հավաքականին: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Սեպտեմբերի 3-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Սերբիա: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 27-29-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 30-31-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում` Օգոստոսի 27-29-ին սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է
Հրանտ Բագրատյանի էսսեն. «Նոր Սահմանադրությունը և պառլամենտարիզմը»
Ահա այսպիսի պառլեմենտարիզմ։ Դրա համար ենք ասում. նոր Սահմանադրությամբ Հայաստանը դադարում է հանրապետություն լինելուց։
«Բիթլզի» մասին բացառիկ գիրք-ալբոմ՝ հայերեն
ԽՍՀՄ մշակույթի նախարար Եկատերինա Ֆուրցեւան, որը պաշտոնավարել է 1960-74 թթ., զանգահարել էր «Գոսկոնցերտի» տնօրենին եւ խնդրել դստեր համար «Բիթլզ»-ի երկու տոմս։ Երբ տնօրենից նախարարը լսել է, թե՝ «Բիթլզ» քառյակի համերգը նույնիսկ առաջիկայում ծրագրված չէ, տիկին Ֆուրցեւան տարակուսանք է հայտնել. «Իսկ ողջ Մոսկվան այդ ի՞նչ հայտագրերով է ողողված»։ Պարզվել է, որ շշուկներ են տարածվել, թե հյուրախաղերով
Արտակ Զեյնալյան. «Սա նոր սահմանադրության նախագիծ է»
Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ դատապարտյալների՝ քվեարկությանը մասնակցելը հակասում է այս կամքի ազատ ձեւավորման սկզբունքին
Բժշկին ծեծելու եւ գազային ատրճանակով դեմքին կրակելու վերաբերյալ անհիմն կարճված գործի քննությունն ավարտվել է
Մեղադրական եզրակացության կազմմամբ ավարտվել է նախկինում անհիմն կարճված, սակայն հետագայում օբյեկտիվ և բազմակողմանի քննության նպատակով Հատուկ քննչական ծառայություն ուղարկված ծանր հանցագործության գործի նախաքննությունը
Թեղուտի գյուղապետը` որդու մասին. «Հուզմունքի մեջ է եղել, դիմել է անհրաժեշտ ինքնապաշտպանության»
Գյուղապետը որդու ձերբակալման մասին իմացել է համացանցից
Հաջորդը հասարակաց տունն է. «Չորրորդ իշխանություն»
Այսինքն, եթե Կիեւյան կամուրջի մոտ «Հավանա» ռեստորան կա, ուրեմն Համալիրում պետք է կազինո լինի։
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մասսայականությունը բազմապատկվել է
ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2015» մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվելու է սեպտեմբերի 6-ից 12-ը, կրկին Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում: Հունիս ամսին կայացած հանրապետության ամենամասսայական մարզական միջոցառման 1-ին փուլին այս տարի ընդհանուր առմամբ Հայաստանի բոլոր 10 մարզերում, Արցախում եւ Երեւանում մասնակցել է 2065 ընտանիք: Նրանք երեխաների չորս տարիքային խմբերում մրցելով վեց մրցաձեւերում՝ ի հայտ են
Մաքսիմ Սարգսյան. «Պայքարը շարունակելու ենք փողոցում». «Հայոց աշխարհ»
Փորձը ցույց տվեց, որ ըմբռնման քայլերը մեր կողմից անիմաստ էին, քանի որ կառավարությունը ոչ թե փոխըմբռնման քայլ է կատարում, այլ մեր մեղմությունն օգտագործում է իր շահերի համար:
Արմեն Աշոտյան. «Երիտասարդը պիտի կարողանա իր խելքով պահել ընտանիքը»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ օգոստոսի 25-ին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Գեղարքունիքի մարզում մասնակցում էր տեղի հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը: Մարզ այցի շրջանակներում նա եղավ նաև Գավառի պետական համալսարանում (ԳՊՀ), որտեղ բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ներկայացրեց նախորդ տարվա ձեռքբերումները և նշեց, որ հաջորդ ձեռքբերումը նոր ուսումնական տարում լինելու է բուհի ենթակառուցվածքային
Սպանություն՝ Արագածոտնում. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նույն մարզի բնակիչ Գայանե Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նախնական տվյալներով՝ 2015թ.-ի օգոստոսի 25-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Գ.Գալոյանն իր բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Գ.Գրիգորյանի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով հարվածել է վերջինիս
Ուղղակի «դրսից» ժամանել էին մի խումբ եվրոյոնջաներ. «Չորրորդ իշխանություն»
Վենետիկի հանձնաժողով։ Սա երեկ ամենափնտրված բառակապակցությունն էր Հայաստանի ինֆորմացիոն հարթակում։ Այնպիսի տպավորություն էր, թե ինչ-որ կարեւոր բան է կատարվում երկրում, եւ այդ կարեւոր իրադարձության կենտրոնը Հայաստան ժամանած Վենետիկի հանձնաժողովն է։ Իրականում արտառոց ոչինչ տեղի չէր ունեցել։ Ուղղակի «դրսից» ժամանել էին մի խումբ եվրոյոնջաներ, որոնց վրա «կայֆեր» էին սկսել բռնել անգամ «պատասխանատու» լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Քաղաքական-հասարակական շրջանակների
Մարզահամերգային համալիրը թեւեր չունի՞, որ թռնի
«Մարզահամերգային համալիրը մնալու է Հայաստանում, թեւեր չի առնելու ու թռնի-գնա»: Այսպես պատասխանեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի ժամանակ Երեւանի մարզահամերգային համալիրի ճակատագրի վերաբերյալ իրեն ուղղված հարցին: Իսկ պարոն նախարար, չե՞ք ասի, թե ո՞ւր թռավ Երեւանի Երիտասարդության պալատը, Հայաստանից ո՞ւր թռան բազմաթիվ շենքեր, ինչպե՞ս բառացիորեն անթեւ-անոտ մնացին շատ ու շատ շենքեր, ո՞ւր
Ինչու են մարդիկ ունենում արյան բարձր ճնշում, ինչպես կարգավորել
Հիպերտոնիան բժշկության ամենալուրջ խնդիրներից մեկն է: Այն բավական տարածված է, միաժամանակ շատ ծանր հիվանդություն է։ Գոյություն ունի գրեթե որոշակի կապ արյան ճնշման բարձրացման եւ շրջակա միջավայրին մարդու հարմարվողականության միջեւ: Եթե մարդը հակասության մեջ չէ շրջակա միջավայրի հետ, ապա իրեն զգում է ուժեղ, առույգ եւ այս կամ այն չափով հաջողությունների հասնում կյանքում։ Բժշկական գրականության մեջ տրվում
Ինչ է սպասվում Սյունիքի մարզպետի որդուն. «Ժողովուրդ»
Օրերս ՀՀ քննչական կոմիտեն Սյունիքի մարզպետի որդուն եւ Հարություն Զաքարյանին ենթարկել է դատահոգեբուժական փորձաքննության։ Ինչպես գիտենք՝ մարզպետի որդին բանակից ազատվել է «չափավոր արտահայտված նեւրաստենիա» ախտորոշմամբ. այսինքն՝ հոգեկան խնդիրներ ունի։ Տեղեկացանք, որ ծեծի գործով տուժող Հարությունը եւս բանակից ազատվել է լուրջ առողջական խնդիրների պատճառով։ Ուստի, եթե փորձաքննության արդյունքներով եւս մեկ անգամ հաստատվի մարզպետի որդու հոգեպես անհավասարակշիռ
Նախատեսվում է ջրի սակագնի բարձրացում. ԷկոԼուր
Նախատեսվում է ջրի սակագնի բարձրացում: Այս մասին ակնարկվում է Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ռազմավարության և ֆինանսավորման ծրագրում, որը ՀՀ կառավարության հավանությանն արժանացավ սույն թվականի հուլիսի 13-ին: «Ներկայումս, ջրի գործող սակագները բավականին ցածր են լիարժեք ծախսերից և չեն ծածկում նույնիսկ ՇևՊ (շահագործում եւ պահպանում) ծախսերը: «Հայջրմուղկոյուղի›› ՓԲԸ մասով սակագները չեն վերանայվել 2009թ.-ից ի վեր, 3ՏՋԿ («Լոռի-ջրմուղկոյուղի»,
Նախկին դաշնակիցներն առիթը բաց չեն թողնում մեկը մյուսին քարկոծելու համար. «Ժողովուրդ»
Այս տարվա փետրվարյան իրադարձություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը զայրացավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վրա, եւ վերջինս հնազանդվելով՝ լքեց քաղաքական ասպարեզը, նախկին դաշնակիցների հարաբերությունները սկզբում բավական կոռեկտ էին։ ՀԱԿ կուսակցության անդամները եւ ԲՀԿ-ականները մեկմեկու հասցեին խոսելուց ձեռնպահ էին մնում։ Սակայն վերջին երկու ամիսներին նախկին դաշնակիցներն առիթը բաց չեն թողնում մեկը մյուսին քարկոծելու, իսկ երբեմն նաեւ վիրավորելու
Վահրամ Բաղդասարյան. «Զուրաբյանի 10 րոպեանոց ելույթին Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչը տվեց ընդամենը 10 վայրկյանանոց պատասխան». «Հայոց աշխարհ»
Առհասարակ այն ելույթները, որոնցում ասվում էր` «դեմ ենք այս նախագծին», «պետք է տապալենք սահմանադրական փոփոխությունները», Վենետիկի հանձնաժողովականների զարմանքն էին առաջացնում:
12 գյուղում առաջին դասարանցի չի լինի. «Հայկական ժամանակ»
Նոր ուսումնական տարուն ընդառաջ առաջին դասարանների չլինելը կարծես ավանդույթ է դառնում։ Այս տարին եւս բացառության չէ. այս անգամ էլ բազմաթիվ համայնքներում չեն ձեւավորվել առաջին դասարաններ: Երեկ մեր հարցումները ցույց տվեցին, որ առաջին անգամ դպրոց հաճախող աշակերտներ չեն լինի առնվազն 3 մարզի ամենաքիչը 12 գյուղական համայնքներում։ Այս տվյալները դեռ նախնական են։ Իսկ փորձը ցույց է տալիս,
Ի՞նչ անել, երբ ոտքերը շատ են քրտնում
Շոգ եղանակները խնդիր են հատկապես այն մարդկանց համար, որոնք չափից շատ են քրտնում: Առավել տհաճ է, երբ քրտնում են ոտքերը, որի ժամանակ ժողովրդական բժշկությունն առաջարկում է մի շաք տարբերակներ` քրտնարտադրությունը նվազեցնելու նպատակով: Օրինակ, խորհուրդ է տրվում առավոտյան ոտքերին ցանել բորաթթվի փոշի եւ ապա թեթեւակի թափահարելուց հետո՝ հագնել գուլպաները: Երեկոյան տաք ջրով (գոլից մի փոքր տաք)
Վարուժան Ավետիսյան. Բոլորս հասկանում ենք, որ ժողովուրդը փոփոխությունների թեմայով քաղաքական գործընթացների չի մասնակցելու. «Հայկական ժամանակ»
Նախ՝ խորհրդարանական ուժերի այն հատվածը, որոնք խորհրդարանում կազմում են ջախջախիչ մեծամասնություն, հանցավոր բանդայի բաղադրիչներ են։


















































