Օրվա լրահոսը

Աբրահամ Մանուկյան. «Ո՞վ էր թունդ ընդդիմադիր, ում թունդ ելույթներն եք լսել». «Հրապարակ»

Ի՞նչ է փոխվել, եւ կոնկրետ ի՞նչ են քննարկել նախագահականում, զրուցեցինք ԲՀԿ պատվիրակության կազմում Բաղրամյան 26 այցելած պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հետ։ – Իսկ գուցե ԲՀԿ-ն խելոքացե՞լ է Գագիկ Ծառուկյանից հետո եւ հիմա վարչապետ Հովիկ Աբրահամյանի «կուրատորությամբ» ավելի կառուցողական է դարձել։ Ի դեպ, լուրեր կան, որ Աբրահամյանը կպահպանի վարչապետական պաշտոնը, եթե ԲՀԿ-ն կառավարելի լինի եւ աջակցի Սահմանադրության

ՆՈՐ ԴԱՍԱԳՐՔԻՑ

Իմ լավ տատիկ, քաղցրիկ տատիկ, Կարոտել եմ քեզ արդեն, Ինչ կլինի՝ գիրս կարդաս, Վեր կենաս՝ գաս Գլենդել:

Դեսպանը ներկա գտնվեց հայ և թուրք տուրօպերատորների հանդիպմանը

Կարևորելով տուրիզմի ոլորտի տնտեսական նշանակությունը, ինչպես նաև միջսահմանային համագործակցությունը՝ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մասնակցեց Հայ և թուրք տուրօպերատորների ցանցի (TATON) հանդիպմանը, որը տեղի ունեցավ օգոստոսի 26-ին, Երևանում: Տուրօպերատորների ցանցը ձևավորվել է ԱՄՆ ՄԶԳ «Կամուրջներ» ծրագրի շրջանակում, որի նպատակն է տուրիզմի միջոցով ստեղծել միջսահմանային տնտեսական ակտիվություն: Ցանցին անդամակցում են տարածաշրջանի ամենաակտիվ տուրիստական կազմակերպություններն ու տուրօպերատորները: «Հայ

Արոնյանը Տոպալովի հետ գլխավորեց «Սինքֆիլդի գավաթը»

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող «Սինքֆիլդի գավաթի» խաղարկության չորրորդ տուրում պարտության մատնեց Ուեսլի Սոյին, վաստակած միավորներով (3,0) հավասարվեց Վեսլին Տոպալովին եւ նրա հե միասին գլխավորեց աշխարհի 10 ուժեղագույն գրոսմայստերների պայքարի մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավատալ քո առաքելությանը

Ես խոնարհ եմ, խաղաղասեր, համբերատար եւ բարեհամբույր ոչ թե ուրիշի նկատմամբ բարությունից ելնելով, այլ՝ որովհետեւ այդպիսի վարքով ապահովում եմ իմ խորագույն ինքնահաստատումը: Նա, ով մտադիր է բարի գործեր անել, չպիտի սպասի, որ մարդիկ կհավաքեն բոլոր քարերը նրա ճանապարհից: Նա պարտավոր է ընդունել իր ճակատագիրը նույնիսկ այն դեպքում, եթե այդ ճանապարհին նրան նոր քարեր շպրտեն: Այդ

Կայացավ ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

Օգոստոսի 26-ին կայացավ ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, դպրոցների տնօրենները, այլ հյուրեր: Մասնակիցներին ներկայացվեց մարզի հանրակրթական դպրոցների 2014-2015 ուսումնական տարվա արդյունքների եւ 2015-2016 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Սուսաննա Պետրոսյանի

Վարդգես Գասպարի. «Ցանկացած դատարանում էլ ասելու եմ, որ դատավորները անարժանապատիվ ու անինքնասեր մարդիկ են»

«Դուք հանցագործ սրիկաներ եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավականա մարդասպաններին ընդհուպ մինչև Վովա Գասպարյանին թաքցնեք ձեր փեշի տակ, վեց տարիա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ»: Վարդգես Գասպարին Վարչական դատարանի դահլիճում ոստիկանության ներկայացուցիչներին ուղղված այս հայտարարություններին և նախագահող դատավորին ուղղված «Ձեր նման անարժանապատիվ և անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ,

Մանկավարժ «սաքուլիկները» խանգարեցին լրագրողներին

Օգոստոսի 26-ին կայացավ Երեւանի թիվ 27 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը, ու ամենեւին չզարմացա, որ տնօրենի պաշտոնի 4 հավակնորդներից տնօրեն ընտրվեց  դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը, որը վերջերս դատապարտվել էր պետությանը խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար: Նման երեւույթները արդեն օրինաչափ են թվում: Սակայն այս մասին չէ, որ ուզում եմ գրել, մանավանդ թեմային

Մեղադրանք է առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով  այսօր մեղադրանք է առաջադրվել 1979թ. ծնված Արագած Թամրազյանին՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար։ Նախնական քննության տվյալներով՝  2013 թվականի դեկտեմբերի 24-ին Ա.Թամրազյանը՝  «Տոյոտա Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել է իր եղբոր հետ վիճաբանած Նավասարդ Աբգարյանի վարած «Տոյոտա Պռադո»

Աստանայում կայացել է ԵՏՄ անդամ պետությունների գլխավոր դատախազների հանդիպումը

ՀՀ գլխավոր դատախազը Աստանայում հանդիպումներ է ունեցել Ղազախստանի,  Բելառուսի և Ղրղզստանի իր գործընկերների հետ:  Քննարկվել է ԵՏՄ անդամ պետությունների միջև իրավական ոլորտում արդյունավետ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել է ԵՏՄ շրջանակում տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ համատեղ պայքարի արդյունավետ կազմակերպման համար անդամ պետությունների դատախազությունների միջև համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցը: Բելառուսի  Հանրապետության գլխավոր դատախազ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Տոկիոյում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ճապոնացի երաժիշտ, դիրիժոր Հիսայոշի Ինուեի նախաձեռնությամբ և Ճապոնիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ Տոկիոյում տեղի ունեցան դաշնակահար և կոմպոզիտոր Կարեն Հակոբյանի համերգները: Օգոստոսի 22-ին Տոկիոյի «Մուզա Կավասակի» սիմֆոնիկ սրահում դաշնակահարը հանդես եկավ Ճապոնիայի Մահլեր փառատոնի նվագախմբի հետ (դիրիժոր` Հիսայոշի Ինուե): Համերգին հնչեցին Արամ խաչատրյանի և Գուստավ Մահլերի ստեղծագործությունները: Օգոստոսի 25-ին Տոկիոյի

Գյումրու մանկավարժականում 60 տոկոսով պակասել է ուսանողների թիվը

Aravot.am-ը Շիրակի մարզի ամենամեծ բուհի՝ Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանից հետաքրքրվեց, թե բուհ ընդունվողների թիվը նախորդ տարվա հետ համեմատ պակասե՞լ է, թե՞ ավելացել: «Եթե խոսքը վերաբերում է ընդունելության քննություններին, կարող եմ ասել, որ այս տարի համեմատած նախորդ տարվա հետ 75 ընդունվողներ ավել ունենք: Այսինքն, եթե նախորդ տարի ընդունվել էին 230

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՕԵԿ ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ներկայացուցիչներ Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի, Իշխան Խաչատրյանի և Արմեն Հարությունյանի հետ: Քննարկվել է սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումներին: Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահին ներկայացրել

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին

Օգոստոսի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Դոմինիկ Լիենգմեին` առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար տիկին Կարոլին Դուեզին: Պարոն Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել տիկին Լիենգմեին պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի համար, իսկ պատվիրակության նորանշանակ ղեկավարին մաղթել է արգասաբեր

Անհրաժեշտ է ՌԴ արտահանվող պտուղ-բանջարեղենի տարաները մակնշել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն պտուղ-բանջարեղեն արտահանող ֆիզիկական և իրավաբանական անձանց պտուղ-բանջարեղենի տարաների վրա փակցնել պիտակներ հետևյալ տեղեկատվությամբ. ապրանքի անվանումը ծագման երկիրը արտահանողի և/կամ վերարտահանողի անվանումը: Մակնշման անհրաժեշտությունն առաջացել է՝ պայմանավորված ՌԴ-ի կողմից արևմտյան մի շարք երկրների նկատմամբ կիրառվող սանկցիաներով և ՌԴ-ի տարածքում երրորդ երկրների մթերքը ԵԱՏՄ

Աշխարհի չեմպիոնը տաքսու վարորդին վճարել է նոր նվաճած ոսկե մեդալով

Պեկինում ընթացող թեթեւ աթլետիկայի աշխարհի առաջնությունում չեմպիոնի կոչում նվաճած լեհ մրճանետորդ Պավել Ֆայդեկը հաղթանակը նշել է տեղի ռեստորաններից մեկում: Ալկոհոլային հարբածության ազդեցության տակ նա հյուրանոց է վերադարձել տաքսիով: Եվ երբ վճարելու համար գումարը չի բավականացրել,վարորդին  տվել է նոր նվաճած ոսկե մեդալը: Ֆայդեկի մենեջերն այդ առիթով հայտարարել է, թե նա գարեջուր է ըմպել, ինչը հոգնածության պատճառով

Քննարկումների ավարտից հետո ՍԴՀԿ-ն կներկայացնի սահմանադրական բարեփոխումների շուրջ իր հավաքական գնահատականը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության Երևանի գրասենյակում՝ ՍԴՀԿ Կենտրոնական վարչության և Հայաստանի վարչության անդամ ընկերների, ինչպես նաև մասնագետների մասնակցությամբ, սկսվել են Սահմանադրական բարեփոխումների նախագծի տեքստի վերջնական գնահատականի շուրջ քննարկումները: Քննարկումների ավարտից հետո ՍԴՀԿ-ն հանրությանն ու պատկան մարմիններին կներկայացնի նախատեսվող սահմանադրական բարեփոխումների շուրջ իր հավաքական գնահատականը: ՍԴՀԿ Կենտրոնական վարչության մամլո դիվան

Առաջին անգամ Հայաստանում. գետնանցումը կահավորվել է հաշմանդամների համար նախատեսված հատուկ վերելակներով

Երևանի քաղաքապետարան –մասնավոր հատված համագործակցության արդյունքում մայրաքաղաքի Իսահակյան 22/10 հասցեի գետնանցումը կահավորվել է հատուկ կարիքներով մարդկանց համար նախատեսված արտասահմանյան արտադրության վերելակով: Իրականացված աշխատանքին տեղում ծանոթացել են Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը:Վերելակի աշխատանքը առաջինը փորձարկել է հաշմանդամների «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, ով իր

«ՎԱՐԱՆՑՈՎ ՀԷԿ»-ը Զառիթափ գետի Մարտիրոս վտակի վրա աշխատելու լիցենզիա ստացավ

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՎԱՐԱՆՑՈՎ ՀԷԿ»-ին լիցենզիա տրամադրեց Վայոց ձորի մարզի Մարտիրոս համայնքի վարչական տարածքում` Զառիթափ գետի Մարտիրոս վտակի վրա աշխատելու եւ հոսանք արտադրելու: Լիցենզիան կգործի մինչեւ 2030 թվականը: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի նիստի օրակարգից: «ՎԱՐԱՆՑՈՎ ՀԷԿ» ՍՊԸ-ի «Վարանցով» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը հանձնաժողովը սահմանել 23.631 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի

«Fly project»­-ի համերգը Հայաստանում

Ռումինական «Fly project» խումբն այսօր երեկոյան արդեն Հայաստանում կլինի և օգոստոսի 28-­ին համերգ կունենա «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի «Կոլիզեյ» սրահում: Խմբի անդամները Հայաստան են ժամանում համաշխարհային «Most Wanted Tour» խորագիրը կրող հյուրախաղերի շրջանակներում: «Մեր նպատակն է խթանել զբոսաշրջության զարգացումը Հայաստանում, ստեղծել նոր հնարավորություններ տուր օպերատորների և գործակալությունների համար: Դրա համար էլ նախաձեռնել ենք միջոցառումների

Գևորգ Կոստանյանը Լեոնիդ Երմոլաևի հետ քննարկել է Ադրբեջանի իրավապահ համակարգի հետ ծագող խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորությունը

Աստանայում կայացել է ՀՀ գլխավոր դատախազի հանդիպումը ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարի հետ: Գ. Կոստանյանն, ընդգծելով ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի կարևոր դերը միջազգային հանցավորության դեմ պայքարում, նշել է, որ միջազգային-իրավական համագործակցություն իրականացնելիս ՀՀ գլխավոր դատախազությունը սերտորեն համագործակցում է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հետ: ՀՀ գլխավոր դատախազը վստահություն է հայտնել,

«Առողջ դատողությանը դժվար է ընդդիմանալ». Աղվան Վարդանյանը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ հանդիպման մասին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանին ասել են այն, ինչ մինչ այդ ԶԼՄ-ներին են հայտարարել. «Մեր հիմնական սկզբունքներն ու առաջարկություններն իրացված են, կան շուրջ 20 առաջարկություններ, որոնք ավելի ճշգրտումների եւ հստակեցումների բնույթի են: Ազգային ժողովի քննարկումների ժամանակ

Իսկ Գագիկ Ծառուկյանը դժգո՞հ է

Քաղաքական հանդարտ աշնանն ընդառաջ Մասնագիտական հանձնաժողովը օրերս ավարտեց աշխատանքը սահմանադրության բարեփոխումների վրա, նախագծի վերջնական տարբերակը ուղարկվեց Սերժ Սարգսյանին։ Փաստաթղթում Վենետիկի հանձնաժողովի հուլիսի 31-ին հրապարակված հիմնական դիտողությունները գրեթե հաշվի չեն առնվել։ Նախագծի վերջնական տարբերակում գրեթե նույնն է մնացել խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու եւ ամենաշատ քվեները ստացած երկու կուսակցությունների միջեւ երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթ, ավելացվել է

Նիկոլ Փաշինյանը «Նուբարաշեն»-ում հանդիպել է Հայկ Կյուրեղյանի հետ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրում է. Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի Հայկ Կյուրեղյանի հետ, ում համար մեղադրող դատախազը 14 տարվա ազատազրկում է պահանջել: Կյուրեղյանի դատավարությունը դեկտեմբերից ընթանում է նրա բացակայությամբ. նա դատական սանկցիայի կիրառմամբ 10 ժամով հեռացվել է նիստերի դահլիճից ու այդ տասը ժամը չգիտես ինչու 8 ամսում չի լրացել: Մեր զրույցի ժամանակ Կյուրեղյանն

Պատրուշեւը պահանջել է պատժել Google-ից, Yahoo-ից եւ WhatsApp-ից օգտվող պաշտոնյաներին. TASS

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը քննադատել է պաշտոնյաներին, որոնք օգտվում են Google, Yahoo եւ WhatsApp արտասահմանյան ծառայություններից եւ մարզպետներից պահանջել է միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու համար: Այս տեղեկությունը հաղորդել է «Tass» գործակալությունը: «Խաբարովսկի շրջանի պետական մարմինների աշխատողները օգտվել են մի շարք արտասահմանյան տեղեկատվական-հեռակապի ծառայություններից, ինչպիսիք են Google-ը, Yahoo-ն, WhatsApp-ը եւ այլն: Սա համակարգային խնդիր

Երևանի բոլոր հիմնական դպրոցներն ու մանկապարտեզները պատրաստվում են ուսումնական նոր տարվա սկզբին

Ընթացիկ տարվա ծրագրերի ներկա դրությամբ արձանագրված արդյունքներն է ամփոփել ու նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներն է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։ Օգոստոսի 24-ի դրությամբ արդեն 11234 առաջին դասարանցի է ընդունվել դպրոցներ: 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ առաջին դասարանցիները 11502-ն էին։ Մասնավոր դպրոցների աճի պայմաններում, անգամ, Գայանե Սողոմոնյանը այս ցուցանիշը բավարար է

Արթուր Սաքունց. Սահմանադրական փոփոխությունների նախագիծը արմատական նահանջ է

Արթուր Սաքունցի կարծիքով՝ Սահմանադրության նախագիծը իրապես սահմանափակում է շատ ավելի մեծ չափով իրավունքներ

Ադրբեջանցի դատախազ. Խադիջա Իսմայիլովային ուղղված բոլոր մեղադրանքներն ապացուցվել են. Trend

Բաքվի ծանր հանցագործների դատարանում այսօր տեղի է ունեցել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործով հերթական դատական նիստը: Trend.az-ի տեղեկացմամբ՝ սկզբում Իսմայիլովայի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել քննությունը վերսկսելու վերաբերյալ: Դատախազ Ռամզան Գադիեւը նշել է, որ դատավարությունը ճիշտ է ընթացել եւ լրագրողի նկատմամբ առաջադրված բոլոր մեղադրանքներն ապացուցվել են: Նա նաեւ ասել է, ոչ չկա հիմք

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի և Արսեն Համբարձումյանի հետ: Քննարկվել է սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումներին և նախագծի առանձին

«Կարեւոր էր, որ Վենետիկի հանձնաժողովն առաջին ձեռքից ստացավ ինֆորմացիա». Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր  Սաքունցը Սահմանադրական փոփոխությունների շուրջ Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ երեկվա քննարկման ժամանակ ընդգծել էր, որ Մարտի 1-ի  10 զոհերի սպանությունը մինչ այժմ բացահայտված չէ. « Վստահություն չկա այս իշխանության նկատմամբ: Դուք աշխատում եք հուղարկավորության տեքստի փորձագե՞տ, թե՞ խնդիրների լուծման փորձագետ: Մեր իրականության մեջ կա մենիշխանության երկրի տեսակետը: Հասկանում եմ,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930