Օրվա լրահոսը

Սփյուռքահայ ուսանողների պետպատվերի տեղերն այս տարի ևս կտրամադրվեն Գյումրիի բուհերին      

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ ուսումնական հաստատությունների սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների ընդունելության հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ոլորտում առկա հիմնական առաջնահերթությունները: «ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի պետպատվերի 70 տեղ է հատկացնում սփյուռքահայ այն դիմորդներին, ովքեր ցանկություն են հայտնել ՀՀ բուհերում

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Օգոստոսի 26-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia

Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունն այդպես էլ պարզ չէ

«Առավոտը» «Իրավունքի եւ ազատության» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանին հարցրեց` այս օրերին Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ տարբեր հանդիպումներ եւ քննարկումներ են լինում: Խոսակցություններ են շրջանառվում, որ կայուն մեծամասնության եւ խորհրդարանական ընտրություններին վերաբերվող վիճելի երկու դրույթները հնարավոր է հանվեն կամ էական փոփոխությունների ենթարկվեն, մանավանդ, որ դրանք մեր ընդդիմադիրներին էլ դուր չեն գալիս. թե նման փոփոխություններ լինեն,

Ավետիք Իշխանյան. Եվրոպական կոնվենցիան ընդունում է՝ կրոնական ազատությունը պետական անվտանգությանը վտանգ չի ներկայացնում

Իսկ սահմանադրական փոփոխությունների նախագծում, ըստ Ավետիք Իշխանյանի, ավելի խստացված է

ԵՏՄ երկրները ծրագրում են համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Օգոստոսի 24-ին Մոսկվայում Եվրասիական օդատիեզերական կոնգրեսի բիզնես ծրագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Վլադիմիր Մալցեւը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների գործարարների հետ քննարկել է ԵՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագիծը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ քննարկումը տեղի է ունեցել «Եվրասիական տնտեսական միություն. նոր իրողություններ եւ նոր հնարավորություններ արդյունաբերական

Աշոտ Հակոբյան. «Վենետիկի հանձնաժողովը չի էլ թելադրում, դա մեր իշխանությունների անողնաշարությունն է»

Aravot.am-ը հոգեբան Աշոտ Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերում Վենետիկի հանձնաժողովի Ավստրիայի ներկայացուցիչ Քրիստոֆ Գրաբենվարտերի այն հայտարարությանը, թե նույնասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն, սա է Եվրոպական ստանդարտը: «Ես խնդրին սկզբունքայնորեն եմ մոտենում, Սահմանադրությունն ինքն իր խորունկ իմաստի մեջ արդեն բառ է հայերեն, տերմինը, եզրույթը, երեւույթը հուշում է՝ իրավաբանական սահման դնել: Իսկ փաստաթուղթը որպես հիմնարար օրենք

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հիմա իրականացնում սահմանադրական բարեփոխումներ, կամ ՀՀ քաղաքացու «վերջին խոսքը»

«Դա ոչ հիմնավոր դիրքորոշում է, իրականության հետ կապ չունի»,-հարցին` ի՞նչն է պատճառը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հենց այս ժամանակահատվածում է որոշել իրականացնել սահմանադրական բարեփոխումներ, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: Պարոն Զաքարյանը որպես իր ասածի հիմնավորում՝ նշեց, թե ՀՀ նախագահն այն առանցքային գործիչներից է, որի կենսագրությունը սերտորեն առնչվել է ՀՀ-ի և

Ազգայնականության եւ կրիմինալի սերտաճման հնարավոր հետեւանքները

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը`սահմանադրական փոփոխությունների եւ ՀՅԴ-ի հաղթանակների մասին -Շրջանառության մեջ գտնվող սահմանադրական բարեփոխումների նախագիծը ՀՅԴ-ն համարում է իր հաղթանակը: «Սահմանադրության այս նախագիծը 90-95 տոկոսով համապատասխանում է մեր պատկերացումներին։ Մենք կարող ենք հայտարարել, որ իբրեւ քաղաքական մտածողություն, իբրեւ քաղաքական ուժ, որը իր պատկերացումներն ունի երկրի ապագայի հանդեպ, մեր տեսակետները, մեր մոտեցումները հաղթանակել են՝ չունենալով իշխանություն, չլինելով

Մանախը դադարեցրել է հացադուլը. նա հանդիպում է պահանջում լրագրողների հետ. 1in.am

«Արթիկ» ՔԿՀ-ում պատիժը կրող՝ Հոկտեմբերի 27-ի գործով կարևոր վկաներից մեկի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար դատապարտված Արթուր Այվազյանը դուրս է եկել օրեր առաջ հայտարարված հացադուլից: Հիշեցնենք, որ նա հացադուլի էր դիմել՝ պահանջելով արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովից՝ կատարել վերաքննիչ դատարանի որոշումը, որով դատարանը գտել էր, որ դատապարտյալի ռեժիմի փոփոխության մերժումը պետք է լինի պատճառաբանված:

Սարսանգի ջրամբարի շուրջ ադրբեջանական բողոքը` շանտաժ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի կարծիքով` ադրբեջանցիների` Սարսանգի ջրամբարի հետ կապված հարցի շահարկումը շանտաժ է: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԽԽՎ զեկուցող, բոսնիացի խորհրդարանական Միլիցա Մարկովիչին բողոքել է, թե «Սահմանամերձ գոտու ադրբեջանական բնակչությունը զրկված է Լեռնային Ղարաբաղում գտնվող Սարսանգի ջրամբարից օգտվելու հնարավորությունից, հայերը թույլ չեն տալիս»: Aravot.am-ը հետաքրքրվեց` արդյոք հայկական

ԿԳՆ աշխատակից. «Մինչև 2025թ. Հայաստանում բոլոր դպրոցները պետք է կարողանան իրականացնել ներառական կրթություն»

Ներառականության գաղափարախոսությունն այն մասին է, որ յուրաքանչյուր երեխա, անկախ նրանից, զարգացման խնդիրներ ունի, թե ոչ, պետք է իրեն հարմարավետ եւ կարևորված զգա ուսումնական միջավայրում, եւ դպրոցը պետք է կարողանա յուրաքանչյուր երեխայի կարիքների մասին հոգ տանի: Այս կարծիքը այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկմանն, ասաց ԿԳՆ աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ

Ովքեր են խղճի եւ կրոնի ազատության դեմ հանդես եկողները

Առավել զավեշտական է, որ եկեղեցու շահերի պաշտպանությամբ հանդես եկողների շարքերում անգամ երդվյալ կոմունիստ կա: Խիստ խայտաբղետ են այն մարդկանց շարքերը, որոնք անունով՝ հանդես են գալիս հօգուտ ազգային արժեքների եւ ընդդեմ կրոնական կազմակերպությունների կամ աղանդների՝ ինչպես իրենք են դրանց անվանում: Իսկ իրականում՝ այդպիսով խախտում են Հայաստանի Սահմանադրության միանգամից մի քանի հոդվածներ. մասնավորապես՝ հոդված 26-ը, ըստ որի

Հայոց լեզվի ուսուցիչն էլ գլուխ չի հանի Սահմանադրության տեքստից. փաստաբան. a1plus.am

Հայաստանում այսօր սահմանադրական բարեփոխումների օրակարգ չկա. սա քաղաքական օրակարգ է, եւ հանրությունը դրա կարիքը չունի։ Կարծում Է փաստաբան Արայիկ Պապիկյանը. «Հասարակությունն իր օրակարգում չունի սահմանադրության բարեփոխումների խնդիր։ Նոր համակարգին անցնելու դեպքում մեր ամբողջ օրենսդրությունը պետք է փոխենք։ Ես կարծում եմ՝ սա նոր սահմանադրության ընդունում է, ոչ թե փոփոխություն»։ Փաստաբանը նաեւ զարմանում է, թե ինչպիսի լեզվական

«Իշխանությունն է դարձել մեր նվագախմբի ջութակը». Աղվան Վարդանյան

ՀՅԴ-ն վստահեցնում է, որ ցանկացած կուսակցություն կերազեր այն, ինչին իրենք հասան այս ընթացքում

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ նոր դասասենյակ ռազմական ոստիկանությունում

Սեյրան ՕՀանյանն էլ շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ բարձր է գնահատել ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև առկա համագործակցության արդյունավետությունը և հույս հայտնել, որ այն շարունակական է լինելու:

ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներից գոհ է

ԲՀԿ խմբակցության պատգամավորները Բաղրամյան 26-ում հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քննարկել իրենց տեսակետները Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը փոխանցեց, որ իրենք շատ գոհ են հանդիպման արդյունքներից. «Մենք նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք մեր դիտարկումները, նաեւ առաջարկություններ ունեինք, որոնք հնչեցրեցինք»: Թե ինչ առաջարկներ է արել ԲՀԿ-ն եւ

Որոշ դպրոցներ նոր ուսումնական տարին կդիմավորեն նոր գույքով

Քանի որ խնայողություն է առաջացել գնումների գործընթացում, կկարողանանք գույք մատակարարել նաև այն միջնակարգ դպրոցներին, որոնց ավագ դասարանների աշակերտների թիվը 100 և ավելի է:

Ռուսները Հայաստանն Արեւմուտքի հե՞տ են ասոցացնում

Հայաստանն է՞լ է ռուսական «պատժամիջոցներին» ենթարկելու արժանի պետություն Ռուսաստանում անխնա ոչնչացվում են «պատժամիջոցային» մթերքները: «Ռոսսելխոզնադզորի» տվյալներով՝ օգոստոսի 6-ից առգրավվել եւ ոչնչացվել է 871 տոննա մթերք, որոնց ներկրումը Ռուսաստանի տարածք արգելված է: Արդեն իսկ առգրավվել է 595 տոննա մաքսանենգ բուսական սննդամթերք, որից 555 տոննան ոչնչացված է, հաղորդել է օրերս «Ռոսսելխոզնադզորը»: Բացի այդ, առգրավվել է 307 տոննա

Արթուր Աթոյան. «Որպեսզի չգազազացնենք ռուսներին` թառափի արգելքն ընդունենք թյուրիմացություն» (Տեսանյութ)

Սոչիի մաքսատանը հայկական թառափն արգելել են ներմուծել, քանի որ, ըստ Աթոյանի, նրանք առաջնորդվել են հին օրենքներով, ոչ թե՝ ԵՏՄ

«Դատված» տնօրենը կրկին ընտրվեց տնօրեն (Տեսանյութ)

Թիվ 27 հիմնական դպրոցի նորընտիր տնօրեն Սուսաննա Սարգսյանի կողմնակիցները խանգարում էին աշխատել լրագրողներին:

Ռոբերտ Նազարյան.«Բիբինն ինձ համար մի հատ «վինտիկ է»

ՀԾԿՀ նախագահն ասում է՝ լավ կլինի ՀԷՑ-ի սեփականատերը փոխվի Երբ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հայտարարեց, որ «Դելոիթ Քնսալթինգ» խորհրդատվական ընկերությունը 230 հազար դոլարով Հայաստանի էներգետիկ համարկարգում ուսումնասիրություն է անելու՝ պարզելու՝ արդարացվա՞ծ է հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելը, թե՝ ոչ, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն «Առավոտին» ասել էր, որ այս ծառայությունը ՀԷՑ-ի չարաշահումները չի

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ

Նախագահի նստավայրում այսօր սկսվել են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները: Այդ գործընթացի շրջանակում Հանրապետության Նախագահը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Աբրահամ Մանուկյանի, Վահան Բաբայանի և Վարդան Վարդանյանի հետ: Քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի

«Այբ». Խոր ափսոսանք ենք հայտնում, որ Գ. Սաֆարյանը, միջոցների մեջ խտրականություն չդնելով, այս անգամ «ինքնահերոսացման ներշնչանք» է դարձրել իր գործատուին

Սույն հայտարարությունն «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի պաշտոնական արձագանքն է Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության՝ ս. թ. օգոստոսի 25-ին ՀՀ որոշ ԶԼՄ-ներում հրապարակած հաղորդագրությանը, որում առկա են կեղծ տեղեկություններ և միտումնավոր խեղաթյուրումներ «Այբ»-ի գործունեության, որդեգրած սկզբունքների ու արժեքների վերաբերյալ: Խոր ափսոսանք ենք հայտնում, որ Գ. Սաֆարյանը, միջոցների մեջ խտրականություն չդնելով, այս անգամ «ինքնահերոսացման ներշնչանք» է դարձրել

Երևանի թ. 27 դպրոցում կոռուպցիան վերադարձավ ու վերահաստատվեց

Ավարտվեց թ. 27 դպրոցի տնօրենի ընտրության ոդիսականը և կառավարման խորհրդի ներկա 8 անդամներ միաձայն վերահաստատեցին կոռուպցիան դպրոցում ՝ ի դեմս պետությանը խոշոր չափեր վնաս պատճառած նախկին դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանի: Դպրոցի կառավարման խորհրդի անդամներից սկսած մինչև գործող Նախագահ, հաստատեցին կոռուպցիային հավատարիմ լինելու իրենց կամքը, հետևապես սին ու փուչ են իշխանությունների բոլոր այն խոսքերը, որոնք իրենք

«Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ը չերաշխավորեց նամակի գաղտնիությունը

Եթե ՀԷՑ-ի պատասխանատուների գործով վճիռը մտնի օրինական ուժի մեջ, մարդիկ չեն կարողանալու իրենց վարքագիծը համապատասխանեցնել օրենքին Երեք տարի առաջ մարտի 26-ին Հրաչյա Հարությունյանը էլեկտրոնային փոստով դիմում է ուղարկել «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի էլեկտրոնային հասցեին եւ դիմումը ստացել է «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերության ներքին անվտանգության տնօրինության տնտեսական անվտանգության եւ վարչակարգի բլոկի ղեկավար Յու. Մորդվինցեւը: Դիմումը

Մանկասայլակի գրպանից դրամապանակ էր գողացել

Օգոստոսի 22-ին, ժամը 21-ին, 1982 թ. ծնված Հասմիկ Ա.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 1 հասցեի մոտ երեխայի մանկասայլակի գրպանից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 24.000 դրամ և նկարներ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 21.30-ին, բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Գոռ

Կողոպուտ շքամուտքում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները օգոստոսի 25-ին, ժամը 17-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1985 թ. ծնված Ռոբերտ Հ.-ին և հրավիրել` 1993 թ. ծնված Ռոբերտ Ղ.-ին: Վերջինս հաղորդում է տվել, որ Ռոբերտ Հ.-ն Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 20 շենքի շքամուտքում ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին և բացահայտ հափշտակել է

Սուրեն Զոլյան. «Թատրոն կազմակերպելը պաշտպանության նախարարության գործառույթը չէ»

«Զարմանալի է նախ եւ առաջ, թե ինչո՞ւ է այդ շինությունը տրվել պաշտպանության նախարարությանը: Պաշտպանության նախարարությունը հազար ու մի ավելի կարեւոր գործառույթ ունի, բայց ոչ թե համերգներ եւ սպորտային միջոցառումներ կազմակերպելը: Ես կհասկանայի, եթե փորձ արվեր նորից կենդանացնել»,- «Անալիտիկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Մարզահամերգային համալիրի վաճառքի մասին նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը:

«Մեր» կոռուպցիայի աստառն ու երեսը

Հայաստանում գործում է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ: Տարբեր առիթներով պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են այդ պայքարում հաջողությունների, որոշ ոլորտներում կոռուպցիայի ծավալների նվազման մասին: Օրինակ, վերջերս՝ Երեւանում ԵԽ գրասենյակի եւ ԿԳ նախարարության հետ համատեղ ներկայացրած «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում եւ կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի մեկնարկի ժամանակ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե

Ստոկհոլմում բացվեց Արմին Վեգների լուսանկարների ցուցահանդեսը

Օգոստոսի 25-ին Ստոկհոլմի Ռազմական թանգարանում բացվեց «Արմին Վեգներ. Հայոց ցեղասպանության ականատեսը» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացվեցին Վեգների շուրջ երեք տասնյակ լուսանկարներ հեղինակի գրառումներով և բացատրագրերով։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Շվեդիայում ՀՀ դեսպանության, Ռազմական թանգարանի, և «armenica.org» կազմակերպության համատեղ ջանքերով՝ Շվեդիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում։ Տարվա ընթացքում Շվեդիայում հայկական միությունների համադրող կենտրոնի ջանքերով լույս տեսավ նաև

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930