Օրվա լրահոսը
Ռուսական շուկայում ալկոհոլային խմիչքների վաճառքը նվազել է, ինչը կազդի մեր մթերումների վրա
Դեղձենին այս տարի կհանգստանա, ֆիլոքսերա թրթուրն էլ արարատյան դաշտավայրում երկար չի ապրի
Իշխանությունը հիասթափված է ընդդիմությունից (Տեսանյութ)
ՀՀԿ խմբակցության պատգամավորը չի հասկանում, թե ինչո՞ւ է ընդդիմությունը մերժում այն, ինչն ինքն է առաջարկել
«Լրագրողներ Առանց Սահմանների». «Աղբյուրների գաղտնիությունը կարեւոր պայման է լրագրողների ազատության համար»
«Քրիստինե Խանումյանի նկատմամբ հետապնդումը վտանգավոր նախադեպ է Հայաստանի լրատվամիջոցների ազատության համար»,- այս մասին այսօր հայտարարել է «Լրագրողներ Առանց Սահմանների» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի բաժնի ղեկավար Ջոն Բիրին: Հիշեցնենք, որ «ilur.am» կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանը մեղադրվում է «ilur.am» կայքում հրապարակված տեղեկատվության աղբյուրը դիտավորությամբ չբացահայտելու, կամ ավելի ստույգ՝ աղբյուրը բացահայտելու մասին դատական ակտը դիտավորյալ չկատարելու
Փոխնախարարը թվարկում է խնդիրներ, որոնք ՀՀ-ն ունի ԵՏՄ հետ համագործակցելիս
Այսօր էկոնոմիկայի նախարարության կազմակերպած արդյունաբերական համաժողովում ներկայացվեց Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագիծը: Համաժողովը ռուսերեն էր՝ առանց թարգմանության: Լրագրողները փոխնախարար Էմիլ Տարասյանից հետաքրրքվեցին՝ ինչու չկար համընթաց հայերեն թարգմանություն: Ըստ փոխնախարարի. «Այս քննարկումներն իրականացվում են աշխատանքային կարգով, նեղ մասնագիտական թարգմանության որոշակի խնդիրներ չառնելով, որովհետեւ տերմինոլոգիա է օգտագործվում, հենց ԵՏՄ պայմանագրի իրավական տերմինոլոգիան,
Սիրիան Ռուսաստանի հետ քննարկում է ԵՏՄ մուտք գործելու հնարավորությունը. Ria
Սիրիայի եւ Ռուսաստանի իշխանությունները բանակցություններ են վարում Սիրիայի Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու եւ ազատ մաքսային գոտուն միանալու հնարավորության շուրջ: Այս մասին «РИА Новости»-ի հետ զրույցում հայտարարել է Սիրիայի վարչապետ Վաիլ ալ-Հալկին: «Ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում Եվրասիական տնտեսական միությանը եւ ազատ մաքսային գոտուն միանալու մասին: Մենք դրանում օգուտ եւ մեզ բարեկամ երկրների հետ
Լարիսա Ալավերդյան. «Ի՞նչ կա որ՝ Մերկելը վերարտադրվում է» (Տեսանյութ)
Լարիսա Ալավերդյանը դեմ չէ վերարտադրությանը, դեմ է որակի պահպանմանը
Պարզվում են Գյումրիում շղթայական ավտովթարի պատճառները
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած շղթայական ավտովթարի պատճառները: 2015թ. հուլիսի 19-ին` ժամը 23:10-ին, հաղորդում է ստացվել, որ նույն օրն ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալեքսանդր Կալենտևը՝ «Գլխի ճակատային շրջանի, ձախ ծնկան շրջանի քրեծված վերքեր» ախտորոշմամբ: Դեպքի
Ծեծկռտուք «Օմեգա» գիշերային ակումբում. «Փաստինֆո»
Անցած գիշեր «Օմեգա» գիշերային ակումբի պարսիկ հաճախորդին այնպես են ծեծել, որ նա հայտնվել է հիվանդանոցում: Ոստիկանություն զանգահարած «Օմեգա» գիշերային ակումբի կառավարիչը հայտնել է, որ իրենց պարսիկ հաճախորդը վիճաբանել է իրենց հետ և աստիճաններից ընկել: Իսկ «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված ԻԻՀ 46-ամյա քաղաքացին շտապ օգնության բժշկին հայտնել է, որ գիշերային ակումբում իրեն ծեծի են ենթարկել: Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում
Հրայր Թովմասյան. «Առաջին փուլում դուք ընտրում եք պառլամենտ, երկրորդ փուլում՝ կառավարություն». «Ա1+»
Սահմանադրական բարեփոխումների նախագիծն, ըստ սահմանադրագետ Հրայր Թովմասյանի, շռայլ է ապագա ընդդիմության հանդեպ. «Ընդդիմությունը ունի մի հատ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ, բոլոր հանձնաժողովների նախագահների տեղերում ինքը համամասնորեն ներկայացված լինելու իրավունք ունի, ըստ իր տեղերի, ամենակարեւորը, ինքը ունի քննիչ հանձնաժողովներ ձեւավորելու իրավունք»։ Քննիչ հանձնաժողովների փոխարեն այսօր կան ժամանակավոր հանձնաժողովները, որոնք ձեւավորվում են խորհրդարանի որոշմամբ, սակայն կարող են
«Աղբյուր» ճամբարում հանգստացող երեխաներին են այցելել իրենց ծնողները
ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում են ամառային մարզաառողջարանային ճամբարներում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես վարչական շրջանների ղեկավարները, այնպես էլ քաղաքապետարանի պատասխանատուները պարբերաբար այցելում են հանգստացող երեխաներին: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի նախաձեռնությամբ հուլիսի 18-ին Ծաղկաձորի «Աղբյուր» մանկական
Ադրբեջանի ԱԳՆ. «Հայաստանը պետք է վերջ տա «անպատժելիության» սինդրոմին
«Իհարկե, պետք է տարբերակում դրվի ագրեսոր Հայաստանի եւ օկուպացիայի ենթարկված Ադրբեջանի միջեւ: Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ Հայաստանի ագրեսիան ընդդեմ Ադրբեջանի պետք է երկակի չափանիշներից դուրս միջազգային իրավական գնահատականի արժանանա եւ Հայաստանը պետք է վերջ տա «անպատժելիության» սինդրոմին»,- այս մասին, ըստ News.az-ի, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւը: Նա, մասնավորապես մեկնաբանել է Եվրոպական
Մեկնարկեցին «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացները
Հուլիսի 21-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի՝ Սփյուռքի լրագրողների, ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության, սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթացների բացումը: Երեք ուղղությամբ ընթացող դասընթացներին մասնակցում է 77 մասնակից աշխարհի 13 երկրից (Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Բելառուս, Իրան, Բելգիա, Գերմանիա, Ֆրանսիա, Քուվեյթ, Լիբանան, Սիրիա, ԱՄՆ, Ղազախստան): «Սփյուռք» ամառային դպրոցի բացումը տեղի է ունեցել
Նազարբեկյան 48 շենքի բնակիչները Տարոն Մարգարյանից պահանջում են այցելել իրենց շենք
Բնակիչներն ասում են, թող քաղաքապետը գա տեսնի, թե ինչ անմարդկային պայմաններում են ապրում իրենք
Բերման են ենթարկվել ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով
Հուլիսի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Երևանյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1993 թ. ծնված Հարություն Ս.-ին, 1984 թ. ծնված Արթուր Դ.-ին և 1958 թ. ծնված Հրաչ Ա.-ին` իր վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով: Հարություն Ս.-ի անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ` 4.5 գ
Հայկ Ալումյան. «Մեր դատարանները կարծես թե ԱԱԾ ստորաբաժանումներ լինեն»
Հայկ Ալումյանի խոսքերով՝ դատարաններն անգամ իրենց սխալների վրա չեն սովորում
Մեկնարկել է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի հանդբոլի մրցաշարը
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում շարունակվում է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը` 7 մարզաձևերով: Մինչ համաքաղաքային փուլը, մայրաքաղաքի 12 վարչական շրջանների թիմերը տեղերում պարզել են լավագույններին, որոնք էլ արդեն ուժերը չափում են համաքաղաքային փուլում: Հուլիսի 20-ին մեկնարկած հանդբոլի «Սրընթաց գնդակ» մրցաշարը փառատոնի շրջանակում անցկացվող 4-րդ մարզաձևն է, որի
Արագածոտնի մարզպետ, Աշտարակի քաղաքապետ ու ավագանի, դուք նամուս ունե՞ք
Աշտարակի մի հուսահատ քաղաքացի ֆ/բ-ով ինձ է ուղարկել քաղաքի Կոմիտասի անվան այգու լուսանկարներ, որտեղից ակնհայտորեն երևում է մարզպետարանի ու Աշտարակի քաղաքային իշխանության անորակ դեմքը: Քաղաքի միակ այգու խանձված, կանաչազուրկ տեսքը վկայում է այն մասին, որ այնտեղ տեր ու տիրական, մտահոգ ղեկավար չկա, նշանակում է գործ անող չկա և քաղաքացին այս մասին բողոքում է Երևանի ավագանու
Կարինե Խոդիկյան. «Մեր դրամատուրգների գործերը հիմնականում մնում են չբեմադրված». «Իրատես de facto»
Ինքս այդ առումով մի քիչ «երես տված եմ»՝ 40-ից ավելի պրեմիերաներ հայաստանյան եւ արտերկրի բեմերում։
Արա Բուդաղյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ
Վերաքննիչ դատարանում հուլիսի 21-ին դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը հրապարակեց Արա Բուդաղյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին որոշումը: Ըստ որի` դատավորը մերժեց փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը եւ Արա Բուդաղյանի խափանման միջոցը թողեց անփոփոխ: Հիշեցնենք՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ մայիսի 20-ին սպանության փորձ կատարելու կասկածանքով հուլիսի 3-ին ձերբակալվել են չորս քաղաքացիներ, որոնց թվում նաեւ
Հունիսին Հայաստանից ավելի շատ ապրանք է արտահանվել, քան նախորդ տարվա նույն ամսին. «Հայոց աշխարհ»
Վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրված տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Կարելի է ասել, այն գերազանցեց բոլոր սպասելիքները։ Օպերատիվ տվյալներով, առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունը եղել է 3,8 տոկոս՝ հինգ ամիսների համեմատ միանգամից ավելանալով 1,1 տոկոսով։ Դրան նպաստել է հատկապես բարձր ակտիվությունը հունիսին։ Վիճծառայության դիտարկումներով, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ այն բարձրացել է 7,9 տոկոսով, որը
Արամ Սարգսյան. «Ներառյալ մարդկանց փողոց դուրս բերելը». «Իրատես de facto»
Քաղաքական այն ուժերը, որոնք ընդունում են, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը մեկ կուսակցության և անհատի իշխանությունը երկարաձգելու խնդիր է լուծում, չի բխում հասարակության ու պետության շահերից, պետք է իրավիճակը փոխելու բոլոր քայլերը ձեռնարկեն
Էդուարդ Շարմազանով. Չեք ուզում, որ ՀՀԿ-ն լինի իշխանություն, ուրեմն գնացեք ու կրե՛ք ընտրությունները. «Ժողովուրդ»
Վաղն էլ կարո՞ղ է հայտարարեն, թե ինչու է ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցում, այ քեզ բան, չեք ուզում՝ ՀՀԿ-ն հաղթի, դուք հաղթեք, ով է ձեր ձեռքից բռնել։
Համահայկական VI-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը Բուենոս Այրեսում
Հուլիսի 18-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի բակում, Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ տեղի ունեցավ Համահայկական VI-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը: Ջահը վառելու և կրելու պատվավոր պարտականությունը կատարեց արգենտինահայ հայտնի մարզիկ Ալբերտո Բարսեղյանը: Արարողությանը մասնակցեցին Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանը, արգենտինահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարները,
Հայաստանն ու Թուրքիան կարող են բարելավել հարաբերությունները հանուն ապագայի. «Ամերիկայի Ձայն»
Հայաստանն ու Թուրքիան կարող են բարելավել հարաբերությունները հանուն ապագայի, համոզված է թուրք դիվանագետ, Բրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպան եւ նախկինում գործող հայ-թուրքական հանձնաժողովի անդամ Ունալ Չեւիքյոզը: Նրա խոսքով, աշխարհը փոխվում է եւ հակամարտությունները տեղ չունեն մեր ժամանակներում: «Ես հավատում եմ մեր սերունդների ապագային, հավատում եմ մեր հարաբերությունների առաջընթացին», – նշել է թուրք դիվանագետը: Չեւիքյոզի խոսքով, նոր
Գեւորգ Դանիելյան. «Քաոսային վիճակ հնարավոր է հենց գործող սահմանադրության պարագայում». «Հայոց աշխարհ»
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ -Նախագիծն առաջարկում է կառավարման համակարգ, որտեղ կա իշխանության երեք թեւ, որոնցից սակայն որեւէ մեկը իրականում չունի ամբողջական իշխանություն: Վտանգ չե՞ք տեսնում, որ սա կարող է նպաստել ներիշխանական ինտրիգների սրմանը, երկրում անկայունության ստեղծմանը. ի վերջո, թեւերից մեկը անպայմանորեն կձգտի ավելին ունենալ: – Ի՞նչ է
Ուորլիքը եւս մեկ անգամ շատ հստակ կերպով պատասխանեց բոլոր շահարկումներին. «Ժողովուրդ»
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով։ Նախ՝ նա հստակեցրել է իր կողմից օրերս Մոսկվայում արած հայտարարությունը «օկուպացված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու» մասին։ «Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում չի կարող լինել, եթե դրանում ներառված չլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Եթե դուք ուշադրությամբ ընթերցեք ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականին իմ տված հարցազրույցը, դուք
Ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի կողմից կաշառք ստանալու դեպքով նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արմեն Սիմոնյանը իր վարույթում քննվող քրեական գործով նախաքննությունն իրականացնելիս, կասկածյալներ Կարապետ Մարտիրոսյանի և Ռոբերտ Մակինյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, նրանց չկալանավորելու, այլ ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու համար վերջիններիս ընկերոջ
Ախր ցուցանիշները «դզել-փչելիս» չի կարելի կորցնել չափի զգացողությունը. «Հայկական ժամանակ»
Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալը, պաշտոնական վիճակագրության համաձայն, նվազել է մոտ 30 տոկոսով (դրամով հաշվարկած): Սա նշանակում է, որ միջին վիճակագրական հայաստանցու ընդհանուր եկամուտները դրա պատճառով պետք է նվազեին ընդամենը 3 տոկոսով։ Դա կարող էր հանգեցնել վճարունակ գնողունակության, այսինքն մանրածախ առեւտրի միայն 3 տոկոս նվազման։ Բայց սա ամբողջ թվաբանությունը չէ։ Ըստ հրապարակված պաշտոնական վիճակագրության, այս
Հուլիսի 27-ից հանրապետությունում կգործարկվեն նոր արագաչափ սարքեր
Հուլիսի 27-ից հանրապետությունում կգործարկվեն նոր արագաչափ սարքեր Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2015 թվականի հուլիսի 27-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը. Երևան քաղաքի Մուրացան փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, Գյումրի
Հայաստանի շախմատիստները հաջող մասնակցեցին Նանա Ալեքսանդրիայի մրցաշարին
Փոթիում ավարտվեց շախմատի Նանա Ալեքսանդրիայի մրցանակների համար 10-րդ միջազգային մրցաշարը: Հայաստանն այդ փառատոնին մասնակցեց ներկայացուցչական կազմով: Մեր շախմատիստները հանդես եկան բոլոր խմբերում եւ նշանակալի արդյունքներ արձանագրեցին: Ուժեղագույնների «A» խմբում հաղթող ճանաչվեց միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը: Այստեղ լավագույն տասնյակում տեղ զբաղեցրին եւս երեք հայաստանցիներ՝ Դավիթ Շահինյանը, Գեւորգ Հարությունյանը եւ Հովիկ Հայրապետյանը: «B» խմբում Մամիկոն Մարտիրոսյանը, Գարիկ


















































