Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենին

Հուլիսի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Միխաել Լինկին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական գնահատեց ԺՀՄԻԳ-ի հետ հաստատված փոխգործակցությունը և Հայաստանում ընտրական գործընթացների բարեփոխման ուղղությամբ կառույցի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Միխաել Լինկը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի և ԺՀՄԻԳ-ի միջև հաստատվել են արդյունավետ համագործակցության ավանդույթներ:

Սվետլանա Նավասարդյան. «Ինձ համար մեծ պատիվ է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի արժանանալը»

Օրերս Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Պարգեւատրվողներից մեկը ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանն էր: Նրան շնորհվեց Հայաստանյայց առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը՝ հայրենանվեր ու ազգօգուտ ծառայության, ինչպես նաև երաժշտության ոլորտում ունեցած ձեռքբերումների համար Դափնիների պակաս չունեցող դաշնակահարը Aravot.am-ի հետ զրույցում

Պետությունը կոթեցիներին կփոխհատուցի ադրբեջանական գնդակոծության պատճառով չհնձված արտերի համար

Ազերիները մի քանի անգամ գնդակոծել են հացահատիկահավաք կոմբայնը

Շախմատի միջազգային օրը յուրօրինակ է նշվել Ավան վարչական շրջանում

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում շախմատի միջազգային օրվա առթիվ Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի այգում կազմակերպվել են շախմատի, շաշկու և նարդու մրցաշարեր: Մարզական միջոցառումներին մասնակցել են վարչական շրջանում բնակվող տասնյակ երեխաներ, ծնողներ, այլ բնակիչներ, ինչպես նաև  Երևան քաղաքի ոստիկանության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների վետերանների խորհրդի անդամներ, ՀՀ ոստիկանության Երևան

Նազարբեկյան 48 շենքի վերջին հարկն ուր որ է կփլուզվի (Տեսանյութ)

Այսօր բնակիչները քաղաքապետարանում իրենց պահանջները ներկայացրեցին

Վ. Տերտերյանն ընդունեց Տ. Հրիսթեային՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

Հուլիսի 22-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային՝ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Վ. Տերտերյանը նախարարի և իր անունից շնորհակալություն հայտնեց ԵՄ պատվիրակության ղեկավարին՝ առաքելության ընթացքում իրականացված արդյունավետ ծրագրերի և ԵՄ-ՏԿԱԻՆ սերտ համագործակցության համար. -Ձեր թիմի և անձամբ Ձեր ներդրման շնորհիվ Եվրամիության հետ մեր

Քննարկել են USAID-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը

Միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում հաջողվել է բարելավել սննդամթերքի անվտանգության ենթակառուցվածքները:

Գասպարին՝ դատավորին. «Դուք գողական օրենքներով առաջնորդվող իշխանության դեկորատիվ մասն եք, ոչ ավելին»

Վարդգես Գասպարին հայտարարեց, որ անվստահություն է հայտնում Հայաստանի բոլոր դատավորներին

Եվրոպացի պաշտոնյան ներկայացրել է Հայաստանում հավաքների ազատության ոլորտում մոնիտորինգ իրականացնելու ծրագիրը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը և արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 21-ին ընդունել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տնօրեն Մայքլ Գեորգ Լինկի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը և մտքեր փոխանակել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և ՀՀ ԱՆ միջև

Ալիեւը ԶԼՄ-ներին հրահանգել է լայնորեն լուսաբանել ԼՂ հակամարտության պատմությունը. Apa

«Մենք պետք է մերկացնենք հայկական քարոզչությունը եւ միջազգային հանրությանը հասցնենք, թե ինչ է կանգնած մեզ վրա հարձակումների հետեւում:  Այս հարցը շատ պարզ է, որովհետեւ հայկական լոբբին է մեր հանդեպ այդ գործողություններն իրականացնում: Առաջին հերթին դա կապված է թշնամանքի հետ. մենք հայկական լոբբիի համար մշտական թշնամիներ ենք, թող ոչ ոք չմոռանա այդ»,- այս մասին, ըստ «Apa»-ի,

Դատավորը խոչընդոտեց «Առավոտի» լրագրողի աշխատանքը. հիմնավորեք լուսանկարելու անհրաժեշտությունը

Ըստ դատավոր Անի Հարությունյանի, դատարանին պետք է հիմնավորել, թե ԶԼՄ-ին ինչու է անհրաժեշտ դատական նիստը լուսանկարել կամ տեսանկարահանել:

Ազգային ժողովի նախագահն ընդունել է Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավարին

Գալուստ Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի համագործակցությունը, որը տարիների ընթացքում տվել է դրական արդյունքներ: ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է իր համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ եւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների

«Այդ նախագիծը շատ հետաքրքիր է ԵՏՄ-ի համար». Ռուս պաշտոնյան՝ Մետաքսի ճանապարհի վերականգնման մասին

ԵՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար, կոլեգիայի անդամ Սերգեյ Սիդորոսկին չի ցանկանում գնահատականներ տալ Իրանի հետ Հայաստանի ձեռք բերած համաձայնությանը: Այսօր Էկոնոմիկայի նախարարությունում հրավիրված արդյունաբերական համաժողովի ժամանակ հարցին, թե այդ համաձայնագիրն ինչպես կանդրադառնա ԵՏՄ-ի վրա,  Սերգեյ Սիդորոսկին ասաց, որ ինքը ոչ թե դիտարկում է միայն Իրանին, այլ այն երկրներին, որոնք ցանկություն են հայտնել ԵՏՄ-ի հետ համագործակցել

Ըստ ԱՎԾ-ի նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների 2015 թվականի հունվար-հունիսին ՏԱՑ-ը կազմել է 3.8%

Մեկնաբանություններ 2015թ. հունվար-հունիսի մի շարք մակրոտնտեսական ցուցանիշների նախնական տվյալների վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված (2015թ. հուլիսի 20-ի դրությամբ) նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն 2015 թվականի հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 3.8%: Միաժամանակ, հունիս ամսվա ՏԱՑ-ը մայիս ամսվա նկատմամբ կազմել է 15.8%, իսկ հունիսը նախորդ տարվա հունիսի նկատմամբ` 7.9%: Տնտեսական ակտիվության

Անի Գեւորգյան. «Ոստիկանության օպերատիվությունը տպավորիչ է»

Անի Գեւորգյանի գործով ծառայողական քննությունը տեւել է 1.5 տարի

Սելեկտիվ աբորտների դեմ պայքարին ուղղված ծրագրերի արդյունքն ակնառու կլինի 1-2 տարի անց

ՀՀ Նախագահի աշխատակազմից տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի հուլիսի 21-ի նիստում քննարկվեցին «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգում ներկայացված հայտերը։ Մրցութային հանձնաժողովի անդամ, առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ողջունում և կարևորում է ՀՀ Նախագահի աշխատակազմից հատկացվող

480.2 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 21-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 480.2 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 480.15 դրամ:   NASDAQ OMX Armenia

Քրեական գործ Գյումրու ավագանու անդամի գլխավորած բուժհիմնարկում՝ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստով

Aravot.am-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսեր ՓԲԸ-ում պաշտոնեական կեղծիք ու յուրացում կատարելու, մասնավորապես մահացած անձանց անունով դեղեր դուրս գրելու փաստի առիթով Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Հիշեցնենք, որ այս բժշկական հաստատությունը 3 տարի առաջ հանրապետության մի քանի այլ առողջապահական հիմնարկների հետ հայտնվել էր դեղորայքի գծով պետգնումների ոլորտում իրավախախտ

Տրայան Հրիսթեան բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան փոխգործակցությունը

Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին:

Վարդգես Գասպարիին քաշ տալով հանեցին դատարանի դահլիճից՝ հայհոյանքի համար (Տեսանյութ)

Գասպարին մեջբերում արեց Վլադիմիր Գասպարյանից եւ պառկեց դատարանի դահլիճի մոտ

«Բոլոր կռված տղերքը մի մարդու պես կանգնած են, պատերազմ կլինի». Յուրա Միքայելյան

Արցախյան ազատամարտի առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը հիացած է հայկական բանակով: «Հիացած եմ մեր երեխեքով, տասնութ տարեկան երեխեք, ոչ մի տեղ չսովորած, պարապմունքների չգնացած տեսեք՝ ոնց են դեմն առնում ադրբեջանական այն ուժերի, որոնք ՆԱՏՕ-ի դասընթացներ են անցել, վերապատրաստվել են Ստամբուլում: Դեմն առնում են՝ հերիք չէ, հլը մի հատ էլ ճլոտի են տալիս»,- այսօր «Հենարան»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիբանանում

Հուլիսի 18-ից 20-ը Լիբանանում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ: Հուլիսի 18-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հովանավորությամբ Ջբեյլի «Թռչնոց Բույն» հաստատությունում տեղի ունեցավ «Արամ Բեզիկյանի» անունը կրող թանգարանի բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանությունից փրկված և հաստատությունում ապաստան գտած որբերի հիշատակին: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Լիբանան ժամանած օտար եկեղեցիների հոգևոր պետեր

«Վերևում լարախաղաց եմ, ներքևում՝ գրող». Վլադիմիր Հակոբյան

«Հենց վերևից մի աղջկա եմ նայում (վերևից լավ են երևում), հանկարծ սկսում եմ ուրիշ բաների մասին մտածել, մի բան պատահում է ինձ»:

«Ինչո՞ւ ակտիվիստը պիտի չճեղքեր ոստիկանական շղթան». Արտակ Զեյնալյանը՝ Վրեժ Զատիկյանի մասին

Այսօր Վարչական դատարանում դատավոր Արման Թովմասյանի նախագահությամբ ոստիկանությունն ընդդեմ ակտիվիստ Վրեժ Զատիկյանի դատական գործի հերթական նիստն էր: Հիշեցնենք, որ Վրեժ Զատիկյանը ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել 2013-ի սեպտեմբերի 5-ին՝ ՀՀԿ ԳՄ նիստի օրը ՀՀԿ գրասենյակի մոտ բողոքի ակցիա եւ երթ անելու ժամանակ: Ակցիայի մասնակիցներն այդ ժամանակ բողոքում էին Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին՝ Մաքսային միությանն անդամակցելու

Բագրատաշենի մաքսակետի պետի նախկին տեղակալի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքով նախաքննությունն ավարտվել է

Ա. Ղուլյանը հանցանք կատարելուց հետո 2007 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 2015 թվականի ապրիլի 10-ը գտնվել է հետախուզման մեջ: 2015 թվականի ապրիլի 10-ին վերջինս ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանություն:

Աշոտ Եղիազարյան. «Հայաստանը սահմանափակվում է ԵՏՄ շրջանակներով»

Աշոտ Եղիազարյանի կարծիքով՝ եթե Հայաստանն ի վիճակի լինի երկկողմանի հարաբերություններ հաստատել ԵՄ-ի եւ այլ երկրների հետ, նշանակում է, որ Հայաստանը փորձում է շրջանցել ԵՏՄ-ն

Ուրուգվայի նախագահը հարգել է Հնչակյան 20 նահատակների հիշատակը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Ուրուգվայի շրջանի Վարիչ Մարմինը Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակում նշեց 1915 թ-ի հունիսի 15-ին Ստամբուլի սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան բարձրացված Հնչակյան 20 հեղափոխականների նահատակության 100-րդ տարելիցը:  Հնչակյան կուսակցության հրավերով միջոցառմանը մասնակցում էր նաև Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, ով աշխարհում հայտնի էր իր պաշտոնավարման ժամանակ ունեցած համեստ կենցաղվարությամբ: Մուխիկան իր ապրում էր ֆերմայում,

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

 Ուշադրություն Հանրապետության հովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հանրապետության տարածքում` Հուլիսի 22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար

Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի հինգերորդ փուլը

Հուլիսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի հինգերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Արիտունցիներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի երիտասարդներ, ես շատ ուրախ եմ, որ դուք Հայաստանում եք, բարով եք եկել: Ձեզնից շատերն առաջին անգամ են Հայաստանում, բայց արդեն ստացել են առաջին տպավորությունները, հյուրընկալ ընտանիքներում ծանոթացել են ազգային

«ՀՀ-ն ԵՏՄ-ի հետ ընդհանուր սահմաններ չունի, ինչը որոշակի խնդիրներ է առաջ բերում». Սերգեյ Սիդորսկի

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կազմակերպած արդյունաբերական համաժողովում այսօր ներկայացվեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագիծը: ԵՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար, կոլեգիայի անդամ Սերգեյ Սիդորոսկու խոսքով, նախագիծը ներկայացնում են միության բոլոր անդամ երկրներում, իսկ մինչ այդ հանդիպել են տեղական բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրեր՝ 5 տարվա կտրվածքով: Սերգեյ

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031