Օրվա լրահոսը
Կայացավ «Բոլոնիայի գործընթացի հետագիծը» մենագրության շնորհանդեսը
Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում հունիսի 4-ին կայացավ պրոֆեսորներ Սերգո Երիցյանի եւ Արմեն Ճուղուրյանի «Բոլոնիայի գործընթացի հետագիծը» մենագրության շնորհանդեսը: Ս. Երիցյանը համառոտ ներկայացրեց մենագրության շարադրման շարժառիթները, որոնցից առաջնայինը, անշուշտ, Բոլոնիայի գործընթացի երեւանյան գագաթաժողովն էր: Հատկանշական էր նաեւ այն փաստը, որ գիտության եւ կրթության նախկին նախարար Ս. Երիցյանն էր, որ Բերգեն քաղաքում իր ստորագրությամբ արձանագրեց Հայաստանի Հանրապետության
Հայ պատգամավորների ներգրավումը թուրքական խորհրդարան՝ ոչինչ չի նշանակում. «Ա1+» (տեսանյութ)
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի համոզմամբ՝ երեկ Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունները տարբերվում էին նախորդ ընտրություններից։ «Հավաքելով 46-47% ձայներ, «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կկարողանար խորհրդարանում կազմել միակուսակցական կառավարություն, որով էլ ավելի կամրապնդվեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերը։ Դա, սակայն, տեղի չունեցավ, և սա շատ մեծ անհաջողություն էր էրդողանամետ հատվածի համար»,- նշեց Մուշեղ Խուդավերդյանը։ Վերջինս այս համատեքստում նկատում է,
Մի քանի օր առաջ Դեբեդ գետն ընկած ավտոմեքենայի վարորդի դիակը հայտնաբերեցին
Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 4-ին, ժամը 22.30-ին, Վրաստանի սահման-Ալավերդի ճանապարհի 36-րդ կմ-ին «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը՝ դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, շրջվել և ընկել Դեբեդ գետը: Պատահարի հետևանքով 1975 թ. ծնված Արմեն Սիմոնյանը տեղում մահացել էր, իսկ 1994 թ. ծնված Վահան Սիմոնյանին տեղում ցույց էր տրվել բուժօգնություն: Ձեռնարկվում էին որոնողական աշխատանքներ
Ուղևորը դանակով վախեցրել է տաքսու վարորդին և գողացել նրա մատանին
Հունիսի 7-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1984 թ. ծնված Վաղարշակ Մ.-ն և հայտնել, որ ինքը տաքսու վարորդ է, Սարկավագի փողոցի թիվ 126/1 շենքի մոտ է տեղափոխել մի ուղևորի, որը դանակով վախեցրել և գողացել է իր մատանին: Պարզվել է, որ ժամը 16.30-ին
Վայոց Ձորի մարզում զինվորականները Нива-ով 250 մետր գլորվել են ձորը, կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com
Երեկ՝ հունիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Վազ 2121 մակնիշի 56 ՏՏ 883 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զեդեա գյուղից դեպի Հորադիս գյուղատեղի տանող դաշտամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վայքի բուժմիավորում են տեղափոխվել Վայք
Վահան Խեչանյան. «Վրոցլավում պայքարելու ենք որակյալ մեդալների համար»
Վրոցլավում մեկնարկում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանը մասնակցելու է երեք տղաներով: Մեր ծանրորդները նախապատրաստական վերջին ուսումնամարզական հավաքն անցկացրել են Աբովյան քաղաքում եւ այսօր մեկնում են Լեհաստան: Ի՞նչ առաջադրանքներ են դրված մեր ծանրորդների առջեւ եւ նրանք պատրա՞ստ են լուծելու դրանք: «Առավոտը» զրուցել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանի հետ: – Պարոն Խեչանյան: Ընդամենը
11 գազալցակայան արդեն տուգանվել է
Նախարար Ա. Երիցյանը հորդորեց միայն տուգանքներով չսահմանափակվել և խստացված ռեժիմով ստուգումները շարունակել՝ վերահսկողության տակ պահելով նաև շարժական գազալցակայանները:
Կառավարությունում ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի պայմանագիրը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիր` Հայաստանի Հանրապետության, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր», «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ», «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջև: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գլխավոր տնօրեն
Թուրքիան առաջին անգամ 3 հայ պատգամավոր կունենա. Hurriyet
Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունը երկար բացակայությունից հետո ներկայացված կլինի Թուրքիայի խորհրդարանում: «Hurriyet Daily News»-ի փոխանցմամբ՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով 4 քրիստոնյա մանդատ է ստացել: Առաջին անգամ Թուրքիայի պատմության մեջ խորհրդարանը 3 հայ պատգամավոր կունենա: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Թուրքիայի Ազգային մեծ ժողով է մտել լրագրող Մարգար Եսայանը, հայամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից` Գարո Պայլանը, ընդդիմադիր քեմալական
Նոր տեղեկություն թունավորման վերաբերյալ
Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում արձանագրված թունավորման պատճառները բացահայտելու նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թութը վաճառվել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակչի կողմից: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են նաև, որ բնակիչն իրացրել է սեփական այգու ծառերից հավաքված թութը: Լաբորատոր փորձաքննության նպատակով վերցվել են ինչպես թթի
Մտորումներ ճանապարհի կեսին
Մեր ապրելու ժամանակն ու մեր շնչելու օդը չափից ավելի են քաղաքականացված, եւ պատահական չէ, որ մենք առավոտից իրիկուն քաղաքականությունից ենք խոսում: Առավոտից իրիկուն քաղաքականությունից ենք խոսում ու չենք կշտանում: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ մենք տասնամյակներ շարունակ հեռու ենք եղել քաղաքականությունից: Ավելի ճիշտ՝ թույլ չեն տվել, որ քաղաքականությանը մոտենանք: Իսկ ավելի ստույգ՝ այն
Թունավորվածներն ապաքինվում են
Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում արձանագրված սննդային թունավորման հետևանքով նոր հիվանդներ չեն հայտնաբերվել։ 55 տուժածից 51-ը Վահան գյուղից է, 4-ը` Ճամբարակից: Նրանցից 33-ը հոսպիտալացվել էր Ճամբարակի առողջության կենտրոնում։ Այսօր ժամը 10:00-ի դրությամբ այնտեղ բուժումը շարունակում է 5 հիվանդ, որից 2-ը՝ 0-18 տարեկան: Ամբուլատոր պայմաններում բուժում է ստացել 22 տուժած: Նոր հիվանդներ հայտնաբերելու նպատակով
Տիգրան Սարգսյանը ելույթ ունեցավ Կիպրոսի և համահունական հարցերին նվիրված համաժողովին
Հունիսի 3-ից 4-ը Վաշինգտոնում տեղի ունեցավ ամերիկայում գործող մի շարք հունական լոբբիստական կառույցների և հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված Կիպրոսի և համահունական հարցերին նվիրված 31-րդ տարեկան համաժողովը: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԱՄՆ-ում Կիպրոսի դեսպան Ջորջ Չակալին, ԱՄՆ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Պանագոպուլոսը, «Արդարություն Կիրպոսի համար» միջազգային համակարգող հանձնաժողովի (PSEKA) նախագահ Ֆիլիպ Քրիստոֆերը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը,
Նեխուրը՝ դժվար բուժվող հիվանդությունների համար
Նեխուրը` քարավուզ, իր բուժական հատկություններով առանձնանում է, քանի որ այն պարունակում է վիտամիններ C, PP, B1, B2, շաքարներ, եթերայուղ, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի աղեր եւ այլն: Բժշկության մեջ կիրառվում է հեւոցի եւ շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ: Նեխուրն ունի օրգանիզմը մաքրող, երիտասարդացնող եւ ընդհանուր կերպով ամրացնող ազդեցություն: Ունի միզամուղ հատկություն, կարգավորում է զարկերակային ճնշումը, ամրացնում է իմունիտետը:
Գյումրու կենտրոնում 51-ամյա տղամարդը ինքնասպանության փորձ է կատարել
Այսօր վաղ առավոտյան 51-ամյա մի տղամարդ, բարձրանալով Գյումրու կենտրոնական Ռիժկովի ճեմափողոցի վրա գտնվող շենքերից մեկի կտուրին, ինքնասպանության փորձ է կատարել: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ականատեսներից մեկը: Ըստ վերջինիս, տղամարդը կիսամերկ էր, դանակը ձեռքին, գյումրեցիները հավաքվել ու ինչ-որ բան էին համոզում վերջինիս (Տես լուսանկարում): Եկել են ոստիկանության ու ՏԿԱԻՆ աշխատակիցները, որոնց հաջողվել է կտուրից վայր իջեցնել
Ղարիբին հյուրասիրել չհաջողվեց: Արտառոց դեպք քննչական փորձարարության ընթացքում
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում Սարդարապատ գյուղի վերջնամասում գտնվող կիսաքանդ անասնաֆերմայի տարածքում քննչական փորձարարություն կատարելիս՝ նկատել են 2 անձանց, որոնք նշված տարածքից դիմել են փախուստի: Ոստիկաններին հաջողվել է բռնել միայն 1976 թ. ծնված Էդիկ Գ.-ին: Նշված տարածքի զննության ընթացքում վերջինս մատնացույց է արել իր կողմից պատրաստած դոնդողանման նյութով լցված պոլիէթիլենային տարա և
Ավարտվել է ավագ հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Երևանի քաղաքային բաժնի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Արմեն Մակյանը 2011 թվականի մայիսի 23-ին հարուցել է կատարողական վարույթ և նույն օրը որոշում է կայացրել պարտապան՝ ՍՊ ընկերությանը պատկանող անշարժ գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին:
Ամերիկացի ռեսթլերի ձեռքերն ամենամեծն են աշխարհում
Ամերիկացի բազկամարտիկ Ջեֆ Դեյբը արմռեսթլինգում լուրջ նվաճումներ չունի, քանի որ չի մասնակցում միջազգային խոշոր մրցումների: Բայց նա կարող է լիուլի «հպարտանալ» իր ձեռքերի ու բազուկների չափերով, որոնք, թերեւս, ամենախոշորն են աշխարհում: Լուսանկարներն առանց մեկնաբանության վկայում են ասվածը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարները՝ mirfactov.com-ի
Արդյոք ծառերի փրկության համար միակ լուծումը խորը էտն է
Սույն թվականի ապրիլ ամսին Երևանի Օրհուս կենտրոնը նամակով դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, մայրաքաղաքում արձանագրված ծառերի զանգվածային խորը էտի առնչությամբ։ Նամակում ասված է, որ նշված հարցը հուզել է ինչպես Երևանի բնակիչներին, լրատվամիջոցներին, այնպես էլ համապատասխան մասնագետներին՝ բնապահպաններին, կենսաբաններին, թռչնաբաններին։ Նշված էր նաև, որ ՀՀ քաղաքացիները առաջնորդվելով երկրի սահմանադրությամբ իրենց տրված բարեկեցիկ պայմաններում ապրելու իրավունքով պահանջում են,
Այսօր Կազանում ավարտվում է Ռ. Նեժմետդինովի շախմատի ավանդական հուշամրցաշարը
Գերազանց մեկնարկած հայաստանցի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը մրցաշարի երկրորդ հատվածում կտրուկ վատացրեց մրցելույթը եւ մինչ այդ ստանձնած միանձնյա առաջատարի դիրքից եզրափակիչ տուրից առաջ 5,0 միավորով նահանջեց 21-րդ հորիզոնական: Դրա փոխարեն իր խաղը վերագտավ մեր երկրորդ գրոսմայստերը՝ Զավեն Անդրիասյանը: Նա իր անվան առջեւ գրանցել է 5,5 միավոր ու եզրափակում է առաջատարների տասնյակը: Դիրքերն զգալիորեն բարելավել է Դավիթ
Երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հունիսի 8-12-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 3-4 աստիճանով, 9-ին նույնքան կբարձրանա: Երևանում` Հունիսի 8-12-ին երեկոյան ժամերին սպասվում է
Հաղթեցին իշխանության հովանավորյալները
Հայտնի են երեկ կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները: Մասնավորապես՝ Աբովյանի արտահերթ ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միացյալ թեկնածուն՝ Վահագն Գեւորգյանը: Թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ստացել է ձայների շուրջ 60 տոկոսը. նրա օգտին քվեարկել է 11 227 ընտրող: Արթուր Հարությունյանը («Պալաչ») ստացել է գրեթե կիսով չափ պակաս ձայներ`
Արգամ Աբրահամյանին «կողմ» է 10013 արտաշատցի, «դեմ»՝ 16
Արտաշատում քիչ առաջ ամփոփվեցին քաղաքապետի ընտրության արդյունքները: Ինչպես և կանխատեսվում էր՝ քաղաքապետ դարձավ միակ թեկնածուն՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը: Aravot.am-ի հետ զրույցում թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ Արգամ Աբրահամյանին «կողմ» է քվեարկել է ընտրությանը մասնակցած 10382 ընտրողներից 10013-ը, «դեմ»՝ 16-ը, «անվավեր»՝ 253-ը: Ընտրողների մասնակցության ընդհանուր պատկերը 49.5
Գեղհովիտում վերընտրվեց գործող գյուղապետը
Ըստ martuniinfo.blogspot.com-ի՝ Գեղհովիտ համայնքի գործող գյուղապետ Վարդան Պողոսյանը ստացել է 1477 ձայն, Միքայել Նալբանդյանը՝ 455 ձայն, Էդվարդ Ասլանյանը՝ 678 ձայն։ Անվավեր քվեաթերթիկների քանակը կազմել է 55։ 4503 ընտրող ունեցող Գեղհովիտ համայնքից 2687-ն էին այսօր մասնակցել համայնքապետի ընտրությանը: 1477 ձայնով գործող գյուղապետը վերընտրվեց։ Վարդան Պողոսյանի լուսանկարը՝ https://armtimes.com/–ի
Արտաշատում ընտրողների կեսն էլ չի քվեարկել
Արտաշատում ժամը 20.00-ին ավարտվել է քաղաքապետի ընտրության գործընթացը: Այժմ ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներն ամփոփում են տվյալները: Նախնական արդյունքները պարզ կդառնան առաջիկա մեկ-երկու ժամերի ընթացքում: Aravot.am-ի հետ զրույցում թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանը տեղեկացրեց, որ այս ընտրատարածքում ընտրողների թիվը 20995 է, որից ընտրությանը մասնակցել է 10245-ը՝ ընտրողների 48 տոկոսը: Այս պահի դրությամբ հանձնաժողովը ստացել է
Դիտորդ. «Չորս անգամ նույն երթուղայինով մարդկանց բերեցին»
28/21 ընտրատեղամասում լուրջ խախտումներ չեն եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թրասփարենսի ինթերնեյշնլ կազմակերպության դիտորդ Գեւորգ Սերոբյանը: Նրա խոսքերով` կասկածելի էր միայն այն, որ ութ համարի երթուղայինով չորս անգամ մարդկանց ընտրատարածք բերեցին. «Մինչեւ կեսօր չորս անգամ նույն երթուղայինով մարդկանց բերեցին: Հանձնաժողովի նախագահը մեկնաբանեց, որ ինքն իրավասու է եւ պարտավոր է պահպանել օրենքը միայն ընտրատարածքում,
Թիկնապահի տեսքով լրագրող Աբովյանի ընտրատեղամասերից մեկում
Ընտրատեղամասի նախագահը թույլ չտվեց դիտել նաեւ գրանցված լրագրողների ցուցակը
Թուրքիայի իշխող կուսակցությունը կրկին մեծամասնություն է կազմել խորհրդարանում. Digital Jorunal
Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) այսօր կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում կրկին ստացել է ժողովրդի մեծամասնության ձայները: Այս մասին, ըստ «Digital Jorunal»-ի, պարզ է դարձել էքզիթ փոլի հրապարակված նախնական տվյալներից: Հայամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) կգերազանցի 10 տոկոսի շեմը, որն անհրաժեշտ է խորհրդարանում պատգամավորներ ունենալու համար: Սա նշանակում է, որ ԱԶԿ-ն 2002 թվականին իշխանության
Լեռնակերտի ընտրության արդյունքները, Միքայել Նալբանդյանը՝ 31 ձայն
«Martuniinfo»-ի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Գեղհովիտ համայնքի 24/04 ընտրատեղամասում (Լեռնակերտ) ավարտվեցին համայնքապետի ընտրության հաշվարկը։ 199 ընտրողից ընտրությանը մասնակցել է 142–ը եւ ձայները բաշխվել են՝ Էդվարդ Ասլանյան՝ 21 ձայն, Միքայել Նալբանդյան՝ 31 ձայն, իսկ գործող գյուղապետի՝ Վարդան Պողոսյանի օգտին քվեարկել է 87 քաղաքացի։ 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Շուտով կտեղեկացնենք նաեւ մյուս տեղամասերի արդյունքները։
Ծովասարը կողմ է գործող գյուղապետին
«Martuniinfo»-ի տեղեկատվության համաձայն՝ Ծովասար համայնքում ավարտվեց համայնքապետի ընտրության քվեաթերթիկների հաշվարկը։ Ծովասարում ընտրացուցակի վերջնական ցուցակում մեկ թեկնածուի անուն էր։ 2000 հոգուց ընտրության մասնակցած 704 հոգուց 685-ը կողմ է քվեարկել գործող գյուղապետ Արտաշես Մխիթարյանին, 11–ը դեմ, 8 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել։


















































